twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանի ԶՈւ-ն վերազինելու փորձը կարող է ռևանշի պատրանք ստեղծել հայերի մոտ» Դմիտրի Բաբիչը՝ Caliber.Az կայքում

22 Ապրիլի 2022 15:50

Caliber.Az-ի հարցարույցը՝ ռուսաստանցի քաղաքագետ, «ИноСМИ» կայքի տեսաբան Դմիտրի Բաբիչի հետ։

—Վերջերս որոշ ԶԼՄ-ներում շրջանառվում են տեղեկատվությունը այն մասին, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայաստանին սպառազինություն մատակարարել։ Ի՞նչ եք կարծում, Մոսկվայում ապրիլի 19-ին Պուտինի և Փաշինյանի հանդիպման ժամանակ բարձրացվել է արդյո՞ք հայկական բանակը վերազինելու հարցը։

—Ես կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ Հայաստանի վերազինման մասին հարցը չի բարձրացվել, սակայն դա շատ վտանգավոր թեմա է։ Բոլորին հասկանալի է, որ Ադրբեջանի բանակը շատ ավելի լավ է սպառազինված հայկականից, և այդ պայմաններում Հայաստանի ԶՈւ-ի վերազինման փորձը շատ վտանգավոր է, քանզի հայկական կողմի մոտ կարող է ստեղծել գայթակղություն, կեղծ տպավորություն, որ հնարավոր է ռևանշ։ Այսինքն, դա նման է հրդեհը մարել կերոսինով։ Մարդկանց ներշնչել, որ նրանք կարող են վերախաղարկել պարտված պարտիան՝ սխալ է։

Ընդհանրապես, անհրաժեշտ է հիշել, թե որտեղից են ծագել հետխորհրդային տարածքում բոլոր հակամարտությունները։ Երբ սկսվեց փլուզվել Խորհրդային Միության միասնական կառավարման համակարգը՝ ազգայնամոլների, հատկապես հայ ազգայնամոլների մոտ ծագեց այնպիսի տպավորություն, որ սարերը շարժվում են, իրավիճակը փոխվում է և պետք է հիմա, որքան կարելի է արագ օգտվել իրավիճակից, հարկավոր է իր համար ծեփել նոր պետություն, որովհետև հետո նման հնարավորություն չի լինի։ Եվ ահա, նման դեպքերում նրանք նետվում են տարբեր արկածախնդրությունների, որոնք կոչվում են պատերազմ։ Շատ կցանկանայի խուսափել դրանից։

—Իսկ Դուք, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի Մոսկվայում վերջին հանդիպումը։

—Բանակցությունների 20 և ավել տարիները ցույց են տվել, որ այդ ամենը պատրանք է։ Մենք հիշում ենք Հեյդար Ալիևի հանդիպումը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Իլահամ Ալիևի բազմաթիվ հանդիպումները Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի մյուս ղեկավարների հետ, բայց արդյունքում իրավիճակը լուծվեց մարտի դաշտում։ Կա այսպիսի արտահայտություն, որ 21-րդ դարում պատերազմը խնդիրների լուծման միջոց չէ, բայց երբ պետությանը հակադրվում է 17-րդ դարի վուլգար ազգայնամոլությունը, ինչպես Հայաստանի դեպքում, այդ ժամանակ ուրիշ մեթոդներ չեն մնում։

Ցավոք, փոխզիջումային դիվանագիտական մեթոդը այս դեպքերում չի գործում։ Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Հանրահավաքներ են անցկացվում Փաշինյանի դեմ։ Փողոց է դուրս եկել 11 հազար մարդ, Հայաստանի համար դա քիչ չէ։ Ուշադրություն դարձրեք, թե այնտեղ ինչպիսի առաջարկներ են ներկայացվում՝ դադարեցնել տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը, դա իբր խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Այսինքն, սա նշանակում է, որ ողջ տարածաշրջանը պետք է կանգնի, ճանապարհներն ու խողովակաշարերը պետք է պարապ մնան, բայց Հայաստանի ինքնիշխանությունը հարգվի։ Սա հակասում է ցանկացած տրամաբանությանը. տնտեսական, հումանիտար, աշխարհաքաղաքական, այնուամենայնիվ այդ կոչերը հնչում են Հայաստանում։ Բոլորին հասկանալի է, որ Փաշինյանը ի վիճակի չէ լիովին վերահսկել իր երկրում այդ ազգայնամոլական խմբավորումները։ Ինձ թվում է, որ նույնիսկ այն փաստը, որ նա մնաց իշխանության գլխին, հանդիսանում է ոչ թե ժողովրդավարության վկայություն, այլ ավելի շուտ այն մեծ կախվածության վկայությունը, որը Հայաստանը ունի արևմտյան աշխարհից։ Ակնհայտ է, որ Արևմուտքը խաղադրույք է անում Փաշինյանի վրա։ Եվ այն փաստը, որ պատերազմում պարտված Փաշինյանը շահում է ընտրությունները, խոսում է հենց դրա մասին։ Սակայն ներկայիս պայմաններում, երբ Արևմուտքը գրավում է հայանպաստ դիրքորոշում, մենք դեռ շատ նման հրաշքներ կտեսնենք։

Ցանկացած դեպքում, լավ է, որ Ադրբեջանի նախագահը գնում է բանակցությունների։ Դրանով նա ցույց է տալիս, որ նա հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համբերություն և ցանկություն ունի ՝ 21-րդ դարի ոգով։

—Առկա է արդյո՞ք մրցակցություն բրյուսելյան և ռուսաստանյան հարթակների միջև։

—Չեմ կարող ասել, որ Ռուսաստանի կողմից այդ մրցակցությունը զգացվում է։ Միևնույն ժամանակ ԵՄ-ի կողմից հայտարարությունները այն մասին, որ չի կարելի Ռուսաստանին թողնել ղարաբաղյան կարգավորմանը՝ հազվադեպ չէ։ Սակայն, երկեք օբյեկտիվորեն նայենք իրավիճակին. 1992 թվականից, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԵՄ-ն կարգավորե՞լ է գոնե մեկ հակամարտություն: Ոչ, ոչ մեկը։ ԵՄ-ն իր միջամտությամբ դրանք միայն խորացրել է։ Սիրիայում ԵՄ-ի միջամտությունից հետո հակամարտությունը միայն ուժեղացել է, իսկ Բալկաններում մինչև հիմա մարմանդ վառվում են։ Իրաք և Աֆղանստան Կոլեկտիվ Արևմուտքի ներխուժման մասին ես ընդհանրապես կլռեմ, այնտեղ կատարյալ աղետ է։

Դա տեղի է ունենում ոչ թե որովհետև, ֆրանսիացիները, կամ անգլիացիները ավելի հիմար են, այլ որովհետև, Եվրոպայում տիրող գաղափարախոսությունը, որը ԵՄ-ի անդամներին թույլ է տալիս մեծամտորեն խոսել այնպիսի երկրների հետ ինչպիսիք են Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, լավ չէ։ Որպես օրինակ կարելի է հիշել 2015 թվականի Եվրոպական խաղերը, որոնք անցկացվել են Բաքվում։ Հրավիրված եվրոպացի առաջնորդներից շատերը չէին եկել, թեև դրանք եվրոպական խաղեր էին, բայց արևմտյան լրատվամիջոցները գռեհիկ հոդվածներ էին հրապարակում Ադրբեջանի հետ կապված։ Բացի այդ, հոդվածներն ինքնին պարունակում էին, մեղմ ասած, հիմար լրահոս։

Ես միայն ուրախ կլինեի, եթե ԵՄ-ն օգներ լուծել հայ-ադրբեջանական հարցը, որը ըստ էության խանգարում է նաև Ռուսաստանին։ Այդ հարցի չլուծման պատճառով փակ են մնում Հարավային Կովկասի տրանսպորտային միջանցքները, որոնք հարկավոր են ոչ միայն Ադրբեջանին, Թուրքիային, Վրաստանին, այլ նաև հենց Ռուսաստանին։ Բայց ԵՄ-ն չի կարող լուծել այդ խնդիրը։ Ես վստահ չեմ նրա ունակությունների հետ կապված։

Եվրոպացիները խրվել են իրենց մեծամտության և երեսապաշտության մեջ։ Մենք բոլորս ատում ենք պատերազմը, բայց ժխտել, որ այսօր պատերազմը որոշ դեպքերում հանդիսանում է քաղաքական խնդիրների լուծման միջոց, տխմարություն է։ Ադրբեջանը 26 տարի բանակցություններ էր անցկացնում Ղարաբաղի հաշվով, իսկ Ռուսաստանը 8 տարի Ուկրաինայից սպասում էր Մինսկի համաձայնագրի կատարմանը։ Բայց գալիս է այնպիսի պահ, երբ պատերազմը դառնում է անխուսափելի, և դրա համար պատասխանատվությունը կրում է նա, ով դրանից առաջ շրջափակել էր հարցի դիվանագիտական լուծման բոլոր տարբերակները։ Հատկապես այդ իրավիճակը և կազմավորվել էր Ղարաբաղում 2020 թվականի աշնանը և Դոնբասում 2022 թվականի ձմռան ավարտին։

—Կարող է արդյո՞ք Հայաստանը անդամակցել Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը։

—Հայաստանը չի անդամակցի Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը։ Այդ պետական կազմավորումը այժմ ապրում է իր պատմության բարդ ժամանակաշրջան։ Նրա վարկանիշին հարվածներ հասցրեցին Բելառուսում 2020 թվականի օգոստոսին - 2021 թվականի սկզբին իրադարձությունները, ինչպես նաև առայժմ չավարտված 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը։ Հայաստանում հասարակական կարծիքի մեծ մասը այսօր Ռուսաստանը ընկալում է, որպես «թունավոր» երկիր։ Չեմ կարծում, որ դա արդարություն է, իրավիճակը ապագայում հաստատ կփոխվի, բայց իրականությունը հատկապես այդպիսին է։ Ուստի այժմ Փաշինյանը հազիվ թե ինչ որ շատ կարևոր փաստաթղթեր ստորագրի Մոսկվայի հետ։

Caliber.Az
Դիտումներ: 228

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Էրդողան. մի՞թե սիրտը կարող է բաժանվել հոգուց, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանից

210
20 Հունիսի 2025 12:12
2

Իսրայել - Իրան. պատերազմի զարկերակը Ռուսլան Սուլեյմանովը Caliber.Az-ի եթերում

185
21 Հունիսի 2025 12:40
3

Մանուկյանը դատարանում խոսել է Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիայի մասին ԼՈՒՍԱՆԿԱՐ

125
20 Հունիսի 2025 10:24
4

Էրդողանը շեշտել է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը

112
21 Հունիսի 2025 09:36
5

ԵՄ-ի առաքելությունը պահակության մեջ Եվ կրկին նույն Ռիտտերը

84
21 Հունիսի 2025 00:18
6

Հրապարակվել է Իրանը լքել ցանկացող Ադրբեջանի քաղաքացիների թիվը

75
20 Հունիսի 2025 11:02
7

Ալիևի պաշտոնական սոցիալական ցանցերի էջերում հրապարակվել են նրա Թուրքիա կատարած այցի կադրերը

69
20 Հունիսի 2025 09:25
8

Հաջիևը գրառում է հրապարակել դիվանագետների Լաչին այցի մասին

68
21 Հունիսի 2025 09:13
9

ԱԳՆ. Ադրբեջանի դեսպանատները Իրանում և Իսրայելում շարունակում են իրենց աշխատանքը

66
20 Հունիսի 2025 14:50
10

Թուրքիայի և ՀԿԹՀ ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են Քահրամանմարաշում ադրբեջանական թաղամասի բացումը

66
20 Հունիսի 2025 15:57
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading