twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը ստիպված կլինի հաշտվել տարածաշրջանում ուժերի նոր դասավորության հետ» Ֆաբրիս Վիելմինին՝ Caliber.Az կայքում

30 Հունիսի 2023 14:38

Caliber.Az-ի հարցազրույցը՝ «Vision&Global Center» (vision-gt.eu)-ի վերլուծաբան Ֆաբրիս Վիելմինիի հետ (Իտալիա):

-Պարոն Վիելմինի, ինչպիսի՞ն է, Ձեր գնահատմամբ՝ Եվրամիության միջնորդությամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման հավանականությունը։

- Չեմ կարծում, որ Եվրամիությունը կարող է վճռորոշ դեր խաղալ հայ-ադրբեջանական բանակցություններում։ Ընդհանուր առմամբ, ԵՄ-ի քաղաքականությունը, հատկապես Կենտրոնական Ասիայում և Կովկասում, ընթանում է Լոնդոնի և Վաշինգտոնի ֆարվատերով, և հենց այս երկու մայրաքաղաքներում է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին միջամտելու անհրաժեշտության մասին որոշում ընդունվել: 2020 թվականի պատերազմի արդյունքները հստակ ցույց տվեցին, որ ամերիկացիները դուրս մնացին Կովկասում քաղաքական խաղի փակագծերից։ Իսկ Ուկրաինայում պատերազմի սկսվելուն պես նորից հայտնվեց այս խաղին վերադառնալու հնարավորություն, և այժմ, ըստ ամենայնի, Վաշինգտոնն ու Լոնդոնը անում են ամեն հնարվորը, որպեսզի վաստակեն որոշակի բոնուսներ՝ Ռուսաստանին դուրս մղելով բանակցություններից։ Եվ ինչպես արդեն ասել եմ, Բրյուսելը գործում է միայն ԱՄՆ-ի ցուցմունքով։

Ցավոք, ԵՄ-ն՝ մի կառույց է, որն ի վիճակի չէ հաշվի նստել իրողությունների հետ և ապրում է իր ինչ-որ վիրտուալ աշխարհում, որտեղ չեն ընդունվում եվրոպական քաղաքացիների շահերին համապատասխան որոշումներ:

- Ուրեմն ամերիկացիները ի՞նչ հույսեր են կապում Հարավային Կովկասի հետ։

- Նրանց համար սա բուֆերային տարածք է, որն իրենց հետաքրքրում է միայն այն պատճառով, որ այս տարածաշրջանները՝ Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան, գտնվում են միջազգային հարաբերություններում անգլո-սաքսոնական գերակայության հիմնական հակառակորդների միջև։ Ուստի նրանց համար նույնիսկ սկզբունքայնորեն կարևոր չեն տնտեսական նախապատվությունները, չնայած այնպիսի առաջատար մասնավոր ընկերություններ, ինչպիսիք են «Chevron»-ը և «BP»-ն մասնակցում են Կասպից ծովում ռեսուրսների մշակմանը։

Կարող եմ ենթադրել, որ դրանք կնպաստեն մեծ թուրքալեզու դաշինքի ամրապնդմանը, որպեսզի դա պատրվակ դառնա Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ հակամարտության համար։

- Ինչպե՞ս է, Ձեր կարծիքով, բանակցություններում երեք հիմնական միջնորդների՝ ԵՄ-ի, Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև կատաղի մրցակցությունը նպաստում կամ խոչընդոտում հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի առաջխաղացմանը:

- Ինչ-որ չափով այն կարող է նպաստել առաջընթացին, որովհետեւ Ռուսաստանը նույնպես հասկանում է, որ Կովկասում իր դիրքերը թուլացած են, հետեւաբար, հնարավոր է, կփորձի ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի պահպանի իր դիրքերը այս տարածաշրջանում։ Թերեւս, սա նույնպես դրական պահ է, որը կարող է նպաստել բանակցությունների դրական ելքին։

- Այնուամենայնիվ կա արդյո՞ք Բաքվի և Երևանի միջև տեսանելի ապագայում խաղաղ համաձայնագրի կնքման հնարավորություն:

- Համենայնդեպս, այս փուլում Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացը ուժեղացել է։ Հայաստանն արդեն կորցրել է իր բազմաթիվ հաղթաթուղթերը և պետք է հաշտվի՝ տարածաշրջանում ուժերի նոր դասավորության իրականության հետ։ Այնպես որ, միանգամայն հնարավոր է, որ կողմերը միջնաժամկետ հեռանկարում աստիճանաբար մոտենան այս կարևոր քայլի իրականացմանը։

- Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Իտալիայի և Ադրբեջանի միջև համագործակցության հեռանկարները:

- Ադրբեջանի և Իտալիայի միջև երկկողմ հարաբերությունների հեռանկարները բավականին լավ են։ Մենք ունենք ծանրակշիռ տնտեսական ներուժ բազմաթիվ ոլորտներում երկարաժամկետ համագործակցության համար՝ նմանատիպ հոգեբանություն և մտածելակերպ։ Ուստի միջին վիճակագրական իտալացի ձեռներեցը շատ ավելի լավ է հասկանում ադրբեջանական հասարակության առանձնահատկությունները, երբ նա գտնվում է Բաքվում և աշխատում է ձեր երկրում, ինչը, անպայման, նաև ամուր հիմք է ստեղծում ապագայում սերտ համագործակցության համար։

Caliber.Az
Դիտումներ: 344

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի ՊՍԾ հեծելազորային ջոկատը Վինձորի ձիերով շոուում ԼՈՒՍԱՆԿԱՐ

173
19 Մայիսի 2025 13:46
2

Երկխոսություն, վստահություն, համագործակցություն Հաջիևի Իրան այցի արդյունքներով

66
19 Մայիսի 2025 18:40
3

Պատժամիջոցային ապրանքները և հայկական հետքը Ծխի վարագույրը «Վրաստանի միջոցով վերաարտահանման» հետ սկանդալում

59
20 Մայիսի 2025 16:38
4

Մարտին Ռայանը ռազմական տեղեկություններ է փոխանցել ֆրանսիական հետախուզությանը Բաքվում շարունակվում է լրտեսության գործով դատավարությունը

54
20 Մայիսի 2025 09:23
5

Իլհամ Ալիևի թոռնուհին դարձել է կունգ-ֆուի աշխարհի չեմպիոն

44
19 Մայիսի 2025 09:23
6

Հիքմեթ Հաջիևը քննարկել է համագործակցությունը Իրանի ներկայացուցիչների հետ

37
19 Մայիսի 2025 09:53
7

Բաքվի ռազմական դատարանում ներկայացվել են Տեր-Պետրոսյանի՝ «Երկրապահ»-ի ահաբեկիչների հետ հանդիպման կադրերը

36
19 Մայիսի 2025 16:58
8

Փաշինյանի բնապահպանական դեմագոգիան Անտառահատումից մինչև գետերի աղտոտում

36
20 Մայիսի 2025 18:00
9

Եվրոպայի սթափվելը Գուրևիչը և Այթմատովը՝ Caliber.Az-կայքում

36
20 Մայիսի 2025 17:53
10

«Մեր խնդիրն է առաջ մղել արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերությունները» «Մեր խնդիրն է առաջ մղել արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերությունները»

36
19 Մայիսի 2025 09:14
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading