twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ո՞ր բևեռը կընտրի Ղազախստանը՝ թուրքակա՞ն, թե ռուսակա՞ն Caliber.Az-ի ակնարկը

18 Ապրիլի 2022 13:35

Չի կարելի բացառել թուրքական ռազմաքաղաքական միության կազմավորումը, այն կարող է կազմավորվել Թուրքական պետությունների կազմակերպության շուրջ։ Սակայն այստեղ շատ բան, Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեկտեղ, կախված կլինի տարածությամբ խոշորագույն թուրքական պետության՝ Ղազախստանի դիրքորոշումից։ Հատկապես Ղազախստանի օրինակով մենք այսօր կդիտարկենք Նուր-Սուլթանի կողմից, որպես իր գլավոր ռազմաքաղաքական դաշնակից՝ Թուրքիա, թե Ռուսաստան հնարավոր ընտրությունը։ Այո, այժմ Ղազախստանը ՀԱՊԿ-ի անդամ է, սակայն աշխարհում իրավիճակը սրըթաց փոխվում է և այստեղ նույնպես հնարավոր են տարբեր տարբերակներ։

Ղազախստանը խոշոր պետություն է, 19 մլն բնակչությամբ, բնական հարուստ պաշարներով։ Բոլորովին վերջերս այդ պետությունը հրավիրեց ռուսական զորքերին՝ պաշտպանելու Կասըմ-Ժոմարտ Տոկաևի կառավարությանը, որին սպառնում էին Արևմտյան Ղազախստանում որակավորված աշխատողների գործադուլները և Ալամաթիում և Շիմքենդում ցածր որակավորված աշխատողների և գործազուրկների ապստամբությունը։ Սակայն, այդ երկրի իշխանությունները շատ շուտ Ռուսաստանի Դաշնությանը և ՀԱՊԿ-ի մյուս պետություններին խնդրեցին դուրս բերել զինված ուժերը։ Բայց փաստը, որ նրանք կանչեցին ռուսական զորքերին, այլ ոչ թե թուրքականին՝ ուշագրավ է։

Թուրքիայում այդ որոշումը աշխուժացած վիճաբանություն և մեկնաբանություներ առաջացրին այն ոգով, որ Մոսկվան մի քայլ առաջ է արել, անցնելով Անկարային։ Որոշ մեկնաբաններ ասում էին, որ Թուրքիան պետք է աշխատի նրա վրա, որպեսզի Թուրքական պետությունների կազմակերպությունը վերածի լիարժեք ռազմաքաղաքական դաշինքի։

Այսօր Ղազախստանի դիրքորշումը փոխվում է։ «Ղազախսատանը չի օգնի Ռուսաստանին ԱՄՆ-ի ու Եվրոպական երկրների կողմից նրա դեմ ընդունված պատժամիջոցները շրջանցելու մեջ»,- հայտարարել է Ղազախստանի նախագահ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Տիմուր Սուլեյմանովը՝ «Euractiv» կայքին տված հարցազրույցում։

Ռուսական «Վեդոմոստի» օրաթերթը հայտնում է, որ Սուլեյմանովը հայտարարել է, որ Ղազախստանի համար կարևոր է ցուցադրվել, որպես եվրոպական գործընկեր, և, որ երկիրը չի դառնա Ռուսաստանի գործիք պատժամիջոցները շրջանցելու հարցում։ «Մենք կպահպանենք պատժամիջոցները։ Չնայած նրան, որ հանդիսանում ենք Ռուսաստանի, Բելառուսի և մյուս երկրների տնտեսական միության մասը, մենք հանդիսանում ենք նաև համաշխարհային հանրության մասը։ Ուստի մենք ամենից շատ չենք ուզում, որպեսզի Ղազախստանում կիրառվեն ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկրորդական պատժամիջոցները»,- ընդգծել է նա։

Ո՞րն է հաջորդը: Ռուսաստանն ասում է, որ իր շահերն ունի Ուկրաինայում և զորքեր է մտցրել նրա տարածք: Հյուսիսային Ղազախստանը հիմնականում բնակեցված է ռուսներով և ռուսախոսներով։ Այսօր շատ ռուս հայրենասերներ կասեն, որ Ռուսաստանն այնտեղ էլ իր շահերն ունի։ Ամբողջ հարցն այն է, թե ինչպես է վարվելու Ղազախստանի կառավարությունը։

Շուշայի հռչակագիրը Ադրբեջանին տվել է Թուրքիայի պաշտպանությունը։ Հնարավոր է արդյո՞ք, որ ժամանակի հետ Ղազախստանի կառավարությունը դիմի նմանատիպ համաձայնագրի։ Մենք ապրում ենք նոր դարաշրջանում, երբ աշխարհը սրընթաց փոխվում է։ Պատմությունը դառնում է առավել ճկուն, երկրների միջև լարվածությունը ուժեղանում է, նախկինում գոյություն ունեցող նրանց սահմանները կարող են «լողալ»։ Տվյալ դեպքում Ղազախստանը կարող է դիմել Թուրքիայի հետ անմիջական ռազմական դաշինքի կնքմանը, որը չի քողարկում իր ազդեցության ոլորտը ընդլայնելու նկատառումները։ Իսկ ի՞նչ, եթե Անկարայի և Նուր-Սուլթանի շահերը համընկնեն։

Այստեղ կա նաև այլ ասպեկտ՝ տնտեսական։ Աճող պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանը կարող է խնդրահարույց վայր դառնալ ղազախական ընկերությունների համար։ Ճիշտ է, նույն Սուլեյմենովն ասում է, որ Ղազախստանը շարունակելու է առևտուրը Ռուսաստանի հետ, ներդրումներ կատարել երկրում և ներդրումներ ներգրավել իր համար։ Բայց նույնիսկ ՉԺՀ-ն, որն ասում է, որ չի պահպանի այն պատժամիջոցները, որոնք չեն բխում ՄԱԿ-ից, այնուամենայնիվ, նվազեցնում է առևտուրը Ռուսաստանի հետ և սառեցնում է ներդրումներն այնտեղ՝ վախենալով հայտնվել ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների տակ:

Եթե հավելենք, որ Ղազախստանի տնտեսության և բնական ռեսուրսների մի հսկայական մասը վերահսկվում է միջազգային բիզնեսի կողմից, ապա իրավիճակ դառնում է ավելի հետաքրքիր։ Փետրվարի 2-ին Ֆորբսը հայտնել է, որ 25 օտարերկրյա հարկատուներ Ղազախստանի բյուջե են մուտքագրել բոլոր հարկերի ավելի քան 28%-ը։ Այստեղ ներկայացված են ամերիկյան, եվրոպական, ճապոնական, հարավկորեական,ինչպես նաև չինական և թուրքական ընկերություններ։ Կասկածից վեր է, որ նրանց ձայնը կարևոր է նաև այս երկրի քաղաքականության ձևավորման մեջ։

Սակայն վերջին իրադարձությունների լույսի ներքո առաջին տեղում կարող են հայտնվել քաղաքական նկատառումները: Ղազախստանը, իհարկե, չի խզելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, դա կարող է չափազանց վնասաբեր լինել։ Ամենայն հավանականությամբ, նա կդրսևորի չափավոր քաղաքականություն՝ աստիճանաբար ամրապնդելով կապերը Թուրքիայի հետ։

Caliber.Az
Դիտումներ: 955

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

2026 թվականի ընտրություններ. Արդյո՞ք հայ հասարակությունը կհետևի ռազմական հանցագործին Քոչարյանը երազում է իշխանության մասին

206
08 Դեկտեմբերի 2025 18:51
2

Փաշինյանը ընդդեմ Գարեգին II-ի. Ինչպե՞ս կավարտվի գոտեմարտը Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

153
08 Դեկտեմբերի 2025 18:34
3

Ադրբեջանում կավելացվե՞ն պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը

132
09 Դեկտեմբերի 2025 14:05
4

Հարավային Կովկասում նոր իրողություններ և ստատուս քվոն ձևավորվում են արդար խաղաղության հայեցակարգի հիման վրա. Հաջիև

127
08 Դեկտեմբերի 2025 08:54
5

Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործին վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու վերաբերյալ ԼՈՒՍԱՆԿԱՐ

116
09 Դեկտեմբերի 2025 11:47
6

ԵՄ-ն թիրախավորում է խաղաղությունը Հարավային Կովկասում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

109
09 Դեկտեմբերի 2025 10:46
7

ԵՄ-ն փորձում է սեպ խրել Բաքվի և Երևանի երկխոսության մեջ Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az կայքում

102
09 Դեկտեմբերի 2025 21:39
8

Թուրքերը հին և միջնադարյան աղբյուրներում. «Պատմություն։ Փաստաթղթեր։ Փաստեր» Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

94
10 Դեկտեմբերի 2025 11:16
9

Գազ, ՏՏ ոլորտ, համատեղ պաշտպանական նախագծեր և ոչ միայն Նախագահ Ալիևի Սլովակիա կատարած այցի արդյունքներով

94
10 Դեկտեմբերի 2025 16:39
10

Յուրաքանչյուր երկրորդ երեխա ուզում է փախչել Ռուսաստանից. Միզուլինա

78
08 Դեկտեմբերի 2025 10:07
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading