twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանի կրիտիկական վիճակի մեջ մեղավոր են ոչ թե Անկարան և Բաքուն, այլ նրա քաղաքական բոմոնդը» Ռուսաստանի պետխորհրդականը՝ Caliber.Az կայքում

28 Հունիսի 2022 16:00

Caliber.Az-ի հարցազրույցը՝ քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԴ առաջին կագի պետական խորհրդական, մտավոր, գործարար և քաղաքական վերնախավի «Roscongress Club» փակ ակումբի անդամ Տատյանա Պոլոսկովայի հետ։

-Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ներկա իրավիճակը, մասնավորապես ընդդիմության հանդարտված բողոքները, ինչի՞ մասին է դա խոսում։

-Դա խոսում է այն մասին, որ թեժ ամառ է։ Իսկ նման ժամանակ հասարաքաղաքական կյանքի լարվածությունը սովորաբար նվազում է։ Բայց, եթե լուրջ ասենք, ապա ընդդիմությունը հայտարարել է սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու նպատակադրության մասին։ Իսկ առայժմ հավաքել են վրանային ավանները։ Հայ փորձագետները և ընդդիմադիր քաղաքական գործիչները մասնավոր զրույցներում ասում են, որ իբր Հայաստանին հաջողվել է ստանալ «հիմնական խնդիրների» առումով ռուսական ինչ որ «շրջանների» աջակցությունը՝ և ոչ միայն ռուսական. դա Ղարաբաղի «վերադարձնելն» է և Նոկոլ Փաշինյանին իմպիչմենտի տակ հասցնելը։ Ռուսաստանի հաշվով՝ չափազանց կասկածելի թեզ, քանի որ ռուսական իշխանությունները հիմա դրա ժամանակը չունեն։ Եվ վախենում եմ, որ մինչև սեպտեմբեր բոլորովին դրա ժամանակը չեն ունենա։ Իրականում Փաշինյանը լիովին ձեռնատու է պաշտոնական Կրեմլին։ Իսկ ահա Ղարաբաղում խաղաղապահների գտնվելը և գործունեությունը, ինչպես երևում է, վերածվում է զայրացնող գործոնի։ «Մի քանի ամիս առաջ, երբ Ռուսաստանի Դաշնության Պնախարարության բարձրաստիճան պաշտոնյաները գտնվում էին Ադրբեջանում, նրանք մեր պաշտպանության նախարարությանը խոսք տվեցին, որ Հայաստանի զինվորականները մինչև հունիս դուրս կգան Ղարաբաղից։ Այսօր արդեն հուլիսի կեսն է, բայց այդ հարցը չի գտել իր լուծումը»,- վերջերս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի խաղաղապահները Հայաստանին չեն ստիպում Ղարաբաղից դուրս բերել իր զորքերը, իսկ դա Բաքվի համար «անընդունելի» է։ Անձամբ ինձ համար դա լիովին հասկանալի և հիմնավորված նախատինք է։ Եվ մասամբ հաստատում, որ Ռուսաստանի քաղաքական և ռազմական շրջանակների մեջ կան այնպիսները, ովքեր արգելակում են հայկական օկուպացիայից Ղարաբաղի ազատագրման փաստացի ավարտին։ Իսկ դա նշանակում է հայ ռևանշիստներին շոյում են խոստումներով։ Ինչու և ինչպիսին են այդ վարմունքի դրդապատճառները՝ սա առանձին խոսակցության առարկա է։

-Ձեր գնահատումներով Հայաստանի ապագան այնուամենայնիվ ՌԴ-ի հետ է, թե՞ Արևմուտքի։

-Ճիշտ ասած, ինձ Հայաստանի ճակատագիրը բոլորովին չի հետաքրքրում։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ կլինի Ռուսաստանի հետ Ուկրաինայում ձախողված բլիցկրիգիսից հետո։ Ես չեմ կարող մանրամասն կանխատեսել այդ ապագան, բայց ինձ համար ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղի ունեցող գործընթացներում վճռական դերը կխաղան տարածաշրջանային վերնախավերը։

-Ռուսաստանում կան արդյո՞ք կենտրոնախույս միտումներ։

- Նրանք միշտ էլ եղել են: Եվ դաշնային իշխանության թուլացման պայմաններում այդ միտումները միշտ ուժեղանում են։ Հասարակության ընդդիմադիր հատվածի նկատմամբ կոշտ միջոցները չեն հարվածում տարածաշրջանային վերնախավերին։ Իսկ Ռուսաստանում ժողովուրդը, երբեք, ոչ մի գլոբալ՝ լինի դա հասարակարգի, ռեժիմի փոփոխություն և այլն՝ չի որոշել։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանը ոչ թե հեղափոխությունների, այլ պալատական հեղաշրջումների երկիր է։ Տարածաշրջանային էլիտաներից է հատկապես կախված, թե հետո ինչ կլինի երկրի հետ։ Ակնհայտ է նաև այն, որ Ռուսաստանը կրել և կրում է իմիջային զգալի կորուստներ, նրա իրական հնարավորություններն այսօր չեն համապատասխանում համաշխարհային առաջնորդի դերին։ Եվ ազդեցությունը, այսպես կոչված, հետխորհրդային տարածքում սրընթաց նվազում է։ Արևմուտքն այժմ նույնպես կարերով մեկ ճարճատում է՝ մոտ ապագայում ինչպիսին կլինի Եվրոպական Միության կոնֆիգուրացիան՝ ոչ ոք չգիտի: Բայց Ռուսաստանից և այսպես կոչված, հավաքական Արեւմուտքից (շատ անհամասեռ ու հակասական) կա նաեւ Արեւելքը, այդ նույն Չինաստանը։

Եվ ամենակարեւորը՝ իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանն ընդհանրապես ի վիճակի է ինքնուրույն ընտրել մեկին։ Նա ինչ է՝ բարգավաճ երկիր է, որի հետ բոլորը ցանկանում են քաղաքական կամ տնտեսական ամուսնության մեջ մտնե՞լ։ Սփյուռքն այլևս չի ցանկանում Հայաստանում գումարներ ներդնել, որն արդեն մի քանի տասնամյակ թալանում է նրա վերնախավը։ Այո, Ղարաբաղի հարցը առաջվա պես մտահոգում է սփյուռքին։ Անցած ամիսների ընթացքում ես զրուցել եմ Ռուսաստանում հայկական սփյուռքի մի քանի հեղինակավոր ներկայացուցիչների հետ, և ընդհանուր կարծիքը այսպիսին է. «Ղարաբաղը չի կարելի տալ, այլ պետք է վերադարձնել»։ Քանի որ, այժմ այդ տարածքը «անկախ Հայաստանի խորհրդանիշն է»։ Իսկ այս հռետորաբանությունը հայրենի ավազակավորջի լեզվով թարգմանելը` ռեւանշիստական թեմա է, այսինքն վերջին մնացած կերակրատաշտը, որի համար դեռ կարելի է ֆինանսավորում գտնել: Հայաստանի ապագային արդեն ոչ ոք չի հավատում, և ոչ միայն Սփյուռքում։ Եվ հետևաբար ինչպի՞սին կարող է լինել ընտրությունը։ Տարածաշրջանի խոշոր տերությունների (և նույնիսկ միջինների) հակասությունները երկար ժամանակ չի հաջողվի օգտագործել քվազիպետության գոյությունը երկարացնելու համար, որից սեփական բնակչությունը արագորեն հեռանում է։

-Արժե արդյո՞ք մոտ ժամանակներում ինչ որ առաջընթաց ակնկալել սահմանների սահմանազատման և սահմանագծման հայ-ադրբեջանական վազքուղու վրա։

- Եթե նույնիսկ այս գործընթացին չխոչընդոտեին արտաքին ու ներքին գործոնները՝ առաջին հերթին հայկական կողմից, ապա սա պահի պատմություն չէ։ Երեւանը հրապարակայնորեն հայտարարում է, որ ամեն կերպ ձգտում է արագացնել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը։ Օրինակ, մի քանի օր առաջ Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ։ Բայց իրականում հայկական քաղաքական ու փորձագիտական շրջանակների շատ ներկայացուցիչներ վստահ են, որ սահմանի մասին պայմանագրի ստորագրումը՝ «Հայաստանի հանձնում, պարտություն և անկախության վերջն է»։ Հայաստանը իրոք գտնվում է կրիտիկական վիճակում, բայց դրանում մեղավոր են ոչ թե Ադրբեջանը և Թուրքիան, այլ հայկական «քաղաքական բոմոնդը», որն այս բոլոր տարիների ընթացքում գողացել է բյուջեն, որի առյուծի բաժինը կառուցվել է արտաքին ներարկումների վրա։ Անկեղծ ասած, ես ավելի շատ հավատում եմ նոր հակաահաբեկչական գործողությանը, որը վերջնականապես կազատի Ղարաբաղը հայ զավթիչների մնացորդներից, քան Երեւանի բարի կամքին։ Ես լիովին կիսում եմ Ա.Ա. Գրոմիկոյի մոտեցումը, ով հայտարարել էր, որ ավելի լավ է 10 տարվա բանակցություններ, քան պատերազմի մեկ օր։ Բայց երբեմն հատկապես ռազմական գործողություններն են թույլ տալիս պահպանել կյանքը։ Տվյալ դեպքում խոսքը օկուպացված տարածքների վերադարձի, այլ ոչ թե օտար հողերի զավթման մասին է։

-Որքա՞նով է բարձր հայ-թուրքական սահմանի բացման հավանականությունը։

-Իրականում սահմանի բացումը Հայաստանին որեւէ խնդիր չէր բերի։ Ընդհակառակը, կակտիվացներ տնտեսական փոխանակումը։ Բացի այդ, Հայաստանի քաղաքացիները Թուրքիա աշխատանքային միգրացիայի բաղադրիչներից մեկն են։ Առաջընթաց կա, հիշեցնեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըջի վերջերս հայ-թուրքական սահմանին՝ Կարսում կատարած այցը, որը ռեզոնանս առաջացրեց լրատվամիջոցներում։ Մի շարք հանդիպումները ունեցել են փակ բնույթ։ Ընթանում է թուրք-հայկական սահմանի որոշ տարածքների ականազերծում և անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքներ։ Բայց ամեն ինչ դեռ ընթացքի մեջ է։ Իսկ գնահատական տալու համար պետք է ունենալ տեղեկություններ, իսկ Մոսկվայում հեռուստացույցի դիմաց բազմոցին նստելն ու թուրք-հայկական սահմանի իրադարձությունների մասին քննարկելը իմ կանոնների մեջ չէ։ Սեպտեմբերի վերջին պլանավորում եմ գործուղում Թուրքիա, եթե ամեն ինչ լավ ընթանա, կարող եմ ավելի օբյեկտիվ կանխատեսում տալ։

-Ի՞նչ գործընթացներ, Ձեր կարծիքով, կարող են միջնաժամկետ հեռանկարում տեղի ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանում ՝ Թեհրանում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ղեկավարների վերջին հանդիպման ֆոնին։

-Անձամբ ես այդ հանդիպման առընչությամբ ոչ մի պատրանքներ չունեմ։ Իսկ ի՞նչ, բուն իմաստով, դարակազմիկ բան է տեղի ունեցել։ Էրդողանը հայտարարել է, որ չի ցանկանում տապալել Ասադի ռեժիմը. Իսկ ինչու՞ նա կցանկանար տապալել նրան: Թուրքիան այժմ փաստացի վերահսկում է Սիրիայի նավթաբեր մարզերը։ Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող Դամասկոսը և Լաթաքիան նավթամթերքի խիստ պակաս ունեն, մեքենաների համար բենզինը սև շուկայում վաճառվում է ռակի թանկ գներով, և ոչ միայն բենզինը։ Ասադի ռեժիմը հենվում է Կրեմլի աջակցության վրա։ Սիրիան, ինչպես գրում են Կրեմլին արդեն լիովին լոյալ գիտնականները, փաստորեն բաժանված է երեք մասի։ Իսկ դրանից ինչ որ ամբողջություն սոսնձելու շանսերը չափազանց փոքր են։ Ինչու՞ տապալել մի բան, որն ինքն իրեն կփլվի:

Աշխարհաքաղաքական ձգողականության ինչ-որ նոր կենտրոնի ձևավորման մասին գաղափարնե՞ր: Ժամանակը ցույց կտա։ Ես արդեն մի քանի տարի հետևում եմ ԲՐԻԿՍ-ի (Հինգ երկրների խումբ՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) շուրջ պարերին, բայց առայժմ սա ընդամենը բանակցային հարթակ է։ Եվ ամեն հնարավոր ֆորումներում, հանրահավաքներում, փառատոներում փողերի լվացման համար լվացքատուն։ Իսկ այս երկրների միջեւ ներքին առեւտրաշրջանառությունը չափազանց ցածր է։ Բայց դրա փոխարեն ես տեսնում եմ, թե ինչպես են հետխորհրդային տարածքում ձևավորվում աշխարհաքաղաքական ձգողության նոր տարածաշրջանային կենտրոններ։ Դա Ղազախստանն է, Ադրբեջանը։ Եվ ես հավատում եմ Ուկրաինայի ապագային։

Caliber.Az
Դիտումներ: 593

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Արկադի Ղուկասյանը խոստովանել է, որ ադրբեջանցիներին ստիպել են լքել Խանքենդին

174
17 Ապրիլի 2025 18:48
2

Բոլիվուդը որպես Հայաստանի նոր հույս Երևանի հերթական արկածախնդրությունը

159
18 Ապրիլի 2025 14:53
3

Հունգարիան չի խաղում ԵՄ-ի հայանպաստ կանոններով Երևանին ռազմական օգնությունը արգելափակվել է

138
18 Ապրիլի 2025 14:11
4

Աշխարհը ճանաչելը ըստ Բալզակի և Թրամփի Ռամիզ Յունուսը՝ Caliber.Az-ի եթերում

133
17 Ապրիլի 2025 09:17
5

Երևանի ձախողված տեղաշարժերը Ասկերխանովը, Այսինն ու Գարիշվիլին՝ Caliber.Az-կայքում

129
17 Ապրիլի 2025 10:19
6

Բոլոր ճանապարհները տանում են դեպի Ադրբեջան. մեր տարածաշրջանում մենք ենք որոշում Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

114
16 Ապրիլի 2025 09:31
7

Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ծախսերը կգերազանցեն ութ միլիարդ մանաթը

109
16 Ապրիլի 2025 09:36
8

Հայաստանը խաղից դուրս վիճակի եզրին Միրզոյանն ու Փաշինյանը սրում են անիմաստության հռետորաբանությունը

102
16 Ապրիլի 2025 13:37
9

Հաղթահարել կախվածությունը Փաշինյանի նոր հայտարարությունների մասին

99
17 Ապրիլի 2025 13:19
10

Թբիլիսին հուսով է, որ շուտով Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի

85
16 Ապրիլի 2025 15:41
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading