twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Հայկական տառապանքները» դրամական արտահայտությամբ 350,000 ֆունտ ստերլինգը նեղություն չի տալիս գրպանին

02 Փետրվարի 2023 12:39

Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի առնչությամբ համաշխարհային հայության չդադարող աղաղակը այնուամենայնիվ իրական ներդրումներ է բերում «քարերի երկիր»։

Բրիտանական «Սթարթ» հիմնադրամը 350 հազար ֆունտ ստերլինգ կհատկացնի, որպես «Լաչինի միջանցքի փակումից տուժածներին» աջակցբություն: Այդ մասին գրում են հայկական ԶԼՄ-ները՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչ Դեյվիդ Ռաթլիին, որին մեջբերում է Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբին (ANC UK)։ Հաղորդվում է, որ մի քանի ՈԿԿ-ներից (որոնց համար Մեծ Բրիտանիան հանդիսանում է գլախվոր դոնոր) բաղկացած բրիտանական «Start Network» բարեգործական կազմակերպության կողմից ղեկավարվող «Staert» հիմնադրամը՝ 350 000 ֆունտ ստիռլինգ կհատկացնի նրանց աջակցելու համար, ովքեր «տուժել են Լաչինի միջանցքի փակումից»:

Վերլուծելով այս փաստը՝ կարելի է սահմանափակվել միայն մեկ արտահայտությամբ այն մասին, որ նպատակը արդարացնում է միջոցները, քանի որ այս տեղեկությունը ակնառու հաստատում է Հայաստանի իշխանությունների, այո և ընդհանրապես ողջ հայ ժողովրդի՝ մի բաժակ ջրի մեջ փոթորիկ ստեղծելու և «նավաբեկության համար» իրական դրամական փոխհատուցման հասնելու հմտությունը։ Չէ որ ակնհայտ է, որ հայկական կողմը փորձում է Լաչինի ճանապարհին ստեղծված իրավիճակը օգտագործել ոչ միայն որպես քաղաքական գործիք Բաքվի դեմ, այլ նաև «շրջափակման» պատրվակով որպես սեփական շահույթ ստանալու հերթական հնարավորություն։ Հասկանալի է, որ Երևանը, կորցնելով օտար երկրի բնական ռեսուրսները թալանելու և ահաբեկչական նպատակներով զենք տեղափոխելու հնարավորությունը, կեղծ պատմություններ է տարածում Լաչինի ճանապարհի հետ կապված, որտեղ շարունակվում է ադրբեջանական հասարակության, հիմնականում երիտասարդների, խաղաղ բնապահպանական ակցիան։ Իսկ դա հզոր հարված է հայկական շահերին, ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ ֆինանսական։ Համապատասխանաբար, կասկածից վեր է, որ հայերը կշարունակեն հիստերիան, որպեսզի գրավել ոչ միայն միջազգային հանրության ուշադրությունը, այլեւ ֆինանսական ռեսուրսները։ Եվ, միանգամայն հավանական է, որ բրիտանական «Start» հիմնադրամի գծով «շրջափակումից տուժած հայերին» գումարներով օգնելու մեջ զգալի դեր է խաղացել Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը (ANC UK)։ Այդ նույն հանձնախումբը, որը պայքարում է «ինքնորոշման իրավունքի ճանաչման համար», իսկ 2020 թվականի նոյեմբերին մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի այս գաղափարը առաջ մղի Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը։ Չէ որ պատահական չէ, որ հենց այդ ժամանակ էր, որ Լորդերի պալատի անդամների միջկուսակցական խումբը «The Times» թերթի միջոցով հայտարարեց՝ «ժողովրդի ինքնորոշման կենսական կարևոր իրավունքը հարգելու» անհրաժեշտության մասին։

Կասկած չի հարուցում ANC UK-ի դերը նաև Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում հայերի շահերի առաջմղման գործում: Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին այդ բրիտանական մարմնի պատերի ներսում քննարկվում էր այսպես կոչված «հայոց ցեղասպանության ճանաչման» մասին օրինագիծը։

Մինչդեռ «Ղարաբաղի 120 հազար հայերի» ճակատագրով մտահոգված ցանկացած միջազգային կազմակերպության ներկայացուցիչները կարող են ազատորեն գալ ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների ակցիայի վայր և անձամբ համոզվել գործերի իրական վիճակում։ Առավել ևս, որ Բաքուն դրան ոչ մի խոչընդոտ չի ստեղծում։ Հասկանալի է, որ ոչ ոք ոչինչ չի արգելի նաև բրիտանական «Start»-ին, ինչպես նաև այլ հիմնադրամներին։ Սակայն, ամենայն հավանականությամբ, Հայաստանը կշարունակի սրել իրավիճակը և փող մուրալ արևմտյան ներդրողներից՝ իրենից զոհ ձևացնելով, հույսը դնելով տանելի ողորմությունների վրա:

Մյուս կողմից, նման պրակտիկան Հայաստանում առաջին անգամ չի կիրառվում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, Հայաստանը բառացիորեն մեկնած ձեռքով հերթով թակել է բոլոր արևմտյան դռները։ Որպես այս քաղաքականության արդյունք, ընթացիկ տարում ակնկալվում է, որ Հայաստանը դրամաշնորհի ձևով ԵՄ-ից կստանա 33 մլն եվրո։ Այդ մասին հայտարարվել էր դեռ անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Հայաստանի կառավարության նիստում, ընդ որում դրամաշնորհային միջոցները հատկացվել էին երկու խոշոր ծրագրերի շրջանակներում։ Ենթադրվում է, որ այդ գումարից 10 մլն եվրոն ուղղվելու է ներքին գործերի նախարարության ձևավորմանը և միգրացիոն քաղաքականությանը, իսկ մնացած 23 մլն եվրոն կհատկացնեն երկրի սոցիալ-տնտեսական կայուն վերականգնումը և զարգացումը ապահովելուն։

Հետաքրքիրն այն է, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), որի հիմնական խնդիրն է հանդիսանում ԱՄՆ-ում հայկական շահերի լոբբինգը, դժգոհություն է հայտնել, որ Սպիտակ տան վարչակազմի 2023 թվականի բյուջեի նախագծով Հայաստանին օգնությունը կկազմի ընդամենը 24 միլիոն դոլար, մինչդեռ 2022-ին նախագահ Բայդենը ստորագրել է նույն փաստաթուղթը՝ 45 միլիոն դոլարի չափով։ Հայկական կողմի դժգոհությունն առաջացրել է այն, որ նոր փաստաթղթով միջոցներ չեն նախատեսվել «Ղարաբաղին աջակցելու համար»։ Այս կապակցությամբ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Սպիտակ տանը և Կոնգրեսին կոչ է արել առնվազն կրկնապատկել օգնությունը Հայաստանին՝ այն հասցնելով 50 միլիոն դոլարի, ինչպես նաև խնդրել է հավելյալ 50 միլիոն դոլար հատկացնել Ղարաբաղի «դժբախտ» հայերի համար, ովքեր այնտեղից փախել են Ադրբեջանի հետ պատերազմի պատճառով։ Այսինքն Հայաստանը արևմտյան փողերը աղերսելու համար օգտագործում է ցանկացած հնարավորությունները իրեն ներկայացնելով որպես «ադրբեջանական ագրեսիայի» զոհ եւ մոլորեցնելով միջազգային հանրությանը։

Հարկ է ասել, որ երբեմն նման «մեկնած ձեռքի» քաղաքականությունը արդյունքներ է տալիս։ Այսպիսով, 2021 թվականին Եվրոպական միությունը խոստացել է առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանին հատկացնել ավելի քան 1,5 միլիարդ եվրո՝ երկրի զարգացման համար։ Թեև հասկանալի է, որ բոլոր արտաքին ֆինանսական ներարկումների հետևում կանգնած են առաջին հերթին Արևմուտքի և ԱՄՆ-ի շահերը, իսկ Հայաստանը նրանց կողմից օգտագործվում է որպես մանրադրամ։ Դրա ապացույցն է նաև մոտ ապագայում ԵՄ-ի երկարաժամկետ առաքելության երկիր ուղարկելը։ Անկասկած, ժամանակակից Հայաստանի ընդհանուր պատկերի նշանակալից բնորոշ գիծը՝ պատրաստ ամեն ինչի, միայն թե ստանա հավելյալ միլիոն։ Ու ևս մեկ տարօրինակ նրբերանգ։

Զուգահեռաբար Երեւանում մշակվում է ՄԱԿ-ին դիմելու ծրագիր։ Նախօրեին այն մասին, որ ՄԱԿ-ը՝ «Ղարաբաղի հայերի համար վերջին ատյան է» , Միջազգային դատարանի նիստում հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։ Ինչպես պարզվել է, հայկական կողմը լրջորեն հույս ուներ, որ «Լաչինի ճանապարհի շրջափակման» հարցը կլուծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի նիստը կայացել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին, բայց սխալ հաշվարկ արեցին. Անվտանգության խորհուրդը չարդարացրեց Բաքվին դատապարտելու Երեւանի ակնկալիքները։

Պարադոքսը, սակայն, նրանում է, որ Երևանում շատ հույսեր են կապում ՄԱԿ-ի դատարանի, որպես Ղարաբաղի հայերի վերջին ատյանի հետ, չնայած այն հանգամանքին, որ հենց Հայաստանն է անամոթաբար անտեսել իր կողմից ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայի ընթացքում Անվտանգության խորհրդի կոչերը։ Ահա այսպիսի բումերանգ հայկական ձևով...

Caliber.Az
Դիտումներ: 148

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանում ահաբեկչական խումբ է վնասազերծվել ՊԱԾ-ի և ՆԳՆ-ի համատեղ հայտարարությունը/Տեսանյութ

202
03 Փետրվարի 2025 12:01
2

Ալիեւի պահանջները, Փաշինյանի խորամանկությունները և Թրամփի պլանները «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

189
03 Փետրվարի 2025 14:17
3

Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում ընդունել է Հիքմեթ Հաջիևին ԼՈՒՍԱՆԿԱՐ

158
03 Փետրվարի 2025 10:22
4

«Բադի թեստ» հայ ռևանշիստների համար Գարո Փայլանից մինչև Նիկոլ Փաշինյանը

134
04 Փետրվարի 2025 13:58
5

Փաշիզմ, ֆաշիզմ, ռեւանշիզմ. ժամանակակից Հայաստանի երեք հենարան Նրանք պատրաստ են ընդունել ցանկացած կերպարանք

127
03 Փետրվարի 2025 22:41
6

Մետրո, նավահանգիստներ և Զանգեզուր Ռաուֆ Աղամիրզաևը՝ Caliber.Az-ի եթերում

123
04 Փետրվարի 2025 09:13
7

Մեհրիբան Ալիևան շնորհավորել է ադրբեջանցի երիտասարդներին

116
03 Փետրվարի 2025 09:15
8

Համայնք. Բելգիայի նոր կառավարությունը խտրականություն է ցուցաբերել Արևմտյան Ադրբեջանի բնակիչների նկատմամբ

108
03 Փետրվարի 2025 11:02
9

Եվրալրտեսները Ադրբեջանի վրա հարձակվելու պլան են մշակում ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանի ԶՈՒ-ի մարտական ​​դիրքերից

103
04 Փետրվարի 2025 10:41
10

Էրդողանը մեկնաբանել է՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի նախարարների հանդիպումը

103
04 Փետրվարի 2025 11:35
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading