twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Պատասխանից խուսափել 45 րոպվա մեջ ԱՄՆ դեսպանը պետք է ներողություն խնդրի Caliber.Az-ից

23 Օգոստոսի 2024 12:19

Մենք, իհարկե, սովոր ենք նրան, որ դիվանագետները հայհոյում են, ներեցեք նույնաբանության համար՝ դիվանագիտորեն, ինչի տակ նկատի է առնվում սուր անկյունների հաղթահարում և վատ խաղի դեպքում լավ դեմքի պահպանում։ Սակայն այն, ինչ ցույց է տվել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին «İTV» հեռուստաալիքի «Ուշադրության կենտրոնում» հաղորդման ժամանակ՝ հաղորդավար Մուրադ Հուսեյնովի հետ հարցազրույցում, թվում է, կստիպեր որ ճայթյունով կոտրվեր անորոշության չափման սարքը, եթե նման բան գոյություն ունենար:

Եթե հակիրճ, ապա ԱՄՆ-ը միշտ և ամենուր (և, իհարկե, Հարավային Կովկասում) «կողմ է ամեն լավի և դեմ է ամեն վատի»։ Սակայն մենք չենք անդրադառնա հարցազրույցում հնչած բոլոր հարցերին ու պատասխաններին՝ մեզ այս կոնկրետ դեպքում հետաքրքրում է ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների ամենակենսահույզ թեման։ Այն է, մեր կայքում հրապարակված նյութերը օգոստոսի 2-ին և 3-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռներ ժամանելու վերաբերյալ՝ սպառազինությամբ և անձնակազմով, որոնք այնուհետև տեղակայվել են Զանգեզուրում։ Առավել ևս, մենք բացահայտել ենք ամերիկյան ինքնաթիռների երթուղիները՝ նրանք Երեւան են ժամանել Ռումինիայում և Կատարում ԱՄՆ-ի ռազմակայաններից։

Հաղորդավար Մուրադ Հուսեյնովը միանգամայն իրավացիորեն զրույցը սկսել է հենց այդ հարցով, դրանով հանդերձ հղում անելով Caliber.Az-ի նյութերին։ Եվ ահա թե ինչ է պատասխանել Լիբբին. « Caliber-ի զեկույցը՝ անհեթեթություն է: Այս ամենը հորինվածք է, և ես դա լիովին հերքում եմ: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որ դա հորինվածք է։ Ցավոք սրտի, որոշակի նպատակների հետ կապված, որոնց մասին ես կարող եմ միայն ենթադրություններ անել, կան այնպիսիք, ովքեր ուզում են տարաձայնություններ առաջացնել, միտումնավոր բարդություններ ստեղծել ադրբեջանա-հայկական հարաբերություններում, և Caliber-ը դրանց շարքում է։ Ես կտրականապես հերքում եմ նրանց տեղեկատվությունը»։

Ինչպես տեսնում ենք, կա միայն մերկ ժխտում և ոչ մի ապացույց (եթե, իհարկե, այդպիսին չհամարենք հղումը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությանը), մինչդեռ մեր հրապարակումը անհիմն չի գործել, այլ տրամադրել է՝ Երևանի օդանավակայանում ամերիկյան ռազմական ինքնաթիռների վայրէջքը հաստատող լուսանկարչական նյութեր։

Լիբբին որևէ կերպ չի մեկնաբանել այդ լուսանկարները, չի բերել որևէ փաստեր, որոնք ժխտում են այն, ինչ արտացոլված է դրանցում։ Դե էլ ինչ՝ դեսպանը նույնիսկ՝ այս լուսանկարներն «կեղծ» անվանելու անհիմն փորձ չարեց։ Նա պարզապես դրանք անտեսեց, կարծես դրանք չկան, մինչդեռ հաղորդավարը նրանց առանձին հարց էր նվիրել։ Մուրադ Հուսեյնովը նաև նշել է, որ նկարահանումները արվել են հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների ավարտից հետո։ Մեր կողմից հավելենք, որ այդ ամերիկա-հայկական զորավարժությունները ավարտվել են հուլիսի 24-ին, իսկ մենք ներկայացրել ենք նրա ապացույցներ, որ ռազմական ինքնաթիռները Երևան են ժամանել օգոստոսի 2-ին՝ զորավարժությունների ավարտից 9 օր հետո։ Առավել ևս, մենք բացահայտել ենք այդ ինքնաթիռների երթուղին։

Պարոն Լիբբին իրավիճակը պարզաբանելու փոխարեն, անցավ վերացական քննարկումների այն մասին, որ ԱՄՆ-ը զարգացնում է հարաբերությունները Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի հետ։ «Մենք համագործակցություն ենք կառուցում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ։ Եվ, բացի ասվածից, ԱՄՆ-ի և Հայաստանի զորավարժությունների, ինչպես նաև « Caliber»-ի տեղեկատվության առնչությամբ ես հավելյալ ոչինչ չեմ ասի»,- ուղիղ պատասխանից խուսափել է ԱՄՆ-ի դեսպանը։

Մինչդեռ նկատելի էր, թե ինչպես է Լիբին իրենից վանում, վերջին բառերը նա արտահայտեց այնքան նյարդայնացած, որ նրա ձայնում, կարծես, նույնիսկ դող լսվեց։ Եվ եթե մինչ վերջերս որևէ մեկի մոտ կասկածներ էին մնում մեր տեղեկությունների հավաստիության վերաբերյալ, ապա, կարծում ենք, որ ամերիկացի դիվանագետի այդչափ նյարդային ու անօգնական հարցազրույցից հետո բոլոր կասկածները ծխի պես ցրվել են։

Նույն եզրակացության է հանգել նաև հայտնի ադրբեջանցի քաղաքագետ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը։ Ստորև ներկայացնում ենք նրա գրառումը իր հեղինակային «Կարծիք FM» տելեգրամ-ալիքից (ոճը պահպանված է):

«Ի դեպ, ըստ նախորդ գրառման, երեկ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը մի քանի անգամ հերքել է Caliber.Az-ի տեղեկատվությունը։ Սակայն, Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանին հիշեցնենք, որ Caliber.Az-ը ապրիլի սկզբին ԱՄՆ/ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի նախօրեին հրապարակել է՝ Հայաստանին ռազմական օգնության մասին գաղտնի փաստաթուղթը։ Այն ժամանակ ԱՄՆ-ի բոլոր պաշտոնական ներկայացուցիչները հերքել են այս տեղեկությունը։ Բայց ի՞նչ տեղի ունեցավ հետո։ Եվ հետո մենք տեսանք ԱՄՆ-ի զորավարժությունները Հայաստանում, ԱՄՆ-ի ռազմական խորհրդականների նշանակումը Հայաստանի Պնախարարությունում, ԵՄ-ից ռազմական օգնություն, Հայաստանում ԵՄ-ի առաքելության հետախուզական գործունեության ուժեղացում, Ֆրանսիայից և Հնդկաստանից ռազմական մատակարարումների ավելացում: Նշանակում է, որ Caliber.Az-ի տեղեկատվությունը ճիշտ էր, իսկ ամերիկացի դիվանագետների հերքումը՝ սուտ։ Այնպես որ, մեզ համար ԱՄՆ-ի դեսպանի հերքումը՝ գրեթե տեղեկատվության հաստատումն է»։

Կարելի է հավաստագրել ամերիկյան դիվանագիտության նշաձողի նվազում, որը չի իջնում մինչև իր հետքերը հմտորեն քողարկելու ձգտումներին, գոնե խոսքի մակարդակով, այլ հասցվում է «ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում» և «ինքդ ես հիմար» մարտավարությանը:

Ամերիկյան դիվանագիտության խնդիրները նկատելի են նաև Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների չհամաձայնեցված պատասխաններով։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը (ի պատասխան Caliber.Az-ի նյութի վերաբերյալ հայկական լրատվամիջոցների հարցին) հայտարարում է այն մասին, որ զորավարժությունները ավարտվել են հուլիսի 24-ին, և որ «ամերիկյան ողջ տեխնիկան և անձնակազմը լքել են Հայաստանը», մի տեսակ ակնարկելով, որ օգոստոսի սկզբին ինքնաթիռները, իբր, մեկնել են Հայաստանից, այլ ոչ թե ժամանել այնտեղ, մինչդեռ դեսպան Լիբբին առհասարակ նախընտրեց խուսափել պատասխանելուց: Արձագանքների այս անմիաբանությունը միայն հաստատում է, որ Caliber.Az-ը անակնկալի է բերել ԱՄՆ-ին, և հիմա նրա դիվանագետները պարզապես չգիտեն, թե ինչպես արձագանքել։

Սակայն, մեզ թույլ տանք մի փոքր ուշադրություն դարձնել մեկ այլ կարևոր կետի վրա։ Մարկ Լիբբին, ինչպես երևում է վերը նշված մեջբերումից, իրեն թույլ է տվել Caliber.Az-ի տվյալները անվանել անհեթեթություն։ Այդ հայտարարությունը՝ ուղղակի վիրավորանք է մեր ողջ թիմի համար։ Լիբբին մեր հասցեին հնչեցրել է հախուռն մեղադրանքներ՝ դրանք չհիմնավորելով ոչ մի փաստով։

Մենք էլ, ի տարբերություն նրա, ընթերցողներին ներկայացրել ենք ամերիկյան զինտեխնիկայի և անձնակազմի լուսանկարներ և առաքման ուղիները, ընդհուպ մինչև գումարտակի համարը (Հայաստանի ՊՆ 513-րդ առանձին գումարտակ): Դրան Լիբբին նախընտրել է չարձագանքել:

Իսկ եթե խոսենք անհեթեթության մասին, ապա դրան ավելի շատ նման է Լիբբիի բոլորովին անամոթ հայտարարությանը, որը նորից մեջբերենք. «Կան այնպիսիք, ովքեր ուզում են տարաձայնություններ առաջացնել, միտումնավոր բարդություններ ստեղծել ադրբեջանա-հայկական հարաբերություններում, և Caliber-ը նրանց շարքում է»:

Ապշեցնում է այս հայտարարության կեղծիքի աստիճանը։ Բոլոր հետպատերազմյան տարիներին բարդություններ է ստեղծել Հայաստանը՝ այդ թվում նաև նրան ակտիվորեն զինող ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների աջակցությամբ։ Եվ հիմա էլ հատկապես նրանք են, այլ ոչ թե Caliber.Az-ը՝ նպաստում սրացմանը, տարաձայնություններ են մտցնում և խոչընդոտներ ստեղծում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։

Մեր խմբագրությունը ընդամենը իր գործն է անում, ժամանակին բացահայտելով և հանրությանը ներկայացնելով Ադրբեջանի ազգային անվտանգության խնդիրներին առնչվող փաստեր։ Եվ եթե Դուք, պարոն դեսպան, համարձակվում եք մեր տվյալները անվանել «անհեթեթություն», ապա կամ պետք է ներկայացնեք դրանք հերքող ապացույցների բազա, կամ ներողություն խնդրեք մեզանից։

Վերջապես պատասխանեք մի պարզ հարցի. ի՞նչ նպատակով են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռները 2024 թվականի օգոստոսի 2-ին և 3-ին ժամանել «Զվարթնոց» օդանավակայան։

P.S. Մենք, իհարկե, սովոր չենք մեր գործընկերներին խորհուրդներ տալ, բայց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի դեսպանը իրեն թույլ է տվել ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներին անհիմն մեղադրել ստախոսության մեջ և ցուցադրաբար խուսափել ուղիղ հարցերից, հարց է ծագում. որքանո՞վ է տեղին այսուհետ նրան խոսք տրամադրել մեր տեղեկատվական հարթակներում, եթե այդ խոսքը ոչինչ չարժե:

Caliber.Az
Դիտումներ: 679

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

115
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

112
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

93
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

76
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

72
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

70
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

64
20 Դեկտեմբերի 2024 12:08
10

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

63
21 Դեկտեմբերի 2024 11:19
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading