twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Պատերազմը հնարավոր է։ Երեւանը Փարիզի թելադրանքով կարող է դիմել սադրանքի Խրամչիխինի կանխատեսումը

28 Փետրվարի 2024 13:44

Հայաստանը շարունակում է Հարավային Կովկասի ռազմականացման քաղաքականությունը՝ Փարիզից և Նյու Դելիից ակտիվորեն գնելով սպառազինություն, որպեսզի լրացնի 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո բավականին աղքատացած իր ռազմական զինանոցը։ Այս ամսվա սկզբին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ֆրանսիան և Հնդկաստանը դարձել են Երևանի հիմնական ռազմատեխնիկական գործընկերներ և պարծենում էր նրանով, որ «սպառազինության ձեռք բերման դիվերսիֆիկացման հարցում զգալի առաջընթաց կա»։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նույնպես հաստատել էր, որ Երևանը գտնվում է՝ ռազմատեխնիկական համագործակցություն հաստատելու համար երկրներ փնտրելու մեջ և հենվում է այն փաստին, որ Երևանը չի կարող շարունակել՝ Ռուսաստանի հետ Հայաստանի զինված ուժերի բարեփոխման հայեցակարգի իրականացումը։ «Նախկինում պաշտպանության ոլորտում մեր հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի Դաշնության հետ էր, հիմա դա չի կարող լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով»,- ասել է Փաշինյանը։

Ըստ ամենայնի, վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանին սպառազինության գլխավոր մատակարարը դարձել է Հնդկաստանը։ Մասնավորապես, Երևանը Նյու Դելիից գնել է «Ակաշ» զենիթահռթիռային համակարգ, «Պինակա» հրթիռային կայաններ, ռուսական արտոնագրով արտադրված «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համակարգեր, 80 միլիմետրանց և 155 միլիմետրանոց հաուբիցներ և այլ սպառազինություն։

Հարկ է նշել, որ հնդկական սպառազինության Հայաստան մատակարարումները արդարացի դժգոհություն է առաջացնում Բաքվում։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը դեռ անցյալ տարվա դեկտեմբերին ճեպազրույցում հայտարարել է, որ, Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ նրա Հայաստանին զենքի մատակարարումները կապված չեն այն փաստի հետ, որ Ադրբեջանը բարեկամություն է անում Թուրքիայի և Պակիստանի հետ։ «Բայց Բաքուն չի կարող դա դիտարկել որպես զուտ առևտուր, քանի որ նրա հողերը 30 տարի գտնվում էին օկուպացիայի տակ։ Նրանք հայտարարում են, որ դա դիտարկում են որպես առևտուր և ոչ թե վնասարարություն Ադրբեջանին: Այսպիսին է նրանց պաշտոնական դիրքորոշումը։ Իսկ մենք գիտենք, որ Հայաստանում ռեւանշիստական տրամադրությունները դեռևս ուժեղ են, և զենքի նման մատակարարումները էլ ավելի են ուժեղացնում դրանք»,- ասել է Բայրամովը։

Եվ այստեղ տեղին է նշել հետեւյալ փաստը։ Հնդկաստանում «Ուսանաս» հիմնադրամին կից գործող վերլուծական կենտրոնի ղեկավար Աբհինավ Պանդյայի կարծիքով, որը նա արտահայտել է «ETV Bharat» հեռուստաալիքին տված հարցազրույցում, «Հնդկաստանը պետք է դիմակայի Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան առանցքին, քանի որ Պակիստանը՝ մեր վաղեմի թշնամին է։ Հատկապես այդ պատճառով է Հնդկաստանը զինտեխնիկա է մատակարարում Հայաստանին»։ Այսինքն, հնդիկ վերլուծաբանը հաստատել է Հնդկաստանի աշխարհաքաղաքական շահագռգռվածությունը՝ Երևանին ռազմական մատակարարումների հարցում, ինչը հիանալի հասկանում են Բաքվում։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին ֆրանսիական ռազմական մատակարարումներին, ապա հայտնի է, որ դրանք ներկայացված են «Bastion» զրահամեքենաներով, «Thales Group» ընկերության երեք Ground Master 200» միջին հեռահարության ռադարներով, «MBDA» ընկերության կողմից «Միստրալ» զենիթահրթիռային համակարգերով։ Ֆրանսիայի պաշտպանության նախար Սեբաստիան Լեկորնուն իր հայ գործընկեր Պապիկյանի հետ վերջերս Երեւանում կայացած համատեղ ճեպազրույցում հայտարարել է, որ «եթե Հայաստանին անհրաժեշտ լինեն փոքր և միջին հեռահարության հրթիռներ, դրանք կմատակարարվեն»։

Այն, որ տարածաշրջանի ռազմականացումը բխում է Ֆրանսիայի շահերից՝ ակնհայտ փաստ է, ինչպես նաև այն, որ Հայաստանը պատրաստ է կուրորեն հետևել Փարիզի կարգադրությանը։ Դատելով նրանից, թե ինչպես է Հայաստանը այս պահին ինտենսիվ զինվում, Երեւանում ու Փարիզում պատրաստվում են զինված սադրանքների։ Դրանով հանդերձ, դրանք սկսելը քույրերի տանդեմը նախատեսում է Ադրբեջանին մեղադրելով։ Ահա, թե որտեղից են գալիս բավականին երկար շարւնակվող մեր երկրի մասին ստեր տարածելու այս ամբողջ տեղեկատվական արշավը, և ահա թե ինչու է Հայաստանը այդքան շտապ վերազինվում։ Այս քարոզարշավի հիմնական՝ «Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա» կարգախոսն արդեն հնչում է ամենուր։

Այս կապակցությամբ ուշագրավ է ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի մեկնաբանությունը, ում կարծիքով, նույնիսկ դրանով հանդերձ, որ Հնդկաստանն ու Ֆրանսիան զինում են Երևանին՝ հայերին ոչինչ չի օգնի։

«Հայաստանի ներկայիս ռազմական զինանոցի մասին լրջամիտ չէ խոսել։ Երեւանի եւ Բաքվի ռազմական զինանոցներն անհամեմատելի են»,- ասել է Ա. Խրամչիխինը այս տողերի հեղինակի հետ զրույցում։

Եզրափակելով նշենք, որ Ֆրանսիան և Հնդկաստանը, զինելով Հայաստանին, գործում են սեփական շահերից ելնելով։ Նրանց համար չափազանց կարևոր է հրահրել նոր պատերազմ Հարավային Կովկասում։ Այստեղ բանը նույնիսկ ոչ թե առևտրական, այլ աշխարհաքաղաքական շահի մեջ է՝ Ֆրանսիան դրանով իսկ երազում է ամրապնդվել տարածաշրջանում, իսկ Հնդկաստանը՝ ուզում է ինչ-որ կերպ վնասել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի դաշինքին։ Դժվար թե Երևանում չեն հասկանում դա, բայց այնտեղ մոլագար համառությամբ նվագակցում են Ֆրանսիայի և Հնդկաստանի հավակնություններին՝ դրանով հանդերձ լուրջ վտանգի տակ դնելով սեփական անվտանգությունը։

Caliber.Az
Դիտումներ: 245

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հայաստանը հորինում է գնդակոծություններ, Ադրբեջանը պատասխանում է փաստերով Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հայտարարությունը

219
29 Մայիսի 2025 12:05
2

Հայկական անորոշության երթուղին Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

183
30 Մայիսի 2025 13:25
3

Կեղծիքի կաթողիկոս Երբ հովիվը տանում է դեպի անդունդ

168
29 Մայիսի 2025 16:28
4

Վերադարձի և արդարության հաղթանակի խորհրդանիշ Երազանքի մարմնավորում վերածնվող Լաչինում

168
29 Մայիսի 2025 11:09
5

Հնդկաստանի ձախողված հաշվարկը Հարավային Կովկասում Սերգեյ Ստրոկանը՝ Caliber.Az կայքում

151
30 Մայիսի 2025 11:59
6

«Աբրահամի համաձայնագրերը սկսվեցին Ադրբեջանից» Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը Washington Reporter-ին

83
29 Մայիսի 2025 19:51
7

Ուժի նոր կենտրոնի ձայնը Եղբայրական պետությունների Լաչինի գագաթնաժողովը

78
29 Մայիսի 2025 11:41
8

Խորհրդային Հայաստանի զանգեզուրյան նենգությունը «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

55
29 Մայիսի 2025 19:53
9

Էրդողան. Զանգեզուրի միջանցքի բացումը կամրապնդի Հարավային Կովկասի էներգետիկ ենթակառուցվածքները

49
29 Մայիսի 2025 17:26
10

Ադրբեջանը քննարկում է Աֆրիկայում WUF13-ի նախապատրաստական աշխատանքները

49
29 Մայիսի 2025 19:47
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading