twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ո՞վ է փորձում խաթարել խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև Դատապարտյալի աթոռին դեռ ազատ տեղեր կան

12 Դեկտեմբերի 2023 19:26

Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ամպագոռգոռ հայտարարություն է արել։ Ըստ էության, նա անուն առ անուն անվանել է նրանց, ովքեր պատրաստ են դիմել ցանկացած սադրանքների, որպեսզի խափանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումը։

Պապոյանը մատնանշել է, որ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ՝ նախկին ղարաբաղցի անջատողականներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, փորձում են ականներ դնել հայկական պետականության տակ։ «Նրանք ստորագրեցին կապիտուլյացիան, կազմալուծեցին «Ղարաբաղի բանակը» (չակերտները-Խմբ.), զենքը հանձնեցին Ադրբեջանին, «ցրեցին խորհրդարանը», իսկ հիմա Հայաստանում ուզում են «Ղարաբաղի խորհրդարանի» նիստ ացկացնել։ Սա ռումբ է Հայաստանի դեմ, սա պարզապես անընդունելի է»,- վրդովվել է Պապոյանը։

Նա նշել է, որ ամենակարեւորը Հայաստանի Հանրապետությունն է, 29800 քառակուսի կիլոմետրը, նրա եռագույն դրոշը։

«Նա, ով քայլեր է ձեռնարկում Հայաստանի դեմ՝ հանդիսանում է իմ անձնական թշնամին։ Նրանք Ղարաբաղում ամեն ինչ կործանեցին, իսկ հիմա էլ նույնն են ուզում անել Հայաստանի հետ՞։ Դե, հերիք է»,- հայտարարել է հայ պատգամավորը։

Կարելի է, իհարկե, նրան հիշեցնել նաև Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարության սադրիչ գործողությունները, ներառյալ Փաշինյանի հայտարարությունները այն մասին, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջակետ»։ Այս ամենը եղել է։ Բայց եղել է նաև այլ բան։

Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի ղեկավարությունը, ի հեճուկս ռեւանշիստների պլանների, չի սկսել միջամտել՝ Ղարաբաղում փայլուն կերպով իրականացված հակաահաբեկչական միջոցառումներին։ Դրա վրա, սեպտեմբերի 20-ին ադրբեջանական ժողովրդին ուղղված իր ուղերձում ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Կարող եմ ասել, որ Հայաստանը այս ժամանակահատվածում՝ երեկ, այսօր՝ անսպասելիորեն դրսևորել է քաղաքական կոմպետենտություն, և մենք դա գնահատում ենք։ Մենք դա համարում ենք կարևոր գործոն, և կարծում եմ, որ երեկ և այսօր տեղի ունեցած իրադարձությունները միաժամանակ դրական ազդեցություն կունենան Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ գործընթացի վրա»,- այդ ժամանակ հայտարարել է մեր պետության ղեկավարը։

Եվ ահա մենք արդեն տեսնում ենք, որ այս գործընթացը շարժվում է ճիշտ, ողջ Հարավային Կովկասի համար ձեռնատու ուղղությամբ։ Մենք տեսանք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարությունը, որը կարևոր հիմք դրեց երկրների միջև մեծ խաղաղ պայմանագրի ստորագրման համար։ Բայց, իհարկե, նույնիսկ լինելով մեծ լավատես, պետք է հիշել այն մասին, որ խաղաղության ճանապարհը երբեք և ոչ մի տեղ կարճ և հեշտ չի եղել։

Առավել ևս, եթե խաղաղության դեմ են հանդես գալիս որոշ խոշոր տերություններ։ Այս կապակցությամբ ուզում եմ հիշեցնել «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. Ձեռքբերումներ և դժվարություններ» թեմայով ֆորումի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը այն մասին, որ Ադրբեջանը պատմական հաղթանակի է հասել ապավինելով սեփական ուժերին և նույնիսկ հաղթահարելով իր վրա քաղաքական ճնշումները։ Նա հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գլխավոր սխալի մասին։

«Մենք ապացուցեցինք, որ բոլոր երեք երկրները սխալվեցին։ Չնայած իրենց պետականության պատմությանը, միջազգային փորձին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությանը՝ նրանք սխալվեցին։ Դա եղել է սխալ գնահատական։ Սա մեսիջ էր Ադրբեջանին, որ եթե դուք փորձեք դիմել հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելուն՝ դուք դրան չեք հասնի։ Բայց մենք ապացուցեցինք, որ այս հակամարտությունը ունի ռազմական լուծում։ Այս հակամարտությունը լուծվել է 3 տարի առաջ»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։

Այս ամենի մասին պետք է հիշեն բոլորը և միշտ, հատկապես հիմա, երբ Բաքուն և Երևանը ինչպես երբեք մոտ են խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ Որովհետև ոչ մի տեղ չեն անհետացել տարբեր համաշխարհային տերությունների ծրագրերը, ովքեր դրանց իրականացմումը հաշվարկել են տարածաշրջանը կրակի մատնելու, այդ թվում նաև Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղությանն ուղղված քայլերը խափանելու միջոցով։ Ոչ մի տեղ չեն անհայտացել նաև հայ ռեւանշիստների՝ ներառյալ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ծրագրերը։ Նրանք գիտեն, որ մեղավոր են բազմաթիվ հանցագործությունների մեջ ինչպես իրենց, այնպես նաև մեր ժողովրդի դեմ։ Նրանք հասկանում են, որ իրենց տեղը դատապարտյալի աթոռի վրա է՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի կողքին։ Գիտեն և հետևաբար պատրաստ են ականներ դնել հայկական պետականության տակ։ Եվ հիմա հայ հասարակությունից է կախված, թե արդյոք նա պատրաստ է կանխարգելել այդ ծրագրերի իրականացումը։ Ադրբեջանը արդեն ցուցադրել է խաղաղությանն իր պատրաստակամությունը։

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 231

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

«Մեծ վերադարձ». Խըդըրլը ժամանած ընտանիքներին հանձնվել են նոր տների բանալիները Թարմացված է

278
31 Հունիսի 2025 17:13
2

Ռևանշիստական կրքերի գերության մեջ Անգրագիտության վերացում Մինասյանի համար

274
31 Հունիսի 2025 17:34
3

Ադրբեջանը աշխարհին կցուցադրի ազատագրված տարածքների վերականգնումը

259
31 Հունիսի 2025 20:32
4

Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ դեժավյուի էֆեկտ 250 տարի անց «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

253
31 Հունիսի 2025 15:22
5

Հիքմեթ Հաջիև. Ականները շարունակում են վտանգ ներկայացնել

243
31 Հունիսի 2025 09:19
6

Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանի հետ

240
31 Հունիսի 2025 16:18
7

SOCAR-ը՝ երկրորդ եռամսյակում գազի և նավթի արդյունահանման մասին

237
31 Հունիսի 2025 17:03
8

Ֆադիլա. Սիրիան տեխնիկապես պատրաստ է ադրբեջանական գազ ստանալուն

236
31 Հունիսի 2025 17:54
9

Եվրոպական-ադրբեջանական կենտրոնը արձագանքել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմնակալ բանաձևի նախագծին

231
31 Հունիսի 2025 10:02
10

Էլնուր Շահհուսեյնովը Սիրիա ադրբեջանական գազի մատակարարումների մեկնարկի մասին

227
31 Հունիսի 2025 09:16
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading