twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ղարաբաղի, գազի և սառած հոգիների մասին Caliber.Az-ի եզրակացությունները

24 Մարտի 2022 17:32

Վերջին օրերին Ադրբեջանի ողջ տարածքում նկատվում են բավականին բարդ եղանակային պայմաններ։ Ճիշտն ասած, ոչ գարնանային ցուրտ է։

Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության հիդրոօդերևութաբանության ազգային դեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ մարտի 22-ի դրությամբ Լերիքում ձնածածկի բարձրությունը կազմել է 70 սանտիմետր, Սարըբաշում (Գախ)- 68, Յարդըմլիում- 58, Ալթըաղաջում-47, Աղդերեյում (Օրդուբադ)- 44, Շահդաղում-41, Խալդանում-34, Քիշչայում (Շեքի)- 32, Լազում-28, Գիրդըմանչայում, Գարանոհուրում (Իսմաիլլը)-25, Գըրըզում-18, Դաշքեսանում-12, Խնալըքում-10, Գյոյգյոլում-7, Նախչըվանում-6, Իսմաիլլիում, Շահբուզում-5, Գուսարում-4, Շարուրում, Գուբայում-2, Ջուլֆայում, Սադարաքում, Շեքիում-1 սանտիմետր։ Առատ ձույն է տեղացել նաև Ադրբեջանի ղարաբաղյան մարզում՝ Շուշայում, Հադրութում, Խանքենդիում և այլն։

Ձյունատեղումները որոշակի անհարմարություններ են ստեղծել նաև բնակչության համար։ Որոշ ավտոմայրուղիները ծածկվել էին ձյունով, տեխնիկան միշտ չի կարողացել մաքրել այդքան առատ տեղումները։ Մի շարք շրջաններում նկատվել է էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ընդհատումներ։ Այստեղ հարկ է նշել, որ ներկա պահին Ադրբեջանի տարածքների մոտ 98%-ը գազաֆիկացված է։ Սակայն ձյունատեղումների հետևանքով բարձրադիր շրջաններում գազի մատակարարման ընդհատումներ են նկատվում։ Հատկապես Գեդաբեկի և Լերիքի շրջանների (ծովի մակարդակից ավելի քան 1500 մետր) բնակիչների բախտը չի բերել. դեռ քիչ է, որ ուժեղ ձյուն է տեղացել, ավելին, ոչ բոլոր գյուղերն են գազամատակարարման գծեր անցկավել։ Ճիշտ է, այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, բայց այստեղ հարկ է հաշվի առնել բարձր լեռնային բարդ ռելիեֆը։

Ադրբեջանի ղարաբաղյան մարզում, ինչպես նշվել է վերևում, նույնպես ուժեղ ձույն է տեղացել, որը, հաշվի առնելով լեռնային տեղանքը (Խանքնենդին գտնվում է ծովի մակարդակից 853 մետր բարձրության վրա), խնդիրներ է ստեղծել բնակչության համար։ Նրանք նույնպես, ինչպես նաև, օրինակ, Լերիքի բնակիչների նման՝ մնացել էին առանց գազի։ Սակայն այդ մասին այդքան ուժեղ և բարձրաձայն չեն աղաղակում, որ կարծես թե, նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմը անցնում է երկրորդ պլան։ Այո, մենք այժմ նկատի ունենք հատկապես ղարաբաղյան հայերին և նրանց մոտ գազի բացակայությունը։ Կրկին անգամ նշենք, որ Ադրբեջանի մյուս տարածքներում նույնպես կան գազամատարկարարման հետ կապված բարդություններ, այնտեղ նույնպես մարդիկ են ապրում, ովքեր ընդհարվում են այդ նույն խնդրի հետ։ Բայց ինչու՞ դրանից հումանիտար շոու սարքել։

Ադրբեջանի համար հայերի գազը փակելու ոչ մի հիմք չկա։ Մենք, ի տարբերություն որոշ հայերի, քաղաքացիների նհատմամբ ահաբեկչության մարտավարություն չենք օգտագործում։ Ում-ում, բայց հայերին դա շատ լավ է հայտնի։ Այդ նրանք չէի՞ն, որ ամեն տարի ամռանը փակում էին Սարսանգի ջրամբարը, դրանով հանդերձ դադարեցնելով Ադրբեջանի մի շարք շրջանների ջրամատակարարումը։ Դրա հետ միասին ձմռանը նրանք բացում էին ջրի ելքը, երբ արդեն ջրի նման սուր պահանջարկ չկար։ Մենք շատ լավ ենք հասկանում այդ ամենը, բայց ի տարբերություն հայերի՝ նման կեղտոտ մեթոդների չենք դիմում։ Առավել զարմանալի է հնչում Հայաստանի օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանի հայտարարությունը, ով միջազգային կառույցներին կոչ է արել միջամտել գազի հետ կապված իրավիճակին։

Գրիգորյանից հետ չեն մնացել նաև Հայաստանի ԱԳՆ-ում։ Այսպես, այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես է եկել անհեթեթ հայտարարությամբ, որտեղ նույնպես մտահոգություն է հայտնում Ադրբեջանի ղարաբաղյան մարզում գազի բացակայության կապակցությամբ։ Իրավիճակը իրոք անհեթեթ է։ Այն նման է նրան, որ վաղը Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, որտեղ մտահոգություն կհայտնվի օրինակ, Հայաստանի Լոռիի մարզում գազի բացակայության հետ կապված։

Այդ կապակցությամբ ուզում ենք մինչև տրամաբանական վախճանին հասցնել, որպեսզի որոշ խանդավառ հայասերերը չշահարկեն այդ թեմայով։

1. Ղարաբաղյան հայերին գազով ապահովող գազափոխադրման հիմնական գիծը անցնում է ռուս խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող Ադրբեջանի ղարաբաղյան մարզի տարածքով։ Ադրբեջանական կողմի նկատմամբ այդ կապակցությամբ ոչ մի հարց չի կարող լինել։

2. Տարածաշրջանում ստեղծվել են ծանր եղանակային պայմաններ։ Հաշվի առնելով բարձր լեռնային տեղանքը՝ գազամատակարարման ընդհատումներ հնարավոր են։ Դա վերաբերում է, ինչպես Ադրբեջանի ղարաբաղյան մարզին, այնպես էլ երկրի մյուս շրջաններին։

3. Այն հանգամանքում, որ ղարաբաղյան հայերի այսպես կոչված «ղեկավարությունը» չի կարող լուծել գազամատակարարման հետ կապված խնդիրը՝ նրանք դրանում դիտավորյալ մեղադրում են ադրբեջանական կողմին։

4. Հայաստանի ԱԳՆ-ն պետք է մեկընդմիշտ գիտակցի, որ նրանք՝ մյուս երկրների ներքին գործերին միջամտելու ոչ մի օրինական իրավունք չունեն։

Caliber.Az
Դիտումներ: 1083

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading