twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանի տնտեսության երկու հենակ Կյանքի «հաճույքները» պարտքով

02 Փետրվարի 2024 16:35

Ոչ ոքի համար գաղտնիք չի հանդիսանում Հայաստանի կախվածությունը՝ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերից, որին, խոսքի համար, պատկանում են «քարերի երկրի» հիմնական էներգետիկ և ենթակառուցվածքային ակտիվները։ «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստանը վերաարտահանման մեխանիզմների հաշվին գրեթե 300%-ով ավելացրել է ապրանքների և ծառայությունների մատակարարումը Ռուսաստան: Այնուամենայնիվ, Հայաստանում սըընթաց աճում է արտաքին պարտքը, իսկ գյուղատնտեսության ու արդյունաբերության կապիտալիզացիան անհամեմատ ցածր է։ Սա տանում է դեպի տնտեսության շեղվացքների. բանկերի, առևտրի և ծառայությունների ոլորտների շահույթը աճում է, բայց իրական հատվածը կորցնում է: Հայաստանի բնակչությունը դրական որևէ բան չի զգում վերաբնակեցումների և վերաարտահանումների աճից, ընդհակառակը, թույլ դրամը, գնաճը և հնդիկ աշխատանքային միգրանտների հոսքը նվազեցնում են քաղաքացիների եկամուտները։

Հայաստանի տնտեսության մեջ աստիճանաբար թուլանում են՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների Ռուսաստան վերաարտահանմամբ, ռուսական կապիտալին և 2022 թվականի փետրվարից պատերազմից ու պատժամիջոցներից փախչող և «ապահով ապաստան» փնտրող վերաբնակիչներին միջնորդական, բանկային, առևտրային և այլ ծառայությունների մատուցմամբ առաջացած օճառի փուչիկները։ Սակայն գրեթե երկու տարվա ընթացքում այս սպեկուլյատիվ իրարանցումը այնպես էլ պորտֆելային ներդրողներին չբերեց՝ «ծիրանի» հանրապետության տնտեսության արդյունաբերության և գյուղատնտեսության հատվածները, ենթակառուցվածքների, շինարարության, հեռահաղորդակցության և տնտեսության իրական հատվածի այլ ոլորտները։ Արևմտյան բլոկի բացահայտ ճնշման պատճառով 2023 թվականի երկրորդ կեսից Երևանը ստիպված եղավ սահմանափակել պատժամիջոցների շրջանցման նպատակով կասկածելի ֆինանսական գործարքները, ինչպես նաև նվազել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների վերաարտահանման դինամիկան Ռուսաստանի Դաշնություն։ Արդյունքում «քարերի երկրի» խղճուկ արոտավայրերը ոռոգող կարճաժամկետ արժութային անձրևից մնացին միայն ապագա գնաճի ռիսկեր, ազգային արժույթի (դրամի) փոխարժեքի հարկադիր թուլացում, աճող պետական պարտք, բյուջեի դեֆիցիտ և այլն։

«Հայաստանը շարունակում է կիրառել՝ Ռուսաստանի ձեռնարկությունների և բանկային հատվածի դեմ ուղղված արևմտյան պատժամիջոցները։ Այնուամենայնիվ, 2021 թվականից ի վեր Ռուսաստանի Դաշնություն ապրանքների արտահանումը աճել է գրեթե 300%-ով, այդ թվում նաև անցյալ տարվա երեք եռամսյակի ընթացքում Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի ընդհանուր արտահանման 51%-ը»,- ասվում է «Fitch Ratings»-ի զեկույցում։

Չնայած Եվրամիության և ԱՄՆ-ի էմիսարների աճող ակտիվությանը, Երևանի քաղաքական իսթեբլիշմենթի դեպի արևմտամետ կուրսի արագ տեմպերով վերակողմնորոշմանը, ինչպես նաև արդեն երկրորդ տարին նկատվող հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների զգալի սառեցմանը, Հայաստանի առևտուրը և ընդհանուր առմամբ տնտեսությունը լիովին կախված են Ռուսաստանի Դաշնության հետ գործարար կապերից։ Այսպես ուրեմն, Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) մոտ 40%-ը կազմում են 2 մլրդ դոլարը գերազանցող ռուսական ներդրումները։ Ռուսական բիզնեսը և բնական մենաշնորհները վերահսկում են Հայաստանի տնտեսության այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը։ Ուրեմն, Հայաստանի գազաբաշխիչ ցանցերը և դեպի Իրան գազատարը պատկանում են «Գազպրոմ» ՓԲԸ-ին՝ «կապույտ» վառելիքի հիմնական մատակարարին, իր հերթին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը 2015 թվականից վերահսկվում է ռուսական «Տաշիր» խմբի կողմից, ինչպես նաև Մեծամորի ԱԷԿ-ում վառելիքային տարրերի մատակարարումն ու անվտանգություննը ապահովում է «Ռոսատոմ» պետական կորպորացիան։ Վերջապես, Հայաստանի երկաթուղիները նույնպես գտնվում են ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի լիակատար վերահսկողության տակ։ Ակնհայտ է, որ այս պահերը հաշվի առնելով՝ Ռուսաստանն ունի արդյունավետ գործիքներ՝ Երևանի չափն անցած արևմտամետ քաղաքական գործիչների վրա «ազդելու» համար։

Առավել ևս, 2022 թվականին Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում նկատվող ցուցանիշների կտրուկ աճը նույնպես ամբողջությամբ պարտավոր է ռուսական գործոնին. այդ տարի Հայաստանից Ռուսաստան արտահանումն անսպասելիորեն աճեց գրեթե եռապատիկ՝ 2021 թվականին 841 մլն դոլարից մինչև 2,411 մլրդ դոլարի։ Գործնականորեն այս ամբողջ ծավալը ապահովվել էր արտասահմանյան արտադրանքով և սարքավորումներով, այդ թվում նաև երկակի նշանակութան ենթակայանային ապրանքներով, որոնք Ռուսաստանի Դաշնություն են վերաառաքվել հայկական տրանսպորտային և միջնորդ ընկերությունների կողմից։ Այս ամբողջ հոսքը շրջանցում էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները, ինչը բազմիցս նշվել է արևմտյան և հետխորհրդային լրատվամիջոցներում։ Այս փաստը հաստատում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրությունը, որի համաձայն Հայաստանից ծառայությունների (ապրանքների վերաարտահանում, ֆինանսական միջնորդություն) արտահանումը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 47,6%-ով, կազմելով 4,249 մլրդ դոլար։

Միանգամայն ակնհայտ է, որ «քարերի երկրի» լճացող տնտեսության արդյունաբերական արտադրությունը ի վիճակի չէ ինքնուրույն ապահովել արտադրանքի մատակարարման այդքան զգալի ծավալը, էլ չասած իրար հետևից արդեն երկու տարի անկում ապրող գյուղատնտեսության մասին։ Դա հաստատում են նաև Հայաստանի վիճակագրական ծառայության վերջին տվյալները. նախորդ տարվա հունվար-օգոստոսին արդյունաբերության աճը նվազել է մինչև 0,1%, և միայն նոյեմբերին է այն փոքր-ինչ աճել։ Ռազմավարական հանքարդյունաբերության ոլորտում 2023 թվականին բնավ արձանագրվել է հինգ տոկոս անկում, իսկ շինանյութի արտադրությունը հազիվ հասել է 1,5 տոկոսի, գյուղատնտեսությունը ավանդաբար վնասի մեջ է։ Բացի վտարանդի ռուսական բիզնեսը սպասարկող բանկերի և միջնորդ լոգիստիկ ընկերությունների, աճ է նկատվել վերաբնակիչների և Ղարաբաղից տեղափոխվածների կարիքների վրա կողմնորոշված առևտրում, հյուրանոցային հատվածում և բնակարանների վարձակալությունում: Իսկ արդյունաբերության ճյուղերից զգալի աճ է նկատվել միայն ծխախոտի (16,1%) և ոսկերչության ոլորտներում։ Ընդ որում, ոսկերչության քառապատիկ աճը ձեռք է բերվել ոչ թե Երեւանի գործարանում քարի երեսակման, այլ հայկական սերտիֆիկատներով ռուսական արտադրանքի՝ միջազգային պատժամիջոցների շրջանցմամբ նույն վերաարտահանումով։

Միևնույն ժամանակ, «Fitch Ratings»-ի վերլուծաբանները ենթադրում են, որ Հայաստանի կայուն և հետևողական զարգացմանը խոչընդոտում են աշխարհաքաղաքական ռիսկերը՝ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման վիճահարույց հարցերի, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ թույլ հեռանկարների պատճառով։ «Հայաստանում պահպանվում են՝ արտարժույթով արտահայտված պետական պարտքի բարձր տեսակարար կշռի և ֆինանսական հատվածի բարձր դոլարիզացիայի հետ կապված ռիսկերը։ Իր հերթին, դրամի հարաբերական թուլությունը 2024-2025 թվականներին գրեթե միջին 4%-ով կբարձրացնի դրամավարկային գնաճը»,- ասվում է «Fitch»-ի զեկույցում։

Վերոնշյալ մտավախությունները հաստատվում են կառավարության անդամների և Հայաստանի փորձագիտական հանրության հայտարարություններով։ Այսպես, չնայած մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի դոլարային աճին՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով, Հայաստանում ամենևին էլ ոչ բոլորն են սկսել ավելի լավ ապրել վերջին երեք տարիների ընթացքում. « Ես օրինակ նյութականորեն զգալի վատ եմ ապրում, քան նախկինում» նախօրեին կատակել է նախարարը՝ հավելելով, որ բացի իր աշխատավարձից, այլ եկամուտներ չունի։

Սակայն, ավելի լուրջ տրամադրված Հայաստանի Հանրապետության Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտարարել է, որ Երևանին բաժին է ընկնում հանրապետության ՀՆԱ-ի 50%-ը, մյուս կեսն ապահովում են 10 մարզերը։ Արդյունքում երկրի բնակչության մոտավորապես 35%-ը ոչ մի կերպ չի զգում վերջին տարիների «տնտեսական աճի» դինամիկան։ Առավել ևս, փորձագետ Գ. Մակարյանի կարծիքով, Հայաստանում գրանցված մոտ 64 հազար իրավաբանական անձանցից խոշոր հարկատուների ցանկում են նշվում ընդամենը 1010 ընկերություններ, որոնք ապահովում են պետբյուջեի հարկային եկամուտների 82%-ը՝ գրեթե 4 մլրդ դոլար, իսկ բյուջեի ձևավորման և ՀՆԱ-ի աճի մեջ փոքր և միջին բիզնեսի մասնաբաժինը աննշանորեն փոքր է:

Իրավիճակը խորացել է նրանով, որ Հայաստանի բնակչության եկամուտների աննշան աճը գտնվում է՝ սպառողական շուկայում գների աճ խթանող գնաճային ճնշման և դրամի արժեզրկման գործոնի տակ։ Ինչպես վերջերս նշել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանում գնաճը ընթացիկ տարում կբարձրանա մինչև 4% և ավելի։ Բնակչության եկամուտների աճի տեմպերը նվազեցնող ևս մեկ պատճառը կապված է նրա հետ, որ աշխատաշուկայում գերտաքացումից խուսափելու և աշխատավարձերի աճը դանդաղեցնելու նպատակով Հայաստանում զանգվածաբար ներգրավում են միգրանտներին։ Այդ թվում նաև Ղարաբաղն ինքնակամ լքած հայեր, Ռուսաստանի Դաշնության գրեթե 110 հազար քաղաքացիներ (մոտ 60% էթնիկ հայեր), իսկ անցյալ տարի «ծիրանի» հանրապետություն են ժամանել մոտ 16 հազար աշխատանքային միգրանտ Հնդկաստանից։ Այս տարբերակը ձեռնտու է բիզնեսին, քանի որ էժանացնում է աշխատող ձեռքերը, բայց միգրանտների հոսքից նվազում են Հայաստանի քաղաքացիների եկամուտները։

Սոցիալական անհավասարակշռությունները բյուջեի հաշվին փոխհատուցելը բավականին դժվար է՝ 2024 թվականի բյուջեն կազմվել է 4,5% դեֆիցիտով, և սեփական երկրում արտադրությունը զարգացնելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը շարունակում է՝ պարտքային պարտավորությունների ավելացման անմիտ քաղաքականությունը, այս լուծի բեռը դնելով ապագա սերունդների վրա։ Ինչպես վերջերս հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ Հայաստանի պետական պարտքի հարաբերակցությունը 2023 թվականի արդյունքներով գնահատվում է ՀՆԱ-ի 48,4%-ը։ Ընդ որում ամենաարագ տեմպերով են աճել կառավարության արտաքին պարտքերը. անցած տարվա ընթացքում դրանք աճել են 12%-ով, կազմելով 11,295 մլրդ դոլար։ Իր հերթին, «քարերի երկրի» ներքին պարտքն աճել է էլ ավելի արագ տեմպերով (27%), հիմնականում բանկերի կողմից Հայաստանի ֆինանսների նախարարության հայկական դրամներով պարտատոմսերի գնման հաշվին, և գերազանցել է 5,344 մլրդ դոլարը։ Պարտքով ապրելն էլ է հաճույք, վերջիվերջո ամեն ինչի համար պետք է վճարել, իսկ վերաբնակիչների և վերաարտահանման վրա ժամանակավոր բիզնեսը, ըստ ամենայնի, մոտենում է ավարտին։

Caliber.Az
Դիտումներ: 254

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

174
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

114
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

106
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

86
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

83
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading