twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայերը տանուլ են տվել ամեն ինչ, ինչ կարելի էր տանուլ տալ, և հիմա շատ խոցելի են» Caliber.Az-ի սուր խոսակցությունը Տարասովի հետ

15 Հունվարի 2022 12:49

Caliber.Az-ի հարցազրույցը ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ։

—Ստանիսլավ Նիկոլաևիչ, առաջին հերթին կցանկանայինք իմանալ ձեր կարծիքը Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների Մոսկվայում կայացած այսօրվա հանդիպման առնչությամբ։ Արդյո՞ք կողմերին կհաջողվի ինչ որ առաջընթացին հասնել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ։

—Կարծում եմ հանդիպումը կրում է դրական բնույթ, այն 2020 թվականի նոյեմբերի համաձայնագրի ոգով է, որը դադարեցրեց ղարաբաղյան պատերազմը, և ենթադրում է հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացում։ Սակայն Ադրբեջանի և Հայաստանի միջև և Թուրքիայի ու Հայաստանի միջև փոխհարաբերությունների ձևաչափը տարբեր են։ Եթե Թուրքիայի և Հայաստանի առջև դրված է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման խնդիր, ապա Հայաստան-Ադրբեջան ձևաչափում կան սահմանների սահմանազատման, խաղաղ համաձայնագրի ստորագրման և այլ հարցերի հետ կապված խնդիրներ։

—Թուրքիայի կառավարությունը պատրաստ է երկխոսության առանց նախապայմանների։ Պատրաստ է արդյո՞ք դրան Երևանը։

—Հայերի համար Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման գործում կարևոր պայման է հանդիսանում Անկարայի կողմից «ցեղասպանության» (չակերտները՝ խմբ.) ճանաչումը։ Բայց ես կարծում եմ, որ հենց այս հարցը չի լինի քննարկման առարկա, այլ ավելի շուտ կհանվի այդ հանդիպման, իսկ այնուհետև բանակցային գործընթացի օրակարգից։ Հայաստանն այս հարցում կգործի պրագմատիկորեն։ Ինչպես թվում է, երկխոսությունը կկայանա, և հեռանկարում արդեն հնարավոր կլինի ասել, որ սկսվել է Անկարայի հետ հարաբերությունների վերականգնման և նորմալացման գործընթացը։ Համենայն դեպս այժմ կան նման ելքը նշող բոլոր հատկանիշները։ Ինչպես տեսնում ենք, բացվեց օդային հաղորդակցությունը, արդեն չարտերային չվերթներ են իրականացվում Երևան-Ստամբուլ ուղղությամբ, և այս ամենը ենթադրում է հետագայում առևտրատնտեսական կապերի զարգացում և այլն։

—Այսինքն արդեն տեսանելի ապագայում կարո՞ղ է բացվել նաև հայ-թուրքական սահմանը։

—Ոչ, չեմ կարծում։ Սա բավականին շարունակական գործընթաց է, կպահանջվի որոշակի ժամանակ։ Ամեն ինչ միանգամից տեղի չի ունենա։ Մենք Մոսկվայում ուշադրությամբ հետևում ենք հայ-թուրքական տրեկում իրադարձությունների հաջորդականությանը, և ամենայն հավանականությամբ, հաջորդ քայլը կլինի Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Ստամբուլում, կամ նույնիսկ Եվրոպայում։ Կարևոր է, որ գործընթացը շարժվում է դրական հունով։

—Իսկ սահմանների բացումից հետո հայկական կողմը կարո՞ղ է սադրանքներ ձեռնարկել արդեն Թուրքիայի տարածքում, քանի որ այս առումով փորձի պակաս չունի։

—Իմ կարծիքով, Թուրքիայի տարածքում սադրանքներ չեն լինի, որովհետև Հայաստանը դրան պատրաստ չէ, ինչպես և Ադրբեջանի հետ նոր պատերազմի։

—Բայց չէ որ դա Հայաստանին չի խանգարում շարունակել քայքայիչ գործունեությունն Ադրբեջանի տարածքում։ Հավանաբար Դուք տեղյակ եք Ադրբեջանի հետ սահմանին հայկական կողմի վերջին սադրանքների մասին։

—Ես դժվարանում եմ միանշանակ պնդել, թե կողմերից որն է առաջինը դիմել նման գործողությունների։ Բայց ակնհայտ է, որ դրանք տեղի են ունենում։

—Եթե հայկական կողմը չի հրաժարվում զինված սադրանքներից, արդյո՞ք իմաստ ունի խոսել Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների ապագա համատեղ գոյատևման մասին։ Համաձայնվեք, որ Երևանում դրան պատրաստ չեն։ Հակառակ դեպքում բացատրեք Բաքվի ու Անկարայի հետ մերձեցման հեռանկարների հետ կապված հայերի մտավախությունների պատճառը։

—Ես կարծում եմ, որ  Բաքվի ու Երևանի հարաբերությունների նորմալացման մեջ շահագրգռված չեն Հայաստանում որոշակի ուժեր, որոնք էլ խոչընդոտում են այդ գործընթացին։ Ինչ վերաբերվում է հայ հասարակության մեջ առկա ֆոբիաներին, ապա դրանք լիովին բացատրելի են։ Հայերը տանուլ տվեցին ամեն ինչ, ինչ կարելի էր տանուլ տալ, և հիմա շատ խոցելի են։ Հենց դրա համար էլ Բաքուն պետք է վարի փափուկ ուժի քաղաքականություն։ Հայկական կողմին լրջորեն տագնապահույզ է անում, որ Ադրբեջանը հանդես է գալիս ուժի դիրքերից, ուստի ես կարծում եմ, որ Բաքվին հարկավոր է գործել առավել դիվանագիտորեն։ Դա օգտակար կլինի նաև նորմալ երկխոսության կառուցման համար։

Մյուս կողմից՝ չպետք է մոռանալ, որ Հայաստանում իշխանության ղեկին Փաշինյանի նման քաղաքական գործչի լինելը բխում է  և՛ Բաքվի, և՛ Անկարայի շահերից։ Չէ որ, եթե նա կորցնի իշխանությունը, ապա նրա փոխարեն կարող են գալ ռևանշ ցանկացող որոշակի ուժեր։ Այո, պարզ է, որ Հայաստանը դրա համար չունի անհրաժեշտ ռազմական և ֆինանսական ռեսուրսներ, դրանով հանդերձ՝ Բաքվին հարկավոր է մեղմացնել և հռետորաբանությունը, և քաղաքականությունը։ Չէ որ առանց այդ էլ բոլորին հայտնի է, որ Ղարաբաղի պատերազմում հաղթել է Ադրբեջանը։ Ուստի, հաշվի առնելով, որ Հայաստանում տիրում է շատ բարդ իրավիճակ, հարկավոր է ստեղծել հայերի համար առավել լոյալ պայմաններ։

—Ինչպիսի՞։ Հայաստանին խաղաղություն են առաջարկում և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը։ Հայաստանին առաջարկում են հաղորդակցությունների բացում։ Եվ այս ամենից ամենաշատը Հայաստանն է շահելու։ Միթե՞ այդպես չէ։

—Իհարկե ոչ։ Եվ այս, և մյուս դեպքում Հայաստանը պոտենցիալ կերպով չի շահում, որովհետև նա, ինչպես արդեն ասել եմ, ամեն ինչ տանուլ է տվել։ Եվ այժմ նրան ուժի դիրքից պայմաններ են թելադրում։

—Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ Հայաստանից Թուրքիա են գնում աշխատելու և նույնիսկ մշտական բնակության:

 —Հայերը Թուրքիա են գնում, որովհետև, հավանաբար ուզում են այնտեղ ապրել, հետո ինչ, թող ապրեն։ Հասկանում եք, ժողովուրդն է այդպիսին։

 —Ինչպիսին՞։ Քոչվո՞ր։

 —Ես այդպես չէի ասի։ Ուղղակի նրանք կարողանում են ապրել օտարների մեջ։ 

—Եվ կարողանում են յուրացնել այն, ինչ պատկանում է ուրիշին...

 —Հասկանում եք, հայերի ճակատագիրը բարդ է։ Եվ այն, որ նախագահ Ալիևը վերականգնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չսկսեց մաքրել Ստեփանակերտը (Խանքենդի-խմբ.), շատ իմաստուն որոշում էր։ Ամեն ինչ ճիշտ է արվել։ Բայց կա Ղարաբաղի կարգավիճակի խնդիր, ուստի հարկավոր է աստեղ մտածել հնարավոր կոմբինացիաներ։

—Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակ է, ինչպես և Ղարաբաղի խնդիրը։ Այս իրողության հետ պետք է հաշտվի ողջ հայությունը...

 —Դա ադրբեջանական կողմի դիրքորոշումն է, այն չի բխում Հայաստանի շահերից։

—Ձեր գնահատմամբ, ռուս խաղաղապահները որքա՞ն ժամանակ կգտնվեն Ղարաբաղում։

—Կարծում եմ, որ նրանք կմնան մինչև 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունում նշված ժամկետի վերջը, բայց չի բացառվում, որ կարող են մնալ նաև հաջորդ հինգ տարիներին։ Ամեն ինչ կախված կլինի իրավիճակից։

Caliber.Az
Դիտումներ: 681

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Շուշաքենդ գյուղը դիմավորեց իր առաջին զինվորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

191
05 Հունվարի 2026 14:01
2

Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

133
05 Հունվարի 2026 09:21
3

«Stratfor»-ը և լավատեսության սահմանները Բաքուն և Երևանը՝ «ստվերային ԿՀՎ»-ի պրիզմայով

132
06 Հունվարի 2026 20:31
4

Aztelecom-ն ընդլայնում է կապի և ինտերնետային ենթակառուցվածքները Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում

126
05 Հունվարի 2026 13:39
5

ԹՊԿ զորավարժությունները կամրապնդեն թյուրքական աշխարհի դիրքերը տարածաշրջանային անվտանգության մեջ. Քարաուզ

120
07 Հունվարի 2026 11:38
6

Նրբարվեստ բազմավեկտորականությունն ու ինքնիշխանությունը որպես համակարգ Ալիևը՝ Ադրբեջանի նոր իրողությունների մասին

119
06 Հունվարի 2026 17:32
7

Ժամանակակից աշխարհում այլևս չկա միջազգային իրավունք կոչվող բան. Ալիև

107
06 Հունվարի 2026 09:21
8

Ադրբեջանը Չինաստանի առաջնահերթ գործընկերն է Հարավային Կովկասում. Իլհամ Ալիև

105
06 Հունվարի 2026 10:47
9

Թրամփի հայտարարությունը սակագների մասին ու Ադրբեջանի և Հայաստան միջև խաղաղության գործընթացը AnewZ-ը՝ իրադարձությունների ժամանակագրության մասին

94
05 Հունվարի 2026 16:56
10

Ադրբեջան – ԱՄՆ. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

89
05 Հունվարի 2026 16:52
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading