twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Մակրոնի խաղաղության ֆորում` էժանագին ֆարս Փորձագիտական կարծիքները Caliber.Az կայքում

13 Նոյեմբերի 2023 18:15

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կողմից 2018 թվականին որպես լայն քննարկումների հարթակ և Դավոսի ֆորումին մի տեսակ ֆրանսիական պատասխան հորինված Փարիզի խաղաղության արդեն վեցերորդ ֆորումը հերթական անգամ ավարտվեց անհաջողությամբ։ Ժամանակին հնարելով Փարիզի ֆորումը՝ Մակրոնը ընտրել է դրա անցկացման ամենաթեթև ձևաչափը՝ հայտնի տնտեսագետների և քաղաքական գործիչների հանդիպման նման մի բան, ովքեր եկել են խոսելու փողի և բիզնեսի, իսկ աշխատանքի ժամանակ քաղաքականության մասին: Սակայն Մակրոնը իր վրա է վերցրել անտանելի բեռ, քանի որ նա և՛ որպես տնտեսագետ, և՛ որպես քաղաքական գործիչ՝ մեղմ ասած, մի քիչ թույլ է։

Անցնենք փաստերին։ 2020 թվականից սկսած խաղաղության մասին գեղեցիկ խոսող մարդկանց ֆորումը դադարել է լինել արդիական, քանի որ Եվրոպան ստիպված եղավ պայքարել ոչ թե միջնորդավորված, այլ ամենաիրական խնդիրների դեմ։ Ուրեմն, 2020 և 2021 թվականներին Եվրոպան պայքարում էր COVID-19-ի դեմ, և այս ֆոնի վրա քաղաքական և տնտեսական աշխարհակարգի մասին մտքերը գեղեցիկ արտահայտող մարդիկ, պարզապես ծիծաղելի էին թվում: Հետո բռնկվեց ռուս-ուկրաինական պատերազմը, և Փարիզի ֆորումի հնարած առաքելության իրականացումը էլ ավելի դժվարացավ։ Պարզվեց որ խաղաղության մասին անհեթեթ ու ընդարձակ խոսելը բավական չէ, սակայն հանդես գալ որպես լուրջ քաղաքական հարթակ՝ Փարիզի ֆորումը պարզվեց որ պատրաստ չէ։ Իսկ Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմը վերջնականապես թաղեց Մակրոնի հավակնությունները։

Սակայն, ըստ երևույթին, ցանկանալով փոխհատուցել արտաքին քաղաքականության ասպարեզում իր անհաջողությունները՝ Մակրոնը Փարիզի խաղաղության ֆորումին է հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի միջոցառման մասնակիցներին ցույց տալ՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իբր ճնշվող իր «փոքր քրոջ» մասին իր հոգատարությունը։ Իբր «Փարիզը միշտ զոհերի կողմն է»: Եվ, պետք է ասել, որ «քարերի երկրի» վարչապետը արդարացրեց Ֆրանսիայի նախագահի սպասելիքները։ Փաշինյանը ելույթ ունենալով ֆորումի պանելներից մեկում, սկսել է երկար բարակ լացակումած պատմությունները՝ «էթնիկ զտումների» և «Ղարաբաղից հայերին վտարելու» մասին։ Եվ ամեն ինչ լավ կլիներ, միգուցե ներկաներից ոմանք նույնիսկ կհավատային Հայաստանի վարչապետին, եթե նրա կեղծիքը չբացահայտեր Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան։ Ադրբեջանցի դիվանագետը բարձրաձայն հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին սպառնացող «սպառնալիքի» վերաբերյալ Ֆրանսիայի մտավախությունները լիովին անհիմն են՝ ընդգծելով, որ Բաքուն իր վերահսկողության տակ է վերադարձրել իր ինքնիշխան տարածքները և հանդես է գալիս Հայաստանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման օգտին։ Եվ նորից հարված Մակրոնի հավակնություններին։

Հարկ է նշել, որ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությունը թերահավատորեն են գնահատում նաև՝ Caliber.Az-ի խմբագրության կողմից հարցադրված փորձագետները: Այսպես ուրեմն, ռուս քաղաքագետ և տնտեսագետ Ռենատ Սավինի կարծիքով, Փարիզի ֆորումն իր հիմնադրման օրվանից սկսած շատ տարօրինակ տպավորություն է թողնում իր մասին, քանի որ այն դժվար թե կարելի է անվանել տնտեսական կամ քաղաքական հարթակ, իսկ միջոցառմանը հավաքված մասնակիցները ավելի շատ հիշեցնում են շուկայի խայտաբղետ ամբոխին:

«Փարիզի ֆորում են այցելում քաղաքական գործիչներ, տնտեսագետներ և գործարարներ, բայց դրա խայտաբղետ օրակարգի ֆոնին նրանք հաճախ ծիծաղելի տեսք ունեն: Որովհետև բացակայում է այս կառույցի միասնական հայեցակարգը, թե ինչի մասին, ում համար է այն։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան տիկին Աբդուլաևայի ելույթին, ապա այն, ինչպես ասում են, շատ դիպուկ հայտնվեց։ Նա, ըստ էության, ապացուցեց, որ այդպիսի ելույթներով ու Փաշինյանի նման հյուրերով ֆորումը ցույց է տալիս իր անլուրջությունն ու անտեղյակությունը։ Հատկապես, երբ ֆորումի պանելից սուտը թափվում է գետի նման։ Դա վերաբերում էր նաև ֆորումի մոդերատորի խոսքերին այն մասին, թե մտահոգված է Հայաստանի դեմ Ադրբեջանի որոշակի «սպառնալիքներով», և «էթնիկ զտումների» մասին Փաշինյանի սադրիչ, չհիմնավորված խոսքերով։ Այս ամենը դատարկ խոսակցություններ են։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի գործողությունները ինչ-որ կերպ ՄԱԿ-ում դատապարտելու Հայաստանի բոլոր փորձերը խայտառակությամբ տապալվեցին»,- նկատել է Ռ. Սավինը։

Իսկ ղազախստանցի քաղաքագետ Աթբեկ Այթմատովի կարծիքով՝ Փարիզի ֆորումի քաղաքական ձախողումը գնալով ավելի ակնհայտ է դառնում։

«Պետք է սկսել նրանից, որ ինքը՝ Ֆրանսիան, ում ձեռքերը մինչև արմունկները թաթաղված են նախկին աֆրիկյան գաղութներում իրականացված ցեղասպանությունների մի ամբողջ շարքի արյան մեջ՝ չափազանց ծիծաղելի է թվում որպես խաղաղության ֆորումի կազմակերպիչի։ Երկիրը, որը այդպես էլ չի զղջացել մարդկության դեմ իր կատարած հանցագործությունների համար, փորձում է հավակնել խաղաղարարի կարգավիճակին։ Ահա թե ինչու այդչափ հատկանշական է աֆրիկյան երկրներից Ֆրանսիայի արտաքսման փաստը՝ Փարիզը վաղուց նման խայտառակություն չէր ապրել։ Հետևաբար, դեսպան Աբդուլաևայի խոսքերը, որոնք հիշեցնում են, որ Բաքուն չի կարող Ֆրանսիան դիտարկել որպես միջնորդ խաղաղ բանակցություններում, քանի որ Փարիզը բացահայտորեն աջակցում է Հայաստանի ռևանշիզմին, շատ տեղին էին։ Համարում եմ, որ Ֆրանսիայի կողմից նման միջոցառումների անցկացումը հանդիսանում է էժանագին ֆարս»,- ասել է ղազախստանցի քաղաքագետը։

Caliber.Az
Դիտումներ: 304

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Վարդանյանի համար Դատավարություն Բաքվի դատարանում

130
18 Դեկտեմբերի 2025 15:43
2

Ադրբեջանը նավթամթերքի առաջին խմբաքանակն է առաքվել Հայաստան ԼՈՒՍԱՆԿԱՐ

115
18 Դեկտեմբերի 2025 15:46
3

«Քաղաքացիական պայմանագրի» փխրուն առաջնորդությունը. վարկանիշ կա, վստահություն չկա Փորձագիտական կարծիքները Caliber.Az կայքում

101
17 Դեկտեմբերի 2025 10:03
4

Ադրբեջանի ՌՕՈՒ-ի հրամանատարը ստուգել է զորամասերի ծառայողական և մարտական ​​գործունեությունը

80
18 Դեկտեմբերի 2025 10:39
5

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար. Մենք ընդլայնում ենք արտահանման ներուժը

76
18 Դեկտեմբերի 2025 10:47
6

Հարությունյանը՝ Բաքվի դատարանում. «իհարկե, սրանք ռազմական հանցագործություններ են»

73
19 Դեկտեմբերի 2025 21:02
7

Ռազմավարական գործընկերության զարկերակը Նախագահ Ալիևի Աբու Դաբի կատարած այցի մասին

72
18 Դեկտեմբերի 2025 11:43
8

Աշխարհագրական շուլերներ «Հին աշխարհի հիստերիկները»

70
19 Դեկտեմբերի 2025 18:15
9

Բաքու - Աբու Դաբի. Վստահության ռազմավարություն Խազար Ախունդովի վերլուծությունը

65
19 Դեկտեմբերի 2025 11:16
10

Հուսեյն Բույուքֆըրաթ. Ադրբեջանի ազատագրված տարածքներում տեքստիլ արդյունաբերության զարգացման համար հեռանկարներ կան

62
18 Դեկտեմբերի 2025 10:59
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading