twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Պետք է փակել հայկական ԱԷԿ-ը, քանի դեռ մասշտաբային աղետ տեղի չի ունեցել» Անդրեյ Օժարովսկին՝ Caliber.Az-կայքում

09 Մայիսի 2023 11:26

Մոսկվայի միջուկային սպառնալիքները արևմտյան երկրների հասցեին, Իրանի միջուկային ծրագիրը, Հայաստանում փլուզվող ատոմակայանը, ԿԺԴՀ-ում զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) կանոնավոր փորձարկումները՝ այսօր ինչպես երբևիցե ավելացրել են գլոբալ աղետի հավանականությունը, որի պատճառը կհանդիսանա կամ «խաղաղ միջուկը», կան միջուկային զենքը։ Իր կարծիքը այն մասին, թե որքանով մեծ է միջուկային ապոկալիպսի հնարավորությունը և ինչ է հարկավոր, որպեսզի դա կանխել՝ Caliber.Az-ի հետ հարցազրույցում արտահայտել է՝ ռուսաստանցի ինժեներ-ֆիզիկոս, «Ռադիոակտիվ թափոնների անվտանգություն» ծրագրի փորձագետ Անդրեյ Օժարովսկին։

- Միջուկային պատերազմի վտանգը բառացիորեն կաված է օդում, և այդ մասին գնալով ավելի պարտադրաբար են խոսում։ Արդյո՞ք այն կբռնկվի մոտ ապագայում և ի՞նչը կարող է հրահրել դրա սկիզբը։

- Բանը նրանում է, որ միջուկային զենքին տիրապետողները մեծ գումարներ են ծախսում այն պահպանելու համար։ Միջուկային ռումբը ինչ-որ միջնադարյան սուր չէ, որը մի անգամ կռելուց հետո այն կախում ես պատից, որը ցանկացած պահի պատրաստ է օգտագործման: Միջուկային զենքը պահանջում է միջուկա-վառելիքային շղթայի ձեռնարկությունների աշխատանք, և այն երկրները, որոնք տիրապետում են դրան, այս կամ այն չափով պատրաստ են դրանք ապրիորի օգտագործել։ Մինչդեռ նրանցից գոնե մեկը, օրինակ՝ Ֆրանսիան, հայտարարել է՝ այո, մենք չենք ուզում ռմբակոծել քաղաքները, սպանել խաղաղ բնակիչներին, այս ամենը բարբարոսություն է և միջնադար է։ Ավաղ, քանի դեռ նման բան դեռ չի պատահել։ Բոլոր միջուկային երկրների ժամանակակից ռազմական դոկտրինան ամենևին չի առաջարկում հրաժարվել դրանից։ Այնպես որ, պնդումներն այն մասին, որ միջուկային զենք ունեցող երկիրը պատրաստ է օգտագործել այն, վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև այլ պետություններին։

Այժմ մենք կրկին տեսնում ենք, թե ինչպես է փլուզվում միջուկային զինանոցների կրճատման միտումը, թեև 90-ականներին դրանում մեծ հաջողություն էր ձեռք բերվել։ Անձամբ ինձ, որպես բնապահպանի համար կարևոր է, որ, մնացած բոլոր պայմանավորվածությունների հետ մեկտեղ, ՝ 34 տոննա պլուտոնիումի ոչնչացման վերաբերյալ պայմանավորվածություններ էր ձեռք բերվել։ Չէ որ պլուտոնիումն՝ այն նյութն է, որը կարող է օգտագործվել որպես միջուկային ռումբի կորիզ՝ դա մոտավորապես 3-5 կիլոգրամ նման նյութ է։ Իսկ այնտեղ խոսքը էր գնում յուրաքանչյուր կողմից 34 տոննա պլուտոնիումի ոչնչացման մասին, այսինքն՝ հսկայական քանակության։

Սակայն այժմ միջուկային զենքի չտարածման վերաբերյալ մի շարք պայմանագրերից դուրս են գալիս ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ը, և դա ծայրահեղ բացասական միտում է։ Սա արձակում է ձեռքերը միջուկային զենքի արդիականացման համար։ ԱՄՆ-ը արդեն հայտարարել է, որ պատրաստվում է վերսկսել միջուկային զենքի արտադրությունը նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը հենց պայմանավորված է նրանով, որ միջուկային զենքը չի կարող հավերժ պահպանվել։ Մոտեցել է 70-80-ականներին արտադրված սարքերի պիտանելիության ժամկետը, և ահա դրանք արդեն պետք է թարմացնել։ Այս ամենը կարող է դառնալ սպառազինությունների նոր մրցավազքի հերթական փուլ, որին կմասնակցեն ոչ թե երկու երկրներ, ինչպես դա եղավ սառը պատերազմի ժամանակ, այլ մի քանի, օրինակ՝ կմիանա Չինաստանը։ Ու նաև ԿԺԴՀ-ն, որը բառիս բուն իմաստով դուրս է թռչում վարտիքից, այնքան է ուզում միանալ «միջուկային ակումբին»։ Աշխարհը գնալով դառնում է ավելի վտանգավոր։ Բացի այդ, կան լոկալ կոնֆլիկտներ. բացի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմից, դրանք տարաձայնություններ են Հնդկաստանի և Պակիստանի կամ նույն Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև, որտեղ միջուկային զենքի օգտագործումը, եթե բախումները անցնեն թեժ վիճակի՝ բավականին հավանական են։

-Կա նաև Իսրայելն ու Իրանը։ Թեհրանը, ինչպես պնդում են իսրայելցի փորձագետները՝ ընդհուպ մոտեցել է ատոմային ռումբ ստեղծելուն։ Ուրեմն ցնորքային թե՞ իրական է Իրանի ատոմային ռումբը:

- Ինչ վերաբերում է միջուկային զենքի առկայությանը, ապա համաշխարհային հանրությունը վստահ է, որ Իսրայելը դա ունի, թեև դա պաշտոնապես չի ճանաչվում։ Հարկ է նաև հիշեցնել, որ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի խախտմամբ են այն ձեռք բերել Հնդկաստանը, Պակիստանը և նույնիսկ ԿԺԴՀ-ն։ Զանգվածային ոչնչացման ամենասարսափելի զենքը տարածվում է ամբողջ մոլորակով մեկ, արդեն չկան դրա ստեղծման ոչ մի գաղտնիքներ։ Բայց նույնիսկ այս ֆոնին՝ Իրանի միջուկային ծրագիրը հատուկ մտահոգություն է առաջացնում։ Կան հաղորդագրություններ այն մասին, որ իրանական որոշ ձեռնարկությունների մոտ գտնվող նմուշներում հայտնաբերվել է ուրան-235-ի անբնական բարձր կոնցենտրացիա, այսինքն՝ չնայած Իրանը պաշտոնապես հայտարարում է, որ հարստացված ուրանը կապահովի բացառապես հայրենական էներգետիկան, այն ակնհայտորեն կօգտագործեն ռազմական ոլորտում։ Այնպես որ, դատելով ամեն ինչից, ներկա պահին Իրանը տեխնիկապես ունի բոլոր պայմանները, որպեսզի արտադրի պայթուցիկ միջուկային սարք, ինչպես հարստացված ուրանի, այնպես էլ պլուտոնիումի հիման վրա։

Ավելորդ չէ նշել, որ հենց «Ռոսատոմ»-ն է Իրանում կառուցել «Բուշեր» ատոմակայանը, որը կարող է արտադրել միջուկային հումք՝ անգամ զենքի համար նախատեսված պլուտոնիում։ Առանց մանրամասների մեջ մտնելու, կարելի է պնդել, որ պարզապես ատոմակայանի շահագործումը միջուկային վառելիքի բեռնաթափման այլ ռեժիմի տեղափոխելով կարելի է ստանալ բավական լավ հումք միջուկային ռումբի արտադրության համար։ Ցավոք, միջուկային զենքն այժմ զանգվածային ոչնչացման միակ անխտիր զենքն է, որն արգելված չէ միջազգային կոնվենցիաներով: Որովհետև ոչ մի միջուկային պետություն չաջակցեց այս գաղափարին։ Բայց չէ որ արգելված են քիմիական, մանրէաբանական և այլ տեսակի զանգվածային ոչնչացման զենքերը։

- Այսօր լուրջ մտահոգություն է առաջացնում նաեւ հայկական ատոմային ուրվական՝ Մեծամորի ատոմակայանը։ Որքանո՞վ է այս կայանը վտանգավոր Հարավային Կովկասի համար։

- Արժե անմիջապես նշել, որ ցանկացած ատոմակայան ցանկացած ռեակտորով ընդհանրապես վտանգավոր է։ Իսկ Մեծամորի ատոմակայանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այնտեղ ռեակտորները հնացած են, դրանք 60-70-ականների արտադրանք են, 70-ական թվականներին կառուցված ВВР 440 ռեակտորներ, որոնք ինչ-որ իմաստով, միգուցե և մի փոքր ավելի հուսալի են, քան Չեռնոբիլինը, բայց ըստ ինժեներական, տեխնիկական խնդիրների ամբողջական վերլուծության, անվտանգության վերլուծության, հենց դրանք են Եվրամիությունում ճանաչվել, որպես վտանգավոր և ենթակա են դադարեցման: Հայկական ատոմակայանի հիմնական խնդիրը, իմ կարծիքով, թաքնված է երկու կարևոր ասպեկտում. նրա բարձր լեռնային դիրքը, որը վթարի դեպքում զգալիորեն մեծացնում է ռադիոակտիվ նյութերի տարածման տիրույթը։ Մյուս խնդիրը՝ թափոնների հետ իրավիճակն է։ Չէ որ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու, առավել ևս՝ այն արդիականացնելու մասին որոշումից հետո, այս հարցը էլ ավելի է սրվել։ Խորհրդային տարիներին, գործող պայմանագրերի համաձայն, ատոմակայանների ողջ օգտագործված վառելիքը հանրապետություններից արտահանվում էր ՌՍՖՍՀ՝ վերամշակման համար, իսկ այժմ դրան խոչընդոտում է ռուսական օրենսդրությունը։ Այնպես որ անվտանգության խնդիրը, այդ թվում նաև թափոնների խնդիրը, ամբողջ ծավալով մնում է: Հայկական ատոմակայանը՝ անկասկած, մեծ անհանգստություն առաջացնող օբյեկտ է։

Դրա հետ մեկտեղ կայանը ակտիվորեն ներգրավված է երկրի էներգետիկ ոլորտում, և նրա իշխանությունները ամենևին մտադիր չեն այն փակել ...

Կարծում եմ, սակայն, որ կան որոշ հույսեր և այլընտրանքներ, որոնք կարող են նվազեցնել բնապահպանական ռիսկերը ողջ Կովկասի համար: Օրինակ, եթե Հայաստանի մոտ բարելավվեն հարաբերությունները հարևան պետությունների, օրինակ՝ Ադրբեջանի հետ, միանգամայն հնարավոր է արագացնել էներգիայի վերականգնվող աղբյուրների, առաջին հերթին քամու և արևային էներգիայի օգտագործումը։ Այս նոր «կանաչ» տեխնոլոգիաների առաջմղումը շատ ավելի շահավետ և հարմար է, քան այդ հին, վտանգավոր կայանի աշխատանքի պահապանումը։ Բայց սա ավելի շատ Հայաստանի ղեկավարության հարցն է՝ ընդհանրապես ինձ թվում է, որ հաշվի առնելով ոչ միայն Ադրբեջանի, այլև Եվրամիության վերաբերմունքն այս հարցի նկատմամբ՝ Հայաստանը վերականգնվող էներգետիկայի լայնածավալ ծրագրի մշակման դեպքում՝ որոշակի նյութական, ինժեներական օգնություն ստանալու շանս ունի։ Սա կլինի լավագույն քայլ երկրի համար և, ավելին, - պետք է հասցնել փակել հայկական ատոմակայանը, քանի դեռ նրանում լուրջ վթար տեղի չի ունեցել, կամ քանի դեռ ռադիոակտիվ թափոնների լեռները չեն թունավորել շրջակայքը։

Caliber.Az
Դիտումներ: 276

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Արա-հայրենասիրության հարսանեկան գեներալները «Հին աշխարհի հիստերիկներ»

217
29 Մարտի 2025 14:05
2

Ադրբեջանական բանակը կանխել է Հայաստանի ԶՈՒ-ի սադրանքները

191
30 Մարտի 2025 20:52
3

Հայկական ԶՈՒ-ի սադրանքը սահմանին. ԱԹՍ-ների թռիչքներ և գնդակոծություններ ԱՀ ՊՆ հայտարարությունը

181
31 Մարտի 2025 11:29
4

Ի.Ալիև. Ռամազանը մեր երկրում դարձել է ազգային և հոգևոր համերաշխության տոն

138
29 Մարտի 2025 10:08
5

Գերմանիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

126
31 Մարտի 2025 23:39
6

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերադարձել է Գուբադլիի և Լաչինի սահմանային գոտիներ

115
29 Մարտի 2025 10:36
7

Նախագահ Շտայնմայերի սադրիչ գրառումը սոցցանցում. Բեռլինը պաշտոնական ներողություն է խնդրել Բաքվից ԼՈՒՍԱՆԿԱՐ

91
01 Ապրիլի 2025 11:24
8

ՄԱԿ-ում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունից տուժած ադրբեջանցի երեխաների իրավունքները

80
29 Մարտի 2025 12:27
9

ING Group-ը վերանայել է Ադրբեջանում միջին տարեկան գնաճի կանխատեսումը

74
29 Մարտի 2025 11:39
10

Զ.Հասանովը շնորհավորել է բանակին Ռամազանի տոնի կապակցությամբ

69
29 Մարտի 2025 09:54
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading