twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանի քաղաքական տարածք. բոլորն ընդդեմ բոլորի Քոչարյանը ընդհարվել է Սարգսյանի հետ

19 Օգոստոսի 2022 11:22

Ինչպես գիտեք, մեծ քաղաքականության մեջ չկան մշտական թշնամիներ, կամ մշտական դաշնակիցներ։ Այստեղ առաջնահերթությունները անընդհատ փոխվում են։ Քոչարյան-Սարգսյան տանդեմը արդեն մի քանի տասնամյակ Հայաստանում ընկալվում է որպես երկու, եթե ոչ ընկերների, ապա հաստատ գոնե մտերիմ գործընկերների միություն։ Եվ իսկապես, այս դուետը նախ գլխավորում էր այն ժամանակվա ԼՂԻՄ-ի անջատողական շարժումը, իսկ Առաջին ղարաբաղյան պատերազմի տարիներին Սարգսյանը, որպես հավատարիմ զինակիր միշտ եղել է Քոչարյանի կողքին։

Երկու պատերազմական հանցագործների համագործակցությունը չդադարեց նաև այն բանից հետո, երբ Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախ Սարգսյանին, ապա Քոչարյանին քարշ տվեց Երևան։ Իր գլխին, ինչպես ասում են՝ պատուհաս, քանի որ հենց վարչապետը Քոչարյանը և Հայաստանի ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սարգսյանը խաղացին երկրի լեգիտիմ նախագահին տապալելու գլխավոր ջութակը։ Ի դեպ, մինչև հիմա ընթացքի մեջ են խոսակցությունները այն մասին, որ Տեր-Պետրոսյանի պարտադրված հրաժարականից հետո որոշակի ուժեր հենց Սարգսյանին էին համարում որպես նախագահի թեկնածու։ Սակայն, ավելի խորամանկ Քոչարյանին հաջողվեց մի կողմ հրել իր զինակիրին, այդ թվում նաև ստանալով ելցինյան Ռուսաստանի աջակցությունը։

Սակայն, նույնիսկ դառնալով Հայաստանի նախագահ՝ Քոչարյանը բոլոր տարիներին Սարգսյանին պահել է իր մոտ՝ մի աթոռից մյուսը տեղափոխելով։ Սարգսյանը ուրեմն հասցրել է լինել և՛ Հայաստանի ներքին գործերի նախարար, և՛ ազգային անվտանգության նախարար, և՛ նախագահի աշխատակազմի ղեկավար, և՛ վերջապես՝ վարչապետ։ Իսկ երբ 2008-ին ծագեց Քոչարյանի իրավահաջորդի հարցը, վերջինիս ընտրություն ընկավ հենց Սարգսյանի վրա։ Հեռացող նախագահն նման ձևով իրեն ապահովեց քրեական հետապնդումից, որից, անշուշտ, չէր խուսափի 2008-ի ընտրություններում Տեր-Պետրոսյանի հաղթելու դեպքում (այդ ժամանակ Քոչարյանի ամենավտանգավոր մրցակիցները Հայաստանի նախկին երկարամյա կուսակցության նախագահ Կարեն Դեմիրճյանը և բանակում ու երկրում խոշոր ազդեցություն ունեցող Վազգեն Սարգսյանը արդեն ոչնչացվել էին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում, որի թելերը տանում էին հենց դեպի Քոչարյանը)։ Քոչարյանի հասցեին մեղադրանքները կհավաքվեին տասնյակ հատորներով, սկսած իշխանության ամենաբարձր օղակներում խոշոր կոռուպցիայից մինչև Ազգային Ժողովում այդ նույն ահաբեկչությամբ։

Հետո եղան 2008-ի մարտի 1-ի դեպքերը, Սարգսյանի նախագահական պաշտոնի ստանձումը և Քոչարյանի ու Սարգսյանի 10-ամյա կուշտ, անհոգ ու անվտանգ կյանքը, երբ երկրի թալանը հասավ աննախադեպ չափերի՝ պատահական չէ, որ Քոչարյանը, Սարգսյանը և վերջինիս եղբայրները համարվում էին աշխարհի գրեթե ամենահարուստ հայերը։ Քանի դեռ չէր որոտացել «թավշյա հեղափոխությունը»։ Այդ ժամանակ Քոչարյանի և Սարգսյանի հարաբերություններում սկսեց լայնանալ այն խզված գիծը, որն ի հայտ եկավ 2015-ին երրորդ նախագահի կողմից նախաձեռնված Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններից և Արևմուտքի հետ նրա սիրախաղից հետո՝ Քոչարյանը, ինչպես գիտեք, ամբողջությամբ կենտրոնանում էր միայն Ռուսաստանի վրա եւ համաձայն չէր Երևանի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու իր իրավահաջորդ-պրոտեժեի փորձերին։ Քոչարյանը իր զինակիցների հետ զրույցում հայտարարել է, որ եթե ինքը լիներ նախագահ, Հայաստանում ոչ մի հեղափոխություն տեղի չէր ունենա։ Ինչն, իհարկե, հեռու չէ ճշմարտությունից, հիշատակելով այն մասին, թե ինչպես է նա 2008-ի փետրվար-մարտին հաշվեհարդար տեսաել սեփական ժողովրդի հետ՝ Երևանի փողոցները հեղեղելով արյան գետերով, այդ թվում նաև Ղարաբաղից կանչված իրեն հավատարիմ ջոկատների օգնությամբ։

Նոր իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, հզոր ճնշում է գործադրել ղարաբաղյան կլանի ղեկավարների վրա, իսկ Հայաստանի երկրորդ նախագահին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անգամ ուղարկեց ոչ այնքան հեռավոր վայրեր։ Մոսկվան փորձեց փրկել իր սնածուին, սակայն Փաշինյանը սկզբում անդրդվելի էր։ Ի վերջո, 2020 թվականի հունիսին Հայաստանի նախկին նախագահը կալանքից ազատ արձակվեց երկու միլիարդ դրամ գրավի դիմաց, որը կազմում է ավելի քան չորս միլիոն հարյուր հազար դոլար։

Կարծես թե Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ շարքային հայերի ատելությունը այնքան ուժեղ է, որ մեծ քաղաքականության դռները նրանց համար ընդմիշտ փակվել են։ Սա այդպես էլ կլիներ, եթե չլիներ Հայաստանի խայտառակ պարտությունը 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Հայաստանի գործող իշխանությունների տակ աթոռը լրջորեն ցնցվեց։ Եվ այստեղ էլ ղարաբաղյան կլանի ղեկավարներին և ներկայացվեց «վերականգնման» շանսը։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին Քոչարյանը և Սարգսյանը գնացին տարբեր դաշինքներով՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», ինչը ակնհայտորեն վկայում էր նրանց միջև զգալի տարաձայնության մասին։ Ու թեև հանրության մեջ նրանք փորձում էին խաղալ «հին սրտակից ընկերների» դերը, այնուամենայնիվ, հետաքրքրասեր ուղեղներն արդեն եկան այն եզրակացության, որ նրանց միջև տարաձայնությունները ընդունել են անդարձելի բնույթ։

Ընթերցողներին չենք տանջի Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև վրանային ու հրապարակային առճակատման մասին երկար պատմությունով, միայն կասենք, որ այս փուլում, ներքին հակասություններից բզկտված և Հայաստանի պետականության համար մահացու վտանգավոր ռևանշի մասին առասպելից բացի հայ հասարակությանը ուրիշ ոչ մի բան առաջարկած Փաշինյանի ընդիմախոսները պարտություն կրեցին։ Սակայն հատկապես հիմա, երբ բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը կանգուն է մնացել, իսկ ընդդիմության համախմբումը այդպես էլ տեղի չունեցավ, կրկին ջրի երես դուրս եկան Քոչարյանի և Սարգսյանի միջև կոշտ հակասությունները։ Դրանով հանդերձ, երկուսն էլ դա արդեն առանձնապես չեն էլ թաքցնում։

Այսպես, այսօր Սարգսյանի կողմից վերահսկվող մի շարք լրատվամիջոցներում հրապարակվել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ (նախագահ է ՀՀ երրորդ նախագահն) Արմեն Աշոտյանի հայտարարությունը, որում նա ցավով նշում է, որ « Հայաստանի պետականության շարունակվող փլուզման և հայ հասարակության տոտալ ապատիայի պայմաններում, իրենց հականիկոլական դիրքորոշող որոշ շրջանակները սկսել են ընդդիմադիր ճամբարի դաշնակիցների, մասնավորապես Հայաստանի հանրապետական կուսակցության վարկաբեկման կեխտոտ քարոզարշավը»։

«Ասածս վերաբերում է ուժերին և անհատներին, ինչպես երկրի ներսում, այնպես նաև սփյուռքային սպեկտրում։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆիգուրայի և Հայաստանի հանրապետական կուսակցության նկատմամբ առանձնահատուկ անառողջ գրավչությամբ է աչքի ընկել նեղ շրջանակներում հայտնի և լայն շրջանակներում անհայտ մեդիա գործիչ Արամ Գաբրելյանովը, ով իր անձնուրաց հակասերժական էքստազում չի խորշում ստորանալար Փաշինյանական աղբանոցի նիկոլական փտոթյունից գարշահոտող մեդիա մանիպուլյացիաների մակարդակին։

Վերջին նման արտանետումը երեկ հրապարակվեց «Արամը ասում է» տելեգրամ ալիքով, որտեղ Դմիտրի Կիսելյովի հետ Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի հատված մոնտաժված էր այնպես, որպեսզի անփորձ ընթերցողի մոտ ստեղծել «հակառուսականության» պատրանք։ Իսկ ինչ վերաբերում է էժանագին մոնտաժի տեխնոլոգիային, ապա մեծ է նման գարշելի հորինվածքի պատվիրատուների ցցված ականջների մասին հրապարակայնորեն բարձրաձայնելու օբյեկտիվ գայթակղությունը։ Առայժմ ձեռնպահ կմնամ»,- ասել է Աշոտյանը։

Այս հայտարարությամբ Սարգսյանի աջ ձեռքը փաստացի պատռեց դիմակները և բացահայտ ակնարկեց, որ գիտի, թե ով է ֆինանսավորում ռուս քարոզչի հակասարգսյանական հարձակումները։ Չէ որ յոթ կնիքների հետևում գաղտնիք չէ, որ Գաբրելյանովը վաղուց և ակտիվորեն դոփում է Քոչարյանի հետևից։ Ահա թե այդ առնչությամբ ինչ է այդ մասին ասել անձամբ Գաբրելյանովը. «Եթե նայեք Հայաստանի քաղաքական դաշտին, ապա իսկական խելացի քաղաքական գործիչները շատ քիչ են։ Ես նույնիսկ կասեի աղետալիորեն քիչ են։ Խորամանկներ, ամբարտավաններ, անպատկառներ, հաստափորներ, չսափրվածներ, տատանվողներ, երկերեսանիներ՝ – այդպիսիները շատ- շատ են: Խելացիներ, համարձակներ, հայրենասերներ, մտքով համարձակներ, գրեթե չկան։ Բոլորովին գրեթե բառից։ Նրանցից, ում տեսնում եմ, և ով ինձ քիչ թե շատ դուր է գալիս՝ Քոչարյանն է։ Առաջնորդ, ըստ էության, ով բնորոշվել է՝ դա Ռոբերտ Քոչարյանն է։ Նրանից բացի, ոչ ոք չունի առաջիկա երկու տարում երկիրը փոսից դուրս բերելու նվազագույն հնարավորություն։ Ժողովրդական զանգվածը Քոչարյանից գործողությունների հստակ ծրագիր է ակնկալում։ Հստակ պատկերացում, թե ուր պետք է գնա երկիրը և ինչ ուժերով դուր գալ»։

Հասկանալի է, որ Քոչարյանը ու Սարգսյանը դադարել են դաշնակիցներ լինելուց՝ վերածվելով չսպանված արջի կաշին կիսելուն շտապող հակառակորդների։ Նրանցից յուրաքանչյուրն իրեն համարում է Փաշինյանին փոխարինելու ամենաարժանի թեկնածու։ Սակայն նրանք հաշվի չեն առնում ամենակարևորը՝ հայ հասարակությանը, որը չնայած Փաշինյանի հանդեպ ունեցած հակակրանքին, այնուամենայնիվ իրեն հաշիվ է տալիս, որ Նիկոլ Վովաևիչը վատագույններից լավագույնն է, ինչպիսին հանդիսանիում են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները։ Հատկապես նրանց մեջ են ողջամիտ հայերը տեսնում իրենց բոլոր խնդիրների արմատը և Հայաստանի աղետալի վիճակը: Եվ նրանցից որևէ մեկի իշխանության վերադարձը անխուսափելիորեն կհանգեցնի Ադրբեջանի հետ նոր պատերազմի և, համապատասխանաբար «Եռաբլուր» զինվորական գերեզմանատան տարածքի ավելացմանը։ Հայաստանի հասարակությունը արդյո՞ք պատրաստ է դրան։ Հազիվ թե, այլապես թե՛ նախորդ տարվա արտահերթ ընտրությունների, թե՛ վրանային ճամբարի արդյունքները բոլորովին այլ կլինեին։ Ճակատներով բախված Ռոբերտ Սեդրակովիչին և Սերժ Ազատովիչին մնում է միայն հաշտվել իրենց պարտության հետ և աղոթել նրա համար, որ իրենց երիտասարդության կուռք Սիլվա Կապուտիկյանի կողքին հայտնվեն ավելի շուտ, քան նրանց կհասնի ադրբեջանական արդարադատությունը։

Caliber.Az
Դիտումներ: 822

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Կայսերական ամբարտավանության գինը. Մոսկվան շանտաժի է ենթարկում Բաքվին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

163
10 Փետրվարի 2025 10:05
2

Հանդուրժողականություն հայկական ոճով. ավերված մզկիթներ և վանդալիզմ սինագոգում Շմուլևիչը և Ռյաբցովը՝ Caliber.Az-կայքում

159
10 Փետրվարի 2025 18:40
3

Հայաստանն ակտիվորեն պատրաստվում է Ադրբեջանի հետ պատերազմի. նոր փաստեր Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութ

145
10 Փետրվարի 2025 15:31
4

Արևմտյան Ադրբեջանի համայնքը դիմել է միջազգային կազմակերպություններին

140
10 Փետրվարի 2025 09:27
5

Մովսումով. Ադրբեջանը արտաքին օգնությունից կախված երկրից վերածվել է այն տրամադրող երկրի

121
10 Փետրվարի 2025 14:26
6

«Անկյուն քշված Փաշինյանը ամեն ինչ արագ ստորագրում է» Մամեդովն ու Պետրովը` Caliber.Az-կայքում

113
10 Փետրվարի 2025 17:45
7

ԱՀ ԱԳՆ. Փաշինյանը մոլորեցնում է համաշխարհային հանրությանը

110
11 Փետրվարի 2025 13:08
8

«Ռուսական տուն»-ը Բաքվում. Դադարեցնում ենք մեր գործունեությունը

92
11 Փետրվարի 2025 16:58
9

ԱՀ ԱԳՆ. Պատգամավոր Վալուևին արգելել են մուտք գործել Ադրբեջան

90
10 Փետրվարի 2025 15:43
10

Ադրբեջանի ՌՕՈՒ-ն օդ են բարձրացրել գրոհային ինքնաթիռներ զորավարժությունների ԼՈՒՍԱՆԿԱՐ

86
10 Փետրվարի 2025 18:41
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading