twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը խաղալիք է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական խաղում» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

24 Հունիսի 2024 12:40

Հարավային Կովկաս ներխուժելու և ցանկացած ճանապարհով այստեղ ամրապնդվելու Մակրոնի հերթական փորձերը հիշեցնում են փղի գործողությունները կահ ու կարասի խանութում։ «Կեսար» ինքնագնաց թնդանոթների մատակարարման մասին Հայաստանի հետ նոր ռազմական պայմանագիրը, ֆրանսիացի քաղաքական գործիչների՝ «պաշտպանել Հայաստանը» և նրա տարածքում ֆրանսիական բազաներ տեղադրելու մասին կոչերը՝ Փարիզի այս բոլոր սադրիչ քայլերը դժգոհություն են առաջացնում ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրներում։

Իսկ այս առնչությամբ ի՞նչ են մտածում օտարերկրյա փորձագետները, որոնց դիմել է Caliber.Az-ի թղթակիցը։

Ինչպես համարում է ITON-TV հեռուստաալիքի իսրայելցի քաղաքական տեսաբան Ալեքսանդր Գուր-Արիեն՝ Հայաստանը հիմա փորձում է դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց։

«Ինչ վերաբերում է Մակրոնի քաղաքականությանը՝ այն, մեղմ ասած, չի առանձնանում մեծ խելամտությամբ և հեռատեսությամբ։ Սա չի խոսում այն մասին, որ Ֆրանսիայում չկան պրոֆեսիոնալ դիվանագետներ ու քաղաքական գործիչներ, պարզապես այնպիսի տպավորություն կա, որ նախագահ Մակրոնը հաճախ ականջ չի դնում պրոֆեսիոնալների խորհուրդներին, այլ առաջնորդվում է զգացմունքներով։ Մակրոնի վերջին զգացմունքային պոռթկումը կապված է Եվրախորհրդարանի ընտրություններում նրա կուսակցության ձախողման և աջակողմյան կուսակցությունների համաեվրոպական հաղթանակի հետ, ինչը հանդիսանում է դրա միանգամայն հավանական ցուցանիշը, կարծես թե ընտրությունները անցկացվում են հենց Ֆրանսիայում, այսինքն՝ Մակրոնի կուսակցության ակնհայտ ձախողումով։ Դրա հետ կապված նրա համար այժմ չափազանց կարևոր է հաճոյանալ ֆրանսիացի ընտրողին, ապացուցել, որ ինքը մի տեսակ խիստ քաղաքական գործիչ է՝ այս առումով հարկ է նշել, որ «խիստ» հասկացությունը մի տեսակ տարօրինակություն է Մակրոնի համար։ Արժե արդյոք ասել, որ երբ մարդը չափից դուրս ֆիքսված է նման բաների վրա, ապա այդ նույն խստությունը նրա մոտ ակնհայտորեն պակասում է։ Օրինակ, մենք հիշում ենք, որ Ուկրաինայում հակամարտությունը սկսվելու պահից Մակրոնը սկսեց դրսևորել մեծ ակտիվություն՝ զանգահարեց մեկ Կիև, մեկ Մոսկվա՝ փորձելով նման քայլերով մտնել մեծ քաղաքականություն և այնտեղ վերջնականապես ամրապնդվել։ Այսինքն Մակրոնի մոտ երկրի ներսում քաղաքականության հարցում չափազանց վատ է ստացվում, և դրա համար էլ արտաքին քաղաքականության մեջ խաղերով Մակրոնը ակնհայտորեն փորձում է փոխհատուցել իր թուլությունը։

Հայաստանին ներկայիս աջակցությունը՝ Ֆրանսիայի մի տեսակ ավանդական քաղաքականությունն է, երկրում հայկական սփյուռքի ազդեցության հաշվառմամբ, սա որպես քաղաքական գործիչ հաստատվելու Մակրոնի ակնհայտ փորձն է։ Բայց Մակրոնի բոլոր այս փորձերը չափազանց անշնորհք տեսք ունեն, օրինակ՝ մենք հետաքրքրությամբ հետևում էինք, թե ինչպես էր Մակրոնը փորձում հանդես գալ որպես խաղաղ միջնորդ ահաբեկչական Հեզբոլլահի և Իսրայելի միջև, որպեսզի դադարեցնել կամ գոնե նվազեցնել առճակատման աստիճանը, բայց նրա մոտ ոչինչ չստացվեց: Այս ամենը խոսում է այն մասին, որ Ֆրանսիայի պոտենցիալ կշիռն ու հեղինակությունը չափազանց ցածր է, և դա շատ է խանգարում Մակրոնին և դիպչում է նրա ինքնասիրությանը։ Իսրայելն, ի դեպ, անցած շաբաթ կտրականապես հրաժարվեց ապագայում ֆրանսիական միջնորդությունից, և դա դարձավ՝ Փարիզում զենքի ամենամեծ ցուցահանդեսին մասնակցելու Իսրայելի հնարավորությունը արգելափակելուն պատասխան քայլ»,- նշել է քաղաքագետը։

Նրա խոսքով, Ռուսաստանը նույնպես բացասաբար է վերաբերվում տարածաշրջանում Փարիզի թունավոր քաղաքականությանը, իսկ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդհանրապես հայտարարել է, որ «Փարիզը հրահրում է նոր զինված հակամարտության փուլ Հարավային Կովկասում»։ Նրա կարծիքով՝ Զախարովան միանգամայն իրավացի է, սա ընդհանուր առմամբ վկայում է Փարիզի ներկայիս քաղաքական գործելաոճի մասին՝ ներքաշվել տարբեր քաղաքական գործերի մեջ՝ բացարձակապես չմտածելով հետեւանքների մասին։

«Սակայն գալիք խորհրդարանական ընտրությունները կարող են լրջորեն փոխել Ֆրանսիայի ողջ քաղաքական ֆոնը և նկատելի ճշգրտումներ մտցնել Մակրոնի ծրագրերում»,- նշել է Ա. Գուր-Արյեն։

Իսկ ղազախ քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Շարիպ Իշմուհամեդովի կարծիքով՝ Հայաստանը դարձել է խաղալիք Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական խաղի մեջ։ Իսկ Ֆրանսիան այն երկիրը չէ, որը խաղաղություն և անվտանգություն է բերում այս կամ այն երկրներ և տարածաշրջաններ, ավելի շուտ, ընդհակառակը։ Որպես օրինակ կարող է լինել ներկայիս իրավիճակը Նիգերում, Մալիում, Կամերունում, երկրներ, որոնց վերահսկել է Ֆրանսիան, բայց այդ երկրներին չբերեց ո՛չ զարգացում, ո՛չ խաղաղություն, ո՛չ անվտանգություն:

«Այնպես որ Ֆրանսիան, առաջին հերթին, այն օրինակը չէ, որը Հայաստանին կբերի զարգացում և անվտանգություն, ժողովրդավարության ամրապնդում։ Ասիայի և Աֆրիկայի բազմաթիվ երկրների օրինակները ցույց են տալիս, որ պետք է չափազանց զգույշ լինել Ֆրանսիայի հետ համագործակցության մեջ, որը միշտ առաջին տեղում է դնում միայն սեփական շահերը։

Երկրորդ պահը, իհարկե այն է, որ Հայաստանը անկախ պետություն է, և նա իրավունք ունի զենք գնել և համագործակցել աշխարհի ցանկացած երկրի հետ, բայց ժամանակն ու իրավիճակը բոլորովին սխալ են ընտրվել։ Հայաստանը, որը միայն հիմա է խաղաղ համագործակցություն հաստատում Ադրբեջանի հետ, կարծես թե փորձում է վերաիմաստավորել իր օկուպացիոն ռազմավարությունը՝ սկսելով զբաղվել հարձակողական զենքի գնումով, այս ամենը, ըստ էության, ամբողջությամբ ջնջում է ա մեն ինչ։ Իսկ դա, մեծ հաշվով, խոսում է այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը մինչև հիմա պատրաստ չէ բարիդրացիական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ։ Իսկ Ֆրանսիայի կառավարությունը, որն ակտիվացնում է Հայաստանին զենքի մատակարարումները, գնացել է ամենամութ ու ոչ կառուցողական ճանապարհով՝ հաշվի չառնելով նախկին գաղութներում իր սխալների փորձը՝ դե ինչ արած, երևի Փարիզի համար դժվար է սովորել նույնիսկ իր իսկ աշխարհաքաղաքական սխալ հաշվարկների վրա»,- նշել է Շ. Իշմուհամեդովը։

Caliber.Az
Դիտումներ: 525

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Իռլանդիա, թե՞ ԱՐԱլանդիա «Հին աշխարհի հիստերիաները»

148
31 Հունվարի 2026 09:07
2

Ֆրանսիական ձախորդի շոուն Գուր-Արիեն և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

128
30 Հունվարի 2026 15:00
3

Փարիզի նո՞ր ինտոնացիա Հարավային Կովկասում Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

111
30 Հունվարի 2026 11:51
4

Բայրամովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

78
30 Հունվարի 2026 11:41
5

Արաբական ներդրումները Ադրբեջանում գերազանցել են 600 միլիոն դոլարը

72
30 Հունվարի 2026 10:34
6

Բեռլինի կենդանաբանական այգուց 12 եվրոպական զուբր է ուղարկվել Ադրբեջան

69
30 Հունվարի 2026 12:43
7

Ուկրաինա, խաղաղություն և իմաստի ծարավ Սերգեյ Դացյուկը՝ Caliber.Az կայքում

68
30 Հունվարի 2026 09:15
8

Քննարկվել է՝ Զանգեզուրի միջանցքը Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցերում ներառելու հարցը

68
30 Հունվարի 2026 11:07
9

Ադրբեջանի և ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են միջազգային անվտանգության հարցեր

67
30 Հունվարի 2026 13:45
10

Միլլի Մեջլիսի խոսնակը և Օմանի արտաքին գործերի նախարարը քննարկել են՝ Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը

66
30 Հունվարի 2026 10:06
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading