twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ռասիզմը ընդդեմ իրավունքի Ադրբեջանը «շագանակագույն կարանտին» է հայտարարել ԵԽԽՎ-ին

25 Հունվարի 2024 18:55

Ինչպես հայտնի է, երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) չի վավերացրել կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմանը կողմ են քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։

Այս հարցով լսումների նախաձեռնողն է եղել գերմանացի պատգամավոր Շվաբեն։ Ձևական պատճառը՝ «Ադրբեջանի իշխանությունների գործողությունները խախտում են Եվրոպայի խորհրդի համագործակցության սկզբունքները», մասնավորապես, այս կազմակերպությունից դիտորդներ չեն հրավիրվել նախագահական ընտրություններին, որոնք անցկացվելու են փետրվարի 7-ին։ Այս զավեշտալի պատճառին մենք դեռ կանդրադառնանք, բայց առայժմ կուզենայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի պատվիրակությունը ամբողջ կազմով կողմ է քվեարկել այս որոշմանը։ Ընդ որում, պատվիրակության մի մասը պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքին։ Դրանով իսկ Երևանը ևս մեկ անգամ ցուցադրել է, որ նախ՝ չնայած խաղաղության պատրաստակամության մասին բոլոր բարձրաձայն հայտարարություններին, իրականում ամեն ինչ անում է, որպեսզի խաթարի խաղաղ գործընթացը, իսկ երկրորդը, եթե նույնիսկ անկեղծորեն խաղաղություն է ուզում, ապա չի կարող ինքնուրույն քաղաքականություն վարել եւ ստիպված է հետևել Փարիզի ու Բրյուսելի ֆարվատերին։ Երկու տարբերակներն էլ ողբալի են Հարավային Կովկասում խաղաղ սցենարի համար։ Ինչ արած, մենք մտքում ամուր կպահենք սա:

Իսկ Եվրոպայի հետ ի՞նչ: Իսկ Եվրոպայի մեծ մասը մեզ նորից չի սիրում։ Իսկ արդյո՞ք երբևէ սիրել է: Եվ առհասարակ, մեզ պետք է արդյո՞ք նրանց սերը։ Հարցերը հիմնականում հռետորական են։ Որպեսզի եվրոպացիները սիրեն մահմեդականներին, նրանք պետք է նրանց առջև «զգաստ» կանգնեն: Թեև, ոչ։ Եվ սա նույնպես ճիշտ չէ։ Նրանք մեզ երբեք չեն սիրի։ Կա միայն նրա հավանականությունը, որ մեզ կհարգեն։ Եվ մեզ նրանց կողմից միայն հարգանք է պետք, այլ ամենևին ոչ թե սեր։ Իսկ ահա, դրա համար մեզ պետք է սիրել ոչ թե նրանց, այլ ինքներս մեզ։

Ադրբեջանը ինքնաբավության ուղին բռնեց 1993 թվականին՝ ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի իշխանության վերադարձով։ Այս քաղաքականության գագաթնակետը արտահայտվեց 2020 թվականին հայ նացիզմի դեմ տարած հաղթանակով։ Չնայած այստեղ էլ ես ստիպված եմ ինձ ուղղել։ Այո, մենք ճզմեցինք հայ նացիզմի ռազմական հզորությունը, ազատագրեցինք մեր հողը օկուպացիայից, բայց չներխուժեցինք Հայաստան, չապառազմականացրեցինք նրան, զենքի սպառնալիքով չստիպեցինք հրաժարվել ազգային բացառիկության գաղափարից, այնտեղ չստեղծեցինք մեր սեփական իշխանությունը։

Արդյո՞ք Հայաստանը արժանի էր իր նկատմամբ նման վերաբերմունքի։ Էթիկայի տեսանկյունից, անշուշտ, այո։ Ասեմ ավելին, և միջազգային իրավունքի տեսանկյունից մենք դրա համար ունեինք բոլոր հիմքերը, քանի որ խոսքը գնում էր ագրեսորին պատժելու մասին, որը այդ միջազգային իրավունքը գրեթեր երեսուն տարի ոտնահարել էր։ Մենք միշտ կողմնորոշվել ենք միջազգային իրավունքի վրա։ Եվ Հայաստանի նկատմամբ այնուամենայնիվ ժեստ արեցինք՝ մեր նպատակը օկուպացված հողերի ազատագրումն էր, այլ ոչ թե օտար տարածքների գրավումը, նույնիսկ եթե այդ տարածքների կարգավիճակը ամբողջությամբ սահմանված չէ, և նաև մինչև վերջերս դրանք եղել են քոնը։

Այդ ազնվականությունը արժանավույն գնահատելու փոխարեն, Եվրոպացիները, ընդհակառակը, բորբոքվեցին մեր պետության նկատմամբ ատելությամբ, և սկսեցին վիճարկել նույնիսկ իր տարածքները ազատագրելու Ադրբեջանի իրավունքը։ Մասնավորապես, այդ նույն ԵԽԽՎ-ն 2020 թվականի աշնանը մեր երկրի փառահեղ հաղթանակից հետո, արդեն մի քանի անգամ հակաադրբեջանական բանաձեւեր է ընդունել։ 2021 թվականի սեպտեմբերի 28-ին «Լեռնային Ղարաբաղի հակամարտության» հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև է ընդունվել, որի կետերից մեկում նշվում էր, որ իբր Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ 2020 թվականի պատերազմում օգտագործել է սիրիացի վարձկաններին։ 2023 թվականի հունիսի 22-ին վեհաժողովը հանդես եկավ՝ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման օգտին», իսկ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Ադրբեջանին կոչ արեց՝ «ապահովել հայերի վերադարձը Ղարաբաղ և երաշխավորել նրանց բոլոր իրավունքների վերականգնումը»: Եվ հիմա, այսքանից հետո նրանք զարմանում և դժգոհում են, որ, նրանց, տեսեք, նախագահական ընտրություններին որպես դիտորդ չեն հրավիրել։ Կներեք, բայց ձեզանից ի՞նչ դիտորդներ, եթե դուք ավելի քան քսան տարիների ընթացքում ոչ միայն խրախուսել եք ինքնիշխան ադրբեջանական տարածքի օկուպացիան, այլ նաև լկտիություն ունեք վիճարկել դրա լուծարման օրինականությունը։ Դուք դրա ոչ մի իրավունք չունեք։

Շատ կարևոր է ընդգծել, որ ադրբեջանական պատվիրակությունը, չսպասելով քվեարկությանը, լքել է վեհաժողովը՝ հայտարարելով ԵԽԽՎ-ում փոխգործակցությունն ու ներկայությունը դադարեցնելու իր որոշման մասին։ Պատվիրակության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Քաղաքական կոռուպցիան, խտրականությունը, էթնիկ և կրոնական ատելությունը, երկակի ստանդարտները, ամբարտավանությունը, շովինիզմը դարձել են ԵԽԽՎ-ում գերակշռող պրակտիկա»։

Շատ է խոսվում Եվրոպայի աջ շրջադարձի մասին։ Մինչդեռ, ձախերը, որոնք դեռ չեն կորցնում իրենց դիրքերը Եվրոպայում, ներառյալ ԵԽԽՎ-ում, ոչ պակաս օդիոզ մոտեցումներ են ցուցաբերում, քան իշխանության գալ ցանկացող աջերը։ Իրականում այս շրջադարձը տեղի է ունեցել վաղուց, ավելի ճիշտ՝ նման շրջադարձի ոչ մի կարիք չկա, քանի որ Եվրոպայում աջերն ու ձախերը՝ նույն «փայլուն» նացիստական մեդալի երկու կողմերն են, պակաս չափով նրանում, ինչ վերաբերվում է «բարբարոսներին»։

Այս հաստատության որոշումից մենք ոչ մի նյութական կորուստներ չենք ունենա։ Բաքուն ինչպես համագործակցել է, այնպես էլ կշարունակի համագործակցել Եվրամիության հետ ամուր տնտեսական հիմքերի վրա։ Եվրոպացիները կարծում են, որ դրանով առհրելի վնաս կհասցնեն մեր հեղինակությանը։ Դրանով հանդերձ նրանք մոռանում են, որ այս եվրագնացքը գնացել է։ Եվրոպան դադարել է լինել քաղաքակրթության փարոս, իսկ աշխարհը դադարել է լինել եվրոկենտրոնային: Այս պայմաններում նորերը ձեռք բերելու փոխարեն հին գործընկերներին վատնելը՝ պարզապես հիմարավունության գագաթնակետն է։ Թուրքիայի ներկայացուցիչ Զեյնեփ Յըլդըզը փորձեց ԵԽԽՎ անդամների մեջ ներարկել այս պարզ միտքը. «Ադրբեջանի բացակայությունը կազմակերպությունը կզրկի ոչ միայն բազմակարծությունից, որպես հիմնական փիլիսոփայություն, այլ նաև հակամարտությունների կարգավորման հնարավորությունից»։

Տարակուսանք է առաջացնում, որ գերմանացի քաղաքական գործիչները նույնպես միացել են ֆրանսիական քարոզարշավի շարքերին՝ փաստորեն իրենց ստիպելով լռել։ Քանի դեռ գերմանացիները կշարունակեն խրախուսել ֆրանսիացիներին՝ Եվրոպայում որեւէ միասնական ղեկավարության մասին խոսք լինել չի կարող։ Գերմանացիներին թվում է, թե ֆրանսիացիների հետ դաշինքի մեջ են, բայց իրականում նրանցից ինչ-որ վասալային կախվածության մեջ են։ Չի բացառվում, որ գործերի նման դասավորությունը կարգավորվում է Վաշինգտոնից, որը մտրակի և բլիթի մեթոդով Փարիզը պահում է իր վերահսկողության տակ։ Չեմ հոգնի հիշեցնել այն մոգական վզակոթի մասին, որը անգլո-սաքսոնները տվեցին ֆրանսիացիներին՝ նրանց քթի տակից պոկելով Ավստրալիայի համար միջուկային սուզանավ կառուցելու թանկարժեք նախագիծը։

Ամեն ինչ իրար է խառնվել՝ ֆրանսիացիներ, գերմանացիներ, ամերիկացիներ: Բոլորն էլ խառը զգացմունքների մեջ են։ Բոլորը շփոթված են։ Շփոթված են մեր հաղթանակով։ Շարունակեք նույն ոգով։ Շարունակեք հիմարություններ անել:

Իսկ մենք էլ կլինենք մտազգաստ, զգոն և գործունյա։

Caliber.Az
Դիտումներ: 349

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

121
20 Դեկտեմբերի 2024 20:09
3

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

116
19 Դեկտեմբերի 2024 15:24
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

102
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

78
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

76
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

70
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

70
21 Դեկտեմբերի 2024 11:19
10

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

65
20 Դեկտեմբերի 2024 12:08
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading