twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանի վերազինում. ո՞վ, որքան և ինչո՞վ Ալեքսանդր Կովալենկոյի մեկնաբանումը

14 Մարտի 2024 12:18

Հայաստանը ուժեղացնում է իր զինված ուժերի վերազինումը։ Վերջին մի քանի ամիսներին Երևանը զգալիորեն արագացրել է իր բանակի ներուժի թարմացման և համալրման գործընթացը։ Դրանով հանդերձ հստակ երևում են երկու փիղ, որոնց վրա հենվում է Հայաստանը իր վերազինման հարցում։ Դրանք են Ֆրանսիան և Հնդկաստանը։ Վերջերս Հայաստան էր այցելել Ֆրանսիայի ռազմական նախարար Սեբաստիան Լեկորնուն՝ ռազմատեխնիկական բնույթի մի ամբողջ շարք համաձայնագրեր ստորագրելու նպատակով։ Համաձայնագրերի մանրամասները չեն բացահայտվում, բայց մյուսներից ավելի հաճախ հիշատակվում են ՀՕՊ համակարգերը, «Միստրալ» համակարգերը, իսկ բառացիորեն Ֆրանսիայի նախարարի Հայաստան այցի նախօրեին մատակարարվել էր «ACMAT Bastion» զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը։ Զարմանալի չէ, որ Հայաստանը այժմ զբաղված է վերազինման հարցով, քանի որ 2020-ին 44-օրյա պատերազմի ընթացքում կրած ծանր կորուստներից հետո, նա Ռուսաստանից այդպես էլ չստացավ իր մարտունակությունը վերականգնելու օգնությունը։

Հիշեցնեմ, որ մոնիտորինգի հարթակների ճշտված տվյալների համաձայն՝ հայկական բանակը կորցրել է ոչնչացված, վնասված և ռազմավարային 255 տանկ, 160 զրահամեքենա, 279 միավոր հրետանի, 85 ՀԿՀՀ, 39 ՀՕՊ համակարգ, 18 ռադիոտեղորոշիչ և ավելի քան 730 միավոր ավտոտրանսպորտ։ Ընդհանուր տվյալների համաձայն՝ կորուստները շատ ավելի մեծ են եղել, ինչը զգալիորեն խաթարել է նրա պաշտպանունակությունը։ 2021 թվականից սկսած Հայաստանը փորձում է, վերացարկելով զենքի իր երկարամյա մատակար Ռուսաստանից, որքան հնարավոր է արագ վերականգնել իր նախկին ներուժը։ Հենվելով Ֆրանսիայի և Հնդկաստանի, որպես տեխնիկայի իր հիմնական մատակարարների, և Իրանի, որպես տարանցիկ լոգիստիկ հանգույցի վրա՝ Հայաստանը սպառազինությունների գնման աննախադեպ արշավ է ծավալել: Եվ, դատելով կրած կորուստներից, նրան պետք է հետաքրքրեն տանկերը, ՄԶՄ-ները, հրետանին, ՀՕՊ համակարգերն ու բանակային տիպի մեքենաները։

Եվ, հարկ է նշել, այս հարցերում Հայաստանը սկսել է հատկապես պաշտպանական բաղադրիչից՝ ՀՕՊ-ից և հրետանուց։ ՀՕՊ և ռադիոտեղորոշիչ համակարգերի հիմնական մատակարարը նրա համար դառնում է Ֆրանսիան, իսկ ահա հրետանին, փողայինը և հրթիռայինը ապահովվում է Հնդկաստանի մատակարարումներով, մասամբ ձեռք բերելով նաև ՀՕՊ կլաստեր։ Այսինքն՝ հստակ տեսանելի է ապագայի համար հայկական զինված ուժերի զարգացման ռազմավարությունը՝ առաջին փուլը. երկնքի էշելոնային փակում է, ինչպես նաև հրետանային ներուժի կուտակում։ Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի մեկնարկից առաջ, Հայաստանը ուներ տարածաշրջանում խոշորագույն հրետանային բաղադրիչներից մեկը (ավելի քան 500 հրետանային համակարգ), իսկ նրա հրետանավորները լավ պատրաստված էին և լուրջ խնդիր էին առաջացնում ադրբեջանական զորքերի համար։ Բայց այս բաղադրիչը 2/3 մասով ջնջվել է ադրբեջանական բանակի կողմից։ Մյուս կողմից, հայկական հրետանին հիմնականում բարոյապես և տեխնիկապես հնացած խորհրդային մոդելներ էր։ Իսկ նոր գնումները ավելի են համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին:

Գնումները նաև կոչված են կորուստները փոխհատուցելու համար, եթե ոչ ավելին: Օրինակ, 214 մմ տրամաչափի «Pinaka» համազարկային կրակի հրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիրը ենթադրում է 4 դիվիզիոնի մատակարարում՝ 3-ական մարտկոցով, ինչը գործնականում համապատասխանում է ՀԿՀՀ- 85-ի ստուգված կորուստներին: Քարշակային 155 մմ ATAGS (Advanced Towed Artillery Gun System) հաուբիցներով կփոխհատուցի 152 մմ 2A36 «Գիացինտ-Բ»-ի և Դ-20-ի կորուստները: Առաջին պատվիրված խմբաքանակը կազմում է 28 միավոր, բայց, ակնհայտ է, որ այն վերջինը չէ։ Փաստորեն, մատակարարումների այս տեմպերով Հայաստանը 2024–2025 թթ. կարող է լիովին փոխհատուցել ՀԿՀՀ-ի և թնդանոթային հրետանու բաղադրիչների կորուստը:

Ինչպես նաև միանգամայն իրատեսական է նոր տիպի էշելոնավորված ՀՕՊ գոտիների ստեղծումը արդեն 2024 թվականին։ Բայց դրանով հանդերձ՝ զրահապատ մարտական մեքենաների, ռազմական ավտոտրանսպորտի և, որը ոչ պակաս կարևոր է, տանկերի կատեգորիաների փոխհատուցման մասին հարց է ծագում։ Դժվար է ասել, թե ով կդառնա Հայաստանին տանկերի մատակարարը, առանց որի, ինչպես ցույց տվեց Ուկրաինայում պատերազմը, նույնիսկ ժամանակակից մարտական գործողությունները՝ օդում անօդաչու թռչող սարքերի տոտալ գերակայությամբ չեն կարող գործը գլուխ բերել։ Թե՞ իրականում դժվար չէ:

Մինչև այս տարվա ապրիլը հնդկական բանակը փորձարկման համար պետք է ստանա 59 « Zorawar» թեթև տանկերի առաջին խմբաքանակը։ Այս տանկերը փորձարկվելու են Հնդկաստանի բարձրադիր վայրերում և հատուկ ստեղծվում են Լադակխի շրջանի լեռնային տեղանքում գործելու համար։ «Zorawar» տանկի գրավչությունը բելգիական «CMI» ընկերության «Cockerill 3000» ունիվերսալ մարտական մոդուլի մեջ է, որը թույլ է տալիս ըստ ցանկության տեղադրել 30 մմ/40 մմ, 90 մմ և 105 մմ տրամաչափի հրանոթ: Հետևաբար նույնիսկ Հայաստանին տանկեր մատակարարելու հարցերում կա մեկը, ում կարելի է դիմել, որպեսզի հետագայում լրացնել հիմնական մարտական տանկի (ՀՄՏ) պակասը, թեկուզ թեթեւ բաղադրիչով, բայց ոչ պակաս արդյունավետ։

Բացի այդ, գաղտնիք չէ, որ Երևանը մանրամասն ուսումնասիրում է Ուկրաինայի փորձը ինչպես հակառակորդի տեխնիկայի դեմ էժան «FPV» անօդաչու թռչող սարքերի կիրառման, այնպես էլ դրանց դեմ պայքարելու և հակազդելու հարցում։ Փաստորեն, հաշվի առնելով ռազմատեխնիկական հարցերում ի հայտ եկած ավելի խորը շփումները և ֆինանսական հարցերում զսպող գործոնների բացակայությունը՝ Հայաստանը ոչ միայն զգալիորեն արագացրել է, այլ նույնիսկ ուժեղացնում է իր վերազինումը։ Ռուսաստանը երբեք, իսկ հիմա առավել եւս, չէր կարողանա հայկական բանակին այդքան արագ փոխանցել հայցվող անվանատեսակը։ Իսկ Երևանի նոր գործընկերներն ունեն հայցվող անվանատեսակի փոխանցման բոլոր տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունները՝ ոչ մեծ նրբերանգներով, բայց այնուամենայնիվ։

Ներկա պայմաններում, որպեսզի լիովին վերականգնել նախնական մարտունակությունը և նույնիսկ մի շարք բնութագրերով, մասնավորապես, տեխնոլոգիականությամբ գերազանցել դրան՝ Հայաստանին կպահանջվի մինչև 2 տարի։ Բայց միայն մեկ պայմանով։ Եթե այս գործընթացի համար Երևանը էլ ավելի շատ միջոցներ չհատկացնի, քան հիմա։

«Տեղեկատվական դիմադրություն» խմբի ռազմաքաղաքական տեսաբան Ալեքսանդր Կովալենկո (Ուկրաինա), հատուկ Caliber.Az-ի համար։

Caliber.Az
Դիտումներ: 218

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
2

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

88
21 Դեկտեմբերի 2024 12:29
3

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

88
21 Դեկտեմբերի 2024 13:32
4

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
5

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

75
23 Դեկտեմբերի 2024 15:59
6

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

66
23 Դեկտեմբերի 2024 17:26
7

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

58
23 Դեկտեմբերի 2024 17:03
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

53
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

44
23 Դեկտեմբերի 2024 18:31
10

Բաքուն և Բուխարեստը քննարկել են Deepfake-ի և ապատեղեկատվության դեմ պայքարը

36
21 Դեկտեմբերի 2024 10:51
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading