twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մեղավոր են բոլորը, բացի դիվերսանտների՞ց։ Հայկական տրամաբանություն

19 Նոյեմբերի 2022 13:05

Ինչպես հայտնում է հայկական «Հրապարակ» պարբերականը՝ «գերեվարված զինծառայողների հարազատները այսօր բողոքի ակցիա են անցկացրել Երեւանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց»։ Նրանք Մոսկվայից պահանջում են «վերադարձնել իրենց տղաներին»։

Խոստովանում եմ, լավ նորություն է: «Հավաքների ազատության քաղաքացիների իրավունքի իրացում»։ Եվ պաստառիկ, մի տեսակ լավ պաստառիկ մի կնոջ ձեռքին. «Որտե՞ղ էիք 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, ռուս խաղաղապահներ»: Եթե հարցին նայենք այլ տեսանկյունից, ապա Երեւանում Ռուսաստանի դեսպանատան թույլտվությամբ կարելի է պատասխանել այսպես. «Իսկ նրանք թքած ունեն...»։ Ընդ որում, ձերբակալված դիվերսանտների վրա թքած ունեն ոչ միայն ռուս խաղաղապահները։ Թքած ունեն բալայաններն ու կապուտիկյանները, ովքեր սարքեցին այս խառնաշփոթը, թքած ունեն քոչարյանականները և սարգսյանականները օհանյանների հետ միասին, ովքեր մեր հողի վրա մեզ սպանել ու թալանել են։ Թքած ունի Ռուսաստանը, որը զենք է տվել հայերին, թքած ունի Արևմուտքը, որը խփել է նրանց ուսին և խոստացել բարոյական, և ոչ միայն՝ աջակցություն։ Բոլորը թքած ունեն ձեր վրա: Որովհետև դուք՝ տիպիկ գործիք եք, որով երկրները ավելի շատ լուծել են (կամ փորձել են լուծել) իրենց հարցերը և առաջ են տարել իրենց շահերը: Ինչ-որ բան ստացվել է, բայց ինչ-որ բան այնքան էլ լավ չի ստացվել, ահա և գործիքների մի մասը դուրս է գրվել «ծախսի նյութեր» հոդվածի տակ:

Բոլորից շատ թքած ունեն, իհարկե, մենք։ Ընդ որումն դա հիմնավորված է միջազգային իրավունքով, Որովհետև Հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո (2022 թ. նոյեմբերի 10-ին) Ադրբեջանի տարածքում կլանավորված զինծառայողների վրա Ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիան չի տարածվում։ Նրանք հանցագործներ են։ Ահաբեկիչներ են։ Դիվերսանտներ են։ Մենք առանց այդ էլ բարի կամք ենք դրսևորել՝ նրանցից մի քանիսին հայրենիք վերադարձնելով, բայց մեր ժեստը պատշաճ կերպով չգնահատվեց։ Դուք շարունակում եք գնդակոծել մեր դիրքերը։ Դու շարունակում ես համառել։ Ականապատված դաշտերի քարտեզները, որոնք դուք մեզ փոխանցել եք՝ ճշգրիտ չեն և թերի են: Նման դասավորության դեպքում ո՞ր վստահության, ո՞ր խաղաղության մասին կարող է խոսք գնալ։ Այնպես որ, համբերեք: Եղեք համբերատար և ընտելացեք օբյեկտիվ իրականությանը՝ կրավորական սեռը կդառնա նոր հայերենի քերականության հիմքը. «ունիտազների հետ փախչել չհասցրած զինվորները խստորեն պատժվել են ադրբեջանական բանակի կողմից»։

Այն, որ մենք զգուշանում և անվստահ ենք մեր հարևանների նկատմամբ, ինչպես նաև դեմ չենք «անել անցյալ անգամվա պես», միանգամայն բացատրելի է քսանութ տարվա օկուպացիայից և ծաղր ու ծանակից հետո։ Ինչպես երգում են իմ ուկրաինացի բարեկամները՝ «Իսկ ես գնչուներին չեմ հավատում»։ Հետեւաբար՝ ոչ մի նախաձեռնություն «ժողովրդական դիվանագիտության» ոգով, ոչ մի ՈԿԿ նմանատիպ ուղղվածությամբ։ Կարծիք կա, որ մենք ընդհանրապես ցուցաբերում ենք անտեղի մարդասիրություն և բոլորովին անհարկի մտահոգություն կալանավորված դիվերսանտների նկատմամբ։ Հենց նրանք պետք է ականազերծեն ազատագրված տարածքներում առանձնապես վտանգավոր տարածքները, հենց նրանք պետք է մաքրեն մեր հողը ականներից, այլ ոչ թե մեր տղաները։ Եթե նրանք պայթեն՝ մեծ դժբախտություն չէ, չէ որ մերոնց չպետք է վտանգենք, իսկ ահա ձեր ահաբեկիչները բացարձակապես ափսոս չեն: «Օտարների նկատմամբ հանդուրժողականությունը հղի է յուրայինների շրջանում մահացության մակարդակի աճով»։ Եվ սա միանգամայն անթուլատրելի է։

Դուք անընդհատ ինչ-որ բան խնդրում եք։ Մեզնից չարախոսում եք մե՛րթ Ռուսաստանին, թե՛րթ Ֆրանսիային, մե՛րթ ՄԱԿ-ի դուռն էք թակում, մե՛րթ ԵԽԽՎ-ի։ ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և ՀԱՊԿ-ում ձեր վայնասունից ավելի լավ է ականջները փակել, իսկ ձեր արցունքներից՝ լողալով փրկվել։ Վերջին քսանութ տարիների ընթացքում թավագլոր ներքև եք թռչում, իսկ հետևություններ չեք անում և չեք դառնում ավելի խելացի։ Մի փոքր պառկելով հանգստանում եք, և կրկին ձեր գործն եք բռնում։ Շարունակում եք։ Բողոքեք թեկուզ «Animal Planet»-ի խմբագրությանը։ Այլասերման աստիճանի այս հիմարությունը մեզ ոչ թե զարմացնում է, այլ պատճառաբանում է՝ «ավելի շատ զինվորներ, բռնված և թաղված»։ Ձեր բողոքները որոշ չափով մեզ ձեռնտու են: Հասկանում եք, դպրոցական բանսարկուի համբավը՝ կայուն բան է, դա խարան է։ Մեկ անգամ բամբասեցիր՝ մինչև ավարտական երեկոն չես փրկվի: Հետո կարիերա կարող է և անես, բայց ողջ կյանքում կեռիկի վրա կլինեք: Տարրական կարիքների համար, իհարկե կհերիքի, բայց կնստեք երրորդ դերերում, ոչ ավելին։ Ինչո՞ւ։ Իսկ որովհետև բանբասողներին ու չարախոսներին չեն սիրում նույնիսկ նրանք, ում համար նրանք աշխատում են։ «Կնքահայրը շան որդուն օգտագործում է, բայց չի հարգում». Բացի այդ, նրանք հաճախ շատ վատ են ավարտում: Նրանց կարող են նրբանցքում խեղդել, կամ էլեգանտ կերպով հրել անցնող մեքենայի տակ։ Մախաթը կրկին ուսի տակ: «Ինքն է ընկել».

Ամփոփենք։ Մեզ մոտ ռազմագերիներ չկան։ Կան կալանավորված ահաբեկիչներ, որոնց սպասում է արժանի խիստ պատիժ։ Ծանր աշխատանքով նրանք պետք է քավեն իրենց մեղքը ադրբեջանական ժողովրդի առջեւ։ Այնուամենայնիվ... Ինչ-որ մեկն ասել է՝ «բարի կամքի ժե՞ստ». Ինչ-որ մեկն ուզում է, որ մենք նրանց ներենք: Կարող ենք մտածել։ Բայց ի՞նչ կստանանք դրա դիմաց։

Caliber.Az
Դիտումներ: 650

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Կկառուցի՞ արդյոք Թուրքիան Աղդամում մասնագիտական ​​ուսումնական հաստատություն

166
23 Դեկտեմբերի 2025 08:44
2

Ադրբեջանա-ամերիկյան մերձեցումը և 907-րդ ուղղման ստվերը ԱՄՆ-ի փորձագետները՝ Caliber.Az կայքում

126
22 Դեկտեմբերի 2025 17:56
3

Ադրբեջան - 2025. ինքնիշխանության և միջազգային դիրքերի ամրապնդում Տարվա արդյունքները՝ Թեյմուր Աթաևի հետ

112
24 Դեկտեմբերի 2025 08:50
4

Խաղաղության վառելիք և պատերազմի օրինագիծ Հակաադրբեջանական դեմարշ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում

105
23 Դեկտեմբերի 2025 08:49
5

Դատավարություն Գյանջայի դատարանում. մեղադրողը պահանջել է 18 տարվա ազատազրկում Ավանեսյանի համար

96
23 Դեկտեմբերի 2025 09:45
6

«Հայաքվեյի» բենզինային հիստերիան Ռևանշիստները նորից կռվում են իրականության հետ

79
24 Դեկտեմբերի 2025 19:21
7

Ադրբեջանական ընկերությունները Չեռնոգորիայում ներդրել են գրեթե մեկ միլիարդ դոլար. Բայրամով

71
22 Դեկտեմբերի 2025 13:18
8

Diplomatic World Sweden-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի մասին

69
22 Դեկտեմբերի 2025 11:49
9

Ադրբեջանում սկսվել է աստղագիտական ձմեռը

69
22 Դեկտեմբերի 2025 09:07
10

Առավոտ, որը չպետք է այսպիսին լիներ Հարվածից մեկ տարի անց և առանց պատասխանատվության

67
25 Դեկտեմբերի 2025 12:07
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading