twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը ուզում է նստել երկու աթոռների վրա» Պրոֆեսոր Արդաշելիան՝ Caliber.Az կայքում

30 Մարտի 2022 17:33

Caliber.Az-ի հարցազրույցը՝ վրաստանցի պրոֆեսոր, Սուխումիի պետական համալսարանի պատմության ամբիոնի դոկտոր Օմար Արդաշելիայի հետ։

—Անցյալ շաբաթ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զանգահարել է իր վրաց գործընկերոջը, զրույցի ընթացքում կայացել են՝ երկկողմ հարաբերությունների և աշխարհում իրադարձությունների շուրջ քննարկումներ։ Ինչո՞վ է, ըստ Ձեզ, առաջացել Երևանի այդ հետաքրքրությունը։ Չենք մոռանա, որ ավելի վաղ Հայաստանը միջազգային հարթակներում միշտ քվեարկել է Վրաստանի տարածքային ամբողջականության դեմ։

—Հայաստանը և Վրաստանը հարևան պետություններ են։ Հայաստանը այժմ գտնվում է արտաքին քաղաքական մեկուսացման մեջ։ Նա ունի շատ քիչ դաշնակիցներ և, հնարավոր է, որ դա հարկադիր միջոց է, երբ Հայաստանը դիմում է Վրաստանին, քանի որ մեր երկիրը հանդիսանում է Ադրբեջանի ռազմավարական գործընկերը։ Եվ երբ երկրների միջև կան նման սերտ հարաբերություններ, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, բնական է, որ Վրաստանն ու Ադրբեջանը կարող են խոսել այն հարցերի մասին, որոնք առնչվում են տարածաշրջանում անվտանգությանը։ Ելնելով այն նրանից, որ Հայաստանը բավարար հիմքեր չունի հույսը դնել, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի վրա, ստիպված է մանևրել։

Երևանը ձգտում է բոլոր ուժերով կանխել ռուս խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում գտնվող Ղարաբաղի մնացած մասի ազատագրման ուղղությամբ Ադրբեջանի գործողությունները, և այդ հարցում նա Թբիլիսիի մոտ է աջակցություն փնտրում։

Ես կարծում եմ, որ Ռուսաստանը ինքը տվյալ փուլում աջակցում է Ադրբեջանին, որովհետև Մոսկվայի համար ուժեղ Բաքու ավելի կարևոր է, քան տնտեսական պլանով թույլ Երևանը։ Չնայած, որքան գիտենք ռուսական քաղաքականությունը՝ նրանք կփորձեն նստել երկու աթոռների վրա։ Հայաստանը կփորձի բոլոր հնարավոր և անհնար միջոցներով զսպել Բաքվին։ Որքանով դա կստացվի, ցույց կտա ժամանակը։ Իմ կարծիքով, Ադրբեջանը կկարողանա հասնել նշված նպատակներին, եթե Ռուսաստանի կողմից տվյալ ուղղությամբ հակազդություններ չլինեն։

—Ձեզ չի թվում արդյո՞ք, որ Փաշինյանը սկսել է իր խաղը դեպի Արևմուտք, ինչպես երևում է, Հայաստանի բազմամյա հովանավոր Ռուսաստանը դժվարություններ է ապրում Ուկրաինայի հետ պատերազմում։ Ձեզ չի թվու՞մ, որ նա իր համար նոր տեր է փնտրում Արևմուտքում։

—Ռուսաստանի պես Հայաստանն էլ է ուզում նստել երկու աթոռների վրա։ Նա ինքը չի կողմնորոշվել, թե ում վրա է կողմնորոշված՝ Ռուսաստանի, թե Արևմուտքի։ Դրա համար շատ պատճառներ կան։ Եթե ավելի վաղ Հայաստանի ղեկավարությունը ռուսաստանամետ էր, ապա տվյալ փուլում Ռուսաստանը ոչինչ չի կարող երաշխավորել։ Միգուցե արևմտյան որոշ երկրները Հայաստանը դիտարկում են որպես հնարավոր դաշնակից, բայց դա, ամենայն հավանականությամբ, պատրանք է, մինչդեռ Ադրբեջանը Արևմուտքի համար, հատկապես վերջին իրադարձությունների լույսի ներքո, դառնում է շատ կարևոր գործընկեր, քանի որ Ադրբեջանը Ռուսաստանից հետո, այս տարածաշրջանում ունի նավթի և գազի ամենամեծ պաշարները։ Արեւմուտքը նպատակ ունի նվազեցնել իր կախվածությունը ռուսական նավթից ու գազից, եւ Բաքուն այս հարցում դառնում է նրա համար շահավետ դաշնակից։ Ավելին, Ադրբեջանը ունի Վրաստանով, Թուրքիայով, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայով անցնող նավթամուղերի և գազատարների շատ ընդարձակ ցանց, որը ձեռնատու է Արևմուտքին՝ Ռուսաստանից կախվածությունը սահմանափակելու համար։ Հետեևաբար, ամենայն հավանականությամբ, Արեւմուտքը կլինի Բաքվի կողմը։

Հնարավոր է, որ դա հստակ չզգացվի քաղաքական ամբիոնից, բայց նրանք լուռ կաջակցեն Ադրբեջանին։ Արևմուտքի համար Ադրբեջանը շատ կարևոր գործընկեր է էներգետիկ անվտանգության ոլորտում։ Այնպես որ, Հայաստանը այս առումով շատ անմխիթար վիճակում է, ինքն էլ կախված է ռուսական գազից և էներգակիրներից, և նրա դերը կնվազի այնքան ժամանակ, քանի դեռ չի կնքել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։ Հայաստանը ելնելով իր ազգային շահերից՝ ստիպված կլինի դիմել դրան։

—Իսկ մենք առայժմ տեսնում ենք, որ հայերը, ընդհակառակը, սրում են իրավիճակը Ղարաբաղում...

—Նրանք ուզում են ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին գրավել միջազգային հանրության ուշադրությունը։ Երևանը փորձում է պահպանել այն, ինչ մնացել է։ Հայաստանը ֆինանսապես և ռազմական առումով թույլ պետություն է, նա չի կարողանա դիմակայել, եթե Բաքուն օրինական ճանապարհով ցանկանա վերադարձնել Ղարաբաղի մնացած մասը։

—Ակնհայտ է Փաշինյանի երկերեսանիությունը։ Ընդդիմության ժամանակ նա իբր արևմտամետ էր, իսկ իշխանության գալով՝ դարձավ ռուսամետ: Իսկ հիմա նա սկսել է Վրաստանի միջոցով ելք փնտրել դեպի Արևմուտք։ Ձեզ չի՞ թվում, որ նա փորձում է օգտագործել Վրաստանը։

—Բոլոր ընդդիմադիրները սկզբում արևմտամետ են, բայց երբ գալիս են իշխանության՝ իրական քաղաքականությունը փոխվում է։ Նա երևի դա նույնպես գիտակցել է, որովհետև Հայաստանի միակ գործընկերը միշտ եղել է Ռուսաստանը։ Ի դեպ Հայաստանն ինքն է իրեն քաշել այդ անկյունը, որ նա ուրիշ գործընկերներ չունի։ Դա սկսվեց Առաջին ղարաբաղյան պատերազմից, երբ նրա ղեկավարության քաղաքականությունը և խաղաղ բանակցություններից հրաժարվելը նրան փակուղու մեջ մտցրին։ Նա ստիպված էր ապավինել Ռուսաստանին, բայց չէ որ Կրեմլն էլ երաշխիքներ չի տալիս։ Նա օգնում է մինչև այն ժամանակ, քանի դեռ դա իրեն ձեռնատու է։ Այսպիսի իրավիճակում է հայտնվել Փաշինյանը։

Հնարավոր է, նա ուզում է, որպեսզի նրա քաղաքականությունը լինի արևմտամետ, բայց նա դրա հնարավորությունները չունի։ Արևմտամետ քաղաքականություն անցկացնելու համար, պետք է Արևմուտքի հետ ունենալ համապարփակ հարաբերություններ։ Արևմուտքն էլ Հայաստանի նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չունի, որը չունի միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների ելք, նույնիսկ, եթե նա ունի արտասահմանում մեծ սփյուռք։ Ու՞մ է պետք այդպիսի երկիրը։ Ավելի լավ է ամրապնդվել և զարգանալ իր տարածքների շրջանակներում։

Ղարաբաղը Ադրբեջան է, Հայաստանը պետք է հաշտվեր դրա հետ։ Կարելի էր բավարարվել հայերի համար մշակութային ինքնավարությամբ, բայց երբ սկսվեց «Մեծ Հայաստանի» գաղափարը, ապա այն արդեն դուրս եկավ իրական քաղաքականության շրջանակներից։

Փաշինյանը ձգտում է օգտագործել բոլոր ռեսուրսները, որպեսզի մնա իշխանությունում, չէ որ, եթե նա չկարողանա կատարել ընտրողներին տված խոստումները, բարելավել տնտեսական իրավիճակը, ապա նրա տեղը կարող են գալ մյուս քաղաքական ուժերը։ Նրանք կարող են լինել առավել ազգայնամոլական, և դա էլ ավելի շատ կսպանի Հայաստանը։ Բայց նրանք դա չեն անի, որովհետև ավելի լավ է թույլ խաղաղություն, քան պատերազմ։ Այս առումով ավելի լավ է, որ Հայաստանը պահպանի իր ձեռք բերած պայմանավորվածությունները և գնա ողջամիտ զիջումների։

—Դուք ինչպե՞ս եք կանխատեսում մոտ ապագայում Ղարաբաղում իրադարձությունների զարգացումը։

—Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան կտևի ռուս-ուկրաինական պատերազմը։ Այժմ Մոսկվան իր ողջ ուշադրությունը սևեռել է այդ պատերազմի վրա, դրան գումարած պատժամիջոցները, որոնց մեջ խրված է Ռուսաստանը։ Եթե պատերազմը շարունակվի, ապա տնտեսական պլանով Ռուսաստանը կթուլանա։ Համաշխարհային տնտեսությունից անջատումը շատ ցավալի ազդեցություն կունենա նրա տնտեսության վրա։ Բնականաբար, մեր տարածաշրջանում նրա ազդեցությունը կնվազի։ Կաճի Ռուսաստանի կախվածությունը այն երկրներից, որոնց նա արհամարհում էր: Բայց դա չի նշանակում, որ Մոսկվան հեռանում է Հարավային Կովկասից։

Անձամբ ես այն կարծիքին եմ, որ ուժով խլվածը պետք է վերադարձնել ուժով։ Ցավոք դա խաղաղ ճանապարհով անելը միշտ չի ստացվում։

—Ինչպե՞ս կփոխվի աշխարհը ռուս-ուկրաինական պատերազմից հետո։

—Նա արդեն փոխվել է։ Այն հավասարակշռությունը, որը կար Երկրորդ համաշխարհային պատերազմից և Խորհրդային Միության փլուզումից հետո՝ այլևս չի լինի։ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունները սառչում են, ինչը կարող է բերել Կրեմլի մեկուսացմանը։

Caliber.Az
Դիտումներ: 397

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

237
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

209
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

156
10 Մայիսի 2025 09:27
4

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է РКК-ն լուծարելու որոշումը

99
13 Մայիսի 2025 10:12
5

Թղթային հզորություն. Հնդկաստանը չկարողացավ պաշտպանել իրեն, բայց զինում է Հայաստանին Caliber.Az-ի մեկնաբանությունը

86
13 Մայիսի 2025 16:37
6

Բաշլիբել գյուղի ողջ մնացած բնակիչները պատմել են, թե ինչ են վերապրել հայկական օկուպացիայի ժամանակ Դա իսկական դժոխք էր

84
13 Մայիսի 2025 09:50
7

Մեհրիբան Ալիևան կիսվել է Դաշալթը գյուղ կատարած իր այցի տեսանյութով

84
10 Մայիսի 2025 11:18
8

Ալիևները մասնակցե են Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում մզկիթի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

80
10 Մայիսի 2025 09:36
9

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Մոսկվայի մեռելային լռությունը՝ արդարության փոխարեն Իշմուհամեդովը և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

80
12 Մայիսի 2025 12:48
10

Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում

77
10 Մայիսի 2025 13:29
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading