twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը պետք է լիովին վերաիմաստավորի իր աշխարհայացքը» Ռաուլ Կիրիան՝ Caliber.Az կայքում

31 Մայիսի 2022 15:26

Caliber.Az-ի հարցազրույցը՝ վրաստանցի քաղաքագետ, վերլուծաբան, «Front News-Ukraine»-ի գլխավոր խմբագիր Ռաուլ Կիրիայ հետ։

- Դուք ի՞նչ կարող եք ասել վրաց-ուկրաինական հարաբերությունների ներկայիս սառեցման մասին։

- Հիմա դժվար է ինչ-որ հայտարարություններ անել, քանի որ բոլորը հուզված են, Ուկրաինայում պատերազմ է գնում։ Եզրակացությունները կարելի է անել դրա ավարտից հետո։

Ինչ վերաբերում է ուկրաինական կողմի հայտարարություններին այն առնչոթյամբ, թե իբր Վրաստանը այս պատերազմում օգնություն է ցուցաբերում Ռուսաստանին, ապա ես նրանց չեմ հավատում։ Վրաց ժողովուրդը լիովին աջակցում է Ուկրաինային, քանի որ երբ Աբխազիայում պատերազմ էր, ուկրաինացիները մեզ շատ օգնեցին, մեզ աջակցեցին բոլոր միջազգային հարթակներում։

- «Borjomi Georgia» -ն ապրիլի 29-ին հայտարարել է ֆինանսական խնդիրների պատճառով Վրաստանի երկու գործարանների արտադրության դադարեցման մասին։ Բացի դրանից, որոշ երկրները քաղաքական նկատառումներով հրաժարվել են ընկերությունից հանքային ջուր գնել։ Ի՞նչ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից։

-Մի քանի տարի առաջ ռուսները գնել են Վրաստանի գրեթե բոլոր եկամտաբեր ընկերությունները շատ ոլորտներում, այդ թվում նաև Բորժոմին։ Այս կապակցությամբ Վրաստան պետք է ազգայնացնի իր բոլոր եկամտաբեր ձեռնարկությունները, որպեսզի նման դեպքեր չծագեն։

-Այսօր Վրաստանի կառավարությունը ի՞նչ է անում իր օկուպացված տարածքները վերադարձնելու համար։

-Մենք պետք է սկսենք խաղաղ բանակցություններ, որովհետև հակառակ դեպքում մենք ոչ մի կերպ մեր հողերը չենք վերադարձնի։ Մենք դարձանք նրա ականատեսներ, թե որքան զոհեր է տվել Ուկրաինան այս պատերազմի արդյունքում։ Եվ հետո բավական ժամանակ կպահանջվի, որպեսզի ժողովուրդը կարողանա մոռանալ այս կորուստները, այս սարսափը, անհրաժեշտ է երկխոսություն կառուցել հասարակությունների միջև և ամեն ինչ սկսել նորից։ Դա շատ դժվար է, որովհետև մարդիկ չգիտեն, թե վաղը ինչ է լինելու։

-Որքա՞ն երկր, Ձեր կարծիքով, Վրաստանը ստիպված կլինի սպասել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցությանը։ Ձեզ չի՞ թվում, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի դռների մոտ այդքան երկար սպասելը կարող է հուսահատեցնել այդ կազմակերպություններին անդամակցելու հավանական թեկնածուներին։ Վրաստանում կա արդյո՞ք նման թերահավատություն։

-Ես համարում եմ, որ Վրաստանը պետք է անպայման մանդամակցի այդ կազմակերպություններին, հատկապես ՆԱՏՕ-ին։ Մեզ պետք է պաշտպանել Ռուսաստանից, եթե մեզ տան թեկնածուի կարգավիճակ, ապա այս գործընթացը նորից երկար տարիներ կձգձգվի։ ՆԱՏՕ-ն պետք է վերանայի մեր հայտերը և ընդունի առաջին հերթին Թբիլիսին և Կիևին, հատկապես վերջին իրադարձությունների լույսի ներքո։

2014 թվականի հունիսին Վրաստանը և ԵՄ-ն ասոցացման մասին համաձայնագիր ստորագրեցին, որի անբաժանելի մասն է հանդիսանում խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ 2017 թվականի մարտ ամսից Վրաստանի քաղաքացիները՝ առանց վիզայի Շենգենյան գոտու երկրներ զբոսաշրջության, բիզնեսի և հյուրերի նպատակով կարճաժամկետ ուղևորությունների իրավունք ստացան: Այս օրերին լրացել է Շենգենյան գոտում առանց վիզայի ռեժիմի համաձայնագրի ստորագրման հինգերորդ տարելիցը, և Վրաստանի կառավարությունը այդ օրը նշեց լայնածավալ տոնական միջոցառումներով։

- Դուք ինչպե՞ս եք գնահատում վրաց-ադրբեջանական հարաբերությունների ներկա մակարդակը։

-Ես շատ եմ հարգում ադրբեջանական ժողովրդին և բուն երկրին, որը շատ բան է արել Վրաստանի համար։ Բացի դրանից, հարկ է առանձնացնել ադրբեջանական «SOCAR» նավթային ընկերությունը, որը հանդիսանում է մեր երկրի պետական բյուջեի խոշորագույն հարկատու։ «SOCAR»-ը կրում է հատուկ սոցիալական պատասխանատվություն։ Ընկերությունը իրագործել է տարբեր մարզերում մեր բնակչության համար բազմաթիվ սոցիալական նշանակության ծրագրեր։

Օրինակ, «SOCAR Energy Georgia»-ն Կիզիլաջլո գյուղում կառուցել է բազմաֆունկցիոնալ սպորտային համալիր և անհատույց փոխանցել է պետությանը։ Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է 1157 քառակուսի մետր, դրա արժեքը կազմել է ավելի քան 3 միլիոն լարի։ Նինո Սուրգուլաձեի «Նատվրիս խե» բարեգործական հիմնադրամը և «SOCAR»-ը ձևակերպել են համագործակցության մասին հուշագիր։ Նինո Սուրգուլաձեի հիմնադրամը հիմնադրվել է 2014 թվականին։ Նա անցկացրել է երկու մեծածավալ բարեգործական համերգ։ Նվիրատվությունների արդյունքում ստացված միջոցները հնարավորություն են տվել հաջողությամբ իրականացնել բարձր տեխնոլոգիական վիրահատություններ և փրկել ծանր հիվանդ երեխաների կյանքը։

-Ի՞նչ եք կարծում, հնարավոր է արդյո՞ք խաղաղություն Բաքվի և Երևանի միջև։

-Ես համարում եմ, որ դա հնարավոր է: Հայաստանը պետք է ամբողջությամբ վերաիմաստավորի իր աշխարհայացքը, բարեփոխումներ անցկացնի և բարեկամանա իր հարևանների հետ, որովհետև մենք միասին պետք է կարողանանք դիմակայել բոլոր սպառնալիքներին և պաշտպանել մեր տարածքները։ Ընդ որում դրանք պաշտպանել ոչ միայն արտաքին թշնամիներից, այլև ներսից։

- Ինչո՞ւ են ընտրողները նախապատվություն տալիս «Վրացական երազանք» կուսակցությանը։

-Վրաստանում առայժմ չկա այնպիսի կուսակցություն, որին կարելի է լիովին վստահել։ Եթե նորմալ ղեկավար լինի, ամեն ինչ այլ կերպ կլինի, որովհետեւ այսօր ժողովրդի շահերը ոչ ոք հաշվի չի առնում։ Ես նաև չեմ աջակցում Սաակաշվիլիին, որովհետև նա կորցրել է մեր վստահությունը և մեր քաղաքացիությունը։ Բայց, այնուամենայնիվ, ես համարում եմ, որ նախկին նախագահը չպետք է նստի բանտում։

Caliber.Az
Դիտումներ: 1191

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading