twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հետևանքներով սկանդալ. ինչո՞ւ են Կիևում սիրալիր վերաբերվում Աննա Հակոբյանին Ադրբեջանում հետևություններ կանեն

06 Սեպտեմբերի 2023 18:07

Եթե իրականանա այն, ինչի մասին գրում են հայկական լրատվամիջոցները, ապա մեծ, ամպագոռգոռ սկանդալ կբռնկվի եւ Բաքուն Կիեւի հետ կարող է երկար ժամանակով գժտվել։ Հայկական հրապարակումները գրում են, որ Աննա Հակոբյանը, այսինքն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, կմասնակցի Կիևում այսօր բացվող Առաջին տիկնանց և ջենտլմենների երրորդ գագաթնաժողովին։ Այսինքն՝ նախատեսվում է ոչ թե տիկին Հակոբյանի մասնավոր այցը Ուկրաինա, այլ նրա պաշտոնական մասնակցությունը միջազգային ֆորումին։

«President.gov.ua» կայքում ասվում է, որ Առաջին տիկնանց և ջենտլմենների գագաթնաժողովը՝ աշխարհի առաջին դեմքերի ամուսինների միջազգային միավորում է, որը հիմնադրվել է Ուկրաինայի նախագահի կնոջ՝ Օլենա Զելենսկայի կողմից 2021 թվականին՝ հանուն աշխարհում մարդկանց բարօրությանը փորձի փոխանակման և համատեղ նախագծեր իրականացնելուն: Առաջին և երկրորդ գագաթնաժողովները տեղի են ունեցել համապատասխանաբար 2021 և 2022 թվականներին։

Երրորդ գագաթնաժողովի քննարկման թեմաները կլինեն. «Հասարակության մեջ հոգեկան խնդիրների խարանումից խուսափելու ուղիները», «Պատերազմի ազդեցությունը հասարակության հոգեկան վիճակի վրա» և «Երիտասարդների հոգեկան առողջության բարելավում»։ Թեմաները, անշուշտ, կարևոր են, օրախնդրական են, և ինչպես համարում է Ելենա Զելենսկայան՝ այս միջոցառումը համաշխարհային հանրությանը կօգնի սահմանել ընդհանուր արժեքները և հավատարիմ մնալ դրանց։

«Այս ամբողջ ընթացքում, մինչ շարունակվում է ռուսական ներխուժումն Ուկրաինա, շարունակվում է ողջ աշխարհի արժեքների բախման թեստը։ Աշխարհը արդյո՞ք պատրաստ է դիմակայել ագրեսիային, թե՞ կհաշտվի դրա հետ։ Ի՞նչն է լինելու կարևորը՝ կանոններ բոլորի համար, թե՞ կոպիտ ուժ։ Արդյո՞ք ժամանակակից աշխարհում տեղ կա արդարության, հավասար իրավունքների, ազատության համար։ Այս ամենը հարցեր են, որոնց յուրաքանչյուր երկիր և յուրաքանչյուր մարդ պատասխանում է հիմա՝ ինքը իրեն։ Հետևաբար ես կձգտեմ ոչ միայն ընդհանուր որոշումների, այլ նաև ընդհանուր արժեքների հռչակմանը, որոնց մենք հավատարիմ ենք մնալու, որպեսզի աշխարհը դարձնել ավելի մարդկային վայր»,- հայտարարել է Ուկրաինայի ղեկավարի կինը։

Հավանաբար, նման գագաթնաժողովի գաղափարն իրականում ճիշտ է և միանագամայն ժամանակին։ Բայց խելամիտ հարց է ծագում՝ ինչո՞ւ է նրանում մասնակցելու համար հրավիրվածների թվում հայտնվել Հակոբյանը։ Ինքներդ դատեք. Աննա Հակոբյանը՝ մասնավոր անձ չէ, նա մի երկրի վարչապետի կինն է, որը քառորդ դարից ավելի օկուպացված է պահել հարեւան պետության տարածքների 20%-ը։ Այսինքն՝ Հակոբյանը հենց այն Փաշինյանի կյանքի ընկերն է, ով Երևանի կենտրոնում գոռում էր, թե «Ղարաբաղը՝ Հայաստան է, վերջակետ» և հարբած պարեր էր կազմակերպում օկուպացված Շուշայում։ Առավել ևս, այս տիկինը, ըստ էության, մեր երկրի նկատմամբ Հայաստանի ագրեսիայի խորհրդանիշներից մեկն է։ Այդ նա է բազմիցս այցելել այն ժամանակ օկուպացված ադրբեջանական հողեր՝ լկտիություն ունենալով ադրբեջանցիներին հրավիրել Շուշա՝ «մուղամ լսելու»։ Հանդիպել է հայ զինծառայողների հետ, ովքեր ադրբեջանական հողում կռվել են Ադրբեջանի դեմ, ձգտելով Երևանի վերահսկողության տակ պահել մեր, ադրբեջանական տարածքները։ Աննա Հակոբյանը նրանց ոգեշնչել է մեր երկրի, մեր ժողովրդի դեմ պատերազմի։

Առավել ևս, Հայաստանի վարչապետի կինը ստեղծել է 13 կանանցից բաղկացած «Էրատո» ջոկատ՝ Ադրբեջանի տարածքում մեր երկրի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս ռազմատենչ ու չարասիրտ հայուհիները զուտ պատահականությամբ չհայտնվեցին 44-օրյա պատերազմի մեջ՝ մի քիչ ուշացան նախապատրաստման հարցում և չհասցրին։ Բայց կանանց ջոկատ ստեղծելու ինքնին փաստը՝ պերճախոս գիծ է մի տիկնոջ դիմանկարին, որին, դատելով հայկական լրատվամիջոցների տեղեկություններից, Կիևում պատրաստվում են ընդունել ամենաբարձր մակարդակով։ Այսինքն պատրաստ են ողջունել այն կնոջը, ով օրհնել է հայկական բանակը, որը ռմբակոծել է խաղաղ ադրբեջանական քաղաքները՝ սպանելով ծերերին, կանանց, երեխաներին։

Ապշեցուցիչը միայն սա չէ: Հայաստանը մինչև հիմա սատարում է անջատողականությանը, նրա պետբյուջեից են ֆինանսավորվում ղարաբաղցի անջատողականները, անօրինական զինված կազմավորումները, որոնց Խանքենդիում կեղծավորությամբ և խաբեությամբ անվանում են «ինքնապաշտպանության ուժեր»։ Առավել ևս, այդ ավազակախմբերը համակարգվում են Հայաստանից՝ նրա Պնախարարության միջոցով։ Եվ ինչպե՞ս, հարց է առաջանում, անջատողականությունից, օկուպացիայից, խաղաղ քաղաքների ավերումից, խաղաղ բնակիչների սպանությունից տառապող Ուկրաինան կարող է ընդունել մարդկության դեմ նման հրեշավոր հանցագործությունների մեջ մեղավոր երկրի առաջին տիկնոջը:

Եվ սա դեռ ոչ բոլորն է: Հայկական բիզնեսը վաղուց և հարմարավետ գործում է Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում։ Իսկ Հայաստանի անվտանգության երաշխավոր է հնդիսանում այդ նույն Ռուսաստանը, որը զավթել է Ղրիմը, աջակցել և սնուցել է անջատողականությունը Դոնբասում, լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ։ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ, և ամբողջովին կախված է Ռուսաստանից։ Հայաստանի Հանրապետության պետական սահմանները պահպանում են ռուս սահմանապահները։ Ինչպե՞ս, հաշվի առնելով այս ամենը, Ուկրաինան որոշել է հյուրընկալություն ցուցաբերել Հայաստանի առաջին տիկնոջը։

Մի՞թե Ելենա Զելենսկայային և գագաթնաժողովի կազմակերպիչների թիմին չի կանգնեցրել նույնիսկ այն փաստը, որ Հայաստանը ամենաակտիվ բնույթով Ռուսաստանին աջակցում է իրենց հայրենիքի դեմ պատերազմում։ Իսկ դրա ապացույցները բավականին շատ են. «The New York Times»-ի աղմկահարույց հոդվածի համաձայն՝ 2022 թվականին Հայաստանը ԱՄՆ-ից և ԵՄ-ից ներմուծել է համապատասխանաբար 515 և 212 տոկոսով ավելի շատ չիպեր և միկրոպրոցեսորներ, քան 2021 թվականին։ Դրանով հանդերձ, այդ նույն ապրանքների 97 տոկոսը Հայաստանը վերավաճառել է Ռուսաստանին։

Պաշտոնական Կիեւի նման քայլերը, մեղմ ասած, տագնապալի են։ Ինչո՞ւ է Ուկրաինան սիրախաղ անում օկուպանտ պետության հետ։ Ինչո՞ւ է Կիևը իր գործողություններով արժեզրկում Ադրբեջանի կողմից նրան ցուցաբերված մարդասիրական օգնությունն ու քաղաքական աջակցությունը։

Այս հարցերն հենց այնպես չեն ծագել։ Դրանց ծագմանը հրահրում է ուկրաինական կողմը։ Եվ պետք է ասել, ոչ առաջին անգամ։ Հուլիսի վերջին Հայաստանը ձեռնարկեց կրկնապատկված ուժով նոր սադրանք ուռճացնել՝ այս անգամ Ադրբեջանի սահմանին «մարդասիրական շարասյան» հետ։ Այս արկածախնդրությանը աջակցելու համար Երևանը հրավիրեց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Այսպես ուրեմն, նրանց թվում, ով համաձայնվել էր մասնակցել հերթական հակաադրբեջանական շոուին, եղել է նաև Ուկրաինայի դիվանագետը...

Անձամբ ես մեկ անգամ չէ, որ դիմել եմ Ուկրաինայի ԱԳՆ-ին այս դեպքը մեկնաբանելու խնդրանքով։ Պատասխանը այդպես էլ չի հետևել։ Եվ ահա հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես են Կիևում պատրաստվում դիմավորել Հայաստանի առաջին տիկնոջը, ով ուրախությամբ է ողջունել իր երկրի պատերազմին Ադրբեջանի դեմ։ Չափազանց շատ գործողություններ են ստացվում Ուկրաինայի կողմից, որոնք Ադրբեջանում չեն կարող բացատրություն գտնել։ Սա պաշտոնական Կիևի լուրջ սխալն է, չէ որ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ ավարտված չէ, իսկ Ադրբեջանի պես կարևոր և անկեղծ ընկերոջ կորուստն Ուկրաինային ակնհայտորեն օգուտ չի բերի։

Caliber.Az
Դիտումներ: 611

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մեհդի Սոբհանիի մեղադրանքներին

279
28 Հունիսի 2025 09:03
2

Արա-սուտը չի ավարտվում. նոր ժամանակ «Հին աշխարհի հիստերիկները»

155
28 Հունիսի 2025 13:08
3

Հատուկ սադրանքների դեսպան Ո՞ր ուժերի համար է աշխատում Մեհդի Սոբհանին։

141
28 Հունիսի 2025 13:00
4

Հաջիզադեն կոշտ է պատասխանել Սոբհանիի հայտարարություններին՝ կապված ԱԱՀ-ի հետ

132
28 Հունիսի 2025 13:11
5

Հայաստանը և Արևմուտքի երկակի բարոյականությունը Փաշինյանը ամեն ինչ կարելի՞ է։

122
28 Հունիսի 2025 11:24
6

Ադրբեջանը բողոքի է հայտնել բրիտանացի պատգամավորներին

107
27 Հունիսի 2025 11:02
7

Ֆիդանը ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի նշանակությունը

90
28 Հունիսի 2025 11:09
8

Ռասիմ Մուսաբեկով. Ռուսաստանը չգնահատեց Ադրբեջանի բարիդրացիության քաղաքականությունը

84
30 Հունիսի 2025 11:37
9

Ադրբեջանի և Թուրքիայի Գլխավոր շտաբների պետերը հանդիպել են Անկարայում

75
27 Հունիսի 2025 12:26
10

Ադրբեջանական բանակը պետության հուսալի վահանն է Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

72
27 Հունիսի 2025 10:06
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading