twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Հայաստանը պետք է օրինակ վերցնի Ադրբեջանի դիվանագիտությունից» Ուշացած ըմ բռնում, թե՞ Կարնաուխովի մանիպուլյացիան

17 Օգոստոսի 2022 17:28

Հայաստանի մտերիմ բարեկամ, տխրահռչակ Վլադիմիր Սոլովյովի ստորաքարշ ձայնակից «փորձագետ-վերլուծաբան» Սերգեյ Կարնաուխովը հանկարծ «գլխի է ընկել» և վրա է տվել Երևանին՝ նրան մեղադրելով դավաճանության և քաղաքական կարճատեսության մեջ։ Հիշեցնենք, որ Պեգովի, Կոտենկի, Պոդդուբնոյի և նման ռուսաստանցի զինթղթակից-քարոզիչների և այլ եղբայրների պես Կարնաուխովն էլ 44-օրյա պատերազմի ժամանակ հեքիաթներ էր հորինում հայերի երևակայական հաղթանակների և ադրբեջանական բանակի անհաջողությունների մասին։ Այո և Հայաստանի կապիտուլյացիայից հետո Կարնաուխովը անընդհատ կոկորդիլոսի արցունքներ էր թափում Ղարաբաղի «կորստի» առնչությամբ։

Սակայն, ըստ երևույթին «վերլուծաբանի» բորբոքված ուղեղում ինչ-որ բան չրխկացրել է և նախօրեին երեկոյան իր Տելեգրամ ալիքում հրապարակել է Ռուսաստանի նկատմամբ հայերի ճշմարիտ վերաբերմունքի մասի գրառում, Հայաստանին մեղադրելով սուբյեկտիվության բացակայության մեջ և նրանց խորհուրդ է տվել ընտրել ռուսաաստանամետ կառավարություն։ Չենք սկսի գուշակել ռուս քարոզչի հայացքների նման վերանայման պատճառները՝ կամ Կարնաուխովը իրոք գլխի է ընկել, կամ նրա վրա անջնջելի տպավորություն է թողել Ադրբեջանի առջև Սոլովյովի վերջին ներողությունը, կամ էլ Երևանում մոռացել են նրա հաշվին գումար փոխանցել և նա իր երեկվա բարեկամների վրա ունակատակառ ջուր է լցրել։

«Վերջին շրջանում նույնիսկ հայ հայրենասեր հասարակության մոտ շատ-շատ են Թուրքիայի հետ Ռուսաստանի պարտադրված և տակտիկական միության նկատմամբ դժգոհությունները»,- մասնավորապես գրել է Ս.Կարնաուխովը։ -Այդ դժգոհությունները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանի ղեկավարությանը, այլեւ որոշ հասարակական գործիչներին, այդ թվում նաև ինձ։ Ինձ թվում է, որ եկել է որոշ պահեր պարզաբանելու ժամանակը։

Նախ և առաջ, Ռուսաստանը ստիպված է շփվել Թուրքիայի հետ (Մերձավոր Արևելք, Անդրկովկաս և այլն): Քաղաքականությունը գեղեցկության արվեստ չէ, քաղաքականությունը՝ հնարավորի արվեստ է։ Եվ Ռուսաստանը պարտավոր է նախ մտածել սեփական շահերի մասին, իսկ հետո միայն նրանց մասին, ովքեր խնդրում են իրենց հանգիստ թողնել (միթե՞ այդ մասին չեն ասում հայ ազգայնականները, «լավ ֆաշիստ» Նժդեհի երկրպագուները)։

Երկրորդը, պատճառը, թե ինչու Մոսկվան Կովկասում պետք է ավելի շատ փոխգործակցի Անկարայի հետ, հենց Հայաստանում է։ Ավելի ճիշտ՝ Երեւանի սեփական քաղաքական սուբյեկտիվության բացակայության մեջ։ Պատասխանեք հարցերին. պատերազմի ժամանակ ո՞վ չի ճանաչել Ղարաբաղը։ Ո՞վ մինչ այժմ չի ճանաչել Ղարաբաղը։ Ինչու՞ Հայաստանի ԶՈւ-ն կամավորներին ուղարկելով ստույգ մահվան՝ ոչ մի անգամ չհարվածեց Բաքվի ռազմավարական օբյեկտներին։ Նման հարցերը շատ են։ Փաշինյանին ընտրած ազգայնականները կասեն, որ ամեն ինչում մեղավոր է Պուտինը։ Սակայն ճիշտ պատասխանն է՝ այսպես են որոշել հայկական էլիտաները։

Դրանով հանդերձ, նման պատասխանը հայ ժողովրդին չի ազատում պատասխանատվությունից՝ չէ որ հենց Հայաստանի քաղաքացիներն են արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկել Փաշինյանի օգտին։ Դուք կասեք, որ մարդիկ հիասթափված և բարոյալքված էին, բայց դա ձեզ չի ազատում պատասխանատվությունից: Վերջիվերջո, հաղթահարելով վախն ու դժբախտությունը, ժողովուրդը վերածվում է ազգի։

Երրորդը, ես լիովին հասկանում եմ, թե ինչու են Հայաստանում ուզում գտնել մեղավորին, բայց ինչու չեն ուզում նայել հայելու մեջ։ Կրկնում եմ, չէ որ Հայաստանի քաղաքացիներն են քվեարկել Փաշինյանի օգտին, ինչո՞ւ են Հայաստանի կառավարությունում աշխատում օտարերկրյա հատուկ ծառայությունների ազդեցության բազմաթիվ գործակալներ։ Մոռացե՞լ եք, թե ով է «Թուրքիայի հետ հաշտեցման» հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Սաբանջի համալսարանի շրջանավարտ, որտեղ պատրաստում են թուրքական փափուկ ուժի լավագույն կադրեր։ Որտե՞ղ են Հայաստանի քաղաքացիների բողոքի ակցիաներն ու հանրահավաքները.

Այս ամենը մի տարվա մեջ չի արվել։ Նախագահ Սարգսյանը նաև լուրջ սխալներ թույլ տվեց՝ նա վախեցավ ճանաչել Ղարաբաղը 2016-ին, անհետևողական էր Անկարայի հետ, բաց թողեց Հայաստանը «Հյուսիս-Հարավ» տարանցիկ միջանցքում ամբողջությամբ ընդգրկելու հնարավորությունը և շատ այլ բաներ։

Ես հասկանում եմ, որ ամենուր էլ կարող ես ամեն ինչ բարդել էլիտաների վրա, բայց պետք է ազնիվ լինել ինքդ քեզ հետ՝ ամեն ինչ չէ, որ որոշում են քաղաքական գործիչները։ Մենք ինքներս ենք շատ բան որոշում։ Հիմա եկել է սեփական քաղաքականությանը քննադատաբար նայելու ժամանակը»:

Բնականաբար, նրա դատողությունները սուր վիճաբանություններ են հրահրել հայկական տելեգրամ ալիքներում։ Արևմտամետ ուղվածությամբ կայքերը անմիջապես արձագանքել են նրա հայտարարություններին և հարձակվել Կարնաուխովի վրա։ Այսպիսով, հայկական «Armenian Global Community» անմիջապես ռուս քարոզիչին մեղադրեց «խավիարակերության» մեջ։

«Հայերի բարեկամ» Կառնաուխովի հերթական զառանցանք։ Ցավոք սրտի, ես պետք է կարդամ այս անհեթեթությունը, որպեսզի ձեզ պատմեմ դրա մասին: Նա «ֆաշիստ Նժդեհի» մասին էլ է հիշել, ով հետապնդում է միայն սնոտի խավիարակերներին և գտել է առնվազն 3 պատճառ, թե ինչու է Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարեկամությունը միանգամայն նորմալ։

Եվ առաջինն այն է, որ Ռուսաստանը ստիպված է շփվել Թուրքիայի հետ։ Ստիպվա՜ծ։ Պարոն Կարնաուխով, իսկ իր դաշնակցի թշնամի Ադրբեջանին միլիարդավոր դոլարներով զենք վաճառելով Ռուսաստանը նույնպես ստիպվա՞ծ է եղել։ Եթե Հայաստանը այժմ զենք է վաճառում Ուկրաինային և դա անվանում է «բիզնես», դուք դա ինչպե՞ս եք ընկալում։ Թե Ուկրաինայի հետ բարեկամությունն ինչ-ինչ պատճառներով կանվանեք «ստիպված»։ Ձեզ համար ծիծաղելի չէ՞ հրապարակել այս ցածրորակ ուսումնական ձեռնարկները:

Եվ, ի դեպ, ձեզ էլ չէր խանգարի նայել հայելու մեջ։ Եվ հետո մի մեղադրեք Կանադայի դեսպանատանը, Սորոսին և մեկ ուրիշին. Դուք նրանց փոխարեն հիանալիորեն եք անում ողջ աշխատանքը, նրանք իսկապես շնորհակալ են ձեզանից:

Սերգեյ Կարնաուխովի արձագանքը իրեն երկար սպասել չտվեց։ Եվ նա եղել է սուր և բավականին կոշտ. «Իսկ հիմա տեսեք, թե ինչպես են գցում և իրար դեմ հրահրում լսարանը։ Առայժմ ամեն ինչ գնում է մինչև պարզունակության կանխատեսելի: Բնականաբար, բոլորը գլխի են ընկել Նժդեհի մասին «էջանիշը»։ Դե, որպես «արտացոլում» առաջ է քաշում «Իսկ միթե Ռուսաստանը զենք չի վաճառել Ադրբեջանին» թեման։ Բայց միթե՞ Բաքուն Ռուսաստանի թշնամին է։ Մինչև հիմա, ի տարբերություն Փաշինյանի, Ալիևն իրեն երբեք թույլ չի տվել հարձակումներ մեր երկրի դեմ, նա իրեն պահում է հաշտ ու վստահելի։ Եվ այստեղ ժամանակակից Հայաստանը պետք է օրինակ վերցնի Ռուսաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանի դիվանագիտությունից։ Քեզ դուր չի գալի՞ս այն, ինչ ասում եմ: Դե, դա է իրականությունը: Փոխեք ձեզ մոտ քաղաքական ռեժիմը։ Դարձեք «ռուսաստանամետ», հերիք է ինքներդ ձեզ պատմություններով կերակրեք, թե Ռուսաստանն է ամեն ինչ վերահսկում Հայաստանում, որ Պուտինը բոլորին տնօրինում է և անձամբ է Հայաստանը «հանձնում» թուրքերին։ Ես հասկանում եմ, այդպես հարմար է, բայց ի՞նչ իմաստ ունի ապրել «պահարանի հետևում», այնտեղ Նարնիա չկա» ...

Հայերին «խավիարակերության» մեջ մեղադրելով հանդերձ Կարնաուխովը չի մոռացել ավելացնել, որ «նա եղել և լինելու է հայերի կողմը ընդդեմ ներկայիս քաղաքական խմբավորումների»։

Caliber.Az
Դիտումներ: 310

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

115
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

111
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

92
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

75
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

72
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

70
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

64
20 Դեկտեմբերի 2024 12:08
10

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

62
21 Դեկտեմբերի 2024 11:19
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading