twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հինգերորդ հանրապետություն, թե՞ Երրորդ կայսրություն Կանակների համար միևնույն է

17 Մայիսի 2024 16:42

Ուրիշի համար փոս մի փորի՝ ինքդ կընկնես դրա մեջ։ Այս անխորամանկ իմաստությունը միայն որոշակի պայմանականությամբ է կիրառելի Նոր Կալեդոնիայի և Ադրբեջանի հետ Ֆրանսիայի հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակին։ Ինչու՞ որոշակի պայմանականությամբ: Որովհետև, ի տարբերություն՝ Ֆրանսիացիների կողմից ամեն կերպ ուռճացված ղարաբաղցի հայերի մտացածին և մոռացության մատնված խնդրի, Կալեդոնիայի կանակների ինքնորոշման հարցը իրենից ներկայացնում է հակագաղութային օրակարգի ամենահրատապ խնդիրներից մեկը։ Եվրոպայից տասնյոթ հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նոր Կալեդոնիան, ի տարբերություն Ադրբեջանի սրտի՝ Ղարաբաղի, երբեք չի հանդիսացել Ֆրանսիայի անբաժանելի մասը, այլ նրա կազմի մեջ է մտել վերջինիս ագրեսիվ գաղութային քաղաքականության արդյունքում։ Վաղ թե ուշ կանակները պետք է ակտիվացնեին իրենց պայքարը։

Իսկ հիմա ի՞նչ է կատարվում Նոր Կալեդոնիայում: Ահա արդեն Արշիպելագում Ֆրանսիայի նեոգաղութատիրական քաղաքականության դեմ կանակների բողոքի ցույցերի չորրորդ օրն է։ Էսկալացիայի պատճառ է դարձել՝ Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի և ժողովրդի կամքին հակառակգաղութատիրական կարգավիճակի պահպանման հանրաքվեում առավելություն ապահովելու համար՝ միգրանտներին քվեարկելու իրավունքի տրամադրմամբ ընտրական օրենքը փոխելու Ֆրանսիայի խորհրդարանի օրենսդրական նախաձեռնությունը։ Օրինագծի ընդունմանը նախորդել է՝ հազարավոր միգրանտների անօրինական ներմուծման միջոցով տեղի բնակիչներին ձուլելու ուղղությամբ բազմամյա աշխատանքը։ Եվ հիմա էլ Փարիզը Նոր Կալեդոնիայի տարածքում հայտարարել է արտակարգ իրավիճակ՝ դաժանորեն ճնշելով տեղի բնակչության օրինական բողոքները։

Բաքվի նախաձեռնող խումբը և ֆրանսիական վերջին գաղութները՝ կանակական Նոր Կալեդոնիայում, Մաոհի Նույում (Ֆրանսիական Պոլինեզիա), Ֆրանսիական Գվիանեյում, Մարտինիկում, Գվադելուպեյում և Կորսիկայում անկախության համար պայքարող 14 քաղաքական շարժումները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ «Իրեն որպես «մարդու իրավունքների երկիր» դիրքավորող և միևնույն ժամանակ կանակ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոտնահարող ֆրանսիական պետությունը՝ կանակ ժողովրդին իր սեփական հողում փոքրամասնություն դարձնելու նպատակով՝ ընտրազանգվածը ընդլայնելու նպատակաուղղված ձգտումները հանգեցնում է ստեղծված իրավիճակի խորացմանը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Փարիզը կարող է ժամանակավորապես արյան մեջ խեղդել կանակներիի ապստամբությունը, սակայն ակնհայտ է, որ նրա կողմից անցկացվող քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում նպաստում է միայն իրավիճակի սրմանը, բնիկ բնակչության ու եկվորների միջև ատելության ուժեղացմանը։ Բարձր տեխնոլոգիական տերության իր հավակնություններով գոռոզացած Ֆրանսիան՝ կղզիների խնդիրը լուծելու համար օգտագործում է մամռոտ և կոպիտ գաղութային գործիքներ։ Այս պայքարում Ֆրանսիան դատապարտված է կրախի։ Կանակների արդար նկրտումների ճնշելը կարող է որոշ ժամանակով վերականգնել խաղաղությունն ու անդորրը «թագավորությունում», սակայն վիթխարի հեղինակային վնաս կհասցնի Հինգերորդ Հանրապետությանը։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում կղզիներին սպասվում է պատերազմ, հեղափոխություն, կանակների հաղթանակ և ֆրանսիական գաղութային վարչակազմի խայտառակ վտարում:

Կարծես թե նախապես կանխազգալով այդ կրախը՝ Հինգերորդ հանրապետության շփոթված պաշտոնյաները ավելի արդյունավետ բան չգտան, քան իրադարձությունների մեղքը հերթական անգամ բարդել... Ադրբեջանի վրա։ Ուրեմն, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված անհեթեթ մեղադրանքներ է առաջադրել Ադրբեջանի հասցեին։ «France-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախարարը Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգություններին «միջամտելու» մեջ։ ՆԳՆ ղեկավարը նաև հայտարարել է, որ անկախության կողմնակիցները, իբր, ինչ-որ «գործարք» են կնքել Ադրբեջանի հետ։

Սակայն նախարարը այսքանով չի սահմանափակվել և «ընթացքում» Ադրբեջանին մեղադրել է նաև «հայերի ջարդի» մեջ։ Վայելեք հարցազրույցից հետևյալ հատվածը.

Լրագրող. «Ձեր կարծիքով, կա արդյո՞ք արտաքին միջամտության գործոն Նոր Կալեդոնիայի իրադարձություններին։ Մի քանի օր առաջ Վեհաժողովի օրենսդիր հանձնաժողովում, Դուք նշելով Ադրբեջանի դերը՝ դատապարտեցիք ապակառուցողական միջամտությունը։ Սա ֆանտազիա է, թե՞ իրականություն»:

Նախարար Դարմանեն. «Ադրբեջանի հաշվով՝ դա իրականություն է, այլ ոչ թե ֆանտազիա: Սա հայերի մի մասի կոտորածը կատարած բռնապետություն է։ Ափսոսում եմ նաև, որ Կալեդոնիայի անկախության կողմնակիցների մի մասը համագործակցում են Ադրբեջանի հետ։ Սա չի կարելի հերքել: Եվ նրանք (Ադրբեջանի հետ համագործակցող ղեկավարները) դա անվանում են ժողովրդավարություն»։

Այնուհետև, ըստ երևույթին, հասկանալով, որ ողջ հանրապետության հետ մեկտեղ ծիծաղելի տեսք ունի՝ նախարարը հավելել է մի բան, որը հակասում է իր իսկ հայտարարությանը. «Բայց պետք է ասեմ, որ այսօր ոչ մի երկիր, չնայած բոլոր փորձերին, Նոր Կալեդոնիայում բռնությանը կառավարելու ռեսուրսներ չունի, նույնիսկ եթե միջամտության փորձեր լինեն»։

Այսօր մեր ԱԳՆ-ն արձագանքել է նախարարի հարձակմանը։ Ահա թե ինչ է ասվում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ. «Նախ և առաջ, մենք ևս մեկ անգամ վճռականորեն դատապարտում ենք ֆրանսիական կողմի վիրավորական հայտարարությունները Ադրբեջանի դեմ և պահանջում ենք դադարեցնել՝ հայերի զանգվածային սպանության մեջ մեր երկրին անընդունելի մեղադրանքների օգտագործմամբ զրպարտչական արշավը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը պետք է հիշի բնիկ ժողովուրդների դեմ իրականացված մարդկության դեմ հանցագործությունները, միլիոնավոր անմեղ մարդկանց դաժան սպանությունները, որոնք հանդիսանում են Ֆրանսիայի տասնամյակներ շարունակվող գաղութային քաղաքականության մաս։ Նոր Կալեդոնիայում անկախության կողմնակիցների ցույցերին աջակցելու մեջ Ադրբջանին մեղադրելու փոխարեն՝ Ժերալդ Դարմանենը ավելի լավ է թող կենտրոնանա մի շարք տարածաշրջաններում իր երկրի ձախողված քաղաքականության վրա, որը և առաջացնում է այդ բողոքները: Մենք նորից Ֆրանսիային կոչ ենք անում դադարեցնել Ադրբեջանի դեմ անհիմն պահանջներ ներկայացնելը»։

Հարկ է նշել, որ սա Դարմանենի կողմից մեր երկրին ուղղված առաջին մեղադրանքը չէ։ Վերջերս նա ելույթ է ունեցել Ազգային ժողովի օրենսդրական հանձնաժողովի առջև, որտեղ դատապարտել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի և Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը` Բաքվի գործողություններն անվանելով, ինչպես հաղորդում է «La Tribune»-ը, «չափազանց աղետալի միջամտություն»:

Այսինքն՝ կանակները, որոնց աչքի առաջ են տեղի ունենում՝ իրենց բռնի միաձուլումը, երկրորդ կարգի մարդկանց վերածվելը, փաստացի էթնիկ զտումները՝ պարզվում է, որ այս բացահայտ կամայականության դեմ ապստամբելու համար սպասում են Բաքվի հրահանգին։ Պետք չէ մեծ խելքի տեր մարդ լինել, որպեսզի տեսնել ընդհանուր պատկերը. խնդիրը համակողմանիորեն հասկանալու և արդար լուծում գտնելու փոխարեն (գաղութային քաղաքականության մեջ անարդար լուծումը՝ դա միշտ տարեկետում է), ֆրանսիացի պաշտոնյաները փորձում են սլաքավար նշանակել՝ հարավկովկասյան երիտասարդ հանրապետությանը։ Սա ոչ միայն ծիծաղելի է, այլ նաև բարձր աստիճանի ոչ պրոֆեսիոնալ։

Այդպես էլ ուզում ես Դարմանենին պատասխանել խորհրդային ժամանակի դասականից անխորտակելի արտահայտությամբ. «Ձեզ նմանները խայտառակում են հանրապետությունը»։ Սակայն, սա չափազանց մակերեսային կլիներ: Ֆրանսիայում ինքնին կառավարման համակարգը այնքան է դեգրադացվել, որ նրա անունից հանդես են գալիս շրջապատող աշխարը ոչ լիովին ադեկվատ ընկալող մարդիկ։ Մեր երկրի հասցեին «մեծ» տերության նախարարի անընդհատ նվնվոցը միայն մեծացնում է խայտառակության զգացումը։ Ըստ երևույթին, հինգերորդ հանրապետության գործիչների մոտ դա հասկանալու համար նույնիսկ նվազագույն ըմբռնման պակասություն կա։

Caliber.Az
Դիտումներ: 167

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

145
23 Դեկտեմբերի 2024 17:26
2

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

131
23 Դեկտեմբերի 2024 15:59
3

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

79
23 Դեկտեմբերի 2024 17:03
4

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

66
24 Դեկտեմբերի 2024 18:35
5

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

64
23 Դեկտեմբերի 2024 12:45
6

Պուտինը զանգահարել է Ալիևին

61
24 Դեկտեմբերի 2024 13:48
7

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

58
23 Դեկտեմբերի 2024 18:31
8

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

57
24 Դեկտեմբերի 2024 09:21
9

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

55
23 Դեկտեմբերի 2024 14:58
10

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

55
24 Դեկտեմբերի 2024 11:09
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading