twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հարությունյանը գնաց, որովհետև ինչ-որ մեկը պետք է Խանքենդիի բանալիները հանձնի ադրբեջանցի պարետին» Ալեքսեյ Նաումովը՝ Caliber.Az-կայքում

04 Սեպտեմբերի 2023 11:01

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի առաջատար փորձագետ Ալեքսեյ Նաումովի հետ։

- Ինչպես գիտեք, անջատողական խունտան հրաժարվել է ընդունել Բաքվից սննդամթերքի բեռը և ընդդիմանում է Աղդամ-Խանքեդի ճանապարհի օգտագործելուն։ Դուք ինչպիսի՞ գնահատական կտայիք այս փաստերին:

- Իմ կարծիքով, ղարաբաղցի հայերին պարենային օգնություն ցուցաբերելը Բաքվի կողմից դարձավ ուժեղ և ցայտուն գործողություն, քանի որ, բացի նյութական բարիքներից, դա նաև Ադրբեջանի հիմնական մասին Ղարաբաղի ինտեգրվելու համար կամուրջ կառուցելու ցուցադրություն է։ Իսկ այն, ինչ մենք հիմա տեսնում ենք՝ Ղարաբաղի հայերի կողմից ստեղծված սաբոտաժ է ի պատասխան Բաքվի կողմից մեկնած օգնության ձեռքին։ Ավտոշարասյան արգելափակողները և մարդասիրական օգնությունից հրաժարվողները փորձում են ցույց տալ, որ Ղարաբաղը իբր ունի անկախության, ինչ-որ կարգավիճակների իրավունք, թեև բոլորը գիտեն, որ Ղարաբաղը Ադրբեջան է, որ ադրբեջանական հասարակությանը նրա ինտեգրացիան անխուսափելի և անդառնալի է։ Բայց չէ որ հենց հիմա այդ փաստը գիտակցելու համար առիթ կա, որպեսզի ցույց տալ միասնություն և դեպի կապեր հաստատելուն գնալու պատրաստակամություն։ Բայց դա չի արվել, ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ղարաբաղում իրավիճակը մոտենում է հակամարտության նոր փուլին, երբ իրականության հետ հաշտվել չցանկացող անջատականները, ըստ էության, պատանդ են վերցնում Ղարաբաղի հայ բնակչությանը և տնօրինում են նրանց ճակատագրերը։

Թեև, ինձ թվում է, որ Ղարաբաղի հայերի մեծամասնությունը կցանկանար խաղաղ ապրել և գոյակցել ադրբեջանցիների հետ, ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն և ինտեգրվել։ Հետևաբար, ցավոք սրտի, կարելի է արձանագրել, որ խաղաղ լուծման շանսերը գնալով ավելի են նվազում՝ կրկին Ղարաբաղում անջատողական տրամադրությունների պատճառով։

- Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ներկայիս ներքաղաքական իրավիճակը Երեւանի քաղաքապետարանի ընտրությունների նախաշեմին։

- Հայաստանում իրավիճակը հիմա անկայուն է ու լարված։ Օրինակ, ավագանու խորհրդի ընտրություններում առանց քաշվելու խցկում են իշխանության թեկնածու Ավինյանին։ Քարոզչությունը հիմնականում անցկացվում է նրա օգտին է, և քանի որ ակնկալվում է ընտրություններին փոքր մասնակցություն՝ նրա հաղթանակը անխուսափելի կլինի։ Ակնհայտ է նաև, որ Հայաստանի քաղաքական համակարգը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, թեև բնակչությունը կցանկանար իր երկրի քաղաքականության վրա ազդելու հնարավորություն ունենալ, բայց դա իշխանությունները, իհարկե, թույլ չեն տա։ Այնպես որ, Երևանի քաղաքապետարանի ընտրությունները ոչ մի կերպ չեն փոխի Հայաստանում ներքաղաքական ծանր իրավիճակը։

- Ի՞նչ ուժեր են Հայաստանին մղում Ադրբեջանի հետ նոր առճակատման, հաշվի առնելով պայմանական սահմանին Երեւանի նոր սադրանքները։

- Հայաստանը հիմա գտնվում է պատմական բարդ ժամանակաշրջանում։ Նա փաստորեն այն գիտակցելու շեմին է, որ կարող է առաջ գնալ միայն Ադրբեջանի հետ հաշտվելով, հակառակ դեպքում նրան սպասում է փլուզում։ Խաչմերուկը, որի վրա այսօր կանգնած է Հայաստանը, հենց այդպիսին է։ Այսինքն, կամ հաշտություն և նրա ճանաչում, որ Ղարաբաղը Ադրբեջան է ոչ միայն խոսքով, այլև գործով, կամ հայկական պետության քաղաքական փլուզում։

Անշուշտ, հայ հասարակության մեջ կան իրականության հետ հաշտվելուն անհամաձայն տարրեր և պատրաստ են գնալ ամեն ինչի՝ հանուն ինչ որ երևակայական, անցողիկ քաղաքական նպատակներին հասնելուն, որոնք անիրատեսական են և հայ հասարակությանը մղում են պատերազմի։ Եվ նման նպատակներ առաջ տանելու մեջ, անշուշտ, էական դեր է խաղում Ֆրանսիայի նման արտաքին խաղացողների թողտվությունը, որը առանց ամաչելու օգտագործում է «արցախ» բառը՝ փաստացի չհամաձայնվելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Դա տեղի է ունենում նաև որոշ եվրոպացի քաղաքական գործիչների միջնորդությամբ, ովքեր նույնպես, այսպես կոչված ժողովրդավարության և ազատության համար պայքարելու կարգախոսի ներքո խախտում են միջազգային իրավունքը և Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության համընդհանուր ճանաչված սկզբունքը։ Ես ընդհանրապես համարում եմ, որ ԵՄ-ի համար և ԱՄՆ-ի համար՝ և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը՝ օտար երկրներ են։

- Իսկ իրականում ի՞նչ է կանգնած Փարիզի հայանպաստ դիրքորոշման հետևում։

- Փարիզի հայանպաստ դիրքորոշման հետևում կանգնած է խեղաթյուրված պատկերացում ժողովրդավարության և ազատության մասին, երկրների բաժանումը լավերի և վատերիի, չարերի և բարիների։ Եվ այս պարադիգմում Ադրբեջանը՝ չար երկիր է... Համապատասխանաբար, Ֆրանսիան միշտ աջակցելու է Հայաստանին, որն իբր ժողովրդավարական է և ազատ։ Գումարած, տեղ ունի նաև հայկական մեծ սփյուռքի զգալի ազդեցությունը։ Մենք հասկանում ենք, որ ԵՄ երկրներում քաղաքական գործիչները չափազանց կախված են ներքաղաքական գործոնից, իսկ խոշոր հայկական սփյուռքին իրենց կողմը ներգրավելը կարող է օգնել Փարիզի իշխանություններին։ Բայց բանը նրանում է, որ նույնիսկ Ֆրանսիայի հզոր աջակցությունը չի կարող հերքել այն փաստերը, որոնք խոսում են այն մասին, որ քաղաքական, դիվանագիտական, ռազմական և տնտեսական առավելությունը Ադրբեջանի կողմն է։

- Ի՞նչն է, Ձեր կարծիքով, նպաստել անջատողական խունտայի առաջնորդ Արայիկի և նրա որոշ կամակատարների հեռանալուն։

- Դա կհնչի անեկդոտի պես, բայց իրականությունը այնպիսին է, որ ինչ-որ մեկը պետք է Խանքենդիի բանալիները հանձնի ադրբեջանցի պարետին, և ըստ երևույթին, Արայիկ Հարությունյանը չի ցանկանում դա անել։ Հետևաբար նա իր վրայից հանեց լիազորությունները, որպեսզի դա անի ինչ-որ ուրիշը։ Այսինքն ակնհայտ է, որ անջատողականների մոտ սպառվում են ինչ-որ դիմադրության հնարավորությունները, այնպես որ չի բացառվում, որ շուտով գալու է այդ անկենսունակ կազմավորման փլուզումը։

- Մոտ ապագայում կարող են արդյո՞ք նոր ռազմական բախումներ տեղի ունենալ։

- Ցավոք սրտի, ես նման վարկածը հնարավոր եմ համարում։ Հոգևարքի առաջ հայ անջատողականները կձգտեն վերջին անգամ ինքնասպան հարձակում ձեռնարկել։ Սա բնական իրավիճակ է, որը ցույց է տալիս ինքնահռչակ կազմավորման սնանկությունն ու մահը, նախքան ողջ միասնական և անկախ Ադրբեջանի վրա նոր արևածագի բացվելը։

Caliber.Az
Դիտումներ: 353

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

250
07 Մայիսի 2025 18:22
2

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

214
07 Մայիսի 2025 13:06
3

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

174
08 Մայիսի 2025 17:49
4

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

149
08 Մայիսի 2025 18:42
5

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

144
08 Մայիսի 2025 08:59
6

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

69
08 Մայիսի 2025 12:08
7

Աղդամի արդյունաբերական պարկը արտադրել է 85 միլիոն մանաթի արտադրանք

62
07 Մայիսի 2025 18:18
8

Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ ԼՈՒՍԱՆԿԱՐ

60
07 Մայիսի 2025 18:20
9

Կրկին կեղտոտ հետքեր թողեցին «Հին աշխարհի հիստերիկները»

59
07 Մայիսի 2025 09:53
10

Քննարկվել են Բալաջարի ավանի բնակիչների խնդիրները Էլդար Ազիզովը հրահանգներ է տվել. ԼՈՒՍԱՆԿԱՐ

59
07 Մայիսի 2025 13:38
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading