twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանը Ռուսաստանին հանձնեց Արևմուտքին Բրյուսելում Գրիգորյանի զրույցների բացառիկ մանրամասները

05 0Հոկտեմբերի 2022 18:07

Փաշինյանյան Հայաստանը նման է մի նավի, որը հնազանդվելով նորաթուխ նավապետի անշնորհք հրամանին, ամուր կողաթեքվածք է տվել և քիչ է մնում, որ խորտակվի։ Եվ սա բառախաղ չէ՝ նավը կողքի վրա թեքել նշանակող «կողաթեքվածք» հասկացությունը ունի նաև փոխաբերական իմաստ՝ փոխել քաղաքական, կամ արտաքին քաղաքական կողմնորոշումը։ Ինչով և վերջին ժամանակներում զբաղված է Հայաստանի վարչապետի թիմը։

Նրանում, որ Երևանը Պերվոպրեստոլնոից (Հին Մոսկվա) վերանետվելով դեպի Պոտոմակի ափերը (Վաշինգտոն) պատրաստ է փոխել իր սյուզերենին՝ արդեն քչերն են կասկածում։ Այս մասին բացահայտ խոսում են Փաշինյանի թիմում։ Ընդ որում, ոչ միայն իրենց միջև, այլև Արևմուտքում հանդիպումների կուլուարներում։ Դիվանագիտական շրջանակներում Caliber.Az-ի հավաստի աղբյուրի համաձայն, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, հոկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպումների ժամանակ խոսել է հարուստ և ուժեղ քեռի Սեմի տակ պառկելու Երևանի բուռն ցանկության մասին։

Այսպիսով, արեւմտյան քաղաքական գործիչների հետ զրույցներում Ա.Գրիգորյանը արել է մի շարք հայտարարություններ, որոնք լուրջ արձագանք են առաջացրել։ Նա համեմատել է Հայաստանի դեմ Ադրբեջանի «ագրեսիան» և ռուս-ուկրաինական պատերազմը՝ հայտարարելով, որ դրանց միջև կապ կա։ Իբր, Արևմուտքը Ուկրաինայում պայքարում է հանուն ժողովրդավարական աշխարհի արժեքների, և այս առումով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը իրականում հանդիսանում է «ժողովրդավարության և ինքնավարության դիմակայություն»։

Գրիգորյանը իր զրուցակիցներին համոզել է նրանում, որ հայ ժողովուրդը, իբր հանդիսանում է եվրոպական, քրիստոնեական քաղաքակրթության մաս, և Հայաստանը իրեն տեսնում է բացառապես Արևմուտքում։ Ամենազավեշտալինը կայանում է նրանում, որ իր դիմացիներին Փաշինյանի կառավարության արևմտամետ կուրսի մեջ համոզելու նպատակով, Գրիգորյանը բերել է այն օրինակը, որ Հայաստանի իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում սեռական փոքրամասնությունների իրավունքների հարցին՝ դրանով հանդերձ գանգատվելով, որ հայ հասարակության պահպանողականության և եկեղեցու մեծ հեղինակության պատճառով երկիրը դեռ դանդաղ է շարժվում այդ ուղղությամբ։

Գրիգորյանը նրանց, ովքեր համաձայնվել էին նրան ընդունել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ջանասիրաբար համոզում էր, որ հայերը Ադրբեջանի «ագրեսիան» կանխելու մեջ հույս են դնում միայն ԱՄՆ-ի դերի վրա։

«Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրամիությունը չեն կարող լինել Ամերիկա Հայաստանի համար։ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը սնանկացել են, ԵՄ-ն անատամ կազմակերպություն է, որը հանուն ադրբեջանական նավթի ու գազի պատրաստ է զոհաբերել քրիստոնյա հայ ժողովրդին և ժողովրդավարական Հայաստանը»,- հորդորել է Գրիգորյանը։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը առիթը բաց չի թողել նաեւ արցունք թափել այն կապակցությամբ, որ, իբր, Ռուսաստանինց Հայաստանի չափազանց մեծ կախվածությունը նախկին իշխանությունների ժառանգությունն է, բայց Փաշինյանը կոչնչացնի այդ ժառանգությունը։ Ճիշտ է, դրա համար Հայաստանին պետք են Արևմուտքի երաշխիքներ։ Ըստ երևույթին, թուլացած «ավագ եղբոր» դավաճանության համար վախը դեռ ուժեղ է Փաշինյանի թիմում։

Այնուամենայնիվ, Caliber.Az-ի աղբյուրների տվյալներով, դա չի խանգարել Ռուսաստանին եղած-չեղածով հանձնելուն։ Բրյուսելում Գրիգորյանը պնդել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում համընկնում են, և միայն Հայաստանն է հանդիսանում Արևմուտքի բնական դաշնակիցը այդ երեք երկրների դեմ պայքարում։

«Հայաստանը լրջորեն մտածում է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, հատկապես սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի «ագրեսիայից» հետո։ Սահմանային վերջին լարվածության ժամանակ Հայաստանը երկկողմ հիման վրա օգնություն է խնդրել Ռուսաստանից, սակայն Մոսկվան մեզ մերժել է։ Իրականությունը այնպիսին է, որ Ռուսաստանը աջակցում է «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական դիսկուրսին, հետեւաբար՝ Հայաստանի տարածքի մասնատմանը։ Մոսկվան հայկական ժողովրդավարության մեջ իր համար սպառնալիքներ է տեսնում, և պատճառը, ըստ որի վերջերս Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ դիմել են Հայաստանին՝ այն է, որ մեր երկիրը իրականում հանդիսանում է ժողովրդավարական պետություն»,- ինքնուրաց ստել է Գրիգորյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղարը դավադիր ձևով արևմտյան քաղաքական գործիչներին համոզել է նրանում, որ Հայաստանի իշխանություններն ակտիվ ներկառավարական քննարկումներ են անցկացնում ռուսական բազաները երկրից դուրս բերելու առնչությամբ։ Եվ, որ ռուսական բազայի, Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների մասին ամբողջ տեղեկությունն արդեն տրամադրվել է արեւմտյան հետախուզությանը։

«Մենք հասկանում ենք, որ քանի դեռ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ում, նա չի կարող ձեռք բերել բարձրորակ ամերիկյան զենք։ Բայց մեր նախնական նպատակը Ադրբեջանի հետ սահման միջազգային դիտորդական առաքելություն հրավիրելն է, որը ժամանակի ընթացքում կընդլայնվի։ Մենք այդ առաքելությունը դիտարկում ենք, որպես միջազգային խաղաղապահ ուժերի միջուկը, որը մենք ցանկանում ենք ապագայում ծավալել Ղարաբաղից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերումից հետո»,- խոստացել է Գրիգորյանը։

Ինչպես տեսնում ենք, այստեղ կարելի է խոսել ոչ միայն «Արմենիա» անվան ներքո նավի արտաքին քաղաքական վտանգավոր շրջադարձի, այլ նաև նրա անձնակազմի ակնհայտ դավաճանության մասին։ Հեռանալ դեպի Արևմուտք, դրանով հանդերձ եղած-չեղածով հանձնել իր նախկին դաշնակից-սյուզերենին՝ սա «հին քրիստոնյա ժողովրդի» ավանդույթների մեջ է։ Բայց Հայաստանում մի բան կարծես թե, հաշվի չեն առնում՝ ուժեղ կողաթեքության դեպքում կարելի է հեշտությամբ ընկնել ծովը, կամ սայթաքել և ջարդել գլուխը։ Չէ որ տախտակամածը կարող է սայթաքուն լինել ոչ միայն ջրից, այլ նաև վախից: Իսկ նրան հասնելու և բռնելու ուժ՝ լքված նախկին դաշնակիցը դեռ ունի:

Caliber.Az
Դիտումներ: 845

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Կկառուցի՞ արդյոք Թուրքիան Աղդամում մասնագիտական ​​ուսումնական հաստատություն

168
23 Դեկտեմբերի 2025 08:44
2

Ադրբեջանա-ամերիկյան մերձեցումը և 907-րդ ուղղման ստվերը ԱՄՆ-ի փորձագետները՝ Caliber.Az կայքում

128
22 Դեկտեմբերի 2025 17:56
3

Ադրբեջան - 2025. ինքնիշխանության և միջազգային դիրքերի ամրապնդում Տարվա արդյունքները՝ Թեյմուր Աթաևի հետ

113
24 Դեկտեմբերի 2025 08:50
4

Խաղաղության վառելիք և պատերազմի օրինագիծ Հակաադրբեջանական դեմարշ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում

107
23 Դեկտեմբերի 2025 08:49
5

Դատավարություն Գյանջայի դատարանում. մեղադրողը պահանջել է 18 տարվա ազատազրկում Ավանեսյանի համար

98
23 Դեկտեմբերի 2025 09:45
6

«Հայաքվեյի» բենզինային հիստերիան Ռևանշիստները նորից կռվում են իրականության հետ

81
24 Դեկտեմբերի 2025 19:21
7

Ադրբեջանական ընկերությունները Չեռնոգորիայում ներդրել են գրեթե մեկ միլիարդ դոլար. Բայրամով

73
22 Դեկտեմբերի 2025 13:18
8

Diplomatic World Sweden-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի մասին

71
22 Դեկտեմբերի 2025 11:49
9

Ադրբեջանում սկսվել է աստղագիտական ձմեռը

71
22 Դեկտեմբերի 2025 09:07
10

Պարզաբանվել են Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառները

68
22 Դեկտեմբերի 2025 10:22
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading