Մակրոնի փակուղին Թեյմուր Աթաևի մտորումները
Ֆրանսիան չի փոխվում։ Իրեն ինքնուրույն օժտելով այլ երկրների նկատմամբ միջազգային իրավունքի նորմերին չհետևելու լիազորություններով, Փարիզը մի թիզ անգամ որևէ մեկին թույլ չի տալիս նույնիսկ ամենաչնչին չափով քննադատել երկրի ներսում կատարվող որոշ ասպեկտները։ Ժամանակին բացահայտորեն խրախուսելով Ղարաբաղում անջատողական միտումները, վերջին օրերին ֆրանսիական իշխանությունները իրենց մոտ լոբբինգ են իրականացրել՝ Նոր Կալեդոնիայի մայրաքաղաք Նումեայի վարչական դատարանի կայացրած՝ Կանակների վարորդական իրավունքի վկայականների վրա միայն ֆրանսիական դրոշի նկարը պահապանելու մասին որոշումը: Դատարանի որոշման համաձայն՝ «Կանակի դրոշը չի կարող ֆրանսիականի հետ մեկտեղ օգտագործվել պաշտոնական փաստաթղթերում, քանի որ այն չի հանդիսանում պաշտոնական խորհրդանիշ»։ Նույնը վերաբերում է նաև պետական շենքերին։
Շատ հետաքրքիր է ստացվում. խրախուսելով պատմական ադրբեջանական հողերում ապրող ղարաբաղցի հայերի անջատողականությունը (եթե չասել այն գուրգուրելով), Մակրոնի կառավարությունը թույլ չի տալիս գաղութացված տարածքների բնակիչներին իրենց զգալ այնպիսին, ինչպիսին նրանք եղել են նախքան Ֆրանսիայից գաղութային կախվածության մեջ ընկնելոը։ Եղել են և պետք է լինեն։ Այսինքն՝ իրենց ազգային-հոգևոր ավանդույթներին և մշակութային արժեքներին հետևել ցանկացող ազատ մարդիկ։
Այո և այդ Մակրոնը չէր արդյո՞ք 2020 թվականին պաշտոնապես հայտարարել ֆրանսիացիների կողմից՝ «Ֆրանսիայի ինքնիշխան ժողովրդի կամքի արտահայտում» հանդիսացող սեփական օրենքների ստեղծումը։ Այդ նույն օրենքների, որոնք «մեր սկզբունքների և իրավունքների» հետ մեկտեղ, «յուրաքանչյուր մարդու ազատության, որը մենք պաշտպանում ենք և որն իրականացվում է մեր երկրում, ինչպես նաև կարծիքի ազատության» դրսեւորումներ են։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ի՞նչպես վարվել կանակների հետ, որոնց Ֆրանսիան համարում է իրենը։ Թե՞ այնուամենայնիվ երենը չէ, այլ գաղութացվածներ են, քանի որ նրանց թույլ չեն տալիս իրենց զգալ որպես Ֆրանսիայի ազատ քաղաքացիներ։
Շարունակում ենք և սկսում ենք փաստագրել ՝Ադրբեջանի հայազգի քաղաքացիներին անջատողական տրամադրությունների հրահրող ֆրանսիական իշխանությունների կեղծավորությունը: 2016 թվականին Խանքենդի, առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցելու՝ այցելել են այսպես կոչված «Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբեր», Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Էրվան Բինյեն և Ժակ Ռեմիլեն։ Եկեք խորհենք այդ մասին՝ ֆրանսիացի խորհրդարանականները, խախտելով միջազգային իրավունքը, այցելում են անջատողական կազմավորում և իրեն խամաճիկների տնակի «նախագահ» անվանող անձի հետ քննարկում են «Ֆրանսիայի և արցախի փոխհարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր»։ Սա ընդունելի՞ է, Մակրոն։ Հաջորդ տարի այդ նույն հանցագործ անձը հյուրընկալող կողմի հրավերով մասնակցում է ֆրանսիական Վիլերբանում կազմակերպված և «Ֆրանսիայում արցախի օրերի» բացմանը նվիրված միջոցառմանը։
Այդ նույն 2017 թվականին, լինելով Ֆրանսիայի նախագահի թեկնածու, աջակողմյան առաջնորդ Մարին Լը Պենը, հայտարարելով, որ «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կազմավորված սահմանները կամայականորեն դարձել են միջազգային սահմաններ», ավելի «ընդունելի տարբերակ, քան անկախություն» է մկրտել «Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը, որը թույլ կտա վերամիավորել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ»։ Եվ դա հնչեցրել է Լը Պենը, ով իր ծրագրային ուղենիշներում միշտ շեշտը դրել է Ֆրանսիայի անկախության և ինքնիշխանության վրա։ Ճիշտ է, 2022 թվականին նա մի փոքր փոխեց իր տոնայնությունը. «Լեռնային Ղարաբաղը պատմական և մշակութային առումով հանդիսանում է հայկական հող, բայց միջազգային իրավական առումով՝ ադրբեջանական է։ Սրանում է ողջ խնդիրը: Ղարաբաղը, անշուշտ, ունի Խորհրդային Միությունից ծագած ինքնավարություն և սահմաններ, բայց կարևոր է հիշել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վիճարկվում ոչ ոքի կողմից, նույնիսկ Հայաստանի, որը չի ճանաչում Ղարաբաղի ինքնիշխանությունը»։ Հետաքրքիր է, իսկ իրավիճակի ի՞նչ տարբերակ կառաջարկեր Լը Պենն այսօր՝ ելնելով Հարավային Կովկասում կազմավորված նոր իրողություններից։ Հուսով ենք, որ վաղ թե ուշ կլսենք։
Իսկ առայժմ վերադառում ենք 2020 թվականին, երբ Ֆրանսիայի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլվիե Ֆորը անօրինական կերպով այցելեց Ղարաբաղ։ Իսկ Բաքվի հետ չհամաձայնեցված Ղարաբաղ մեկնելու նախաշեմին նա հայտարարեց իր կուսակցության կողմից՝ ծաղրի արժանի «ԼՂՀ»-ի «անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձեւի ընդունման վերաբերյալ։ Իսկ դրանից անմիջապես հետո, 2020 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Սենատը բացարձակ մեծամասնությամբ քվեարկեց՝ նմանատիպ ձևակերպմամբ բանաձեւ ընդունելու օգտին։ Այնուհետև, նույն թվականի դեկտեմբերին, Ֆրանսիայի խորհրդարանի Ազգային ժողովը սատարեց այս բանաձևին՝ կոչ անելով կառավարությանը դրականորեն արձագանքել դրան։
Մտնում ենք 2021 թվական և ծանոթանում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի արձագանքին՝ «Le Point»-ում հրապարակված ֆրանսիացի հայտնի գրող և փիլիսոփա Բեռնար-Անրի Լևիի՝ «Ֆրանսիան կարող է ճանաչել լղհ-ի անկախությունը» խորագրով հոդվածին։ Ինչպիսի՞ն է, ձեր կարծիքով, նրա արձագանքը: Դուք կարծում եք միջազգային իրավունքի խախտումը դատապարտող կոչ։ Կարծես այդպես չէ: Հիդալգոն ընդամենը հրապարակում է այսպիսի մեկնաբանություն. «Ես լիովին համաձայն եմ. Ֆրանսիան կարող է ճանաչել լղհ-ի անկախությունը»։
Իսկ ի՞նչ կասեք Ժան-Լյուկ Մելանշոնի մասին, ով մի տասնամյակ չէ, որ երազում էր դառնալ Ֆրանսիայի վարչապետ։ Խոստովանում ենք, որ նա անմիջականորեն չի արտահայտվել Ղարաբաղի վեկտորում, սակայն 2024 թվականի ապրիլին հայտարարել է, որ «եվրոպական իշխանությունները պայմանագրեր են կնքում Ադրբեջանի հետ՝ դրանով իսկ երաշխավորելով Բաքվի անպատժելիությունը»։ Բայց եթե Ադրբեջանը «գոնե մեկ անգամ պատժվի, դա այլեւս չի կրկնվի»։ Հետևաբար, Բաքվի դեմ «պետք է ամբողջ ծավալով պատժամիջոցներ կիրառվեն»։
Երազներ, երազներ։ Ֆրանսիայի աջերի, ձախերի և կենտրոնի՝ ի դեմս Մակրոնի գլխավորած կոալիցիայի։ Այս հոդվածում մենք չենք մեջբերում Մակրոնի խոսքերը, քանի որ նրա դիրքորոշումը բոլորին հայտնի է։
Հարցը, սակայն, ուրիշ բանում է։ Մինչև ե՞րբ են պաշտոնական Փարիզը և ֆրանսիացի առաջատար քաղաքական գործիչները իրենց թույլ տալու միջամտել այլ պետությունների ներքին գործերին՝ խրախուսելով անջատողականությունը կամ մեկ երկրի ագրեսիվ նկրտումները մյուսի դեմ։ Բայց դրանով հանդերձ թույլ չտալով, որ Ֆրանսիայի կողմից գաղութացված տարածքների բնակչությանը տրվեն տարրական իրավունքներ։ Պատասխանը ակնհայտ է. Փարիզը մտադիր չէ իրեն զրկել գաղութատիրական բարքերով երկրի իմիջից։ Իսկ հետևաբար Ֆրանսիայի կառավարությանը չպետք է զարմանա պաշտոնական Բաքվի սկզբունքային դիրքորոշման առումով, որը պայքարում է պատմական արդարության իրականացման համար՝ միջազգային իրավունքի պահպանման հիման վրա։ Դրա համար էլ Շուշայի II գլոբալ մեդիա ֆորումում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց շարունակական աջակցությունը «գաղութատիրությունից տառապող բոլոր ժողովուրդներին, մեր ուժերի ներածին չափով, մեր բոլոր ռեսուրսներով և, իհարկե, Բաքվի նախաձեռնող խմբի միջոցով»: «Մենք աջակցելու ենք ձեզ, որքանով դա հնարավոր է, մինչև այն ժամանակ, քանի դեռ չեք ազատվել»։ Այն պատճառով, որ գաղութատիրության ենթարկվող ժողովուրդները «պետք է ազատ ապրեն իրենց հողի վրա, ծրագրեն իրենց ապագան և պաշտպանեն իրենց ժառանգությունը, արժանապատվությունն ու լեզուն, որից ուզում են ձեզ զրկել։ Մենք ձեր կողքին ենք լինելու»:
Մենք, մեր կողմից, վստահ ենք, որ Ֆրանսիայի քաղաքական առաջնորդները հիանալի ծանոթ են Ադրբեջանի դիրքորոշմանը։ Եվ հետևաբար Մակրոնի և Կոի համար ամենից լավ է չխառնվեն Ադրբեջանի ներքին գործերին, այլ լուծեն իրենց երկրում կուտակված խնդիրները, որոնք մի ամբողջ զանգված են։ Չէ որ այդ նույն Մակրոնը այս տարվա ապրիլին հայտարարեց, որ «ինչպես աջ, այնպես էլ ձախ քաղաքական թևերի ծրագրերը բերելու են քաղաքացիական պատերազմի, քանի որ բխում են ծայրահեղություններից»։ Եվ բառացիորեն այս հուլիսի երրորդ տասնօրյակի սկզբից Ֆրանսիայի արևմտքում բնապահպան ակտիվիստները սկսեցին բողոքի ցույցեր գյուղատնտեսական ոռոգման արհեստական ջրամբարների կառուցման դեմ, որոնք պատրաստվում են լցնել ստորերկրյա ջրերը մղելու հաշվին։ Այսպես ուրեմն, ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև. ժանդարմները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ ու ռետինե մահակներ։
Ուստի, օգտվելով առիթից, Ֆրանսիայի իշխանություններին կոչ ենք անում զբաղվել ներքին խնդիրներով։ Չէ որ հենց իր կանոնադրությամբ օտար վանք խցկվելու Մակրոնի փորձերն են մի կողմից աշխարհի տարբեր տարածաշրջաններում բացասական վերաբերմունք առաջացրել նրա նկատմամբ; մյուս կողմից՝ նրան պոկեցին ֆրանսիական ռեալ իրականությունից, ինչը հանգեցրեց ամոթալի պարտությունների Եվրախորհրդարանի և Ազգային ժողովի ընտրություններում։ Որպես արդյունք Փարիզը ներկայումս կանգնած է կառավարական ճգնաժամի առջեւ։
Եվ հետևաբար, ցանկալի է, որ Ֆրանսիան գնա պատմական արդարության վերականգնման ճանապարհով, մասնավորապես՝ Փարիզի գաղութային կախվածության տակ ապրող ժողովուրդներին ազատություն տրամադրելու միջոցով։ Միայն նման բնույթի գործողությունները կարող են հանգեցնել Մակրոնի վարկանիշի բարձրացմանը։ Բայց նա արդյո՞ք պատրաստ է հրաժարվել այն դիրեկտիվներից, որոնք բառի բուն իմաստով հանդիսանում են նրա անբաժան մասը։
Թեյմուր Աթաևը, հատուկ Caliber.Az-ի համար