«Մյուս ժողովուրդները դուրս եկան իրենց տխուր անցյալից, իսկ հայերը գնալով ավելի խորն են ընկղմվում դրա մեջ» Caliber.Az-ի հյուրն է Ֆիլիպ Էկոզյանցը
Caliber.Az-ի հարցազրույցը՝ հայտնի գիտնական, պատմաբան Ֆիլիպ Էկոզյանցի հետ։
—Ֆիլիպ Վարդանովիչ, Ձեր գիտական աշխատությունները, որոնք հիմնվում են անկախակալ օբյեկտիվության վրա՝ թույլ են տվել մարտահրավեր նետել՝ հայերի ծագման և «Մեծ Հայաստանի» պատմությունը գրող հայկական վայ պատմաբաններին։Դուք համարում եք, որ մինչև XVII դարը հայերը չեն եղել ժողովուրդ՝ այս բառի ժամանակակից իմաստով։ Ինչպե՞ս եք եկել նման եզրակացության։
—Նախ և առաջ պետք է հասկանալ, որ XVII դարում ժողովուրդ (կամ ազգ) հասկացողությունը ունեցել է դատողական սահմաններ, որոնք տարբերվում են նրանցից, որոնք ձևավորվել են մեր ժամանակներում։ Կարելի է ասել, որ այդ ժամանակ ոչ մի ժողովուրդ գոյություն չի ունեցել՝ այս բառի ժամանակակից իմաստով։ Դրանում համոզվելու համար ես ընտրել եմ հասարակ միջոց։ Ուսումնասիրել եմ XVII դարի բոլոր հայտնի բացատրական, ինչպես նաև երկլեզու բառարաններում «ժողովուրդ» (կամ ազգ) խոսքի մասին հոդվածները և արել եմ հետևյալ եզրակացությունները։
Առաջինը, տվյալ հասկացողության սահմանները եղել են ծայրահեղ աղոտ ու վերաբերվել են, ինչպես մարդկանց ծննդյան վայրին և նրանց հպատակությանը, այնպես էլ նրանց սոցիալական դրությանը և պրոֆեսիոնալ զբաղմունքին։ Ուշագրավ է, որ այդ ժամանակ լեզուն ընդհարանպես չի հիշատակվել, որպես «ազգային» նշիչ։ Իսկ ահա կրոնը շատ հոդվածներում առանցքային նշանակություն է ունեցել։
Երկրորդը, նույնիսկ XVII դարի շրջանակներում այդ խոսքի իմաստը փոփոխություններ է կրել, իր «աշխարհագրական» հատկանիշը կորցնելով «կրոնականի» օգտին։
—Հայկական պատմագրությունը համառորեն պնդում է մեր տարածաշրջանում այսպես կոչված «Մեծ Հայաստանի» գոյության մասին։ Իսկ Դուք ինչ՞ եք կարծում, արդյո՞ք այն գոյություն ունեցել է, եթե այո, ապա որ տարածքում։
—Հայաստան, Մեծ Հայաստան, Փոքր Հայաստան, Վերին և Ներքին Հայաստան՝ այս բառերը հայտնվում են XVI - XVII դարերի քարտեզներում և տիեզերգրություններում։ Որոշ դեպքերում դրանց սահմաները նկարագրված են շատ մանրամասն։ Տարբեր ժամանակներում տարբեր տարածքներ է անվանել Հայաստան։ Անցիալի փաստաթղթերում պահպանվում են մեր նախնիների պատկերացումները նրանց հայտնի վայրերի վերաբերյալ՝ դրանք, անշուշտ հարկավոր է ուսումնասիրել։ Շատ բան մեզ դեռևս անհասկանալի է, օրինակ, բուն «Հայաստան» բառի ծագումը և նրա սկզբնական նշանակությունը։ Չէ որ, եթե մի կողմ դնենք դիցաբանությունը, ապա կպարզվի, որ մենք այդ մասին ոչինչ չգիտենք, իսկ դա իմանալը անհրաժեշտ է։ Որոշ պատմաբաններ շտապում են իրենց կողմից հին փաստաթղթերում, կամ գրքերում գտած տարածքի այս, կամ այլ անվանումը հայտարարել պետության անուն։ Դա շատ հաճախ տեղի է ունենում չափազանց «հայրենասիրության» և յուրայինների առջև «ծառայել» ձգտելու պատճառով։ Սակայն, որպեսզի այս, կամ այլ աշխարհագրական անվանումը հայտարարել պետության անվանում, անհրաժեշտ է գտնել համապատասխան ապացույցներ. թագավորական կարգադրություններ՝ պետության անունով, փոխադարձ ճանաչված սահմանների, համապատասխան պետական կառույցների կողմից ընդունված օրենքների ամբողջություն, այդ նույն կառույցների առկայություն, ինչպես նաև, օրինակ իրավական և տնտեսավարական փաստաթղթերում բանակի և նրա ֆունկցիոնալության ապահովման համակարգերի առկայության հաստատում և էլի շատ այլ բաներ։ Հետևաբար քարտեզագրական անվանումներից դեպի պետության անվանում անցնելը մի ուղի է, որը սեփական «հնությանը» հավակնող քիչ պետություններին է վիճակվել հաղթահարել։
—Դուք ի՞նչը նկատի ունեք «հայկական հարց»-ի հասկացողության հետ կապված, երբ ասում եք այն մասին, որ այն ունի «արհեստական ծագում»։
—Սա չէ որ շատ լայն, ծավալուն հարց է։ Եթե հիմա խոսենք «հայկական հարցի» մասին, ապա իմ կարծիքը կտարբերվի և՛ հայ, և՛ ադրբեջանցի գիտնականների կարծիքներից։ Եվ ես գիտեմ, որ ոչ ոք այդ ուղղությամբ խորը չի հետազոտել։
Հայերը պնդում են, որ այդ հարցը գոյություն է ունեցել այն ժամանակներից, երբ Ալթայից այնտեղ են եկել ինչ որ հորդաներ։ Այդ հիմարությունները ես ընդհանրապես քննարկել չեմ ուզում։ Ադրբեջանցիները ասում են, որ «հայկական հարցը» հնարել է Հայ ուղղափառ եկեղեցին։ Դա նույնպես բոլորովին այդպես չէ։ «Հայկական հարցը» ծագել է այն ժամանակ, երբ եվրոպացիներին անհրաժեշտ դարձավ ցամաքային ճանապարհ կառուցել դեպի Չինաստան։ Ճիզվիտ միսիոներները, ովքեր եվրոպական առաջատար ջոկատ էին ոչ միայն կրոնում, այնպես էլ առևտրում, Չինաստան հասնելով ծովային ճանապարհով, մեծ քանակությամբ մարդ են կորցրել։ Եվ հետևաբար նրանք փնտրում էին ցամաքային ճանապարհ։ Ռուսաստանի միջով նրանց թույլ չտվեցին անցնել XVII դարի վերջին։ Պարսկաստանի միջով նույնպես հեշտ չէր, բայց նրանք համառորեն կառուցում էին այդ ճանապարհը։ Եվրոպական որոշ ազնվական տներ միսիոներների օգնությամբ ծրագրում էին վերադարձնել իրենց ունեցվածքը, որը ստացել էին խաչակրաց արշավանքների արդյունքում։ Այդ ժամանակ և հայտնվեց տխրահռչակ Իսրայել Օրին, որին հայոց պատմությունը սխալմամբ անվանում է հայ ազգային հերոս։ Սակայն Իսրայել Օրին չի գործել ի շահ հայերի։ Նա աշխատել է Հռոմի պապի և եվրոպական թագավորական տներում։ Հենց նա էլ մեծ քաղաքականության ուղեծիր բերեց «Հայկական հարցը»։ Նա օգտվեց ճիզվիտ միսիոներների հին հնարքից, որը նրանք կիրառել էին դեռևս 16-րդ դարի վերջին Կոստանդնուպոլսում հույների նկատմամբ. հայ ժողովրդի անունից նամակներ էր գրում Հռոմի պապին, որոնցում հայ ժողովուրդը. իբր Հռոմի պապին և եվրոպացի կառավարիչներին խնդրել է Օսմանյան կայսրության տարածքում հայերին իրենց պաշտպանության տակ առնել, այդ տարածքում ստեղծել Հայաստանի թագավորություն՝ Սրբազան Հռոմեական կայսրության իշխաններից մեկի թագավորությամբ։
Իսրայել Օրիի այդ փորձերը արդյունք չտվեցին, որոնց վրա հույս էին դրել նա և նրա հովանավորները, բայց «հայկական հարցը» իր տեղը գրավեց համաշխարհային քաղաքականության մեջ։ Նա XX դարում սկսեց իսկականից «շրջանառվել»։
—Հայաստանում հավատում են, որ Աստվածաշնչում իբր գրված է «հայկական Արարատի» մասին։ Այդ դեպքում ինչու՞ սուրբ գրքում ոչ մի խոսք չկա հայերի գոյության մասին։
—Այդ մասին ասում են ոչ թե պատմաբանները, այլ խաբեբաները։ Ես գիտեմ շատ պատմաբաններ, որոնք շփոթում են դարերի միջև սահմանները։ Այդ մասին իմաստ չունի խոսել։ Դուք այժմ փորձում եք շոշափել քարոզչական պահեր։ Ես վաղուց արդեն չեմ ուզում զբաղվել այդ «բլոգերային» անհեթեթությամբ, և ես մի անգամ չէ, որ ցույց եմ տվել և ապացուցել եմ, որ նման պնդումները ծանրակիշիռ հիմքեր չունեն։
Այո, Աստվածաշնչում Արարատը հիշատակվում է, բայց Հայաստանը չի հիշատակվում։ Բայց Աստվածաշունչը՝ պատմական փաստաթուղթ չէ։ Նրա պատմական արժեքավորությունը հանգում է հետևյալին. երբ, որտեղ և ում կողմից են ստեղծվել նրա կոնկրետ պատճեները, միայն այս իմաստով է նա հանդիսանում պատմական փաստաթուղթ։ Բայց Աստվածաշնչի բովանդակությունը առասպել է։ Ահա այդ մասին մենք պետք է հիշենք, երբ դիմում ենք դրան։
—Լավ։ Ահա այսպիսի հետաքրքիր հարց։ Ինչո՞վ է պայմանավորված հայերի և ֆրանսիացիների միջև մերձեցումը, և ինչու՞ են Հայաստանը անվանում փոքր Ֆրանսիա։
—Ֆրանսիացիների հետ հարցը շատ հասարակ է դրված։ Հատկապես ֆրանսիացիներ են ստեղծել խաչակիրների պետություն։ Իսկ խաչակիրները հիմնականում եղել են ֆրանսախոս ասպետներ։ Առաջավոր Ասիայում մնացել են նրանց հետնորդները։ Որոշ ընտանիքներ դեռ XVI դարում պահպանել են իրենց արևմտյան դավանանքը։ Ժամանակի ընթացքում նրանցից շատերը հռոմեական ծեսով պատարագ մատուցել կարողացող քահանաների բացակայության պատճառով՝ տեղափոխվել են Հին Արևելյան ծեսի եկեղեցի, սակայն ֆրանսիացի նախնիների հիշատակը պահպանվել է։ Եվ, իհարկե, հենց ֆրանսիացիներին էր ձեռնտու Օսմանյան կայսրության սրտում ազդեցության կղզիներ ունենալու համար քաջալերել ու աջակցել դրան։ Կարճ ասած, սա է։
—«Պյեր դ’ Ավիտին հայերի մասին» վերնագրով Ձեր հայտնի հոդվածում Դուք գրում եք այն մասին, որ XVII դարում «Ադրբեջան» անվանումը արդեն բավականին հին է եղել, և որ այն, հակառակ ստուգաբանական վեճերի՝այդ ժամանակ արդեն ունեցել է իր պետականությունը...
—Այո, այդ մասին ես մանրամասն գրել եմ այդ հոդվածում և ուզում եմ հիշատակել, որ հայտնի «Ժան Շարդենի օրագրում»- ( (Journal du voyage du Chevalier Chardin en Perse et aux Indes Orientales) հեղինակը ընթերցողին առաջարկում է «Ադրբեջան» անվանման բացատրության այդ ժամանակ հայտնի մի քանի տարբերակներ։ Ուշագրավ է, որ տեղացի բնակիչները Ադրբեջանը անվանել են ճիշտ այնպես, ինչպես այն անվանել են նաև Եվրոպայում, սա Ասիայի և հատկապես Կովկասի տարածաշրջանի համար հազվագյուտ համընկնում է. Հայաստան և Վրաստան ինքնանունները չեն համընկնում այդ երկրների միջազգայնորեն ընդունված անվանումների հետ, ոչ նախորդ դարերում, ոչ էլ այժմ։
—Մի շարք հայկական աղբյուրներում նշվում է, որ հայկական էթնոսի կազմավորումը տեղի է ունեցել մեր թվարկությունից առաջ XIII և VI դարերի միջև։ Իսկ Դուք ի՞նչ կարծիքի եք։
—Իմ կարծիքով, դա տեղի է ունենում ավելորդ և բոլորովին ոչ գիտական «եռանդից»։ Սա հաճելի հեքիաթ է, որպեսզի փարատել իր ճշմարիտ անցյալի նկատմամբ մեր ժողովրդի առողջ հետաքրքրությունը։
—Այսինքն դա տեղի է ունեցել շատ ավելի ու՞շ։ Հատկապես ե՞րբ։
—Հայ ժողովուրդը վերջնականապես ձևավորվել է միայն XIX դարի վերջին։
—Ինչու՞ են հայերը իրենց անվանում հայ։ Օրինակ հայ պատմաբանները պնդում են, որ այդ բառը ծագել է Հայասա կայսրության անունից, որի մասին, իբր մանրամասն պատմվում է մեր թվարկությունից առաջ 1500-1290 թթ. հին խեթական սեպագրերում։
—Սա ոչ այն ինչ է, քան ենթադրություն, որի հաստատումը ոչ մեկին չի հաջողվել և չի հաջողվի՝ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով։ Այս ամենը դատարկ խոսակցություններ են, որոնք դարձյալ նախատեսված են մարդկանց ուշադրությունը ճշմարտությունից շեղելու համար։
—Այդ դեպքում, որքանով են իրականությանը համապատասխանում Ձեր հայ գործընկերների պնդումները այն մասին, որ հայոց լեզուն գենետիկական կապ ունի հունարեն և հնդկաիրանական լեզուների հետ և որ նախահնդեվրոպական լեզուն ծագել է Հայկական բարձրավանդակում։
—Սա չափազանց բարդ և ծավալուն հարց է, որպեսզի այն բարձրացնել տվյալ ձևաչափում։ Եթե այս հարցը քննարկենք, ապա անհրաժեշտ է այդ քննարկումները հասցնել տրամաբանական ավարտին։ Կարող եմ ընդամենը ասել, որ ժամանակակից լեզվաբանները այս, կամ այն պատմական ժամանակաշրջանում հայոց լեզվի վիճակի մասին դատողություններ են անում՝ չունենալով բավարար քանակությամբ ձեռագիր տեքստեր, կամ, ընդհանրապես՝ չունենալով։ Երբեմն ժամանակակից գիտնականները իրենց թույլ են տալիս եզրակացություններ անել իրենց նախորդածների եզրակացությունների հիման վրա, ովքեր երդվելով հավաստիացրել են, որ իրենց մոտ նման ձեռագրեր եղել են։ Լեզուների ձևավորման գործընթացը՝ մարդկության պատմության ամենամութ կողմերից մեկն է։ Ավաղ, կան մարդիկ, ովքեր ձգտում են մեզ համոզել, որ արդեն ամեն ինչ պարզաբանել են, և մեզ «սնուցել» իրենց վաղահաս եզրակացություններով։
—Դուք համաձայն եք արդյո՞ք ադրբեջանցի պատմաբանների եզրակացությունների հետ այն մասին, որ կովկասյան Հայաստանը՝ արհեստական բնույթով Ադրբեջանի հողերում ստեղծված հայերի հայրենիքն է։ Ինչպես նաև նրա հետ, որ Անատոլիան և Հարավային Կովկասը չեն հանդիսանում հայերի պատմական հայրենիք, նրանք ունեցե՞լ են անկախ պետություն։
—Ոչ, համաձայն չեմ, ոչ ոք մեզ հատուկ ինչ որ տեղ չի բերել։ Պատասխանը այստեղ թաքնված է ոչ թե ժողովուրդների տեղափոխությունների, այլ անվանումների, ավելի ճիշտ նոր անվանումների ի հայտ գալու հետ։ Ադրբեջանում ապրել են տարբեր դավանանքի մարդիկ։ Նրանց շարքոմ եղել են քրիստոնյաներ։ Այդ քրիստոնյաների մի մասին որոշակի պահի սկսել են անվանել հայեր։ Նրանք ոչ մի տեղից չեն եկել։ XIX դարի սկզբին վերաբնակեցման դեպքը, որպես Ռուսական կայսրության և Շահի պետության միջև քրիստոնյա և մահմեդական բնակչության փոխադարձ փոխանակման դեպք՝ դա եզակի դեպք է, այն կարող է սկզբունքայնորեն փոխել էթնիկ քարտեզը, բայց միայն որոշ տարածաշրջաններում։
Ես հավատարիմ եմ իմ կարծիքին, որը բազմիցս արտահայտել և բացատրել եմ. հայերը և ադրբեջանցիները ունեն միևնույն էթնիկական արմատներ և, անշուշտ կապված են բազմադարյա ազգակցական կապերով։ Երկու երեք դար առաջ մեզ տարբերել են միայն լեզուն և կրոնը, այսօր այդ տարբերությունները, անշուշտ ավելի շատ են։ Մեր կողմից հոգևոր, մշակութային և գաղափարախոսական մեկուսացման մեջ անցկացված ժամանակը անում է իր գործը։
—Հիմնավորված են արդյո՞ք հայ պատմաբանների պնդումները այն մասին, որ Հայաստանը եղել է քրիստոնեությունը ստացած առաջին պետությունը։
—Նախ, չկա ոչ միայն նրա հաստատումը, որ Հայաստանը եղել է այդ գործում առաջինը, այլ նաև այն, որ նշված ժամանակ՝ IV դարում այն եղել է պետություն։
Երկրորդը, չկան հաստատումներ, որ այդ հողերում որևէ մեկը ընդհանրապես ընդունել է այդ նույն քրիստոնեությունը, որը մեզ այսօր հայտնի է։ Հայ պատմաբանների տարբերակը, որը Դուք հիշատակեցիք, ունի բացառապես քարոզչական ձևակերպում, բայց այն չափազանց հեռու է գիտականից։
—Դուք ունեք 1915 թվականի իրադարձությունների չափազանց հետաքրքիր տեսլական, որոնք հայերը անվանում են «ցեղասպանություն»։ Դուք համարում եք, որ «ցեղասպանության» գործընթացը սկսվել է ոչ թե 100 տարի առաջ, այլ հենց «ցեղասպանություն» խոսքի և հասկացության հետ, որը այսօր էլ շարունակվում է։ Դուք ի՞նչ եք ուզում դրանով ասել։
—Ուզում եմ ասել, որ այն պահից, երբ 1940 թվականներին մեզ ասացին, որ մենք դարձել ենք «ցեղասպանության» զոհ, մենք դադարեցինք նորմալ մարդկային կյանքով ապրել, որովհետև այդ պահից սկսած, մենք մեր կյանքը նվիրեցին «ցեղասպանության» ճանաչմանը, մենք բառացիորեն սոսնձվել ենք այդ խոսքին, և նա մեզ ամեն ուր քարշ է տալիս իր հետևից։ Պատմությունը լի է արյունով, վշտով, արցունքներով։ Բայց, եթե մյուս ժողովուրդները վաղուց դուրս են եկել իրենց ողբալի անցիալից, մենք ընդհակառակը՝ գնալով ավելի խորն ենք ընկղմվում դրա մեջ։
Բացի նրանից, փաստերը, որոնք թափահարում են մեր պատմաբանները, փորձելով աշխարհին ապացուցել, որ ցեղասպանությունը այնուամենայնիվ եղել է, շատ հաճախ փաստեր չեն հանդիսանում։ Այո, մարդիկ զոհվել են։ Հայերը զոհվել են թուրքերի ձեռքով, թուրքերը զոհվել են հայերի ձեռքով, թուրքերը և հայերը զոհվել են քրդերի ձեռքով և այլն։ Բայց եթե նպատակ դնել և գտնել այդ դժբախտությունների պատճառները, ապա մենք կգտնենք նաև հայերին, որոնք մասնակցել են Օսմանյան պետության քայքայմանը, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել են Օսմանյան կայսրության թշնամիների՝ եվրոպական պետությունների օգտին։ Եվ սա դարձյալ մութ պատմություն է, որից քաղաքական գործիչների մեկից ավելի սերունդներ փորձում են օգուտ քաղել։
Նախագահ Էրդողանը հիանալի առաջարկություն է արել. եկեք բացենք արխիվները և միասին պարզաբանենք։ Նրա դիրքորոշումը պարզ է. նա ճշմարտությունից չի վախենում։ Ճշմարտությունից վախենում են նրանք, ովքեր հաջողությունների են հասել կեղծիքի արտադրման մեջ։ Իսկ թուրքերը չեն ժխտում, որ իրենց հայ եղբայրների հետ XX դարում ողբերգություն է տեղի ունեցել։ Եվ ամեն տարի, ապրիլին նրանց մոտ սուք է։ Նրանք հիշում են այդ մասին։ Էլ ի՞նչ է հարկավոր։ Շա՞տ գերմանացիներ են գալիս հունիսի 22-ին զոհված սլավոնականների հուշարձանների մոտ...
—Ըստ Ձեր գիտական եզրակացությունների, XIX դարում հայերի թշնամիներ են դարձրել թուրքերին, XX դարում՝ ադրբեջանցիներին, իսկ այժմ ատելության մանրեներ են ներարկում ռուս ժողովրդի նկատմամբ։ Դուք նկատի ունեք հայ ազգայնամոլների՞ն, նրանց, ովքեր ատելություն են սերմանում ժողովուրդների միջև։
—Ոչ։ «Հայ ազգայնամոլներ» խոսքը ոչ մի բան չի նշանակում։ Ոչ ոք մինչև վերջ չի հասկանում, թե ովքեր են այդ հայ ազգայնամոլները, որտեղ է նրանց շտաբը, ինչպես են նրանք որոշումներ ընդունում, ինչպես են դրանք կատարում և այլն։ «Հայ ազգայնամոլները» քարոզչական տերմին է, նրանում չկա կնկրետիկա։ Իմ ողջ աշխատանքը ուղղված է նրան, որպեսզի գտնել մեր ժողովրդի գիտակցության մանիպուլացիայի աղբյուրը։ Եվ հասկանալու համար, թե որտեղ է նա այսօր գտնվում, հարկավոր է հասկանալ, թե նա որտեղ է գտնվել առաջ, որտեղ է եղել ամենասկզբում։
—Դուք բազմիցս արտահայտվել եք այն մասին, որ Ղարաբաղը հանդիսանում է ադրբեջանական հող, ինչի պատճառով ենթարկվել եք հայրենակիցների քննադատություններին։ Մինչդեռ հայկական ազգայնամոլությունը վտանգավոր բան է։ Դուք չե՞ք վախենում։
—Վախենում եմ։ Բայց ես վախենում եմ նրանցից, ովքեր մեզ մանիպուլացիայի են ենթարկում։ Նրանք խելոք մարդիկ են, և նշանակում է, որ նրանք գիտեն, որ ինձ, կամ իմ շրջապատին հասցված ցանկացած վնաս միայն կբազմապատկի հայ ժողովրդի վրա իմ ազդեցությունը։ Ես վախենում եմ տգետ և իմպուլսիվ մարդկանցից։ Նրանք, անշուշտ, վտանգավոր են։ Տա աստված, որ ամեն ինչ լավ լինի։
—Հաճա՞խ եք գնում Հայաստան։ Վերջին անգամ ե՞րբ եք եղել այնտեղ։
—Շատ վաղուց։ Չէ որ ես Հայաստանից չեմ։ Ես այնտեղ աշխատել եմ 1985-87 թվականներին, այնուհետև վերադարձա Խարկով։ Իսկ երբ 1988 թվականին Հայաստանում երկրաշարժ տեղի ունեցավ, ես գնացի Լենինական, որպեսզի օգնեմ մաքրել փլատակները։ Այդ ժամանակներից ի վեր ես չեմ եղել Հայաստանում։
—Իսկ շա՞տ հայ ընկերներ ունեք։
—Բավականին։ Չնայած ես սկզբունքայնորեն շատ ընկերներ չունեմ։
- Ներկայիս հետկոնֆլիկտային շրջանում ի՞նչ հետևություններ պետք է անի Հայաստանը։
-Ինձ համար ակնհայտ է մի սխալ՝ դա պատմության նկատմամբ մեր վերաբերմունքն է։ Այն չափազանց մակերեսային է և անլուրջ։ Բայց գլխավորը՝ խաղաղության վերականգնումն է։ Կարծում եմ, իրենք ինքնուրույն կորոշեն, թե ինչպես անեն դա։ Այս հարցում կարևոր է սթափ նայել իրերին, և ամեն ինչ կստացվի։
-Մեր ժողովուրդների համար մեկ տարածաշրջանում խաղաղ գոյակցելու շանս կա՞։
-Վստահ եմ, որ կա:
-Շնորհակալություն ձեր օբյեկտիվ կարծիքի համար։