twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Շուշայում մենք երջանկությունից լաց էինք լինում» Օլեգ Կրապիվինը՝ Caliber.Az կայքում

26 Ապրիլի 2022 16:43

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Կիևի ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ, Ադրբեջանի վաստակավոր մարզիչ Օլեգ Կրապիվինի հետ։

—Օլեգ Անդրեևիչ, առաջին հերթին ուզում ենք Ձեզ շնորհավորել ադրբեջանական սփյուռքի զարգացման մեջ ծառայությունների համար «Բարեկամության» շքանշանով պարգևատրվելու առթիվ։ Այդ պարգևատրումը Ձեզ համար արդյո՞ք դարձավ ակնկալություն։

—Այո, չեմ թաքցնի, պարգևատրման փաստը ինձ համար դարձավ ակնկալություն։ Ես չէ որ ընդամենը աշխատում եմ հանուն մեր ժողովրդի և մեր հայրենիքի՝ Ադրբեջանի բարեկեցության։ Այդչափ բարձր պարգևատրումը մեծ պատասխանատվություն է դնում ինձ վրա, այժմ ես ավելի շատ կձգտեմ և էլ ավելի պատասխանատու կդառնամ ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև ողջ աշխարհում ապրող մեր հայրենակիցների հանդեպ։

Ես հպարտանում եմ, որ նախագահ Իլհամ Ալիևը ողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպես պետք է պայքարել իր հայրենիքի համար և պաշտպանել պետության տարածքային ամբողջականության արդարացի վերականգնումը։ Ես համոզված էի, որ վաղ թե ուշ Ադրբեջանը կհաղթի։ Մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ ճշմարտությունը մեր կողմն է և արդարությունը միշտ հաղթանակում է։

—Կարո՞ղ եք պատմել Կիևի ադրբեջանցիների կոնգրեսի նպատակների ու խնդիրների մասին։

—Կոնգրեսի հիմնական նպատակներից մեկը կայանում է նրանում, որպեսզի Կիևում մեր երիտասարդությունը չմոռանա իր մայրենի լեզուն և մշակույթը։ Այդ կապակցությամբ նշեմ, որ Կիևում գործում են երկու ադրբեջանական կիրակնօրյա դպրոցներ։ Դրա հետ մեկտեղ մենք կազմակերպել ենք խմբակներ, որտեղ երեխաները զբաղվում են ազգային պարերով։ Բացի դրանից, մենք բացել ենք ըմբշամարտի «Բակինեց» սպորտային ակումբը, որը ըմբշամարտի սրահով, տրենաժորներով, անհրաժեշտ սարքավորումներով ժամանակակից ընդարձակ սպորտային շինություն է, որտեղ մենամարտի մարտարվեստ են սովորում, ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ ուկրաինացիները, ինչպես նաև այլ ազգերի ներկայացուցիչները։ Եվ խնդիրներից մեկն էլ այն է, որ այնտեղ մարզվող ըմբիշները մրցումների ու օլիմպիադաների ժամանակ հանդես գան մեր ակումբի կողմից։

—Այսօր ինչպիսի՞ն է Ուկրաինայում ադրբեջանական սփյուռքի վիճակը։

—«Կիևի ադրբեջանցիների կոնգրես» հասարակական կազմակերպությունը հանդիսանում է 1999 թվականին ստեղծված «Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրես» հասարակական կազմակերպության իրավահաջորդը։ Իր գործունեության տարիների ընթացքում մեր սփյուռքային կազմակերպությունը վերածվել է՝ մեր հինավուրց պատմությունը, հարուստ մշակույթը, ադրբեջաներեն լեզուն և գրականությունը, ազգային խոհանոցը, Ուկրաինայում ազգային ավանդույթները քարոզող առաջադեմ և համախմբված կառույցի։

«Կիևի ադրբեջանցիների կոնգրեսը» ուկրաինական հանրությանը ճշմարտացի կերպով տեղեկացնում է հայ-ադրբեջանական հակամարտության մասին, համակողմանի սոցիալական և իրավական աջակցություն է ցուցաբերում մեր հայրենակիցներին, ոչ միայն Կիևում, այլ նաև ողջ Ուկրաինայում։

Մեր կոնգրեսը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Կիևի հասարակական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակույթային կյանքում։

—Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները՝ Շուշա քաղաք այցելելուց և Համայն աշխարհի ադրբեջանցիների V համագումարին մասնակցելուց։

—Ինձ համար մեծ պատիվ ու պարգև է այցելել ազատագրված Շուշա։ Այդ ուրախությունը խոսքերով չես կարող փոխանցել։ Մարդու մոտ արցունքները, ինչպես հայտի է, գալիս են ուրախությունից և վշտից։ Այս անգամ մենք լաց եղանք ուրախությունից։ Պարոն նախագահի համագումարին ելույթը մեզ էլ ավելի շատ ոգևորեց։ Մենք բոլորս երազում էինք գոնե մեկ անգամ լինել Շուշայում և երբ մարդը հասնում է իր նպատակին, նա անսահման երջանիկ է լինում։

Համագումարի ծրագրի և սփյուռքի առջև դրված խնդիրներին համապատասխան, այսօրվա դրությամբ առավել կարևոր է հանդիսանում համախմբվածությունը և հայրենասիրական ոգու պահպանումը, որտեղ էլ, որ լինենք։ Համախմբվածությունը անհրաժեշտ է, քանի որ անցյալում Ուկրաինայի սփյուռքում պառակտում է եղել։ Բայց այն հաղթահարվեց Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի շնորհիվ։

Կիևում գործում է «Ուկրաինայի ադրբեջանցիների ռադա» (ՈՒԱՌ), որը հիմնվել է 2019 թվականի ապրիլի 14-ին։ Նրա կազմի մեջ են մտել խոշորագույն սփյուռքային կազմակերպությունները՝ «Կիևի ադրբեջանցիների կոնգրեսը» և «Ուկրաինայի ադրբեջանցիների միավորված սփյուռքը»։ ՈՒԱՌ-ն իր գործունեությունը իրագործում է Ուկրաինայի սահմանադրության շրջանակներում, երկրում գործող օրենսդրության, «Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի և մյուս պրոֆիլային օրենսդիր ակտերի համապատասխան։

Մենք պետք է միավորվենք և ցույց տանք մեր ժողովրդի համախմբվածությունը, հատկապես այն բանից հետո, երբ նախագահ Իլհամ Ալիևը, ադրբեջանական ժողովուրդը և ադրբեջանական բանակը ողջ աշխարհին ցույց տվեցին «երկաթե բռունցքը»։ Դրա վկայությունն է Համայն ադրբեջանցիների V համագումարի անցկացումը Շուշայում, մի քաղաքում, որը թանկ է յուրաքանչյուր ադրբեջանցու համար:

Caliber.Az
Դիտումներ: 536

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջան, Հայաստան և զգուշավոր խաղաղություն Փորձագետները՝ «Stratfor»-ի կանխատեսումների մասին

173
08 Հունվարի 2026 15:53
2

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Պուտինը, Բաստրիկինը և Ռուսաստանի տարբեր վարկածները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

157
10 Հունվարի 2026 10:38
3

Նիզամի Գյանջևիի մեջբերումը դարձել է ամերիկյան ֆիլմում բնաբան

145
08 Հունվարի 2026 19:12
4

Ըմբշամարտը մեզ համար ավանդական մարզաձև է. Ֆարիդ Գաիբով

127
09 Հունվարի 2026 10:29
5

Նախագահ Ալիևի հարցազրույցը. արդյունքներ, նպատակներ, շեշտադրումներ Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

125
08 Հունվարի 2026 09:21
6

Փաշինյանը և խաղաղության գործընթացի տրամաբանությունը Հրաժարում պատրանքներից և պատճառահետևանքային սխալ

119
09 Հունվարի 2026 16:56
7

Գերմանիան ողջունել է ադրբեջանական նավթամթերքի նոր խմբաքանակի առաքումը Հայաստան

106
10 Հունվարի 2026 09:58
8

Տարվա սկիզբը. Ի.Ալիևի հարցազրույցից մինչև Իրանում իրադարձությունները Չինգիզ Մամեդովը՝ Caliber.Az կայքի եթերում

102
09 Հունվարի 2026 17:25
9

Չար օրախնդրի մասին Էմին Գալալիի մտորումները

91
09 Հունվարի 2026 21:16
10

Ղարաբաղի տարածաշրջան այցելել է ավելի քան 2.5 միլիոն զբոսաշրջիկ

87
09 Հունվարի 2026 09:48
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading