twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ո՞ւմ դեմ եք վերազինվում Ճիշտ ժամանակը չէ, կվիրավորեք

22 Մայիսի 2024 16:55

Երեւանում նորից դժգոհ են Մոսկվայից։ «Հայաստանը բավարարված չէ Ռուսաստանի կողմից ուղարկված սպառազինությամբ, մենք տեսանք, որ դա ձախողման կբերի։ Մենք պետք է հարաբերություններում մտցնեինք այս շրջադարձը, որպեսզի նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը։ Անվտանգության առումով շատ առաջընթացներ են ձեռք բերվել: Այսպես, օրինակ, 2020 թվականին զենքի 96%-ը գնվել է Ռուսաստանից, վերջին 4 տարիների ընթացքում այդ 96%-ը նվազել է մինչև 10%-ից պակաս, և սա իրականություն է»,- հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը զենք է ուղարկել Հայաստան, սակայն Հայաստանը ուղարկվածից դժգոհ է։ «Մենք կարծում ենք, որ պետք է ավելի շատ ուղարկվեր: Մենք վճարել ենք դրա համար, և վերջին 4 տարիների ընթացքում չենք ստացել այն, ինչի համար վճարել ենք»,- ասել է Գրիգորյանը, որից հետո հավելել է, որ Հայաստանը «ինտենսիվ» աշխատում է սեփական զենք արտադրելու ուղղությամբ։

Դա լավ է, որ նրանք «տեսան, որ սա տանում է դեպի ձախողման»։ Իսկ ավելի լավն այն է, որ մենք էլ ենք տեսնում և նույնիսկ հաշվարկում ենք, թե հատկապես ինչ և ում մոտից է գնում Հայաստանը։

Տխուր է, բայց փաստ է. Հայաստանում որոշ ուժեր երազում են ռևանշի մասին, բողոքելով նրանից, որ դժգոհ են Ռուսաստանի կողմից իրենց մատուցվածի՞ց։ Հայաստանը սպառազինություն է գնու՞մ Հնդկաստանից և Ֆրանսիայից։ Սա մեզ ավելի քիչ է դուր գալիս, ուրեմն թող չզարմանան, որ ոչ մենք, ոչ Թուրքիան ոչինչ չենք պատրաստվում մոռանալ։ Եվ այդ մասին մանկապարտեզի տարիքից անընդհատ հիշեցնելու ենք մատաղ սերնդին։ Դե, որպեսզի իմանան ու հիշեն։ Եվ՛ 1905 թվականը, և՛ դավաճանությունը, և՛ թշնամու կողմ անցնելը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, և՛ 1918 թվականը, և հետագա արտաքսումները, և՛ ադրբեջանցիների վտարումը Հայաստանից, և՛ Խոջալուն, և՛ ականապատ դաշտերը, և՛ մեր ռազմագերիներին ծեծի ենթարկելը: Իսկ եթե բոլորովին անկեղծ, ապա մենք Հայաստանի նկատմամբ ոչ մի ատելություն չունենք, թեկուզ միայն այն պատճառով, որ այն՝ ատելությունը, հակաարդյունավետ է։ Բայց մենք գիտենք, որ մեր կողքին անբարյացակամ պետություն է, որն ունի հովանավորներ։ Իսկ դա փաստորեն ի՞նչ է նշանակում: Իսկ դա նշանակում է հետեւյալը. ինչ վատ է նրա՝ այդ պետության համար՝ մեզ համար լավ է։ Իսկ այն, ինչ լավ է նրա համար, անպայման հղի է մեզ համար ինչ-որ վատ բանով։ Եվ հատկապես դրա համար չի կարելի, որպեսզի այդ պետությանը լավ լինի։

Ոչ ոք չի պատրաստվում մոռանալ, որ այս միտումը տվել են հենց հարեւանները՝ ադրբեջանցիներին վտարելով Հայաստանից և տարածքային պահանջներ ներկայացնելով։ Հիմա մենք նրանց ոչ մի բանով չենք կարող օգնել, այո չենք էլ պատրաստվում, սա նրանց անձնական վիշտն է, նրանք պարզապես չհաշվարկեցին հնարավոր ծախսերը։ Այնպես որ ճիշտ է նա, ով ավելի ուժեղ է, իսկ ավելի լավ է նա, ով ավելի խելոք է։ Եվ պետք չէ ի նշան բողոքի ճռռալ, հարգելի հարեւաններ, իբր միջազգային իրավունքում ձեզ ոտնակոխ են արել։ Իր ժամանակին ձեր՝ հայկական վերնախավը, կորցրել էր իրավիճակը ռացիոնալ գնահատելու ունակությունը, աչքերը որովայնից ավելի մեծ էին, իսկ հարևանների հաշվին տարածքներ ձեռք բերելու ախորժակը ավելի մեծ էր, քան ժողովրդագրական առումով կարելի էր իրեն թույլ տալ։ Եվ սա գործոններից միայն մեկն է, հիմնական գործոնը չափից դուրս դյուրահավատությունն էր և հույսը, որ ձեզ անպայման կօգնեն։ Մինչև որոշ ժամանակ ձեզ իսկապես շատ են օգնել, թե Արեւմուտքը, թե Ռուսաստանը, բայց ամեն լավ բան երբևիցե ավարտվում է, եւ դուք հնարավորություն ունեցաք տեսնել, թե կոնկրետ ինչով։ Այն, որ վաղ թե ուշ դուք կցանկանաք ռևանշ վերցնել, դե կամ ձեզ կստիպեն դա անել՝ ոլորելով ձեր ձեռքերը՝ մենք գրեթե համոզված ենք։ Բայց իմացեք, մենք դեմ ենք դրան։

Բայց բանը նրանում է... Գանը նրանում է, որ հիմա փորձում են ձեզ ներքաշել Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ, և այստեղ բացառապես դուք պետք է որոշեք՝ վիճե՞լ նրա հետ, թե՞ ոչ։ Չեմ թաքցնի. Արևմուտքի և Ռուսաստանի միջև պարզաբանումները ձեր տարածքում՝ դա ուղղակի հրաշալի է։ Մեզ համար, իհարկե։ Մենք այստեղ քիչ ենք շահագրգռված, բավական է մի կողմ կանգնել՝ պահպանելով ամենախիստ, ընդգծում եմ, ամենախիստ չեզոքությունը։ Հենց սա է խոստանում ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղել, քանի որ սահմանը կողպված է։ Նկատի ունեցեք, մենք ոչինչ չենք ծախսում, քանի որ ամեն ինչ տեղի կունենա բացառապես ձեր հաշվին:

Ի դեպ, կարող էիք գնահատել մեր վարվելաձևը. մենք ամեն կերպ փորձում ենք զսպել մեր ուրախությունը և մեր ձեռքերը հանրության առաջ չշփել՝ հետևելով Հայաստանում թափ առնող քաղաքացիական դիմակայությանը։ Բայց, այնուամենայնիվ, մարդասիրությունից դրդված, համարձակվում եմ ձեզ, հարևանիկներ, մեկ խորհուրդ տալ. եթե ազատ չեք պատասխանել «ոչ», ձեր «այո»-ն ոչ մեկին չի հետաքրքրում և ոչ մի նշանակություն չունի։ Մտածեք այս արտահայտության վրա, այն կարդացեք մի քանի անգամ, խելացի մարդիկ կհասկանան, որ դրանում շատ ավելի մեծ իմաստ կա, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Դուք գնել, իհարկե կարող եք, ինչ ցանկաաք, միայն մի մոռացեք նախազգուշական միջոցների մասին, այն է. հիշեք այն մասին, որ մենք ուշադիր հետևում ենք ձեր գործողություններին և եթե համարենք, որ սպառազինության այս կամ այն խմբաքանակի գնումը կարող է հիպոթետիկորեն սպառնալ մեր անվտանգությանը, դրա անմիջապես կանխարգելիչ հարված կհասցվի տեղակայման վայրին ։ Միջազգային իրավունքին լիովին համապատասխան, որին մենք բոլորս այդքան անձնուրաց նվիրված ենք։ Մենք չափազանց վաղուց գիտենք ձեզ, որպեսզի վստահել ձեզ։

Caliber.Az
Դիտումներ: 230

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Աշխարհագրական շուլերներ «Հին աշխարհի հիստերիկները»

129
19 Դեկտեմբերի 2025 18:15
2

Հարությունյանը՝ Բաքվի դատարանում. «իհարկե, սրանք ռազմական հանցագործություններ են»

123
19 Դեկտեմբերի 2025 21:02
3

Բաքու - Աբու Դաբի. Վստահության ռազմավարություն Խազար Ախունդովի վերլուծությունը

104
19 Դեկտեմբերի 2025 11:16
4

907-րդ ուղղումը ընդեմ Բաքվի խաղաղության օրակարգի Եվ ադրբեջանական բենզինը հայկական ավտոմեքենաներում

87
19 Դեկտեմբերի 2025 12:54
5

Դատարանում Մանուկյանը շնորհակալություն է հայտնել իր փաստաբաններին

79
20 Դեկտեմբերի 2025 12:05
6

«Մեծ վերադարձ». Բնակիչների առաջին խումբը մեկնել է Քյարքիջահան

64
20 Դեկտեմբերի 2025 20:31
7

Մամրաձե. Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը կարող են ստեղծել փոխշահավետ համագործակցության օրինակելի տարածություն

59
19 Դեկտեմբերի 2025 17:30
8

Euronews-ի տեսանյութը Շուշայի՝ Ադրբեջանի մշակութային օրրանի մասին

58
19 Դեկտեմբերի 2025 12:12
9

ԶԼՄ-ներ. Փաշինյանը հանձնարարել է ձերբակալել Գարեգին Բ-ի եղբորը

58
19 Դեկտեմբերի 2025 14:54
10

Ադրբեջանն ու Լեհաստանը քննարկել են ռազմական բժշկության ոլորտում համագործակցությունը

57
19 Դեկտեմբերի 2025 10:59
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading