twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մոնո-Հայաստան և արհամարհանքի մանդատներ Փաշինյանի բեռլինյան սադրանքը

04 Մարտի 2023 22:06

Բեռլինում պաշտոնական այցով գտնվող Փաշինյանը ուշագրավ հայտարարություն է արել. «Կուզենայի ասել նաև մի բան, որը անմիջական կապ չունի խնդրի հետ, բայց կապված է մեր տարածաշրջանային իրավիճակին, քանի որ Ադրբեջանի ներկայացուցիչները հաճախ ասում են, որ Հայաստանը. մոնոէթնիկ երկիր է և դա ներկայացնում են որպես շատ բացասական փաստ։ Ուզում եմ նշել, որ մեր խորհրդարանում կան մանդատներ, որոնք նախատեսված են ազգային փոքրամասնությունների համար, և դա պարտադիր է։ Մեր Սահմանադրության համաձայն՝ ազգային փոքրամասնություններն ունեն մանդատ մեր խորհրդարանում։ Կան ռուսների, ասորիների, քրդերի, եզդիների ներկայացուցիչներ։ Ի դեպ, եզդիները մեր երկրի ամենամեծ ազգային փոքրամասնությունն են, և հիմա մենք, կարծեմ ունենք չորս երաշխավորված, պարտադիր մանդատ ազգային փոքրամասնությունների համար, և եթե չեմ սխալվում, Ադրբեջանի խորհրդարանում չկան զգային փոքրամասնությունների համար մանդատներ»։

Չէի ցանկանա մանրամասն պատասխանել քաղաքական ծաղրածուի այս զրպարտությանը, որպեսզի չընդունել նրա խաղի կանոնները։ Սակայն, տհաճությամբ, դա ստիպված եմ անել, որպեսզի լույս սփռել մեր օտարերկրյա ընթերցողների համար և մերկացնել Ադրբեջանում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների հետ կապված խնդիրների գոյության մասին Հայաստանի վարչապետի ակնարկները։ Առավել ևս, հայկական պետության մոնոէթնիկ բնույթի թեման արժանի է առավել մանրամասն լուսաբանման, և մենք, իհարկե, կօգտվենք Փաշինյանի փոխանցումից, որպեսզի այս թեմայի շուրջ մի փոքր ավելի մանրամասն խոսել։

Սկսենք Միլլի Մեջլիսում (Ադրբեջանի խորհրդարան) ազգային փոքրամասնությունների համար քվոտաների հարցից։ Հայաստանի վարչապետի ստոր զրպարտության համաձայն՝ նման քվոտաների բացակայությունը վկայում է ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտումների մասին։ Սկզբի համար արձանագրում ենք այն փաստը, որ ադրբեջանական օրենսդրությունը իրոք չի նախատեսում Միլլի Մեջլիսում քվոտներ ազգային փոքրամասնությունների ներկայացուցչության համար։ Բայց սա Ադրբեջանի ոչ թե թուլությունը, այլ ուժ է։ Նման մոտեցումը չի հանդիսանում քաղտեխնոլոգների հորինվածք, այլ կազմավորվել է մեր հողի վրա տարբեր էթնիկ խմբերի համակեցության դարավոր ավանդույթների արդյունքում, դարձել է մեր տարածաշրջանում բնակվող ժողովուրդների միավորման արդյունքը և ըստ էության ցուցադրում է անշուշտ մեծ և անկեղծ հարգանք Ադրբեջանի բոլոր ազգությունների նկատմամբ, քան կոպիտ ձևական «ահա՛ ձեզ ձեր մանդատները»:

Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությունը հռչակում է. «Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի պատգամավորներն ընտրվում են մաժորիտար ընտրական ընտրակարգով և ազատ, անձնական և գաղտնի քվեարկությամբ համընդհանուր, հավասար և ուղղակի ընտրություններով»: Եվ հետո. «Ադրբեջանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով իրավունք ունի մասնակցելու ընտրություններին, կարող է օրենքով սահմանված կարգով ընտրվել, որպես Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր»։

Գործնականում դա նշանակում է, որ ազգային փոքրամասնություններով կոմպակտ բնակչությամբ շրջանները, որպես կանոն, ընտրում են տեղական համայնքի ներկայացուցչին կամ բնիկին, որն ինքնին խորհրդարանում տեղեր է ապահովում այս համայնքի համար: Սակայն ոչ ոք ընտրողին սկզբունքորեն չի պարտադրում ընտրել իր էթնիկ խմբի ներկայացուցչին։ Նախընտրական պայքարում, նման բնույթով, օրինակ ավարներով բնակեցված գյուղում հեշտությամբ կարող է հաղթել էթնիկ անձնավորությունը։

Քվոտաների առկայությունը որոշ չափով նույնիսկ կարող է վնաս պատճառել Ադրբեջանում ազգամիջյան հարաբերությունների ոգուն։ Մենք, Ադրբեջանի քաղաքացիներս՝ մեկ ընտանիք ենք։ Երբ Միլլի Մեջլիսում ելույթ է ունենում պատգամավոր թալիշը, կամ պատգամավոր լեզգին՝ նա չի սահմանափակվում նեղ էթնիկ շահերով, իրեն չի առանձնացնում ադրբեջանական մեծ ընտանիքից։

Ադրբեջանում փաստորեն գործերի դրվածքը այնպիսի բնույթ ունի, որ էթնիկ բաղադրիչը խիստ նկատելի չէ, դա նույնիսկ համարվում է վատ վարվելաձև։ Սա պարզապես գոյության մի այլ մակարդակ է, որը դժվար է ընկալվում էթնիկ ինքնության վրա փակված հասարակության ներկայացուցիչների կողմից։

Ընդհակառակը, Հայաստանի օրենսդրության մեջ քվոտաների առկայությունը հաստատում է հասարակության տարանջատումը ճնշող մեծամասնության և աննշան փոքրամասնության վրա, և ավելի շուտ կոչված է ստվերոտել և շաղակրատել հայկական պետականության մոնոէթնիկ էությանը։ Հայաստանի սահմանադրության նախաբանը պարունակում է հետեւյալ խոսքերը. «Հայ ժողովուրդը ... իրագործելով իր ազատատենչ նախնիների կտակը»։ Առկա է մեկ եզակի ազգի շղարշ։ Օտարերկրացիներն այստեղ տեղ չունեն, և այստեղ ոչ մի մանդատ չի խանգարի նրանց տեսնել այս էությունը։

Ադրբեջանը իրականում և ըստ էության ինքնաբավ բազմազգ պետություն է և չի պատրաստվում հանուն եվրոպական ամեն տեսակի հանձնաժողովների աչկակապությանը՝ զբաղվել ձևամոլական իրարանցումով։

Այստեղ կարծես թե ամեն ինչ հասկանալի է։ Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի խորհրդարանի տխրահռչակ մանդատների մասին։ Ինչո՞վ է, փաստորեն, այդպես հպարտանում Հայաստանի ղեկավարը։ Եկեք պարզաբանենք դա:

Հայաստանի խորհրդարանում, որը բաղկացած է 107 մանդատից, կա ընդամենը 4 մանդատ՝ յուրաքանչյուր համայնքին մեկական։ Սա նշանակում է, որ ամենամեծ համայնքի նկատմամբ, որը հանդիսանում են եզդիները՝ դրսևորվում է խտրականություն։ Ինքներդ դատեք. 2021 թվականի դրությամբ Հայաստանում բնակվում էր 35 հազար 308 եզդի, 11 հազար 911 ռուս, 2 հազար 769 ասորի և 2 հազար 162 քուրդ։ Այսինքն՝ եզդիները 3 անգամ շատ են ռուսներից, տասնհինգ անգամ շատ են ասորիներից ու քրդերից, բայց դրանով հանդերձ նրանք, ինչպես մյուսները, ունեն միայն մեկ մանդատ։ Շատ չէ։

Փաշինյանն առաջինը չէ, որ փորձում է դուրս գալ մոնոէթնիկականության համր կշտաբանքի իրավիճակից։ Նրան նախորդած Սարգսյանը նույնպես փորձել է դա ինչ-որ կերպ անել... և նույնպես հայտնվել է ջրափոսի մեջ՝ անուղղակիորեն նույնիսկ հաստատելով հայերի վերաբնակեցումը ադրբեջանական հողերում։ Եկեք հիշենք, թե դա ինչպես է եղել։ Ուրեմն, 2015 թվականն է, Սարգսյանը հարցազրույց է տալիս Վլադիմիր Պոզներին։

Ահա այդ հարցազրույցի ինչպես տեսանյութի, այնպես էլ տեքստային տարբերակի հղումը: Ստորև մեջբերենք նաև մեզ հետաքրքրող հատվածի տեքստը (տեսանյութում 42:31 - 44:20 րոպպեները):

«Վ. ՊՈԶՆԵՐ. Ես իմացել եմ, որ Հայաստանում բնակչության 98%-ը՝ հայեր են։ Այսինքն սա շատ հազվագյուտ մոնոէթնիկ երկիր է, ինչը ձեզ ազատում է ներգաղթի և բախումների խնդիրներից, որոնք կան շատ այլ երկրներում։ Բայց կա մեկ այլ խնդիր. Հայաստանում ապրում է ընդամենը 3 միլիոն հայ, իսկ ինչ-որ տեղ ապրում է 8 միլիոն։ Եվ Դուք այդ սփյուռքի մասին ասել եք. «Սա մեր ցավն է։ Դրա հետ մեկտեղ, սա մեր հպարտությունն է։ Այս ռեսուրսի նույնիսկ 10%-ի օգտագործումը կարող է Հայաստանը վերածել ամենաբարեկեցիկ պետություններից մեկիե։ Մեզ ռայժմ դա չի հաջողվում»։ Հիմնական պատճառը՝ ինչու՞ չի հաջողվում։

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. Մինչ այս բարդ հարցին պատասխանելը, կուզենայի վերադառնալ առաջին մտքին, որի մասին Դուք ասացիք. որ Հայաստանը՝ մոնոէթնիկ հանրապետություն է։ Իսկ Դուք երբևէ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք. իսկ ինչո՞ւ է Հայաստանը մոնոէթնիկ։

Վ.ՊՈԶՆԵՐ. Ոչ, չեմ հարցրել:

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. Իսկ ես ինքս ինձ համար գտել եմ պատասխանը։ Միգուցե, սխալ: Որովհետև ցարական Ռուսաստանը վստահ էր կայսրին հայերի հավատարմության մեջ, ուստի չի եղել Հայաստանը այլ ազգություններով բնակեցնելու անհրաժեշտություն, դրանով որպեսզի նրանք հենակետ հանդիսանային ռուսական բանակի համար»։

Ինչպես ասում են՝ գողի գլխարկը վառվում է, կամ ուզում էր, որ լավ լինի, բայց ստացվեց, ինչպես միշտ։ Նախ, Հայաստանի նախկին ղեկավարը խոստովանում է, որ Ռուսաստանը կովկասյան հողերը բնակեցրել է «այլ ազգություններով»։ Եթե մտածեք դրա մասին, ապա միանգամայն տրամաբանական է, որ կրոնական ոգով տոգորված կայսրությունների դարաշրջանում դրանք պետք է լինեին ուղղափառ Ռուսաստանին հավատարիմ քրիստոնյա ժողովուրդներ։ Սակայն, բացի հայերից, Կովկասում կա միայն երեք քրիստոնյա ժողովուրդ՝ վրացիներ, աբխազներ և օսեր։ Բայց ոչ մեկը, ոչ մյուսը, ոչ էլ երրորդը կոմպակտ չեն ապրում նախկին մահմեդական խանությունների հողերում։ Իսկ տես, հայերը զարմանալի կերպով ապրում են։ Այսինքն, Սարգսյանի դատողությունները պետք է կարդալ հակառակ ձևով։ «Ցարական Ռուսաստանը վստահ էր կայսրին հայերի (քրիստոնյաների) հավատարմության մեջ, և, հետևաբար, հենց նրանցով բնակեցվեցին ադրբեջանական (մահմեդական) խանությունների հողերը»:

Հայաստանի նախկին նախագահի այս պատասխանը հատկանշական է նաև նրանով, որ դա հանդիսանում է հայկական նախագծի ղեկավարների քվազի ինտելեկտի բուն էությունը։ Նրանք իսկապես կարծում են, որ բոլորը նրանց հավատում են, և որ բոլորին կարելի է խաբել։ Ի դեպ, բավականին հետաքրքիր է Պոզների դեմքի արտահայտությունը, կարծես ինչ-որ վատ բան է նա զգացել…

Իսկ ճշմարտությունը կայանում է նրանում, որ ինքնին հայերը երկար ժամանակ եղել են ազգային փոքրամասնություն ժամանակակից Հայաստանի տարածքում։ Անցկացնելով էթնիկ զտումների քաղաքականություն՝ հայերը հասան Արևմտյան Ադրբեջանից ադրբեջանցիների արտագաղթի և դրանով իսկ դարձան ճնշող մեծամասնություն այս հողերում։ Իսկ այժմ լոյալ եվրոպացիների համար հայկական ողջ ֆոկուսը կայանում է նրանում, որ Հայաստանում կան մանդատներ ազգային փոքրամասնությունների համար, բայց ինքնին ազգային փոքրամասնություններ գործնականում չկան։ Մինչդեռ Ադրբեջանը ամեն կերպ նպաստում է այդ անհամատեղությունների լուծմանը։ Տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ կվերադառնան Արևմտյան Ադրբեջանի պատմական հողեր, և կկազմեն Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը։ Գործընթացը, կարելի է ասել, արդեն սկսվել է։

P.S. Հայերը հատկապես դժգոհ են ռազմական գործողությունների դեպքում՝ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների դիմադրության օջախներ ստեղծելու իրենց ծրագրերի ձախողումից: Ըստ ամենայնի, հայկական հետախուզության գործակալները պարբերաբար հաղորդում էին էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջանների ապստամբության պատրաստակամության մասին։ Դե էլ ինչ ապստամբության մասին է խոսքը՝ հայերը չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ բացառապես բոլոր էթնիկ խմբերի զավակները ոտքի են կանգնել հայրենիքի պաշտպանության համար և իրենց կյանքը տվեցին հանուն հայրենի Ադրբեջանի։ Էթնիկ շովինիզմի բացիլով վարակված հայերը չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է լինել քուրդ, թալիշ, լեզգի, ավար, հրեա կամ ռուս և դրանով հանդերձ իրեն զգալ ադրբեջանցի։ Նրանք մինչև հիմա չեն հասկանում, որ Ադրբեջանը՝ ուրիշ քաղաքակրթական մակարդակ է, ավելի բարդ համակարգ է։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ իրենց համար։

Caliber.Az
Դիտումներ: 197

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Հայաստան. Ադրբեջանի հետ նոր պատերազմի վերջին նախապատրաստումներ Caliber.Az-ի բացառիկ տվյալներ

639
11 Մարտի 2025 18:09
2

Արկադի Ղուկասյան. «մեծ Հայաստանի մասին» գաղափարը հեքիաթ է

260
10 Մարտի 2025 15:32
3

Պետական հանձնաժողով. Ղարաբաղում 23 զանգվածային գերեզման է հայտնաբերվել

229
10 Մարտի 2025 12:03
4

Բայրամովը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտների մասին

167
11 Մարտի 2025 13:54
5

Էրդողանը բացահայտում է Ալիևի հետ զրույցի թեմաները

158
11 Մարտի 2025 10:10
6

Արկադի Ղուկասյան. նրան, ով սպանում է կնոջը, երեխային կամ տարեց մարդուն, չի կարելի մարդ անվանել ԼՈՒՍԱՆԿԱՐ

146
11 Մարտի 2025 10:47
7

Խանքենդիում քանդում են «անջատողականների բույնը» ՏԵՍԱՆՅՈՒԹ

145
12 Մարտի 2025 17:47
8

«Ադրբեջանը կարող է կիսվել Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման իր փորձով» Ռաբբի Զամիր Իսաևը՝ JPost-ին տված հարցազրույցում

134
12 Մարտի 2025 13:22
9

Հաջիզադե. Մենք Ֆրանսիայից պահանջում ենք դադարեցնել Ադրբեջանին նվաստացնելու իր արշավը

119
11 Մարտի 2025 09:30
10

Զվարճալի, բայց անօգուտ Հրեշներ, որոնք գրեթե անհետացել են

115
12 Մարտի 2025 18:38
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading