twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշները իր ամբողջ թերություններով Հայանպսատ հոտ Սենայի ափերից

17 Փետրվարի 2022 15:41

Ինչպես հայտնի է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կրթության, գիտության և մշակույթի հարցերով ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն է։ Կազմակերպության կողմից հռչակված նպատակներ են՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում պետությունների և ժողովուրդների համագործակցության ընդլայնման հաշվին խաղաղության և անվտանգության ամրապնդմանը նպաստելը։ Եվ, ուշադրություն, բոլոր ժողովուրդների համար, անկախ ռասայի, սեռի, լեզվի, կամ կրոնի խտրականության՝ արդարության և օրինականության, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ հռչակված իրավունքների և մարդու հիմնական ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ապահովվումն է։

Սակայն, ավաղ, այդ կազմակերպության գործունեությունը (հատկապես վերջին տարիներին) ավելի հաճախ լավ է թվում միայն թղթի վրա։ Իսկ թուղթը, ինչպես գիտեք, ամեն ինչին դիմանում է՝ նույնիսկ երկերեսանությանը։

«Մենք Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի (զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին-ծանոթ. խմբ.) համաձայն՝ շարունակում ենք աշխատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելությունը Լեռնային Ղարաբաղ ուղարկելու ուղղությամբ։ Հույս ունենք, որ այն շուտով հնարավոր կլինի, բայց տվյալ պահին դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Քննարկումները առայժմ շարունակվում են»,- «Արմենպրեսին» հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայության աշխատակից Թոմաս Մալարդը, ում անունը, որը մինչ այդ ընդամենը տառերի հավաքածու էր ընթերցողների մեծ շրջանակի համար, իրական ուրվագիծ ստացավ միայն այս հայտարարության շնորհիվ: Հայտարարություն, որն առնվազն անհեթեթություն է մի կազմակերպության համար, որի գործառույթը նշեցի քիչ առաջ։

«Մշակութային ժառանգությունը և պատմությունը չպետք է դառնան որևէ քաղաքական նպատակի գործիք։ Մեր բոլոր անդամ պետություններին կոչ ենք անում ողջ աշխարհում հարգել այդ սկզբունքը»,- հայտարարել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ավետաբերը։
Իսկ ինչ է, միթ՞ե որևէ մեկը Ադրբեջանում այլ կերպ է մտածում։ Կամ էլ կարող է այդ պաշտոնական Բաքուն չէր, որ ավելի քան քսան տարվա ընթացքում այդ «մշակութային ժառանգության պահապաններին» խնդրում, պահանջում էր իր մասնագետներին ուղղարկել Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքներ, որպեսզի նրանք համոզվեն, թե հայերը ինչեր են անում մեր մշակութային և պատմական ժառանգության հետ։ Կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ում չգիտե՞ն, թե ինչին են վերածվել մեր մզկիթները։ Կարող է նրանք տեղյակ չե՞ն եղել, թե ինչպես են հայերը հետևողականորեն ոչնչացրել մեր թանգարանները և ինչի են վերածել ողջ աշխարհում հայտնի Ազըխի քարանձավը։ Այդ կազմակերպության երկակի չափանիշների քաղաքականությունը փաստորեն մրցում է հայկական կեղծարարության հետ՝ այդ երկուսն էլ սահմաններ չգիտեն։

Չնայած, հայկական ֆանտազիայի՝ թռիչքը վաղուց կորցրել է իրականության զգացմունքը։

Դատեք ինքներդ, հարգելի ընթերցողներ։ Հայկական լրատվամիջոցներում հրապարակված տվյալների համաձայն՝ «Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի ԶՈՒ-ի վերահսկողության տակ է գտնվում մոտ 2 հազար հուշարձան. 13 վանական համալիր, 122 (!) եկեղեցի, 52 ամրոց, 523 (!) խաչքար և 4 մատուռ, 12 թանգարան (ընդհանուր՝ 20 հազար ցուցանմուշ)։ 122 եկեղեցի։ Թոմաս! սա դեռ առանց այն տարածքների, որոնք մինչև այժմ գտնվում են հայկական օկուպացիայի տակ։ Կես հազար խաչքար։ Սա նշանակում է, որ Ղարաբաղի յուրաքանչյուր երկու հարյուր մետրում խաչքարեր է շաղ տված, յուրաքանչյուր երկու կիլոմետրից հետո, այստեղ կարելի է մեկ եկեղեցի տեսնել։ Չնայած, երևի «խաչքարը» հայկական ականների նոր անունն է, իսկ «եկեղեցիները» զենքերի թաքստոցներն են, որոնք օկուպանտները լքել են սրընթաց փախուստի ժամանակ, որին կնախանձեին աշխարհում ամենահայտնի արագավազները։

Այո, Փարիզում նստած Թոմաս Մալարդը միգուցե տեղյակ չէ կենդանի մնալու համար այդ արագավազքերի հետաքրքրաշար մանրամասնություններին, բայց նա առնվազն պետք է իմանա, թե ինչու համար նրանք, ովքեր պատրաստ են յուրաքանչյուր գետաքարը «խաչքար» անվանել, բլորովին վերջերս գետաքարերի կույտերի էին վերածում ադրբեջանցիների տները։ Բոլորովին վերջերս նրանք գողանում տանում էին այն ամենը, ինչ հնարվոր էր վերցնել ադրբեջանական գերեզմանոցներից, չխորշելով նույնիսկ մարմարե սալիկներից աստիճաններ սարքելուն։ Որ նրանք տարիներով պլանաչափորեն հողի երեսից ջնջել են մզկիթները՝ չնայած աստծու տները, ինչպես գիտեք, ազգություն չունեն և դրանց դռները բաց են ցանկացած կրոնի ներկայացուցիչների համար։ Բայց ո՛չ հալևոր Թոմասը մասնավորապես, ո՛չ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդհանրապես չգիտես ինչու այդ մասին ոչինչ չեն ասում։ Հավասարապես նաև Հայաստանի կողմից ավելի վաղ օկուպացված տարածքներում մեր ժողովրդի մշակութային արժեքների բարբարոսաբար ոչնչացման առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի դիմումների անտեսումների ժամանակ։

Նման սադրիչ հայտարարություններ անելով, ինչի՞ է ձգտում ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Հայաստանում և Ղարաբաղի օկուպացիայի ժամանակ ադրբեջանցիների ժառանգության ոչնչացմանը ուշադրություն չդարձնող այդ կազմակերպությունը ունի արդյո՞ք՝ այժմ Ադրբեջանին ինչ որ բանի կոչ անելու բարոյական իրավունք։ Եվ ընդհանրապես, այդ երբվանից են ՅՈՒՆԵՍԿՕ-ում սկսել նման քաղաքական հայտարարություններ անել։

Ու՞ր մնացին այդ կազմակերպության նպատակների՝ արդարության և օրինականության, առանց ռասայի, սեռի, լեզվի, կողմնորոշման կամ կրոնի խտրականության՝ բոլոր ժողովուրդների համար իրավունքների համընդհանուր հարգանքի և մարդու հիմնական ազատությունների ապահովումը։ Միգուցե դրանք թաղված են այդ նույն 523 խաչքարների տակ, որոնց իրականության մեջ, համոզված եմ, նույնիսկ կասկածում են այդ նույն մոլեռանդ հայ ուռա-հայրենասերները։ Դե, ուրեմն մենք էլ պետք է կասկածենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի նկատառումների մեջ և թքել նման «նախաձեռնությունների» վրա, որոնք արվում են ամբողջ խորությամբ կոռումպացված մշակույթային արժեքների պաշտպանների կողմից, որոնց համար ժառանգել շատ ավելի հեշտ է, քան պաշտպանել ժառանգությունը։

Caliber.Az
Դիտումներ: 979

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Խոջալուի ցեղասպանություն. որոշ հանցագործությունների մանրամասն վերլուծություն «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

230
07 Մարտի 2025 17:57
2

Սահակաշվիլի. Մենք պետք է կապեր հաստատենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ

219
08 Մարտի 2025 14:23
3

Անօգուտ ներկայություն «Երրորդը պետք է հեռանա»

172
07 Մարտի 2025 15:14
4

Փաշազադե. Ադրբեջանի մոդելը կարող է օրինակ դառնալ ողջ աշխարհի համար

142
07 Մարտի 2025 11:25
5

Դավիթ Մանուկյանի խոստովանությունները. Ղարաբաղում Հայաստանից մոտ 10 հազար զինծառայող կար ԼՈՒՍԱՆԿԱՐ

123
07 Մարտի 2025 12:14
6

Ի.Ալիևը Մարտի 8-ի կապակցությամբ կիսվել է հրապարակմամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

108
08 Մարտի 2025 00:05
7

Թուրքիայում քննարկել են անվտանգության հարցերը Ադրբեջանի հետ հարաբերություններում

107
07 Մարտի 2025 09:17
8

Եղբայրությամբ ամրացված Բաքուն և Անկարան ամրապնդում են իրենց դաշինքը

103
07 Մարտի 2025 13:33
9

Ադրբեջան-Թուրքիա. եղբայրության և համագործակցության անխախտելիությունը Թեյմուր Աթաևի ակնարկը

103
07 Մարտի 2025 10:03
10

Զախարովա. Ռուսաստանում հարգանքով են վերաբերվում Հեյդար Ալիևի ժառանգությանը

94
07 Մարտի 2025 09:48
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading