twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը վերածվում է Հարավային Կովկասը խարխլելու ցատկահարթակի» Ալեքսանդր Կոբրինսկին՝ Caliber.Az-կայքում

12 Օգոստոսի 2024 13:39

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ռուսաստանի էթնո-ազգային ռազմավարությունների գործակալության ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Կոբրինսկիի հետ։

— Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է ԱՄՆ-ը ուժեղացնում իր ռազմական ներկայությունը Հայաստանում։ Ո՞րն է նրանց գլխավոր նպատակը Հարավային Կովկասում։

— Իմ կարծիքով, Հայաստանի նկատմամբ ամերիկացիների քաղաքականությունը կրելու է բացառապես ցինիկ և սպառողական բնույթ։ Նրանց նպատակը ակնհայտ է։ Առաջին փուլում Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, որպես կայունացնող գործոն։ Հետագա փուլերում Հայաստանը վերածել Հարավային Կովկասում խարխլող և սադրիչ գործողությունների ցատկահարթակի։ Նպատակը՝ տարածաշրջանում վերահսկվող քաոս ստեղծելն է ու հարևան երկրները ներթափանցելը՝ Հայաստանի տարածքից նրանց պառակտելու և բոլորին բոլորի դեմ հանելու համար։ Բացառություններ չկան։ Եվ այս ամենը հանուն ռեսուրսների տիրապետելուն, Կենտրոնական Ասիայից Եվրոպա, Հնդկաստանից Միջերկրական ծով, Հյուսիս-Հարավ և այլ լոգիստիկ երթուղիները շրջափակելու և վերահսկելու համար: Ընդ որում լոգիստիկան վերահսկողության տակ վերցնելը, թերևս, առավել կարևոր խնդիր է, քան ռեսուրսների վերահսկողությունը:

— Հայաստանի պաշտպանության նախարարությունում կհայտնվի ամերիկացի խորհրդական։ Ինչու՞ համար է դա արվում:

— Պետդեպարտամենտի տարբերակով, իբր ռազմական կցորդը Հայաստանի Պնախարարությանը կօգնի բարեփոխել զինված ուժերը։ Իրականում, իմ կարծիքով, ռազմական խորհրդականը վերահսկելու է սպառազինության գնումների հարցը և Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի ստանդարտին տեղափոխելուն։ Ինչպես նաև կատարել Հայաստանի ռազմական գերատեսչության գործողությունների ստուգողի և վերահսկիչի գործառույթը։

— Ռուսաստանում համարում են, որ Արևմուտքը մտադրված է Հայաստանից ստեղծել երկրորդ Ուկրաինա։ Դրա համար կան արդյո՞ք իսկական նախադրյալներ։

— Այո: Արևմուտքը ոչ պարզապես մտադրվել է։ Նա դա անում է։ Հիմա Հայաստանը իր նոր ընկերների հետ մտադրվել է հաստատուն քայլով շարժվել դեպի արդեն իսկ հարթված հակառուսական ճանապարհով։ Հավանաբար, որպես երախտագիտություն Ռուսաստանին ամեն ինչի համար։ Եթե պետության ղեկավարները դավաճանել են իրենց ժողովրդին և ծախվել են անգլո-սաքսոններին, նրանք իրենց երկրի քաղաքացիներին զրկում են պատմությունից։ Իսկ մուսա Կլիոն, ինչպես ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, նրան մեծարելուց հրաժարվելու համար ոչնչացնում է և՛ ժողովրդին, և՛ նրանց ստեղծած պետությանը։

— Համեմատաբար վերջերս ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը խոստովանել է, որ Վաշինգտոնը նպաստում է Հայաստանին Ռուսաստանից հեռացնելուն։ Ինչո՞ւ է Միացյալ Նահանգները բացահայտ խոստովանում այս փաստը։

— Քաղաքականությունը ավարտված է։ Արեւմուտքի քաղաքականությունը սկսել են կառավարել այն պաշտոնյաններ, ովքեր դուրս են մղել քաղաքական գործիչներին։ Նրանց պլանավորման հորիզոնը լավագույն դեպքում սահմանափակվում է իրենց պաշտոնավարման ժամկետով, բայց իրականում մեկ-երկու տարի: Քաղաքական գործիչները մտածում են տասնամյակների ընթացքում։ Պաշտոնյայի խնդիրն ինքնգովազդումն է, որքան բարձր խոսի, այնքան լավ կհիշի նրա տերը, այնքան լավ կլինի նրա կարիերան: Այժմ մոդայում է ռուսաֆոբիան։ Հայաստանը վերածվում է գործիքի ամերիկացիների ձեռքին, իսկ ամենաթողությունից խելագարված ամերիկացիները դա նույնիսկ չեն էլ թաքցնում։ Մտածելով, որ ծաղրում են Ռուսաստանին, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից կտուժի հենց հայ ժողովուրդը։ Գործելով արևմտյան հովանավորների թելադրանքով՝ Փաշինյանը դավաճանում է ոչ միայն իր ժողովրդին, այլ նաև նրա պատմությանը։ Ինչպես ասել է Ա. Ս. Պուշկինը դեռևս 1830 թվականին. «Վայրենությունը, ստորությունը և տգիտությունը չեն հարգում անցյալը, ստորաքարշելով միայն ներկայի առաջ»:

— Զանգեզուրում արդեն գրանցվել է ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը։ Որքանո՞վ է հավանական հեռանկարում ԱՄՆ-ի լիարժեք ռազմաբազայի Հայաստանում հայտնվելը։

— Կարծում եմ, որ ԱՄՆ-ի խնդիրն այժմ կայանում է ոչ այնքան ռազմաբազա ստեղծելու, որքան Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու մեջ։ Ընդ որում այդ ուղղությամբ նրանք աշխատում են համակարգված և հետևողական։ Ռուսաստանը հիմա շեղված է Ուկրաինայի հակամարտությամբ, որից և ուզում է օգտվել ԱՄՆ-ը: Ռուս սահմանապահներին Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից նրանք արդեն դուրս են մղել, այժմ կարող են ներկրել ինչ ցանկանան և ցանկացած քանակությամբ։ Թե նրանք ինչ են բերելու հատկացված միլիոններով, կարծում եմ, բացատրել պետք չէ։

— Իսկ ի՞նչ է լինելու Գյումրիում ռուսական ռազմակայանի հետ։

— Ռուսական բազան արդար և անարդար կճնշեն։ Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը կլարի ֆրանսիացիներին, և նրանք Հայաստան կուղարկեն իրենց ռազմական կոնտինգենտը։ Կարծում եմ, որ ֆրանսիացիները որպես վրեժ Աֆրիկայի համար չեն հետաձգի այս հարցը և հետագայում կհայտնվեն Հայաստանում։

Caliber.Az
Դիտումներ: 398

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading