twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Նիկոլ Փաշինյանի ոչ հասարակ հերկը Էմին Գալալիի մտորումները

21 Ապրիլի 2022 10:37

Իրոք անըմբռնելի են Աստծո ճանապարհները: Եթե մեկ-երկու տարի առաջ որևէ մեկը փորձեր ադրբեջանցիներին համոզել, որ նրանցից շատերը որոշակի ըմբռնումով և նույնիսկ ցավակցության պես ափսոսանքի նման մի բանով կվերաբերվեն հերթական «վարչապետին», այդ պատգամախոսը շտապ կարգով կուղարկվեր գժանոց։ Առավել ևս նրանից հետո, երբ Փաշինյանը՝ իսկ խոսքը նրա մասին է՝ պարեց Ջըդըր Դյուզում, հռչակեց Ղարաբաղի Հայաստանին պատկանելիությունը և ակտիվորեն աջակցեց ոչ պակաս այսպես կոչված «արցախի» այսպես կոչված խորհրդարանը Շուշա տեղափոխելուն։

Ինչ է, հարգելի ընթերցողներ, մոռացե՞լ եք։ Կհիշեցնեմ։ «Մեծ ստեղծագործողները» ընդունել էին աշխարհում ամենաօրինական և ամենաճանաչված (կռահեք, որն է) երկրի «ազգային ժողովի» Շուշա տեղափոխելու մասին ճակատագրափորլուծական... կներեք... ճակատրագրական որոշումը։ Արայիկ (զկրտող թութակ Արա՞ն, թե զկրտող անթև Իկա՞ր) անունով մարդը ազդարարել էր մեծ պլանների մասին. «Մեծ ջանքեր են ներդրվում Շուշայի նախկին փառքը վերադարձնելու համար։ Նախօրեին ես այցելեցի բերդաքաղաք՝ ուշադրության կենտրոնում պահելով մեկնարկված մասշտաբային շինարարական ծրագրի ակտիվ շարունակությունը»։ Ես հաճույքով կհայտնեի, թե ինչ և ինչով պետք է Արաիկուշկան պահի և ոչ թե ուշադրության կենտրոնում, այլև բոլորովին ուրիշ տեղում, բայց լավ վարքագծի կանոնները և Caliber.Аz-ի խմբագրի աչալուրջ աչքերը թույլ չեն տալիս։ Ճիշտ այնպես, ինչպես մեր ժողովուրդը, մեր բանակը և մեր նախագահն Հարությունյանին և Փաշինյանին (առանց որի համաձայնության այդ պլանները չէին կարող արվել) թույլ չտվեցին շարունակել պղծախոսել՝ իրենց բուռն երևեկայություններում անցնելով պարկեշտության բոլոր սահմանները։

Պարզաբանում եմ, ես չունեմ ոչ մի պատրանք այն մասին, թե ով է Փաշինյանը, ինչով է շնչում, և նա այսօր ինչ կաներ, եթե չլիներ Ադրբեջանի ղեկավարության երկաթյա կամքը և դիվանագիտական հմտությունը, բազմապատկած երկրի ժողովրդի աջակցությանը։ Փաշինյանը՝ Ադրբեջանին խորը անտագոնիստական պետության ղեկավար է, որը 30 տարի օկուպացրել էր մեր հողերը, սպանել է մեր քաղաքացիներին և քարոզել է հայերի և ադրբեջանցիների ռասայական գերազանցության և էթնիկական անհամատեղելիության գաղափարը։ Բայց, եթե ենթադրել, որ նա մի շարք պատճառների ուժով ուզում է փոխել իրավիճակը, ապա մենք ունենք հետաքրքիր հանելուկ։

Փաշինյանը դարձավ գործող հայ ղեկավարներից առաջինը, ով ընդհարվեց հետգինարբունքային (այդպես և ձգում է սրախոսել վերջին խոսքի վերջին ութ տառերի հետ, բայց ինձ զուսպ կպահեմ) խումարաթողի բոլոր տհաճ հետևանքների հետ։ Տեր-Պետրոսյանը սկսել էր «սթափվել», ինչի համար հեռացվեց իշխանությունից։ Քոչարյանն ու Սարգսյանը հիանալի ժամանակ անցկացրին՝ իրենց երկիրը երկար տարիներ խրելով «մեզնից բարձր միայն սարերն են, մեզնից պինդ միայն ձվերն են» բանաձևի ագրեսիվ մերժողական մոլուցքի մեջ։ Նրանք հնարեցին մի քանի ակտիվորեն շրջանառվող առասպելներ, որոնց գրեթե բոլոր հայերը ուրախությամբ հավատում էին: Որո՞նք։ Իսկ դուք չգիտե՞ք, որ հայերը ամենալավ ռազմիկներ են, դիվանագետներ են, գործարարներ են, գիտնականներ են և այդպես շարունակ։ Ընթացքում ամենահիներ են՝ իհարկե։ Հնության հաշվով չգիտեմ, բայց այն, որ այդ առակների պիտանելիության ժամկետը անցել է, և դրանք գործում են միայն Երևանի տնային տնտեսուհիների և «Տիգրան Գարեգին պո Նուժդե» կուսակցության ակտիվիստների մի մասի վրա՝ միանշանակ է։

Փաշինյանին սթափեցրեց հենց կյանքը, ընդ որում, իր իսկ խոստովանությամբ՝ գործընթացը սկսվեց նույնիսկ ոչ թե 2020 թվականի սեպտեմբերին։ Միջազգային հանրությունը նախկինում ևս Հայաստանին ակնարկել էր իր բանակցային դիրքորոշման սնանկության մասին։ Երբ «մեծ դիվանագետները» ակնարկները չհասկացան, գործընկերները դիմեցին ավելի թափանցիկ միջոցների։ Եվ դա էլ չգործեց: Այդ ժամանակ Փաշինյանի համար սկսվեց ակտիվ թերապիայի 44 օրը՝ նրա անպտուղ («Պամագիտեի մինե!!!») հառաչանքներով և Իլհամ Ալիևի կողմից թունոտ («Նե օլդու, Փաշինյան») թերապիայի սեանսներով համեմված ադրբեջանական «սթափարանի» սառը ցնցուղը և բետոնե հատակը։

Եվ թող Փաշինյանը երբեմն և ձգտում է գործել «Մի քայլ առաջ-երկու քայլ ետ» սկզբունքով, թող, որպես իր անսխալ ճշմարտության մեջ համոզված հայի էությունը ժամանակ առ ժամանակ վերցնում է իրենը, և նա այնուամենայնիվ չի թողել որոշակի գործընթացները ձգձգելու փորձերը՝ կարծես թե Նիկոլ Վովաևիչը ինչ որ բան հասկացել է։ Նա գլխի է ընկել, որ, որպեսզի չդառնա Նիկոլ Վայվաևիչ՝ նա պետք է վերջ տա՝ օտար տարածքները թռցնելու և միջազգային իրավունքի հետ միահամուռ բանականության ձայնը անտեսելու փորձերի հետ անառողջ կախվածությունը։

Նարկոլոգները գիտեն, որ նման ձեռնպահական ախտանիշը մեզ բոլորիս հայտնի է, որպես լոմկա։ Սա թմրանյութերի (կամ ալկոհոլի, քանի որ մենք խոսել ենք սթափարանի մասին) կամավոր, կամ ստիպողական հրաժարվելու պատճառով զարգացող խանգարում է։ Տվյալ դեպքում լոմկայի միջով է անցնում ողջ հայ ժողովուրդը։ Նրա որոշակի մասի մոտ դա այնքան էլ չի ստացվում։ Դա «հայրենասերներ» են, որոնք առաջվա պես մասնակցում են երթերին, վայնասում են «հավար, թուրքերը գալիս են», կոչ են անում ցանկացած գնով պաշտպանել «արցախի սրբազան հողը», բոլորին և ամեն ինչին, բայց միայն ոչ իրենց մեղադրում են այն խորը ճգնաժամի մեջ, որում այժմ հայտնվել է Հայաստանը։ Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ հայ հասարակության մի զգալի մասը հասկացել է իրենց կողմից 80-ականների վերջում և 90-ականների սկզբին ընտրված ճանապարհի անհեռանկարայնությունը։ Առաջին ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակից էյֆորիայի շղարշը և ագրեսիվ ատելությունը մարում է, նկատեք, ես ասում եմ հատկապես ագրեսիվ ատելության մասին։ Շատ հայերը տեսնում են 2020 թվականի արդյունքները, հասկանում են ուժերի դասավորվածությունը, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում։ Նրանք հետևում են, թե ինչպես են ադրբեջանցիները վերադարձնելով իրենց հողերը, իրենց պահում են այնպես, ինչպես հարիր է իսկական տերերին՝ վերադարձնում են կյանքը այլ ոչ թե վերածում աննախադեպ չափերի ամայության։ Նրանք տեսնում են, թե ինչպես են միջազգային կազմակերպությունները Բաքվի հետ ավելի ու ավելի ակտիվ աշխատում այս հարցում։ Նրանք սկսում են հասկանալ հարաբերությունների կարգավորման շահավետությունը։ Դարձյալ խոսքը նրանց մասին չէ, ում համար թուրքերին սպանելու (կամ գոնե դրա մասին երազելու) ցանկությունն ավելի արժեքավոր է, քան սեփական երեխաների ապագայի վերաբերյալ գոնե որոշակի հույս տալու հնարավորությունը։

Փաշինյանը ակամա դարձավ հայերի գլխավոր նարկոլոգը՝ ներառյալ անզուսպների, ովքեր չեն ցանկանում բուժվել և հարվածել բժշկի աչքին կամ նույնիսկ կոտրել հիվանդների գանգը։ Նա աննախանձելի վիճակում է։ Մի կողմից՝ իրավիճակի իրողությունները և Ադրբեջանի հետ մշտական առճակատման ռեսուրսների բացակայությունը, որը հստակ հասկացնել տվեց, որ նրա համբերությունը անսահմանափակ չէ։ Մյուս կողմից՝ հայերի հնագույն նախապաշարմունքների և ողբերգական հիասթափությունների լաբիրինթոսը, գումարած բուն Հայաստանում քաղաքական հակառակորդների, ես կասեի նույնիսկ քաղաքական թշնամիներ մի խումբը, ովքեր երազում են վերը նշվածը վերածել իրենց իշխանության վերադարձնելուն ունակ ալիքի։

Անգամ Փաշինյանի վերջերս կատարած այցը Մոսկվա դարձավ այն ծուղակը, որի մեջ իրենց խրել են Հայաստանի իշխանությունները։ Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է Ադրբեջանի կարևոր գործընկերը, և մեզ համար արժեքավոր են տարածաշրջանում անհերքելի կշիռ ունեցող այս երկրի հետ հարաբերությունները։ Նրանց համար, ովքեր անմիջապես շտապում են վիճել՝ նախանշելով ուժերի հարաբերակցության փոփոխությունը, չարժե շտապել։ Խոսքն այսօրվա և այժմվա մասին է։ Թե ինչ կլինի ապագայում, ցույց կտա ժամանակը։ Այնպես որ, Ռուսաստանը մեզ համար կարևոր է, և սա օբյեկտիվ իրականություն է։ Բայց նաև այն, որ Ռուսաստանը անցել է սահմանը, և Ուկրաինայում իր գործողությունները նրան հակադրել են ամբողջ աշխարհի դեմ, նույնպես փաստ է։ Նման պայմաններում ուղևորությունը Մոսկվա և առավել ևս Վլադիմիր Վլադիմիրովիչին այս տարի Երևան այցելելու հրավերը (այս կարգի հրավերները սովորաբար արվում են ավելի վաղ, նույնիսկ եթե ենթադրենք, որ ՌԴ նախագահը Հայաստան է ժամանելու 2022թ. դեկտեմբերին, նրան հրավիրել են ընդամենը 7 ամիս առաջ՝բոլորովին բավական չէ) ցույց են տալիս Հայաստանի վարչապետի անելանելի վիճակը։ Իհարկե, կարելի է խոսել Ղարաբաղում իրավիճակի հանգուցալուծման համատեքստում ԵՄ-ի և Ռուսաստանի միջև պարիտետային հավասարության մասին, սակայն Ուկրաինայում պատերազմի ժամանակ նման քայլերը բոլորովին այլ կերպ են ընկալվում։

Ընդ որում ոչ միայն մեր կողմից։ Փաշինյանից առաջ Կրեմլի տիրոջ հետ հանդիպել են Բելառուսի (այստեղ ամեն ինչ պարզ է) և Ավստրիայի ղեկավարները՝ վերջինս ավելի շատ նման էր Արևմուտքից եկած ավետաբերի, որը ժամանել էր տհաճ հաղորդագրություն փոխանցելու համար։ Հիշեցնեմ, որ որոշ «թալեյրանները» մեր նախագահին քննադատում էին պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ Մոսկվա մեկնելու համար։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ ժամանակի գուշակման հետ որոշ մարդկանց մոտը գործը շատ անգամ վատ է ստացվում: Առավել ևս, որ մեր այցը և դրա ընթացքում ստորագրված փաստաթղթերը բոլոր շահագրգռված կողմերի հետ վստահության ամրապնդումից բացի ուրիշ ոչինչ չեն բերել։

Ադրբեջանը, ինչպես հայտնի է, ընդհարվում է ականների հետ կապված հսկայական խնդրի հետ։ Հայաստանում այդ հարցը արդիական չէ՝ այդ երկրի տարածքները մեր կողմից չեն զավթվել, և ականներ մենք այնտեղ չենք տեղադրել։ Բայց Փաշինյանը այսօր ինչպես ոչ ոք, պետք է իմանա, որ սակրավորը սխալվում է մեկ անգամ։Նա քայլում է ականապատված դաշտով։ Յուրաքանչյուր սխալ քայլ կարող է իր հետևից բերել ծանր հետևանքներ։ Այն վարելահողը, որը մշակում է Փաշինյանը պարզվեց, որ հազվագյուտ քարքարոտ է։ Ի տարբերություն այն հողերի, որոնք մշակում էին հայ դաշտային հրամանատարները Ադրբեջանի օկուպացված շրջաններում՝ զինվորներին որպես գյուղացի ֆերմեր օգտագործելով և բերքից վաստակած գումարը գրպանելով։ Բայց այդ բերքը արյունոտ ստացվեց, ինչպես հրամանատարների, այնպես էլ ողջ Հայաստանի համար։

Ինչպիսի՞ն կլինի Նիկոլայի ընտրությունը։ Եվ արդյոք նրան թույլ կտան կատարել այդ ընտրությունը՝ այս հարցերի պատասխանները կտա ժամանակը։ Մեզ մնում է միայն սպասել և հուսալ, որ Հայաստանը կընտրի խաղաղությունը և զարգացումը։ Սպասել և հուսալ, բայց միևնույն ժամանակ պատրաստ լինել միանալ «գյուղատնտեսական աշխատանքներին» և անհրաժեշտության դեպքում արագացնել գործընթացները։ Հողը մենք սիրում ենք և դրա վրա աշխատել նույնպես կարող ենք, ինչը ցույց տվեցինք 2020 թվականի աշնանը։ Մեզ մոտ նույնիսկ թռչող մեքենաներ կան բերքահավաքի համար։

Բայց, այնուամենայնիվ, ավելի լավ է առանց նոր «բերքի համար մարտերի» ...

Caliber.Az
Դիտումներ: 1027

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

175
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

115
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

108
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

87
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

84
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading