Հայաստանը պատրաստ չէ խաղաղության Եվ Բալայանի բրյուսելյան սուտը
Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ նրա երկիրը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ակնկալում է Ադրբեջանի ներխուժում, գրում է «Brussels Signal»-ը։ «Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը հարձակվելու է բուն Հայաստանի վրա»,- երդվում է Բալայանը։
Նա հայտարարել է նաև, որ միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները դատարկ են։ «Այժմ մենք գտնվում ենք Հայաստան ներխուժման անխուսափելի սպառնալիքի տակ»,- հայ դիվանագետը միտումնավոր տիրաժավորում է կեղծիքը։ Եթե նրան հավատալ, ապա տարածաշրջանում առկա իրավիճակի հիմնական խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը «մինչև հիմա չի բախվել իր էքսպանսիոնիստական ծրագրերի որևէ կոնկրետ հետևանքների հետ»։ Եվ վերջապես նա կիսվել է իր գլխավոր ֆոբիայի մասին։ Խոսեքով այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է հասնել ավելիին, նա ընդգծել է, որ «խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է, որը բուն Ադրբեջանը փաստորեն բաժանում է Նախչըվանից»։ Ինչպես համարում է Բալայանը՝ ԵՄ-ն պետք է Բաքվին սահմանի վերջնաժամկետ «Հայաստանի սահմանամերձ շրջանից իր բանակը դուրս բերելու համար և դադրեցնել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը, եթե վերջինս դա չկատարի»:

Մի խոսքով, Տիգրանը երևակայությամբ է տարվել։ Նրա կողմից ամեն մի ասվածը՝ պարզունակ և հեշտությամբ հերքվող ապատեղեկատվություն է։ Ասենք, «Ադրբեջան հնարավոր ներխուժման» մասին խոսքերը։ Նույն հաջողությամբ էլ Տիգրանը կարող էր ասել, որ ինքը հղիության ութերորդ ամսի մեջ է։ Այսինքն և՛ առաջին, և՛ երկրորդ դեպքում հաշվարկ է եղել հայտարարության ռեզոնանսի և դրանից առաջացած աղմուկի վրա։ Իսկ գլխավորն այն է, որ ամպագոռգոռ հայտարարությունները ինչ-որ կերպ ուշադրություն կհրավիրեն «սենսացիայի» հեղինակի վրա։ Արդյոք արդյունք կունենա, Բալայանի համար նշանակություն չունի...
Պաշտոնական Երեւանի քաղաքականությունը այսօր ուղղված է նրան, որպեսզի ամեն կերպ օրակարգում պահել «Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման» և «Ղարաբաղը լքած հայերի ճակատագրի» թեմաները։ Երևանյան քարոզչության ազդեցության տակ հեռացածների՝ չնայած պաշտոնական Բաքվի անվտանգության երաշխիքներին։ Այս ամենը Երևանին պետք է իր «քաղաքական տանիքի» համար, որի դերն այժմ պետք է խաղա Արևմուտքը և իր եվրոպացի հովանավորներից ավելի շատ փող կորզելու համար։
Հատկապես ծիծաղելի է հնչում նրա արտահայտությունը այն մասին, թե միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները դատարկ են։ Քանի որ այդ Հայաստանն էր, որ ավելի քան քառորդ դար օկուպացված պահեց մեր երկրի տարածքի 20 տոկոսը՝ անտեսելով ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի և ԵԽ-ի բանաձևերը, որոնք ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ամրագրեցին՝ օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման մասին պահանջը։
Այս կապակցությամբ տեղին է հիշեցնել նաև այն մասին, որ Գրանադայում վերջերիս հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է փաստաթուղթ, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում նաև Ղարաբաղի տնտեսական շրջանը։ Սա նրա կողմից հարկադրված միջոց էր Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հակաահաբեկչական միջոցառումների հաջող իրականացման, տեղական խունտայի ինքնալուծարման հայտարարության և նրա նախկին ղեկավարների հետագա ձերբակալումների ֆոնին։
Բայց չնայած Փաշինյանի կողմից ստորագրած փաստաթղթին, ադրբեջանական 8 գյուղ դեռ գտնվում է հայկական օկուպացիայի տակ։ Ինչի մասին մեր պետության ղեկավարը հիշեցրել է՝ օրերս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում։ Այսինքն պաշտոնական Երեւանի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան անարժեք դատարկաբանություն։ Բավական է հիշել, որ Փաշինյանը երբեմն բղավել է, թե «Ղարաբաղը՝ Հայաստան է, և վերջակետ»։ Իսկ հիմա, Ադրբեջանի կողմից ռազմադիվանագիտական միջոցառումներ իրականացնելուց հետո, նա ամեն առիթով կրկնում է, որ Ղարաբաղը Ադրբեջան է։
Ինչպես նաև։ Անցյալ շաբաթ Զանգիլանում, Աղբենդ ավանի և սահմանային ուղեկալի մոտ կայացավ՝ Ադրբեջանի և Իրանի միջև ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են փոխվարչապետ, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, Իրանի կողմից հանձնաժողովի համանախագահ Մեհրդադ Բազրփաշը։

Նոր կամուրջը կդառնա Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախչըվանի միջև հաղորդակցության մի մասը՝ հետագա ելքով դեպի Թուրքիա։ Հայաստանը կրկին մի կողմ մնաց համաշխարհային մասշտաբի նախագծից, որը կարող էր նրան դուրս բերել ինքնամեկուսացումից։ Հատկապես ինքնամեկուսացումից, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտության հենց սկզբում Երևանը ընտրեց հաղորդակցությունների արգելափակման մարտավարությունը և Նախչըվանի երկաթուղային շրջափակումը։ Այնպես որ, Զանգեզուրի միջանցքի առնչությամբ Բալայանի դեմագոգիան և մանիպուլյացիաները իրականության հետ ոչ մի կապ չունեն։
Դե նաև վերջինը։ «Հիմա օրակարգում դրված է խաղաղության հարցը։ Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, մենք դրան կհասնենք։ Որովհետև մենք Հայաստանի նկատմամբ ոչ մի տարածքային պահանջներ չունենք։ Եվ մենք չենք ուզում, որպեսզի նրանք ունենան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Euronews» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Եվ սա հեղինակավոր քաղաքական գործչի խոսքն է, խոսք, որը միշտ եղել է, կա ու կլինի համարժեք նրա պաշտոնական ստորագրությանը։
Առավել ևս, բառացիորեն երեկ Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամուլի համար համատեղ հայտարարության մեջ մեր պետության ղեկավարը մի շարք կարեւոր ճշտումներ արեց։ «Երեք տարի առաջ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը, անցած ամիս վերականգնեց իր ինքնիշխանությունը ողջ երկրի վրա։ Իսկ հիմա մենք պետք է ակտիվորեն աշխատենք խաղաղ պայմանագրի վրա, որը պետք է ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եթե մենք հասնենք դրան,- ես դրա հույսն ունեմ, - ապա Հարավային Կովկասում կծագի բոլորովին նոր քաղաքական իրավիճակ»,- խոստացել է Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքով, պաշտոնական Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի Հանրապետության հետ՝ դրա համար առաջարկելով նոր ձեւաչափ։ «Եթե դա միակողմանի չէ և կողմնակալ չէ, ապա, իհարկե, մենք ընդունում ենք ցանկացած միջնորդություն և օգնություն։ Բայց, իմ կարծիքով, այս ոլորտում ամենաճիշտ ընտրությունը՝ հաշվի առնելով թե՛պատմական կապերը, թե՛ աշխարհագրական գործոնը, իհարկե, կարող էր լինել Վրաստանը»,- ընդգծել է մեր պետության ղեկավարը։
Ահա այսպես։ Հնչել է պաշտոնական Բաքվի հստակ, արդար ու կոնկրետ դիրքորոշումը։ Իսկ Երեւանի ներկայացուցիչների կողմից մենք լսում ենք միայն արդեն սովորական դարձած անհեթեթություն։ Եվ կարևոր չէ, թե ում կողմից է դա բարձրաձայնվում։ Տիգրան Բալայանի, թե Նիկոլ Փաշինյանի։ Այստեղ գլխավորն այն է, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության, իսկ Հայաստանը՝ ոչ։
Աքբեր Հասանով







