«Հրեաների մասին Լավրովի արտահայտությունը անթուլատրելի ու աններելի է» Քնեսեթի պատգամավորը՝ Caliber.Az-ի հետ կապի մեջ
Caliber.Az-ի բլից հարցազրույցը՝ Քնեսեթի (Իսրայելի խորհրդարան) «Եշ Աթիդ» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Բելյակի հետ։
—Առաջին հերթին, կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը Ռուսատանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից հրեաների և Հիտլերի մասին վերջերս արած արտահայտության առնչությամբ։ Ձեր կարծիքով դա արդյո՞ք վերապահում էր։
—Ես կարծում եմ, որ պարոն Լավրովի տվյալ արտահայտությունը անթուլատրելի ու աններելի է, այո և բացի դրանից, հանդիսանում է փաստացի պատմական սխալ։ Ինչպե՞ս կարելի է աղետ վերապրած հրեա ժողովրդին մեղադրել նացիզմի հանցագործություններում։ Դա ուղղակի չի տեղավորվում գլխիս մեջ։ Այդ կապակցությամբ վարչապետ Նաֆթալի Բեննեթի և արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի արձագանքը ժամանակին և տեղին էր։ Ճիշտ կլիներ, եթե պարոն Լավրովը ներողություն խնդրեր։
—Իսկ Լավրովի արտահայտությունը ի՞նչ արձագանք առաջացրեց Իսրայելում։
—Իհարկե՝ միանշանակ դատապարտում, չըմբռնում և հիասթափություն։
—Ձեզ չի՞ թվում, որ առկա է նպատակաուղղված հակաիսրայելական քարոզարշավ։ Չէ որ արդեն Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիյա Զախարովան է հայտարարել, որ «Ուկրաինայում զինված հակամարտության մեջ «Ազով» նացիստական կազմավորման հետ կողք կողքի պայքարում են Իսրայելի «բախտի զինվորները»։
—Ես մեծ հույս ունեմ, որ դա այդպես չէ։ Իսրայելը և Ռուսաստանը կապում են երկար տարիների համակողմանի կապեր, մենք ՌԴ-ի պաշտոնական անձանցից ակնկալում ենք, որ նրանք կխուսափեն հակաիսրայելական հռետորաբանությունից։ Ես չեմ կարծում, որ դա համապատասխանում է մեր ընդհանուր շահերին։
—Հարկ է արդյո՞ք ենթադրել, որ Մոսկվայի նման դիրքորոշումը ազդեցություն կգործի ռուս-ուկրաինական պատերազմում մինչև այժմ չեզոք Իսրայելի վրա, Ուկրաինաին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու առումով։
—Այս հարցը հանդիսանում է կառավարության, վարչապետի, պաշտպանության նախարարի մենաշնորհությունը։ Մեր դիրքորոշումը եղել և մնում է հավասարակշռված, պատասխանատու, մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ։
—Ռուսաստանում չափազանց ցավալի են արձագանքում, առավել ևս մաիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա նախօրեին նացիզմի վերակենդանացման ցանկացած փորձերին։ Սակայն դրանով հանդերձ, ՌԴ-ի մերձավոր դաշնակից Հայաստանի մայրաքաղաք Երևանում կանգնեցվել է նացիստների կամակատար Գարեգին Նժդեհի հուշարձանը։ Սակայն ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի կերպ չի արձագանքում դրան։ Ձեզ անտրամաբանական չի՞ թվում Լավրովի գերատեսչության նման պահվածքը։
—Ես, ցավոք, ծանոթ չեմ այդ փաստին։ Ցանկացած դեպքում, Իսրայելի տեսակետից, նացիզմի վերակենդանացման ցանկացած փորձերը ամբողջ աշխարհում անթուլատրելի են։