twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանում հնդկական զենքը՝ մետաղի ջարդոն է» Ալեքսեյ Խլոպոտովը՝ Caliber.Az-ի հյուր

19 Մարտի 2024 17:10

Caliber.Az-ի հարցազրույցը՝ ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսեյ Խլոպոտովի հետ։

— Հնդկաստանից գնված զենքերը Հայաստան են հասել անսարք վիճակում, և դրանց օգտագործումն անհնար է։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Ի՞նչ եք կարծում, ինչ խնդիր է եղել հայերի ու հնդիկների միջև:

— Եթե պաշտպանության նախկին նախարարը դժգոհել է ստացված զենքի որակից, ապա, որպեսզի հասկանալ այս ողբերգական իրավիճակը, հարկ է նախ և առաջ հասկանալ, թե սկզբունքորեն այս հաշվով ինչպիսի՞ պայմանավորվածություններ են եղել։ Ինչ արժեն այդ զենքերը, ինչպես են բանակցվել դրանց առաքման և ընդունման վերաբերյալ և այլն: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ պայմանագրի արժեքը եղել է նվազագույն, զուտ խորհրդանշական, և այդ համակարգերը մատակարարվել են բանակի պահեստներում դրանց առկայության հիման վրա՝ առաջնորդվելով հեգնականով: «Վերցրու, Աստված, ինչը մեզ համար լավ չէ» ասածվածքով: Այնպես որ, հնդիկները երևի դրանք հայերին պարզապես խցկել են, իսկ այնուհետև ինքներդ գլուխ կհանեք: Ահա բառացիորեն այսպիսի սխեմայով՝ հնդիկները ունակ են դրան։

Դե, և բացի այդ, առաջին հերթին, եթե դուք ուզում եք գործունյա, ժամանակակից զենք, ապա դա առաջին հերթին գումար արժե: Իսկ ինչ-որ բան ինձ հուշում է, որ Երեւանը նման հաճույքի համար չի ուզում և ի վիճակի չի վճարել։ Չէ որ զենքի մատակարարման պայմանագիրը՝ նաև դրա սպասարկման և շահագործման պայմաններն են, ինչպես նշեցի վերևում։ Հրավիրվում են մասնագետներ, ովքեր օգնում են այդ զենքերը գործի դնել, սովորեցնել անձնակազմին և այլն։ Ինչպես հասկացա, այստեղ ոչ մի նման բան չի եղել։ Եվ հիմա մատակարարվող զենքի որակից հայերի բողոքելը՝ շատ ծիծաղելի է։ Երևանը կոպեկների դիմաց ստացել է մի կույտ անհասկանալի բան՝ դե իսկ իրականում ի՞նչ էիք սպասում։ Շատ ավելի խելացի էր ասել, որ ստացել են շոկոլադե կոնֆետ։ Բայց ոչ, նույնիսկ սրա համար խելքը բավարար չի եղ էել՝ Հայաստանը, ինչպես միշտ, իրեն դնում է վիրավորվածի ու տուժվածի տեղ։ Այսպիսի «Յարոսլավնայի լաց» է անընդհատ գալիս Հայաստանից՝ դա ինչ-որ, ըստ երևույթին, մենթալիտետի մակարդակով մի բան է։

— Հարց է առաջացնում նաև ինքնին հնդկական ռազմարդյունաբերական համալիրը, մեղմ ասած, ոչ ամենահայտնին է սպառազինության աշխարհում...

— Ընտրությունը, այսպես ասենք, հայերը լավագույներից չեն կատարել, դա հենց այն կարգից է, երբ Երևանը ինք իրեն է խորամանկել։ Պետք է հաշվի առնել աշխատանքի նկատմամբ հնդկական մոտեցման առանձնահատկությունները։ Իսկ հնդիկները, անկեղծ ասած, առհասարակ զենքի ոչ ամենաժրաջան և որակյալ արտադրողներից են։ Դատում եմ հնդկացիների հետ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի անմիջական փորձից՝ ես անմիջականորեն ուսումնասիրել եմ այս համագործակցության մանրամասները, որպես տանկային տեխնիկայի ոլորտում ռազմական փորձագետ։ Այստեղ հնդիկները պարզապես ցույց են տվել աշխատել և ինչ որ բան անել չցանկանալու հրաշքներ։ Այսինքն հնդիկներին բառացիորեն պետք է ստիպել աշխատել։ Ուստի, ընդհանուր առմամբ, Հնդկաստանում արտադրությունը ծաղկում է միայն այն դեպքում, եթե այն գտնվում է օտարերկրյա կուրատորների վերահսկողության տակ՝ որպես կանոն ամերիկացիների կամ բրիտանացիների: Այսինքն, գործը առավելագույնս հետաձգել, և հետո գեղեցիկ հաշվետվություն գրել կատարված բարձրորակ աշխատանքի մասին՝ սա շատ հնդկական ձևով է։

Ռուսաստանից օրինակ, T-72M1 տանկի արտադրության լիցենզիա ստանալով, ութսունականների սկզբին, հնդիկները կարողացան դրա արտադրությանը յուրացնել միայն իննսունականներին, երբ ինքնին տանկի մոդելը, ըստ էության, արդեն հնացած էր և կորցրել էր իր արդիականությունը զենքի աշխարհում: Մոտավորապես նույն պատմությունն է ռուսական T-90-ի հետ, երբ հնդկացիների հետ դրա արտադրության համատեղ նախագիծը խրվեց հնդկական բյուրոկրատիայի ճահճում ու երկարաձգվեց տասնամյակով, եթե ոչ ավելի: Իսկ ինչ վերաբերում է «Արջուն» (Arjun) ազգային տանկի ստեղծման նախագծին, ապա Հնդկաստանը նույնպես այն իրականացրել է «շրըփ-թրըփ» բանաձեւով։ Դրա վերամշակումը շարունակվում է 80-ականներից, այսինքն գրեթե քառասուն տարի, Հնդկաստանը փորձում է ստեղծել ազգային տանկի բանաձև, այս ամբողջ ընթացքում արտադրվել է մի քանի օրինակ, բայց լիարժեք զանգվածային արտադրության մեջ նա այդպես էլ չի մտել։ Հնդիկները այդպես էլ չկարողացան խելքի բերել այս մեքենան, որպեսզի այս տանկը զանգվածային արտադրության դնեն և դրանով լցնեն ազգային բանակը։ Փոխարենը տանկերի պակասը ծածկում են ռուսական Т-90-ները, որոնց մեծ մասը հավաքվել է անմիջապես Ռուսաստանում, այլ ոչ թե հնդկացիների կողմից։ Պատկերացնու՞մ եք իրավիճակի գրոտեսկը։

Վարչապետ Նարենդրա Մոդիի կողմից հայտարարված «Make in India» արշավը պետք է Հնդկաստանը վերածեր համաշխարհային արտադրամասի, որը ի վիճակի է մրցակցել հարևան Չինաստանի հետ: Հիմնական խնդիրը նրանում է, որ գեղեցիկ կարգախոսի հետևում առայժմ չափազանց քիչ է իրական բովանդակությունը: Չէ որ «Make in India» ծրագրի հիմնական գաղափարը կայացել է այն անփոխարինելի պայմանում, որ, գնելով այս կամ այն տեխնոլոգիան՝ Հնդկաստանը ինքնաբերաբար ձեռք է բերել դրա արտադրության լիցենզիա։ Այդպիսով, Հնդկաստանը մտադրվել էր առաջ անցնել Չինաստանից։ Բայց չգիտես ինչու, Հնդկաստանի երկնքում դեռ չեն թռչում ոչ ռուսական ՄԻԳ-երը, ոչ էլ ֆրանսիական «Rafales»-ները։ Այնպես որ, կարծում եմ, հնդկական «Pinaka»-ի հետ, որը հավաքվել է ռուսական ՀԿՀՀ-ի, կամ որևէ այլ զենքի անալոգների և լիցենզիաների հիման վրա, որից այդքան դժգոհ է Հայաստանը, տեղի է ունեցել նման պատմություն՝ այն պարզապես խելիքի չի բերվել, արտադրվել է շրըփ-թրըփ ձևով։ Ինչը ռազմական լեզվով նշանակում է, որ այն պարզապես անօգտագործելի է։

—Ինչպե՞ս է նման դեպքում Հայաստանը մտադիր նման զենքը կիրառել։

— Ըս էության, Հնդկաստանից մատակարարումների վիճակը նույնիսկ մեծ նշանակություն չունի՝ Հայաստանում այդ զենքերի ճակատագիրը միևնույն է մեկ է՝ դա մետաղի ջարդոն է, որն անօգուտ է։ Ուստի ես դա ընկալում եմ որպես զուտ քաղաքական քայլ, այլ ոչ որպես գործնական։ Ո՞ւմ դեմ և ինչպե՞ս են պատրաստվում այն օգտագործել։ Նորից կռվե՞լ Ադրբեջանի հետ։ Բայց արդյունքը չէ որ ակնհայտ է՝ Հայաստանը կրկին խլացուցիչ ճայթունով կպարտվի։ Դա լիովին կանխատեսելի է: Այնպես որ, թե Հայաստանին ինչի համար են զենքերը՝ ոչ բոլորովին է հասկանալի։

Չգիտեմ, միգուցե հնդկական ՀԿՀՀ-ների այս գնումները Երևանին օգնում են ինչ-որ կերպ բարձրացնել իր ինքնավստահությունը։ Միգուցե, հոգեբանորեն պարոն Փաշինյանը այսպես ավելի հարմարավետ է իրեն զգու՞մ։ Բայց սա արդեն, ավելի շուտ, սեքսուալ-քաղաքական այլասերվածությունների ոլորտից է, քան, կներեք, խոսակցություն ըստ հարցի էության: Իսկ իրականում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ներուժն անհամեմատելի է «ընդհանրապես» բառից։

— Միգուցե՞ ավելի հեշտ կլիներ զբաղվել խաղաղ բանակցություններով:

—Դե ահա իսկ և իսկ Փաշինյանի այս ճանապարհին անընդհատ ինչ-որ բան սակարկելու փորձերը զարմացնում են։ Միգուցե արժե՞ր կուլ տալ պարտության այս դառը հաբը, նստել բանակցությունների սեղանի շուրջ ու վերջապես լուծել Զանգեզուրի միջանցքի հարցը։ Դեպի համարժեք փոխադարձ տնտեսական օգուտին, առաջին հերթին։ Ի՞նչն է Հայաստանին խանգարում պայմանավորվել, շահագործել միջանցքը և գումարներ ստանալ պետական գանձարան։ Այստեղ սկզբունքորեն ի՞նչ վատ բան կա։ Նստիր և բարելավիր քո քաղաքացիների բարեկեցությունը, և նրանք կմոռանան Ղարաբաղի կորստի, ռազմական պարտության մասին, քո ընտրազանգվածը կծափահարի քեզ։ Իսկ Երեւանի նման սադրիչ հակազդեցությունը կարող է հանգեցնել միայն մեկ բանի. բոլոր հարցերը լուծվելու են ուժային մեթոդներով։ Պարզ է, որ Ադրբեջանը միևնույն է կհասնի դրան, ինչի տակ Հայաստանը ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության մեջ, և միամտություն կլինի ենթադրել, որ Բաքուն կմոռանա այդ մասին։

Առավել ևս, լսելով Իլհամ Ալիևի վերջին ելույթը, ես ուզում եմ պարզապես ծափահարել և ասել. միանգամայն վստահ եմ, որ նման ղեկավարությամբ Ադրբեջանը կհասնի՝ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի գործարկմանը, ինչպես էլ Երևանը դես ու դեն շարժվի։

Caliber.Az
Դիտումներ: 506

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Հայ քաղաքացիական ակտիվիստը քաղաքական ապաստան է խնդրել Ադրբեջանի նախագահից

314
06 Մարտի 2025 16:46
2

Փաշինյանի խուճապը Դատավարությունը Բաքվում ու Երևանի անհեթեթությունը

271
06 Մարտի 2025 14:50
3

Հայաստանի ԶՈՒ գեներալը դատարանում խոստովանել է, որ կռվել է Ադրբեջանի դեմ

264
06 Մարտի 2025 17:09
4

Հայերը հրդեհ են կազմակերպել Նախչըվանի հետ սահմանին ՏԵՍԱՆՅՈՒԹ

198
06 Մարտի 2025 15:53
5

Խոջալուի ցեղասպանություն. որոշ հանցագործությունների մանրամասն վերլուծություն «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

187
07 Մարտի 2025 17:57
6

Սահակաշվիլի. Մենք պետք է կապեր հաստատենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ

159
08 Մարտի 2025 14:23
7

Անօգուտ ներկայություն «Երրորդը պետք է հեռանա»

133
07 Մարտի 2025 15:14
8

Օվալաձև սենյակի սուր անկյունները Ռիզվան Հուսեյնովը՝ Caliber.Az-ի եթերում

109
06 Մարտի 2025 10:20
9

Փաշազադե. Ադրբեջանի մոդելը կարող է օրինակ դառնալ ողջ աշխարհի համար

104
07 Մարտի 2025 11:25
10

Դավիթ Մանուկյանի խոստովանությունները. Ղարաբաղում Հայաստանից մոտ 10 հազար զինծառայող կար ԼՈՒՍԱՆԿԱՐ

99
07 Մարտի 2025 12:14
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading