twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Չարդարացված հույսեր Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը «խաբել են»

06 Մարտի 2023 16:39

Անցած շաբաթ, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատները, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հանդես են եկել՝ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների 35-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություններով։ Դատելով հայկական ԶԼՄ-ներում հնչող խայթիչ ռեպլիկաներից՝ այդ հայտարարությունների բովանդակությունը այնքան կոշտ չեն եղել, որպեսզի բավարարեին մեր հարեւանների հույսերը։ Ըստ երևույթին, Հայաստանում հաշվարկել էին Ադրբեջանի հասցեին կշտամբանքների և մեղադրանքների փոթորիկի վրա, բայց դրանք մնացել են տիրույթում։

Դուրս չեկավ, չստացվեց, բոլոր տեքստերը կրել են զուտ դեկլարատիվ բնույթ, առանց «Սումգայիթի դեպքերի» ինչ-որ դատապարտումնրի և, համապատասխանաբար, հակառակվել են հայկական կողմի շահերին, որը սովոր է իրեն ավանդաբար դիրքորոշել զոհի դերում և հառաչել «բազմաչարչար հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի» մասին, որում մեղավոր են են եղել մե՛րթ թուրքերը, մե՛րթ ադրբեջանցիները։ Իսկ հետևաբար ամենևին էլ զարմանալի չէ, որ հայկական լրատվամիջոցները անմիջապես շտապեցին բողոքել, և նույնիսկ զայրանալ, որ նշված երկրները սահմանափակվել են «Սումգայիթի» մասին ընդամենը մեկ-երկու բառակապակցությամբ և ոչինչ չեն ասել «ագրեսիվ» Ադրբեջանի և «արյունարբու» ադրբեջանցիների մասին։ Մի խոսքով, այդ ուղերձներում Բաքվին դատապարտող ոչ մի տող չի եղել։

Որպեսզի անհիմն չլինենք, մեջբերենք հատվածներ այդ հայտարարություններից։ Օրինակ, Եվրոպական Միության պատվիրակության հաղորդագրությունում ասվում է, որ «անցյալի գործողությունների խոստովանումը՝ կարևոր քայլ է հաշտեցման և խաղաղության ճանապարհին։ Մենք խորապես ցավակցում ենք բոլոր նրանց, ովքեր 35 տարի առաջ Սումգայիթում կորցրել են իրենց հարազատներին ու ընկերներին»։

Իսկ ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության մեջ ընդհանրապես միայն ձեւական կարեկցանք է, իբր, «ամերիկացիները սգում և հարգում են 1988 թվականին Սումգայիթում սպանվածների հիշատակը»։

Ռուսաստանի դեսպանատունը չոր կերպով նշել է, որ «անցյալի այդ իրադարձությունների հիշատակը՝ խթան է ապագայում դրանց կրկնության հնարավորությունը բացառելուն ուղղված ջանքերի համար»։

Հատկանշական է, որ հայկական կողմն ամենաշատ պահանջներն ունի Ֆրանսիայի դեսպանատան նկատմամբ, իբր, նրանք միայն մարտի 2-ին, մի ամբողջ երկու օր ուշացումով են նշել ձևականության համար։ «Մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին, որը այս օրերին հարգում է Սումգայիթի զոհերի հիշատակը»,- գրված է Ֆրանսիայի դեսպանատան Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։

Ինչպես տեսնում ենք, փաստորեն բոլոր երկրները՝ կիսապաշտոնական ձևականորեն ցավակցություն հայտնելով՝ հաշտության և խաղաղության կոչ են արել։ Առանց Ադրբեջանի հասցեին չնչին ակնարկների ու նախատինքների, ինչը, անշուշտ, դժգոհություն է առաջացրել է Հայաստանի մոլի ։

Հայկական կողմի հիմնական պահանջը նրանում է, որ այդ երկրներից ոչ մեկը 1988թ. փետրվարին Սումգայիթի իրադարձությունները չի ճանաչում որպես «ցեղասպանություն», որոնք, ինչպես հաշվում են Հայաստանում, համապատասխանում են ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։ Ահաբեկչություն և բռնություն քարոզող Հայաստանի կողմից նման բնույթի անհեթեթ մեղադրանքը, բացի դառը ժպիտից, այլ բան չեն կարող առաջացնել։ Դրա հետ մեկտեղ տարօրինակ կլիներ, եթե որ հանկարծ, առանց որևէ պատճառի Հայաստանում խոստովանեին կատարված հանցագործությունները, այդ թվում նաև Սումգայիթում։

Մինչդեռ կան անհերքելի փաստեր և նյութեր, որոնք հաստատում են, որ այդ ադրբեջանական քաղաքում իրադարձությունները նախաձեռնվել և իրականացվել են՝ հայ ազգայնականների, ինչպես նաև ԽՍՀՄ ՊԱԿ-ի որոշակի շրջանակների և ԽՄԿԿ Կենտկոմում հակաադրբեջանական տրամադրվածությամբ մարդկանց կողմից։ Ըստ նախկին ԽՍՀՄ-ի Պետանվտանգության կոմիտեի և դատախազության հետաքննությա՝ այդ իրադարձություններում բացահայտվել են բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ դրանց իսկական կազմակերպիչները եղել են հենց հայերը։ Քննչական նյութերում որպես գլխավոր սադրիչ նշված է 1959 թվականին ծնված Էդուարդ Գրիգորյանը, իսկ կազմակերպիչների թվում են նաև ազգությամբ հայ այլ անձինք։ Հայտնի է, որ Գրիգորյանը ակտիվորեն մասնակցել է ավազակային հարձակումներին և այլ հանցագործություններին և անձամբ կատարել է վեց հայերի սպանությունը։ Իրադարձությունների հետքերով նա բերման է ենթարկվել, որից հետո Մեժլումյանների ընտանիքի մի քանի անդամների կողմից ճանաչվել է նրա ինքնությունը։ Սակայն, չնայած հետաքննությամբ հաստատված վեց անձի սպանության փաստին, Գրիգորյանը, Սումգայիթում տեղի ունեցած անկարգությունների հետևում կանգնած որոշակի ուժերի ջանքերով, ԽՍՀՄ դատարանի կողմից դատապարտվել է ընդամենը 12 տարվա ազատազրկման։ Ավելի ուշ, Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից անցկացված հետաքննությամբ միանշանակ պարզվել է, որ Գրիգորյանի հետ հավասար, կատարվածին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև նրա երկու եղբայրները։ Պարզվել է նաև, որ իրադարձությունների նախօրեին Է. Գրիգորյանը և նրա եղբայրները սերտ կապ են պահպանել Ղարաբաղի հայ էմիսարների հետ։ Հետաքննությունը նաև հանգել է այն եզրակացությանը, որ անկարգությունների կազմակերպմանը անուղղակիորեն մասնակցել են ԽՍՀՄ-ի հատուկ ծառայությունները։ Բացի դրանից, տվյալներ կան, որ ԽՍՀՄ դատախազության քննչական խումբը թաքցրել է նյութեր և փաստեր, որոնք կարող էին բացահայտել անկարգությունների կազմակերպիչներին և նրանց ենթարկել քրեական պատասխանատվության։ Արդյունքում իրադարձությունների ամենաթեժ պահին ձերբակալված հայկական ազգանուններով մարդիկ ազատ են արձակվել, և նրանցից շատերին հաջողվել է խուսափել պատժից։ Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև Սումգայիթում հայերի մյուս հանցագործությունները, որոնցից շատերը այդպես էլ չբացահայտվեցին Ադրբեջանի տարածքում այն ժամանակվա ավերիչ գործընթացների մասին Մոսկվայի կողմից անտեսելու պատճառով, հայերի ներկայիս հավակնությունները՝ ի դեմս Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արևմտյան հովանավորների, ինչպես նաև ֆորմալ առումով ամենամոտ դաշնակցի՝ Ռուսաստանի նկատմամբ՝ անհեթեթ ու ծիծաղելի են և ցուցադրում են միայն ագրեսորի ու օկուպանտի ճշմարիտ էությունը։

Սակայն այն, որ Սումգայիթի դեպքերի կապակցությամբ հայերի ակնկալիքները չեն ստացել եվրոպացիների, ամերիկացիների և ռուսների պատշաճ աջակցությունը, առավելապես պայմանավորված է նրանով, որ Վաշինգտոնում, Մոսկվայում և նույնիսկ Փարիզում բոլորը հիանալի հասկանում են, և հետևաբար չեն շտապում լծվել հերթական «ցեղասպանության» մասին հերթական հայկական առասպելով։

Caliber.Az
Դիտումներ: 130

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Արկադի Ղուկասյանը խոստովանել է, որ ադրբեջանցիներին ստիպել են լքել Խանքենդին

153
17 Ապրիլի 2025 18:48
2

Աշխարհը ճանաչելը ըստ Բալզակի և Թրամփի Ռամիզ Յունուսը՝ Caliber.Az-ի եթերում

114
17 Ապրիլի 2025 09:17
3

Երևանի ձախողված տեղաշարժերը Ասկերխանովը, Այսինն ու Գարիշվիլին՝ Caliber.Az-կայքում

110
17 Ապրիլի 2025 10:19
4

Բոլիվուդը որպես Հայաստանի նոր հույս Երևանի հերթական արկածախնդրությունը

109
18 Ապրիլի 2025 14:53
5

Բոլոր ճանապարհները տանում են դեպի Ադրբեջան. մեր տարածաշրջանում մենք ենք որոշում Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

99
16 Ապրիլի 2025 09:31
6

Հունգարիան չի խաղում ԵՄ-ի հայանպաստ կանոններով Երևանին ռազմական օգնությունը արգելափակվել է

99
18 Ապրիլի 2025 14:11
7

Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ծախսերը կգերազանցեն ութ միլիարդ մանաթը

96
16 Ապրիլի 2025 09:36
8

Հայաստանը խաղից դուրս վիճակի եզրին Միրզոյանն ու Փաշինյանը սրում են անիմաստության հռետորաբանությունը

87
16 Ապրիլի 2025 13:37
9

Հաղթահարել կախվածությունը Փաշինյանի նոր հայտարարությունների մասին

82
17 Ապրիլի 2025 13:19
10

Թբիլիսին հուսով է, որ շուտով Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի

72
16 Ապրիլի 2025 15:41
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading