twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..

Ալիևը՝ Բաքվի ռազմական շքերթում. կարևոր ուղերձներ է հղել

Վերլուծություն
A+
A-

Նապաստակներ, սողուններ և դասալիքներ Հայկական գոյության հայելապատկեր

04 Ապրիլի 2023 15:40

Վերջին օրերը Հայաստանում տարբերվեցին իշխող վերնախավի և ընդդիմադիր ուժերի միջև առճակատման աստիճանի աճով։ Ընդ որում, քաղաքական պայքարը, ինչպես 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո առաջին օրերին, տեղափոխվեց բռունցքա-դեմքային հարթություն։ Եվ իրադարձությունները ծավալվում են այնպիսի արագությամբ, որ դժվար է հետեւել։

Մարտի 31-ին Հայաստանի խորհրդարանի փակ նիստում պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն) և Մհեր Սահակյանի («Հայաստան» խմբակցություն) միջև վեճը վերաճեց ծեծկռտուքի, որի ընթացքում վերջինս ինչ-որ առարկայով հարվածեց Վարդանյանի հոնքին։ Դրանով հանդերձ, ագրեսիա դրսեւորած պատգամավորի մոտ ավելի ուշ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք։

Ապրիլի 2-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին քաղաքի կենտրոնում մոտեցել է ոմն Մհեր Մկրտչյան՝ բղավելով «դավաճան»։ Ի պատասխան՝ Սիմոնյանը իր թիկնապահներին հրամայել է ոլորել վիրավորողի ձեռքերը և, օգտվելով վերջինիս շարժիչ ֆունկցիաների կորստից, թքել է նրա դեմքին։ Ի դեպ, Սիմոնյանին վիրավորած անձը հանդիսանում է Կանադայի քաղաքացի և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մկրտիչ Մկրտչյանի որդին։ Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Սիմոնյանը տարօրինակ հանգամանքներում կոտրել էր նաև ձեռքը։

Իսկ այսօր էլ հայտնի դարձավ, որ անհայտ անձինք ծեծի են ենթարկել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտին։

Պետք է խոստովանել, որ «դավաճաններ» դանդաղ ֆլեշմոբը բավականին ջղայնացրել է Աննա Հակոբյանին, ով ելույթ ունենալով Տավուշում, հայտարարել է հետևյալը. «Հույս ունեմ, որ երբ ես ասում եմ «դավաճաններ», դա չպետք է լինի չափազանցություն, քանի որ մենք ունենք շատ դատապարտյալներ, հատկապես սպաներ։ Երբ ասում ենք «մահ դավաճաններին», մենք ինքներս մեզ չենք վերլուծում»։ Այնուհետև էլ ավելի կծու. «Մենք սիրում ենք ասել չափազանց պաթոսային խոսքեր, որպեսզի թաքցնել իրականությունը, բայց դա այնպիսին է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցել ենք 11 հազար դասալիք»։

Մեզ, անշուշտ դուր է գալիս, որ Հայաստանի առաջին տիկինը ճշմարտությունն է ասում իր ժողովրդին։ Պատերազմող բանակում դասալքություն բացահայտ ընդունելը՝ քաջություն է պահանջում: Ամուր նպատակադրվելով ասել միայն ճշմարտություն, և ոչինչ բացի ճշմարտությունից՝ Հակոբյանը շարունակել է ջարդուփշուր անել վայ-ռևանշիստներին. «Երբ Գերագույն գլխավոր հրամանատարը կամավորներին կոչ արեց կանգնել հայրենիքի պաշտպանությանը, նրանք չարձագանքեցին նրա կոչին։ Ես, որպես կին, որոշեցի ստեղծել խումբ և դա արեցի նրա համար, որպեսզի տղամարդիկ տեսնեն, թե ինչպես են կանայք զինված խմբեր ստեղծում և գնում իրենց պարտքը կատարելու։ Բայց տղամարդիկ վատ արձագանքեցին դրան»։ Ահա այսպես ուժգին է առաջին տիկինը խոցել համայն հայության «ինքնասիրությունը»։

Պետք է խոստովանել, որ չնայած Աննա Հակոբյանի ողջ ճշմարտացիությանը, նրա պատասխանը ասիմետրիկ է։ Որոշ խմբեր մեղադրվում են իշխող վերնախավին դավաճանելու մեջ, սակայն իր դառը հաբը ստացել է ողջ ժողովուրդը, այդ թվում նաև 2021 թվականի հունիսին Փաշինյանին վստահության մանդատ տված ընտրազանգվածը։

Հիշեցնենք, որ Հակոբյանը առաջին անգամը չէ, որ ցնցում է ժողովրդին։ Մարտի 8-ին, Կանանց տոնին, նա հանդես է եկել ինքնատիպ հայտարարությամբ. «Երբեք չեմ հանդիպել երջանիկ հայ կնոջ։ Մեզ դարերով միջնորդավորված սովորեցրել են, որ երջանկությունը մարմնավաճառների բաժինն է»։ Ու թեև միտքը պարունակում է իրականության տրամաբանորեն իմաստավորելու փորձ, այն մատուցվել է այնքան անշնորհք ու կոպիտ, որ շփոթեցրել է նույնիսկ մեզ՝ հակառակ կողմին։

Մեր կարծիքով, դժվար է՝ Հակոբյանի խոսքերի ու գործողությունների համար տրամաբանական հիմնավորումներ գտնել։ Մյուս կողմից, նա «թավշյա» թիմում միակ մարդն է, ով կտրում է ճշմարտությունը՝ ի տարբերություն իր ամուսնու և նրա ընկերների, ովքեր զբաղվում են միայն ցացրահարգ դեմագոգիկ հռետորաբանությամբ։ Հասկանալի է, որ նա իր գործողություններով գնալով ավելի է նյարդայնացնում հայ հասարակության ամենաարմատական հատվածին և նույնիսկ իր ամուսնու ընտրազանգվածին՝ մեծացնելով երկրի մարգինալացման ռիսկը։ Վերջին իրադարձությունները հիմնավորապես սնուցում են նման մտավախությունները:

Արդեն վերը նշված Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ հարձակման է ենթարկվել նաև Աշոտ Փաշինյանը։ Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակվել է ՀՅԴ-ից պատգամավորը, հարվածել նրան, ապա նապաստակի պես փախել է իր խմբակցություն, իսկ Երևանի կենտրոնում, մոտ 100 մետր հեռավորության վրա սադրանք է կատարել ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ, փորձելով նաև հարձակվել ՀՀ վարչապետի որդու վրա»։

Մի փոքր շեղվելով, նկատենք, որ «իր խմբակցությունը փախած նապաստակը» շատ հաջողված կերպար է և արժանի է ամբողջ աշխարհի քաղաքական սլենգնում ամենալայն օգտագործման։

Այնուհետև Սիմոնյանը անցնում է բուն էությանը. «Սա սադրանքների կազմակերպված շարք է, որի հետքերը, համոզված եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը իրեն սպասցնել չի տա։ Հայաստանը կմնա և կզարգացնի ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն կլինի»։

Ըստ ամենայնի, հայ քաղաքական գործիչը նկատի ունի Ռուսաստանին և նրա կողմից սատարվող Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքին, որի կազմի մեջ են մտնում նաև դաշնակները։ Ակնհայտ է, բանախոսը նկատի ունի, որ ռուսամետ ուժերին երկիրը ապակայունացնելու ազդանշան է տրվել: Մնում է սպասել, թե դրան ինչպես կարձագանքեն ԵՄ-ի առաքելության գործակալները:

Իր հերթին, Քոչարյանին մոտ կանգնած խմբերը նույնպես իշխող խմբին մեղադրում են դրսից վերահսկվելու մեջ։ Քոչարյանամետ բլոգեր և շուկայագետ Մինա Խաչատրյանը արդեն վաղուց է հայտարարում, որ Նիկոլ Փաշինյանը վերահսկվում է արտաքին ուժերի կողմից՝ կնոջ միջոցով (!): Ի պատասխան Աննա Հակոբյանի Տավուշում ունեցած ուսուցողական զրույցների՝ բլոգերը նրա հասցեին արտահայտվել է նրբացված հայհոյական խոսքերով, որոնցից ամենապարկեշտը եղել են՝ «գյուրզան», «մակական» և «սողունը»։ Քիչ առաջ Խաչատրյանը վրա է տվել նաեւ Աննա Հակոբյանի ամուսնուն՝ ելնելով կանացի համերաշխությունից՝ նրա համար ընտրելով ավելի կշռադատված արտահայտություններ. «...Նա այնքան խեղված է մտավորականորեն, ստոր է, զզվելի է, հոգեպես պակասամիտ է, էությամբ հաշմանդամ ու տգեղ է, որ հայ ժողովուրդը նրա հետ քարշ է գալիս, ինչպես մայրը հիվանդ ու թույլ երեխայի հետ»։

Վերջին պնդումը հետաքրքիր է և ոչ իմաստազուրկ: Փորձառու շուկայագետը բավական մոտեցել է էությանը և այնուամենայնիվ վախեցել է շարունակել իր միտքը: Փաշինյանը՝ ոչ թե պարզապես երեխա է, նա՝ հայ հասարակության հայելին է։ Հատկապես նա, հասարակությունն է՝ «մտավորականնորեն խեղված»։ Նրա ամենամեծ խեղվածքը՝ իր մեջ ագրեսիվ էքսպանսիոնիստական ուղերձ ներառող ազգային բացառիկության գաղափարախոսության մեջ է։

Մինչև վերջերս այս նախագիծը տարբեր աստիճանի հաջողությամբ վերելք էր ապրում: 1918 թվականին Ադրբեջանի հողերի վրա հաջողվեց ստեղծել պետություն։ 1920 թվականին, արդեն Խորհրդային Հայաստանին միացվեց Զանգեզուրը, իսկ 1990-ականների սկզբին հայերը օկուպացրին Ղարաբաղը։ 2020 թվականին Ադրբեջանի փառահեղ հաղթանակը նրանց համար աննախադեպ ուժի ցնցում էր։ Ժամանակակից հայ ժողովրդի կողմից ստեղծած միակ վեկտորը՝ օտար հողերի բռնագրավումը՝ ձախողվեց։ Ուրիշ գաղափարախոսություն հայերի մոտ չկա։ Հայկական կերպարի ողջ երևակայական գլամուրը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օգտագործման համար, միախառնված զոհի կարգավիճակի հետ և փոքր-ինչ հավասարակշռելով այն «քաջարի մարտիկների» կերպարի հետ, ովքեր կարողանում են ատամները ցույց տալ (Ղարաբաղի օկուպացիան), հոդս ցնցվեց փուչիկի պես: Հայկական նախագիծը դադարեց բրենդ լինելուց. Հայ հասարակությունը մնաց հայելու հետ դեմ առ դեմ։ Ելք չկա: Միայն ծամածռող սեփական արտացոլում:

Caliber.Az
Դիտումներ: 258

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Զինվորական շքերթ Բաքվում ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ/ ԹԱՐՄԱՑՎԱԾ

177
08 Նոյեմբերի 2025 13:24
2

Խոսքերի և սահմանի միջև Երևանի շտապողականությունը, Անկարայի սկզբունքայնությունը

152
06 Նոյեմբերի 2025 14:04
3

Հաղթանակի օրվա հինգերորդ տարեդարձը. Ադրբեջանի քաղաքական կուսակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել

138
07 Նոյեմբերի 2025 14:11
4

ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան եռանկյան սուր անկյունները Ալեքսեյ Նաումովը՝ Caliber.Az-ի եթերում

134
06 Նոյեմբերի 2025 17:34
5

Ալիևը՝ Բաքվի ռազմական շքերթում. կարևոր ուղերձներ է հղել

128
08 Նոյեմբերի 2025 15:57
6

Այսօր Պետական դրոշի օրն է

124
09 Նոյեմբերի 2025 12:03
7

Բաքվի դատարանում ներկայացվել են Արայիկ Հարությունյանի հանցավոր կազմակերպությանը միանալու վերաբերյալ ապացույցներ

121
06 Նոյեմբերի 2025 16:26
8

Վախը որպես ախտորոշում Սարգսյանը և ընկերկցությունը վախենում են Ադրբեջանի հետ խաղաղությունից

120
07 Նոյեմբերի 2025 10:51
9

Ադրբեջանի ԱԳՆ. Զանգեզուրի միջանցքն ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ

110
07 Նոյեմբերի 2025 18:28
10

Էջմիածինը՝ Կովկասում արտաքին ուժերի գլխավոր ֆորպոստ «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

99
07 Նոյեմբերի 2025 18:32
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading