twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանը զոռով ուզում է բարեկամանալ Ղազախստանի հետ Աստանան անդրդվելի է

20 Ապրիլի 2023 19:27

Ինչպես հայտնի է, Հայաստանը ցանկացած միջազգային միջոցառման ժամանակ արդեն ըստ ավանդույթի, խցկվում է ցանկացած սցենարի մեջ, որպեսզի, պաթետիկ հեկեկալով, տեղեկացնի իր ժողովրդի դժբախտ ճակատագրի մասին, որի վրա դարերի ընթացքում «անխնա ծաղրում են դաժան թուրքերը»։ Մե՛րթ թուրքական, մե՛րթ ադրբեջանական։ Մասնավորապես, ներկայումս այս երկիրը ներկայացնող քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները գեղատեսիլ կերպով պատկերում են «ադրբեջանական ագրեսիայի» պատճառով ոչնչացման եզրին գտնվող «անպաշտպան զոհին»։ Ինչպես ասում են, իրենք էլ, աղմուկի տակ սադրանքներ են ստեղծում, որպեսզի հետագայում ևս շարունակեն առաջ մղել տարածաշրջանում իրենց ապակառուցողական քաղաքականությունը։

Այսպես, այս օրերին այդ խաբեբայական մարտավարություն է կիրառել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հանդիպելով Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ։ Սիմոնյանը, մասնավորապես, փորձել է Աշիմբաևին համոզել, որ ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո իրավիճակը մինչև այսօր լարված է մնում բացառապես, հասկանալի բան է, Ադրբեջանի քաղաքական և տարածքային հավակնությունների պատճառով։ Իսկ որպես ապացույց նա բերել է վերջերս իր իսկ, հայկական, զինված ուժերի զինված սադրանքը Լաչինի ուղղությամբ։ Ըստ էության, ահաբեկչական գործողություն, որին ադրբեջանական կողմը, բնականաբար, հարկադրված է եղել կասեցնել։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Գյորուսի շրջանի Դըղ բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից տաբեր տրամաչափի զենքերից ինտենսիվ կրակի են ենթարկել ադրբեջանական բանակի դիրքերը Լաչինի շրջանի ուղղությամբ։ Հայկական ստորաբաժանումների սադրանքի հետևանքով կարճատև մարտում երկու կողմերն էլ կորուստներ են կրել։

Այն, որ Հայաստանի իշխանությունները անհույս կերպով խրվել են ստի ու կեղծիքի մեջ, որոնք նրանք համառորեն պարտադրում են ողջ միջազգային հանրությանը՝ ակնհայտ փաստ է։ Եվ այդ մասին գիտեն ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Սակայն իր ղազախ գործընկերոջ հետ զրույցում Սիմոնյանը կրկին վստահեցրել է, որ Հայաստանը «լի է տարածաշրջանում խաղաղության օրակարգը առաջ մղելու վճռականությամբ և այս առումով մեծ հույսեր ունի ակտիվորեն աշխատել միջազգային գործընկերների, մասնավորապես Ղազախստանի հետ»։ Այսինքն, Երևանը ձեռնարկում է Աստանան իր կողմը գրավելու և ընդհանրապես նրա հետ մերձեցման վրա խաղադրույք կատարելու խելահեղ փորձ։ Եվ կա սրա շատ ողջամիտ բացատրությունը։

Նախ, Ղազախստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի առաջատար երկրներից մեկը, հետևաբար՝ Հայաստանը, ըստ երևույթին, հույս ունի նրա հետ կապերի ամրապնդման հաշվին բարելավել իր ներկայումս շատ անկայուն դիրքը այս ռազմական բլոկում։ Երկրորդը, ակնհայտ է, որ Երևանը՝ ղարաբաղյան կարգավորման հարցում հույս է դնում Ղազախստանի աջակցության վրա, չգիտես ինչու դրանով հանդերձ մոռանալով, որ Աստանան այս հարցում ունի բոլորովին այլ կարծիք, քան Երևանը։ Չէ որ հայտնի է, որ Ղազախստանը ամբողջապես և լիովին աջակցում է ինչպես Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, այնպես էլ նրա սահմանների անփոփոխությանը։ Երրորդը, ի վրդովմունք Հայաստանի իշխանությունների, Ղազախստանը Ադրբեջանի հետ ունի գործնականում դաշնակցային հարաբերություններ։ Ինչպես, այնուամենայնիվ, նաև ՀԱՊԿ-ի մյուս անդամների հետ, որոնք բոլորը միասին ղարաբաղյան հարցում աջակցում են Բաքվի, այլ ամենևին ոչ Երևանի դիրքորոշմանը, թեև հենց նա, այլ ոչ թե Բաքուն է հանդիսանում դաշինքում նրանց դաշնակիցը։ Ուստի Հայաստանը ամենուր ձգտում է ՀԱՊԿ-ի իր համախոհներին համոզել, որ հատկապես Երևանն է հավատարիմ խաղաղությանը, իսկ Բաքուն զրոյացնում է նրա բոլոր ջանքերը։

Բայց ահա կա մի հանելուկ՝ Ղազախստանն ու Ադրբեջանը վաղուց և սերտ համագործակցում են, ընդ որում նաև Ղարաբաղի ապաօկուպացված տարածքներում: Եվ հիմա, եթե նույնիսկ հաշվի առնենք միայն տնտեսական կողմը, ապա ղազախ եղբայրներին պետք չի, որպեսզի Ղարաբաղում խարխլելով խաղաղ ստեղծագործությունը՝ գործեն հայ անջատողականները։ Աստանան գործ ունի միայն Բաքվի հետ, և նրան հարավկովկասյան տարածաշրջանում սկզբունքայնորեն ոչ մի այլ «դաշնակիցներ» պետք չեն։

Հայկական կողմի համար այս խնդրահարույց նրբերանգը չի շրջանցել նաև Ալեն Սիմոնյանի ուշադրությանը։ Ինչպես փոխանցում են հայկական լրատվամիջոցները՝ ԱԺ-ի նախագահը մտահոգություն է հայտնել «պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած» տարածքներում Ղազախստանի ու Ադրբեջանի տնտեսական կապերի առնչությամբ։ Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Ղարաբաղի տարածաշրջանի Ֆիզուլի քաղաքում կայացել է՝ ղազախ կոմպոզիտոր Կուրմանգազիի անվան մանկական ստեղծագործության ապագա կենտրոնի հիմքնարկեքի արարողությունը։ Ներկա ժամանակ արդեն անցկացվում են հողային և նախապատրաստական աշխատանքներ, իսկ ղազախ և ադրբեջանցի շինարարները նախատեսում են նախագիծը շահագործման հանձնել մինչև 2023 թվականի վերջը։

Առավել ևս, այն մասին, որ Ղազախստանը պատրաստ է ընդլայնել իր մասնակցությունը Ղարաբաղի վերականգնման գործում՝ այս տարվա ապրիլին, ադրբեջանա-ղազախական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանում այդ երկրի դեսպան Սերժան Աբդիքարիմովը ։ Ի դեպ, դեռ 2022 թվականի օգոստոսի վերջին Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևի Ադրբեջան կատարած այցի շրջանակներում երկու երկրների ղեկավարները ստորագրել են՝ Ղարաբաղի ազատագրված տարածքներում Ղազախստանի կողմից անցկացվող վերականգնման աշխատանքների մասին փաստաթուղթ։ Դրանով հանդերձ, ղազախական կողմը կոչ է արել ամրապնդել մեր երկրի հետ գործարար կապերը ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլ նաև Թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։ Ուստի զարմանալի չէ, որ նման հանգամանքների շատ են նյարդացնում Հայաստանին, ում մոտ թուրքերի մասին միայն հիշատակումը առաջացնում է խուճապի նոպաներ և չար անզորություն։

Իհարկե, Հայաստանը չի կարող անտարբեր հետևել, թե ինչպես են երկու թուրքական պետությունները համատեղ իրականացնում խոշոր ծրագրեր, որոնք կապված են, մասնավորապես, Կասպից ծովի հատակի երկայնքով օպտիկամանրաթելային կապի գծի անցկացման հետ՝ այս նախաձեռնության ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 50 միլիոն դոլար։ Զուգահեռաբար նախատեսվում և արդեն իրականացվում են էներգետիկ նախագծեր, այդ թվում նաև Ադրբեջանի տարածքով ղազախական նավթի մատակարարման հետ կապված։ Այս բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ ադրբեջանա-ղազախական կապերը հաշվարկված են երկարաժամկետ հեռանկարի վրա և կայուն զարգանալու են բոլոր ուղղություններով։ Չնայած Հայաստանի դժգոհությանը։

Կասկած չի հարուցում նաև այն, որ Ղազախստանին Ադրբեջանի «սադրիչ գործունեության» մեջ համոզելու Երեւանի փորձերը դատապարտված են ձախողման։ Այս առումով Սիմոնյանի միամիտ հայտարարությունները, որոնք, ամենայն հավանականությամբ, հաշվարկված են ազատագրված Ղարաբաղի վերականգնման մեջ մասնակցելուն՝ ղազախական կողմի հրաժարվելու վրա, միայն ծիծաղ են առաջացնում։ Ակնհայտ է, որ ղազախների հետ բարեկամություն խնդրելով, հայերը հաշվարկում են, որ ինչ-որ պահի Ղազախստանը կզոհաբերի Ադրբեջանի շահերը՝ հանուն Հայաստանի։ Մեղմ ասած՝ միամիտ է, բայց չես կարող արգելել երազել…

Caliber.Az
Դիտումներ: 365

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Հայաստանը և ինքնության վնասվածքները Ալբերտ Իսակովը Caliber.Az-ում

245
23 Ապրիլի 2025 09:38
2

Իգդիրի բնակիչները հարգել են հայկական ահաբեկչության զոհերի հիշատակը

234
23 Ապրիլի 2025 11:17
3

Նամազով. Ֆրանսիան կարող է Հայաստանին մղել Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի

189
24 Ապրիլի 2025 14:48
4

Ադրբեջան - Չինաստան. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

157
23 Ապրիլի 2025 23:10
5

2023 թվականի ապրիլի 23-ը և «Լաչին» անցակետը. վերջին ճեղքի վերացումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

140
24 Ապրիլի 2025 09:21
6

ԵՄ լրտեսական առաքելությունը

139
23 Ապրիլի 2025 09:17
7

Հայկական քաղաքականության պարադոքսներ Երևանը՝ «խաղաղության» և էսկալացիայի միջև

132
24 Ապրիլի 2025 18:06
8

Ադրբեջանական բանակը չի կրակում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Արձագանք Երևանի ապատեղեկատվությանը

118
24 Ապրիլի 2025 09:36
9

Մուսաևը՝ Գուտերեշին. Հայաստանում ռասիստներին և ռազմական հանցագործներին պատվում են որպես հերոսների

107
24 Ապրիլի 2025 14:22
10

Բաքվի դատարանը և հայկական դատական մեքենան դիմակազերծում են Երևանը Հայաստանի իշխանության երկերեսանիությունը

79
25 Ապրիլի 2025 18:42
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading