twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանցիները` շուռտվածներին. Դուք մեզ եղբայր չե՜ք Հայության մեջ տեղեկատվական պատերազմի հետաքրքիր պահեր / ԼՈՒՍԱՆԿԱՐ

04 Ապրիլի 2023 18:35

Ասում են, որ կարելի է անվերջ նայել երեք բանի վրա. ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում ջուրը ... Այստեղ տարբերակները անչափ շատ են, և յուրաքանչյուրը ընտրում է իր համար ամենահարմարը։ Օրինակ, ինչպես են աշխատում այլ մարդիկ կամ ինչպես է կինը մեքենան կայանում: Ադրբեջանցիների դեպքում էլ, կարծում եմ, չեմ սխալվի, եթե ասեմ, որ մենք կարող ենք անվերջ նայել նրա վրա, թե ինչպես են իրար մեջ գզվռտվում հայաստանցիներն ու շուռտվածները կամ, ինչպես հաճախ երեւանցիները նրանց անվանում են «էշեր»։ Հատկապես, երբ երևանցիներն ու ղարաբաղցիները աղմկոտ միմյանց մեղադրում են 44-օրյա պատերազմում կրած պարտության մեջ։

Հայության երկու ճյուղերի միջև հերթական ատամնաջարդ տուրուդմփոցի ձգան է հանդիսացել՝ Երևանի բնակիչ Ա.Սուքիասյանի կողմից այս օրերին ֆեյսբուքում հրապարակված տեսանյութը։ Սա այդ նույն, 2020 թվականի աշուն-ձմեռ հրապարակված երկու վիրուսային տեսանյութերից մեկն է, որը պատկերում է Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձվող Ղարաբաղի տարածաշրջանից ղարաբաղցի հայերի զանգվածային փախուստը։ «Եթե հանկարծ ինչ-որ տեղ նրանց տեսնեք, ապա հարցրեք, թե ուր էին նրանք այդքան եռանդով փախչում: Ինչո՞ւ թողեցին իրենց սիրելի «արցախը» (չակերտները-Խմբ.)՝ նրան թողնելով ճակատագրի քմահաճույքին»,- տեսանյութի նկարագրության մեջ մատնանշել է Սուքիասյանը։

Ընթերցողներից ոմանց կարող է հետաքրքրել երկրորդ վիրուսային տեսանյութը: Դե ինչ, հիշեցնեմ, որ դրանք Քելբեջարից հայերի փախուստի տեսագրությունն է՝ ապամոնտաժված, զուգարանները գրկած։ Բայց այսօր մենք կխոսենք առաջին տեսանյութի մասին։ Ինչպես երևում է կադրերում, Ղարաբաղից փախչում են հեռու ոչ աղքատ մարդիկ՝ մեքենաների շարանում համատարած ամենագնացներ և արտասահմանյան մեքենաներ են։ Եվ հենց այս տեսանյութի շուրջ է, որ բանավոր ծեծկռտուք սկսվել հայաստանցիների և շուռտվածների միջև։

Այս գզվռտոցում հիանալի է ամեն ինչ՝ և՛ վախկոտության մեջ մեղադրանքներ, և՛ ղարաբաղցիներին հիշեցում այն մասին, որ հենց ղարաբաղցիների՝ Քոչարյանի և Սարգսյանի պատճառով է, որ Հայաստանն այսօր հայտնվել է նման ողբալի վիճակում, և նախատինքը նրանում է, որ Հայաստանը 30 տարի կերակրել է Ղարաբաղը, իսկ փոխարենը ոչինչ չի ստացել։

«Նրանք փախան, որպեսզի չպաշտպանեն Ղարաբաղը»,- գրել է Աննա Սաֆարյանը։.

«Նրանք բոլորն էլ Երևանում տներ ունեն»,- գրում է Խաչ. Սարգսյանը։

«Ինչո՞ւ այն ժամանակ «սահմանը» չփակեցին։ Թող մեռնեին՝ պաշտպանվելով»,- մեկնաբանում է Լուսինե Շիմալյանը։

«Տականքներ»,- փախչող հայերին բնութագրում է Գայանե Սոսիյանը։

«Նրանք մարդ չեն, այլ անշնորհակալ կենդանիներ»,- արձանագրում է Եսայանը։

Այնուհետև դժգոհությունները սկսել են աճել ձնագնդի պես: Հայաստանցիները հիշեցին, որ ղարաբաղցի հայերը միշտ ապրել են ադրբեջանցիների մեջ, հետևաբար նրանք չեն կարող համարվել «մաքուր հայեր»։

Երեւանցիներն իրենց ընդդիմախոսներին հիշեցրել են նաեւ այն մասին, թե ինչպես են 44-օրյա պատերազմի օրերին տղամարդիկ կանացի հագուստով կամ գորգերի մեջ փաթաթված փախել Ղարաբաղից, որպեսզի ռազմական ոստիկանությունը նրանց չհայտնաբերի։

Եվ, վերջապես, հայկական հարվածը հայկական քարոզչությանը այն մասին, թե ռուսական խաղաղապահ քանակակազմի ժամանակավոր պատասխանատվության գոտում իբր ապրում է «120.000» մարդ։ Մարինա Կամիսիդի խոսքով, 44-օրյա պատերազմի ընթացքում Ղարաբաղը լքել է 11 000 հայ, իսկ ընդհանուր առմամբ, հակամարտության արդյունքում տարածաշրջանից հեռացել է 50 000 մարդ։

«Չէ որ կա փաստացի վիճակագրություն», - գրել է Կամիսիդին:

Եվ մեկ «խայթ» ղարաբաղցիներին, ովքեր եկել են Հայաստան և այնտեղ իրենց իրավունքներն են առաջ քաշում։

Եվ այսպես շարունակ. «Ավելի լավ կլիներ, որ ձեր իրավունքները այնտեղ՝ Ղարաբաղում պահանջեիք։ Առողջ տղամարդիկ, բայց ամոթալի կերպով փախան՝ ընդամենը տեսնելուվ թուրքին»; «Ինչո՞ւ եք բոլորդ այստեղ խցկվել և մեզ ապրել եք սովորեցնում և մեղադրում եք դավաճանության մեջ: Ինչու՞ մեր տղաները պետք է մեռնեին ձեզ համար»; «Մենք ինչո՞ւ պետք է կերակրենք ձեզ»։

Ինչպես տեսնում ենք, հայության երկու ճյուղերի միջև պառակտումն ու ատելությունը օրեցօր ավելի է ուժեղանում։ 44-օրյա պատերազմում կրած պարտությունը, «երկաթե բռունցքի» ուժը սթափեցրել է Հայաստանի հասարակության որոշակի հատվածին, որը տեղի ունեցածից հետո, արդեն դժվար թե ցանկանա նորից հիվանդանալ «միացում»-ով։ Իսկ մեզ մնում է միայն պոպկորնի պաշար հավաքել և սպասել վերջնահաշվարկին, որը, անկասկած, շատ շուտով կգա: Առավել ևս, որ Բաքու գալու և վերաինտեգրման շուրջ երկխոսություն սկսելու երկրորդ հրավերը՝ ղարաբաղցի հայերը, ըստ երևույթին, նուրից անտեսել են։

Caliber.Az
Դիտումներ: 683

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ալիևը տեսանյութ է հրապարակել «Խաղաղության խորհրդի կանոնադրության» ստորագրման արարողությունից ՏԵՍԱՆՅՈՒԹ

143
23 Հունվարի 2026 11:59
2

ԱՄԷ-ի հեղինակավոր Շեյխ Զայեդ հիմնադրամը կիսվել է՝ Ադրբեջանի նախագահի մասին հրապարակմամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

127
23 Հունվարի 2026 22:54
3

Մենք պաշտպանական սարքավորումներ կվաճառենք Ադրբեջանին. ԱՄՆ նախագահ

122
24 Հունվարի 2026 10:25
4

«Խաղաղության խորհուրդ»-ը՝ Թրամփի արձագանքն է աշխարհում կայունության պակասությանը Փորձագետների կարծիքները՝ Caliber.Az կայքում

85
23 Հունվարի 2026 17:51
5

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Ադրբեջան

79
24 Հունվարի 2026 13:20
6

Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասը ժամանել է Ադրբեջան

78
23 Հունվարի 2026 10:29
7

ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրում է «Խաղաղության խորհրդին» միանալու առաջարկը

75
23 Հունվարի 2026 11:06
8

Ալիևը սոցիալական ցանցերում կիսվել է Շվեյցարիա կատարած իր այցի կադրերով ՏԵՍԱՆՅՈՒԹ

73
23 Հունվարի 2026 09:40
9

Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Յալչին Ռաֆիևի հետ

71
23 Հունվարի 2026 10:25
10

Համաշխարհային պատմություն և Ադրբեջան. այստեղ և հիմա Ազադ Ռզաևը՝ Caliber.Az-ի եթերում

71
23 Հունվարի 2026 09:52
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading