twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Նա պետք է պատժվի Ո՞վ և ինչու է դոփում Ռուբեն Վարդանյանի համար

04 0Հոկտեմբերի 2023 17:36

Սա հույժ ուշագրավ պատմություն է։ Որի մասին իմաստ ունի սկսել պատմել այն պահից, երբ նրա գլխավոր գործող անձը ստացավ այն, ինչին արժանի էր, բայց ինչին նա ակնհայտորեն չէր սպասում։ Այսպես ուրեմն, սեպտեմբերի 27-ին, այսինքն՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի երրորդ տարելիցին, որի արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը և Հայաստանին ստիպեց կապիտուլյացիայի, տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողների զգոնության շնորհիվ բերման ենթարկվեց 1968 թվականին ծնված, մեր երկիր ապօրինի մուտք գործած և այսպես կոչված «լղհ-ի պետնախարարի» պաշտոնում «աշխատած» Ռուբեն Վարդանյանը։

Նա ձերբակալումը տեղի է ունեցել «Լաչին» սահմանային անցակետում, Ադրբեջանից Հայաստան փախչելու փորձի ժամանակ։ Վարդանյանը Բաքու է բերվել Պետական սահմանային ծառայության արագ արձագանքման ուժերի աշխատակիցների ուղեկցությամբ։ Նրա մինչև Բաքու ճանապարհորդությունը շատ ավելի քիչ ամոթալի ու հարմարավետ դուրս եկավ քան նախորդը, երբ Վարդանյանը Խանքենդիից Հայաստան տեղափոխվեց ռուս խաղաղապահների մեքենայով, թաքնվելով նրանց կեղտոտ սպիտակեղենի տակ։ Բայց սրանով Ռուբեն Կառլենովիչի համար բարի լուրերը ավարտվեցին։ Նա 4 ամսով կալանավորվել է։ Բայց արդյունքում նրան սպասում է շատ ավելի երկար բանտարկության ժամկետ։ Չէ որ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ահաբեկչության ֆինանսավորում, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցություն և պետական սահմանի ապօրինի հատում։ Նման ծանր հոդվածներով մեղադրվողները ոչ մի տեղ և երբեք «վրդովված հանրության» խնդրանքով ազատ չեն արձակվել։

Առավել ևս, որ Հայաստանում էլ, որի քաղաքացի է հանդիսանում Վարդանյանը, շատերը նույնիսկ հիմա չեն թաքցնում իրենց ուրախությունը նրա կալանավորման առնչությամբ։ Մասնավորապես, հայտնի հայ բլոգեր Ռոման Բաղդասարյանը Վարդանյանին անվանել է հեշտաբարո կնոջ որդի և երազում է, որ Ռուբեն Կառլենովիչը «սատկի Բաքվի բանտում»։ Ահա ձեզ համար դրա ևս մի օրինակ, որ Վարդանյանը Հայաստանի Հանրապետությունում ոչ մի լուրջ աջակցություն չունի։ Այդ մասին, ի դեպ, վկայում են նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները։ Դրանցում Ռուբեն Վարդանյանի կողմից աջակցված Նանե Թանդիլյանը, ով ներկայացնում էր «Երկիր կյանքի համար» կուսակցությանը, որի տարբերանշանի վրա պատկերված է Հայաստանը, Ղարաբաղը և Ադրբեջանի նախկինում օկուպացված յոթ շրջանները՝ չկարողացավ հաղթահարել Երևանի ավագանիում ներկայացվածության շեմը։ Նրան, պարզ ասած, հայ ընտրողները «սև քվե» տվեցին:

Այդ դեպքում ո՞վ է բղավում, պահանջելով ազատ արձակել իր հնարավորությունները ակնհայտորեն գերագնահատած այս խաբեբային։ Առաջին հերթին, իհարկե, Վարդանյանի ընտանիքի անդամներն են։

«Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք համաշխարհային առաջնորդներին, իրավապաշտպաններին և լրատվամիջոցներին՝ խնդրելով օգնել մեր հորը Ադրբեջանի տարածքում ապօրինի բանտարկությունից ազատելու համար...»,- ասվում է օլիգարխի երեխաների ուղերձում։

Դե իհարկե, աշխարհի առաջնորդներն ուրիշ անելիք չունեն, բացի մի կույտ սկանդալների մեջ խառնված Վարդանյանի գործով զբաղվելուց։ Նա, մասնավորապես, ընդգրկվել է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի պատերազմ հրահրողների ցուցակում։ Այսինքն՝ ռուսական ընդդիմությունը Վարդանյանին համարում է անձամբ ներգրավված ռուս-ուկրաինական պատերազմի հրահրման մեջ։ Այս գործող անձի մասին նույն կարծիքին է նաև ուկրաինական կողմը։ Եվ նա ունի դրա հիմնավորումներ: Մասնավորապես, հուլիսի վերջին հայկական «Արբատ» գումարտակը, որը մտնում էր «Պյատնաշկա» բրիգադի կազմում՝ ջախջախվել է ռազմաճակատի Դոնեցկի ուղղությամբ։ Իսկ ավելի վաղ «Արբատ» գումարտակի Ուկրաինա ուղարկելու ժամանակ նրա պարագլուխներից մեկը՝ Հայկ Գասպարյանը, ով նախկինում Ռուսաստանի Դաշնությունում մրցանակ էր ստացել, հպարտորեն պատմել էր այն մասին, թե նա ինչպիսի փորձ է ձեռք բերել, լինելով «Վագներ» մասնավոր զորախմբի անդամ։ Նա և «Արբատ» գումարտակում հավաքված հայերը հպարտանում էին նրանով, որ սպանում էին և ծրագրում շարունակել սպանել ուկրաինացիներին իրենց իսկ հողի վրա։

Իսկ ու՞մ են անվանել «Արբատ» գումարտակի հովանավորներից մեկին։ Ճիշտ է, Ռուբեն Վարդանյանին։ Հիշեցնեմ նաև, որ 2014 թվականին Դոնբասում դիվերսիոն գործողություններին ղեկավարած Հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ-ГРУ) նախկին գնդապետ Իգոր Ստրելկովը (Գիրկին) մի անգամ շատ հետաքրքիր խոստովանություն է արել Վարդանյանի անցյալի մասին։ Նա հայտնել է, որ Վարդանյանը հանդիսանում է այսպես կոչված, «ԴԺՀ»-ի նախկին ղեկավարի, իսկ այժմ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Դոնբասում անջատողականության հրահրման և 2014 թվականին Ղրիմի անեքսիայի համար պատասխանատու ուկրաինացի կոլլաբորացիոնիստներից մեկի՝ Ալեքսանդր Բորոդայի հովանավորներից մեկը։

Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ ուկրաինական «Խաղաղարար» կենտրոնը Վարդանյանին ներառել է իր ցուցակում և հայտարարել է նրա կողմից իրականացված կանխամտածված գործողությունները՝ Ուկրաինայի ազգային անվտանգության, խաղաղության, մարդկության անվտանգության և միջազգային իրավակարգի դեմ, ինչպես նաև այլ իրավախախտումների մասին։ Այնպես որ, ինչպես տեսնում ենք, Ուկրաինայում նույնպես կարող են ուրախանալ Վարդանյանի ձերբակալությամբ։

Հիշեցնեմ նաև, որ նա եղել է ռուսական առաջին ներդրումային բրոքերական ընկերություններից մեկի՝ «Տրոյկա Դիալոգ»-ի համահիմնադիր, ղեկավար և բաժնետեր։ 2019 թվականին լրագրողների համաշխարհային ցանցը (OCCRP) հրապարակել է «Տրոյկա Դիալոգ» օֆշորային ցանցի վերաբերյալ հետաքննությունը։ Ենթադրաբար, նրա միջոցով արտերկիր է փոխանցվել 4,6 միլիարդ դոլար։ Հասկանալի է, որ նման գլոբալ խարդախության մեջ ներգրավված անձը, ում անձնական կարողությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը, լուրջ կապեր ունի աշխարհի տարբեր երկրներում։ Այսպիսով, իր կեղտոտ փողերի շնորհիվ նա իր համար ստեղծել է «մեկենասի» և «մարդասերի», ինչպես նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրի համբավ։ Որի անդամներն այժմ բղավում են ի պաշտպանություն Ռուբեն Կառլենովիչի՝ պահանջելով ազատ արձակել նրան։ Նրանք միտումնավոր անտեսում են նրա անջատողական գործունեությունը, Ադրբեջանի պետության դեմ ուղղված կոչերով հայտարարությունները, հերթական «Նեմեսիս» գործողությունը կազմակերպելու նրա խոստումները, որն ուղղակի ահաբեկչական սպառնալիք է Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների համար։

Նրանց «կուրությունը» և «խուլությունը» հասկանալի են։ Վարդանյանը նրանց համար նա է, ով շռայլորեն գումարներ է նվիրել։ Այսպիսով, նրա մոտ ռոճիկի ցուցակում էին արեւմտյան քաղաքական գործիչներ, տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ, լրագրողներ և քաղաքագետներ։ Մասնավորապես, իր «Ավրորայի» միջոցով նա ֆինանսավորել է «Կարնեգի» հիմնադրամը, լրագրող Թոմաս դե Վաալին և շատ ուրիշներին։ Եվ հիմա նրանք, բնական է, որոշել են իրենց «բարերարին» պատասխանել փոխհատուցմամբ։ Պատահական չէ, որ Արևմուտքից բազմաթիվ ձայներ են գալիս ի պաշտպանություն «մարդասերի ու բարերարի»։

Բայց այս առումով իմաստ ունի խոսել ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի մասին, ով հաճախ է այցելել Victoria's Secret-ի նորաձեւության ցուցադրություններին, մոդելներին է հյուրընկալել Նյու Յորքի իր տանը և նրանց աշխատանքի է տեղավորել։ 2003 թվականին Էփշտեյնը 25 միլիոն դոլար է հատկացրել հայտնի մարդկանց և փոփ մշակույթի մասին «Radar» ամսագրի ֆինանսավորման համար։

Նա նվիրատվություններ է արել Նյու Յորքի նախկին նահանգապետ Էլիոթ Սփիցերին, Նյու Մեքսիկոյի նահանգապետ Բիլ Ռիչարդսոնին, Փալմ Բիչի ոստիկանության բաժանմունքին և նույնիսկ Հարվարդի համալսարանին: Բայց արդյունքում ի՞նչ տեղի ունեցավ։ 2008 թվականին Էփշտեյնը ձերբակալվեց և մեղավոր ճանաչվեց մարմնավաճառության կազմակերպման երկու մեղադրանքով։ Դատապարտվեց 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար և 13 ամիս գտնվում էր ազատազրկության մեջ, որից հետո ազատ է արձակվել մեղադրանքը ընդունելու մասին գործարքի շրջանակներում, երբ դաշնային պաշտոնյաները որպես նրա զոհ են ճանաչել 36 անչափահաս աղջիկներին, որոնց Էփշտեյնը հաշտարար պայմանավորվածության շրջանակներում վճարել է 50 000-ից մինչև 1 միլիոն դոլար։

Եվ նման օրինակները, երբ նրանք, ովքեր համարվել են «մեկենասներ», «մարդասերներ», «գեղեցկության գնահատողներ», ի վերջո, պարզվել է, որ հանցագործ են։ Ռուբեն Վարդանյանը՝ նրանցից մեկն է, ով անմիջապես հիմա խեղդվում է այդ լճակում։ Սա նրա գիտակցված ընտրությունն էր։ Նրան ոչ ոք զոռով, համենայն դեպս Ադրբեջանից, Խանքենդի չի ուղարկել։ Ոչ ոք նրա լեզուն, երբ նա սպառնում է Ադրբեջանին՝ չէր քաշել։ Ոչ ոք նրան չէր ստիպել ֆինանսավորել անջատողականներին ու զինյալներին։ Այս ամենը նա արել է ինքնուրույն։ Եվ նա ինքն է պատասխանատվություն կրելու իր արածների համար։ Մինչև վերջ, չնայած նրանց վայնասուններին, ում նա շռայլորեն փող է նվիրել։

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 228

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հակաադրբեջանական հոդվածին

101
22 Նոյեմբերի 2024 10:16
2

«Իրական» Հայաստանը և Երևանի իրողությունները Փաշինյանը շարունակում է խարխլել խաղաղությունը

78
23 Նոյեմբերի 2024 14:02
3

Միլլի Մեջլիսը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի մասին

75
22 Նոյեմբերի 2024 08:50
4

Յուղի փոխարեն թնդանոթնե՞ր Պատմության դասեր

75
22 Նոյեմբերի 2024 15:29
5

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, Բաստրիկինը և հակաադրբեջանական արշավը Քրեական գործ՝ «Yaşasın Azərbaycan!»-ի համար

70
22 Նոյեմբերի 2024 17:54
6

Աչքներին է երևացել... «Հին աշխարհի հիստերիկները»

57
22 Նոյեմբերի 2024 14:29
7

Հայաստանում եվրոպացի հետախուզները շարունակում են լրտեսել Ադրբեջանին Տեսանյութ սահմանից

55
22 Նոյեմբերի 2024 16:07
8

Ադրբեջանցի սահմանապահները պաշտպանում են նաև մշակութային հուշարձանները. Էլնուր Աբդուլլաև

45
23 Նոյեմբերի 2024 10:37
9

ԵԱԿ. Ադրբեջանը Հայաստանից կառուցողական մոտեցում է ակնկալում խաղաղ գործընթացում

39
22 Նոյեմբերի 2024 19:51
10

Թուրք նախարարը՝ Զանգեզուրի միջանցքով Հայաստանի հետաքրքրվածության մասին

39
22 Նոյեմբերի 2024 16:56
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading