twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանին խորհուրդ չեմ տալիս որևէ բան ձեռնարկել Իսրայելի դեմ» Ալեքսանդր Օսովցևը՝ Caliber.Az-կայքում

21 Նոյեմբերի 2023 12:06

Caliber.Az-ի հարցազրույցը՝ փիլիսոփայության պրոֆեսոր, Համաշխարհային սիոնիստական կազմակերպության վերլուծաբան Ալեքսանդր Օսովցովի հետ։

- Հայաստանում ամենուր մոլեգնում է քարանձավային հակասեմիտիզմ։ Հոկտեմբերի 3-ին հարձակում է եղել Երևանում միակ սինագոգի վրա՝ չարագործները շենքի ուղղությամբ բոցավառվող հեղուկով շշեր են նետել, կոտրել են պատուհանները և շենքի պատերին ներկ են քսել։ Նոյեմբերի 15-ին եղել է սինագոգի հրկիզման փորձ։ Երկու դեպքում էլ պատասխանատվությունը իր վրա է վերցրել ԱՍԱԼԱ-ի խմբավորումը։ Ահաբեկիչներից հետ չեն մնում նաև Վլադիմիր Պողոսյանի նման հայ քաղաքական գործիչները, ովքեր բացահայտ խոստանում են ոչնչացնել հրեաներին։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանում հակասեմական տրամադրությունների հերթական բռնկումը:

-Ես չեմ հետեւում հայ քաղաքական գործիչների բոլոր հայտարարություններին, բայց վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում հակասեմիտիզմը իսկապես հասել է հրեշավոր չափերի։ Այդ մասին առաջին տարին չէ, որ հայտնի է. դեռ ավելի քան երեք տարի առաջ՝ նախքան 44-օրյա պատերազմը, հետխորհրդային երկրներում անցկացված հարցումը ցույց տվեց, որ հրեաներին ամենաշատը ատում են հատկապես Հայաստանում։ Այս երկիրը առաջատարն էր հսկայական տարբերությամբ։ Իսկ վարկանիշի վերջին տեղում, ինչը հետաքրքիր է՝ Ադրբեջանն ու Ուկրաինան էին։

Հայաստանը ինքն է եկել նման քաղաքականության։ Չեմ կարծում, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Իսրայելը ինչ-որ կերպ իր համար որոշել է, որ ցանկանում է Ադրբեջանի հետ բարեկամություն անել, բայց Հայաստանի հետ՝ ոչ։ Այդ ժամանակ Իսրայելը պատրաստ էր բոլորի հետ շփումների և ուրախ էր ցանկացած փոխգործակցության համար։ Պարզապես Ադրբեջանի ղեկավարությունը դրսևորել է հետաքրքրություն այդ համագործակցության նկատմամբ, իսկ Հայաստանը գնացել է այլ ճանապարհով։ Նշանակում է, որ այնքան էլ չի ուզել: Այն ժամանակ նրանք ինչ-որ չափով գլխապտույտ էին ապրում Առաջին ղարաբաղյան պատերազմից հետո։ Այդ տարիներին ես, լինելով ռուս քաղաքագետ, մեծ սխալ էի համարում՝ Ադրբեջանի հետ հաշտություն կնքելու Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնության մերժումը։ Եվ այս առաջարկի համար հայերը նրան պարզապես վռնդեցին իշխանությունից, ուր շուտով եկան զինյալները։

Իսկ Ադրբեջանը շատ ավելի հաջող զարգացավ, քան Հայաստանը, եթե ընդհանրապես կարելի է ասել, որ վերջինս ինչ-որ կերպ զարգացել է։ Իսկ հիմա ստացվում է, որ դրանում մեղավոր է Իսրայե՜լը։ Դե էլ ինչ այնտեղ՝ պարզվում է, որ Ռուսաստանն էլ է իրենց դավաճանել։ Իզուր էին Հայաստանում ենթադրում, որ բոլորը նետվելու են պայքարելու նրնց համար և պաշտպանել նրանց շահերը։

- Երևանում սինագոգը հրկիզողները պնդում են, որ Իսրայելն իբր Ղարաբաղում «հազարավոր երեխաների, կանանց և ծերերի ոչնչացման» փորձ է արել, հայտարարում են, որ հատկապես Իսրայելն է կանգնած Ադրբեջանի հաղթանակի թիկունքում, և հետևաբար հայ զինյալները «լիովին աջակցում են պաղեստինյան և լիբանանյան դիմադրությանը»։ Նրանք նաև հայտարարել են՝ Հայաստանից դուրս հրեաների վրա հարձակումները շարունակելու իրենց ծրագրերի մասին։ Իսրայելում ինչպե՞ս են վերաբերվում նման արարմունքներին։

- Իսրայելի հասցեին հնչող բոլոր մեղադրանքները զառանցանք են, անիմաստ և հենց հայերին և նրանում մասնակիցներին վնասից բացի ուրիշ բան չեն կարող բերել։ Եկեք լուրջ խոսենք. Հայաստանը բոլորովին վերջերս տանուլ է տվել իր գլխավոր պատերազմը։ Իսկ հիմա հայերը սպառնում են Իսրայելին։ Այս հաշվով կա ռուսական հայտնի ասացվածք. «Ծեծվածը հանգիստ չի մնում»։ Ես հույս ունեմ, որ աշխարհում ոչ մի ողջամիտ մարդ, առավել ևս Հայաստանում, ներառյալ Հայաստանի վարչապետն և Հայաստանի ղեկավարության մարդկանց մեծամասնությանը, չի մտածի փորձել ուժ կիրառել Իսրայելի դեմ: Սա շատ հիմար տեսք ունի, և, հաշվի առնելով հանգամանքների ամբողջ համալիրը, Ռուսաստանից դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու Փաշինյանի փորձերը, Երևանին հիմա միայն մնում էր սպառնալ Իսրայելին։

Հայերին բոլոր մեղադրանքները՝ իհարկե, կատարյալ անհեթեթություն են։ Այո, ոչ ոք չի թաքցնում, որ տարածաշրջանում մեր ամենամոտ գործընկերը՝ Ադրբեջանն է, և, իհարկե, Իսրայելն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները։ Բայց դա չի նշանակում, որ իսրայելցիները մասնակցել են պատերազմին։

Մենք հայերին չենք խնդրում բարեկամներ լինել, նրանց չենք ասում, թե ում հետ կարող են բարեկամություն անել, ում հետ՝ ոչ։ Այդ ինչ իրավունքով են նրանք փորձում մեզ ասել, թե ում հետ կապեր և հարաբերություններ հաստատենք: Մեզ համար Ադրբեջանի հետ բարեկամությունը՝ ծայրահեղ կարևոր հարց է և ուրիշ խոսակցություն չի կարող լինել։

- ԱՍԱԼԱ-ի սպառնալիքում նաև նշվել է, որ «եթե սիոնիստական ռեժիմի զինված հարձակումները Երուսաղեմի հայկական թաղամասի վրա և հայկական եկեղեցու ունեցվածքի բռնագրավումը չդադարեն՝ մեր հաջորդ գործողությունը կանցկացվի Հայաստանի սահմաններից դուրս»: Ակնհայտ է, նկատի է առվում իրավիճակը Հին քաղաքում, որտեղ իսրայելական ընկերությունը հյուրանոցի կառուցման համար վարձակալել է Հայոց պատրիարքարանին պատկանող հողատարածքը...

- Երուսաղեմում այս հողակտորի հետ կապված պատմությունը առհասարակ ծիծաղելի է ու անհեթեթ, քանի որ սա զուտ առևտրական հարց է, սա հայկական հողը չէ, ներողություն՝ սա կոնկրետ տնտեսվարող սուբյեկտի հող է։ Եվ, իհարկե, անհեթեթ է կարծել, որ Երուսաղեմի հայկական թաղամասը՝ հայկական է բառացիորեն, և այն ամենը, ինչ գտնվում է այստեղ, պատկանում է Հայաստանին ու հայերին։ Առնվազն երեք կրոնի քաղաք՝ Երուսաղեմում գտնվում են հսկայական թվով եկեղեցիներ, մզկիթներ և սինագոգներ: Նրանցից յուրաքանչյուրը գտնվում է ինչ-որ հողատարածքի վրա՝ այլ կերպ չի կարող լինել։ Այստեղ են գտնվում և՛ Ալ-Աքսա մզկիթը, և՛ «Ժայռի գմբեթը, և Սուրբ գերեզմանի տաճարը, և այլ համաշխարհային մասունքները: Եվ, իհարկե, այստեղ կան նաև հայկական եկեղեցիներ՝ ոչ ոք դրանք չի փակում, չի ճնշում: Երուսաղեմում կա նաև «Գերմանական գաղութ» անունով շրջան, բայց դա չի նշանակում, որ այն գերմանական գաղութ է, այս բառի իրավական իմաստով։ Այն, ինչ Իսրայելում հաստատ կա՝ դա հավատքի և կրոնի ազատությունն է:

Այն կոնֆլիկտը, որ ծագել է հայկական եկեղեցու և նրանից հողը վարձակալող սուբյեկտ՝ իսրայելական ընկերության միջև՝ զուտ առևտրական հարց է և կարող է լուծվել Իսրայելի դատարանում։ Թեև այս դեպքում էլ հայկական եկեղեցին իրեն պահել է առնվազն տարօրինակ և անբարեխիղճ՝ իր տարածքի մի մասի վարձակալության պայմանագիր կնքելով իսրայելական ընկերության հետ, իսկ հետո, չգիտես ինչու մտափոխվելով վարձակալողներից պահանջել է հեռանալ, դրանով հանդերձ չխզելով այդ նույն պայմանագիրը։ Չեմ ուզում որևէ մեկին պաշտպանել, այդ թվում նաև իսրայելական ընկերությանը, բայց նման հարցերը կարելի է խաղաղ լուծել դատական կարգով։ Եվ հաստատ չարժե դրանից ուռճացնել ազգամիջյան կամ միջկրոնական հակամարտութուն, սերմանել տարաձայնություններ: Իսկ այստեղ նրանք ակնհայտորեն փորձում են այդ ոգով ինչ որ բան կերտել։

- Իսրայելի անվտանգության ծառայությունները հաշվի կառնե՞ն սինագոգ հրկիզողների սպառնալիքները։

- Նրանք չեն կարող դա հաշվի չառնել։ Այդ սպառնալիքների անզգույշ հաշվարկը, ավաղ, ամբողջ աշխարհին ցուցադրվեց հոկտեմբերի 7-ին։ Մենք այդ վնասվածքից մինչև հիմա չենք ապաքինվել և դեռ երկար չենք ապաքինվի։ Կասկածից վեր է, որ Իսրայելի անվտանգության ծառայությունները չափազանց ուշադիր են նման հայտարարությունների նկատմամբ։ Հետևաբար ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս ինչ-որ նման բան ձեռնարկել՝ կարող եք ուղեղի շատ լուրջ վնաս ստանալ։ Եթե դուք ձեր համար փնտրում եք նոր թշնամիներ՝ հանդգնում եք, եթե կարծում եք, որ ի վիճակի եք Իսրայելի հետ առճակատման։

Caliber.Az
Դիտումներ: 209

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Գագիկներին ընդհանրապես չեմ խղճում Սամիթ Ալիևի՝ «Անհարմար ճշմարտությունը»

1105
13 Սեպտեմբերի 2024 09:34
2

Երկու տարի անց. ի՞նչ պետք է հիշեն Հայաստանն ու նրա հովանավորները Սադրանքների և դրանց հետևանքների մասին

1096
13 Սեպտեմբերի 2024 17:11
3

«Եթե Ադրբեջանի պայմանները չկատարվեն, ապա մեկնարկվելու է ԵԽ-ից դուրս գալու գործընթացը» Ֆարհադ Մամեդովի՝ դատողությունները

1083
13 Սեպտեմբերի 2024 14:25
4

Հայկական քյաբաբ կամ լիքը ուրց «Հին աշխարհի հիստերիկները»

115
13 Սեպտեմբերի 2024 17:26
5

Եվ, այնուամենայնիվ, ո՞վ է խախտել Եռակողմ հայտարարության առաջին ութ կետերը Caliber.Az-ի YouTube ալիքից տեսանյութը

72
14 Սեպտեմբերի 2024 10:29
6

Բարդայից Խանքենդի. գործարկվել է կանոնավոր ավտոբուսային երթուղի

62
14 Սեպտեմբերի 2024 11:43
7

Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը Xinhua լրատվական գործակալությունը` Հաջիևի հայտարարության մասին

58
13 Սեպտեմբերի 2024 15:27
8

Ճապոնիան պատասխանել է Caliber.Az-ին Մեր ելույթների հետքերով

56
14 Սեպտեմբերի 2024 08:29
9

32 տարի անց՝ առաջին զանգը Խոջալուի թիվ 1 դպրոցում

56
13 Սեպտեմբերի 2024 13:49
10

Միրսալամ Գանբարով. Ղարաբաղում նախատեսվում է էկոնախագծերի իրականացում

54
14 Սեպտեմբերի 2024 11:27
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading