twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև քաղաքական համագործակցությունը խզման եզրին է» Վլադիմիր Կիրեևը՝ Caliber.Az-կայքում

16 Հունվարի 2024 14:45

Caliber.Az-ի հարցազրույցը՝ ռուսաստանցի քաղաքագետ, Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար Վլադիմիր Կիրեևի հետ։

- Վլադիմիր Կոնստանտինովիչ, ի՞նչ է փոխվել Հարավային Կովկասում Մոսկվայի քաղաքականության մեջ:

- Հարավային Կովկասում Մոսկվայի քաղաքականությունը անցյալ տարի բավականին հավասարակշռված, հետևողական էր և համապատասխանել է՝ այս տարածաշրջանի երկրների հետ դաշնակցային հարաբերությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Առաջին հերթին ես կընդգծեի, որ անցած տարին բավականին հագեցած է եղել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համատեղ նախագծերի իրականացման առումով։ Այսպես, օրինակ, երկու երկրներն էլ մասնակցել են մի շարք նախագծերի, որոնցից ամենաարդիականը Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և այնուհետև Հնդկաստանի տարածքով տարանցում նախատեսող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքն է։ Տնտեսական մեծ օգուտների հետ մեկտեղ, այն կարող է նախագծին մասնակից երկրներին այդ թվում նաև քաղաքական օգուտ բերել, ինչը սկզբունքորեն կարևոր է աշխարհաքաղաքական գործընթացների գլոբալիզացիայի համատեքստում։

Ես կնշեի նաև՝ Թուրքիայի և Իրանի նման տարածաշրջանային կարևոր դերկատարների հետ Ռուսաստանի համագործակցության աճի գործոնը։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններին, ապա այստեղ նկատվում է միանգամայն հակառակ պատկեր։ Ռուս-հայկական հարաբերությունները նկատելիորեն սառել են Երևանի արևմտամետ քաղաքականության և Մոսկվայի դեմ անհիմն դեմարշների պատճառով։ Որպես դրա հետևանք, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև քաղաքական համագործակցությունը փաստորեն հասցվել է զրոյի և մոտ է խզման կետին, թեև պահպանվում են ԵԱՏՄ-ի շրջանակներում երկկողմ տնտեսական կապերը։ Միանգամայն ակնհայտ է, որ փաշինյանական Հայաստանը նախապատվություն է տալիս Արևմուտքի երկրների հետ համագործակցության աճին, ինչը նույնպես լիովին բնական է, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել կոնկրետ ծրագրով, որը նպատակաուղղված է՝ Ռուսաստանից Հայաստանի հեռանալու և դեպի Արևմուտք գնալու վրա։ Ենթադրում եմ, որ Հայաստանի նման քաղաքականությունը ընթացիկ տարում ևս կշարունակվի։

- Այդ փաստը նվազեցնում է արդյո՞ք Մոսկվայի միջնորդությամբ Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի կնքման հավանականությունը։

- Բանը նրանում է, որ Բաքվի հետ խաղաղ պայմանագրի կնքումը Երեւանում ընկալվում է որպես Հայաստանի միանշանակ կապիտուլիացիյա։ Այդ իսկ պատճառով, ամենայն հավանականությամբ, այդ երկրի ղեկավարությունը հետագայում ևս կշարունակի ձգձգել այս հարցը։ Այո, Հայաստանի իշխանությունները խոսքով հայտարարում են Ադրբեջանի հետ խաղաղության անհրաժեշտության և նույնիսկ պատրաստակամության մասին, բայց իրականում, դա հեռու է Երևանի շահերից։

Անշուշտ, Ռուսաստանը ջանքեր կգործադնի, որպեսզի մոտեցնի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի կնքման պահը, բայց չեմ կարծում, որ դա տեսանելի ապագայում կբերի այդ նպատակին հասնելուն՝ առաջին հերթին Երևանի դիրքորոշման պատճառով։ Մյուս կողմից, չարժե հաշվի չառնել, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա զգալիորեն նվազել է Երևանի բացահայտ արևմտամետ քաղաքականության պատճառով։

- Ռուսաստանը պատրա՞ստ է հրաժարվել Հայաստանից։

- Ռուսաստանը չափազանց շահագրգռված է, որպեսզի մի ամբողջ շարք պատճառներով Հայաստանը մնա իր շահերի ուղեծրում՝ հանուն ՆԱՏՕ-ի մուտքը Կովկաս չթողնելուն, այս տարածաշրջանում առաջատարությունը պահպանելուն, Թուրքիայի և Իրանի հետ հարաբերությունների ամրապնդմանը, Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, և վերջապես բուն Հայաստամնում իր ռազմական ներկայությունը պահապանելուն։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը գալուց հետ Հայաստանը փաստորեն հրաժարվեց Ռուսաստանի անվտանգության հովանոցից, ուստի մնում է ակնկալել, որ գործող իշխանությանը կփոխարինեն համարժեք ուժեր, որոնք ի վիճակի են նորմալ հարաբերություններ կառուցել ոչ միայն Մոսկվայի, այլ նաև տարածաշրջանի բոլոր հարևան պետությունների հետ։

- Անվտանգության հովանոց ասելով Դուք նկատի ունե՞ք և ՀԱՊԿ-ն։

- Հայաստանը գործնականորեն դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, թեև պաշտոնապես չի հայտարարում ռազմական դաշինքից դուրս գալու մասին։ Երեւանը հրաժարվել է կազմակերպությունում նախագահելուց, անտեսում է ՀԱՊԿ-ի իրավական և քաղաքական օրակարգը։ Կարծում եմ, որ Հայաստանը մտավախություն ունի, որ Ադրբեջանի հետ իրավիճակը կարող է բարդանալ և այդ ժամանակ ստիպված կլինի դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը, և այս կապակցությամբ չի շտապում լքել կազմակերպությունը։ Բայց սա, դարձյալ, ժամանակի հարց է։

- Մոտավորապես ինչպիսի՞ ժամկետներում դա կարող է տեղի ունենալ։

- Կարծում եմ, որ այս կամ հաջորդ տարի Հայաստանը կհայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին և արդեն պաշտոնապես կսկսի դեպի ՆԱՏՕ-ի կառույցներ վերակողմնորոշվելը։

- Դուք Երեւանում ռեւանշիստական ուժերի ակտիվացման ֆոնին հնարավոր համարում ե՞ք հայ-ադրբեջանական նոր պատերազմը։

- Հայաստանը մոտ ժամանակներում ռիսկ չի անի պատերազմ սկսել Ադրբեջանի հետ, դրա համար նա չունի ոչ անհրաժեշտ ռեզերվներ՝ ռազմական և տնտեսական, ոչ էլ քաղաքական կամք։ Բայց ինչ-որ սադրանքներ, այդ թվում նաև արտաքին ուժերի աջակցությամբ՝ ես չէի բացառի։

- Նկատի ունեք Ֆրանսիայի՞ն։

- Այդ թվում նաև Ֆրանսիան, ինչպես և ԱՄՆ-ը, ձգտում է Հայաստանի միջոցով խցկվել այս ռազմավարական կարևոր տարածաշրջան, հետևաբար նա դա կանի սադրանքների միջոցով՝ խթանելով հայկական ռևանշիզմը: Նման մարտավարություն Փարիզին անհրաժեշտ է նաև Մոսկվաին տարածաշրջանից դուրս մղելու և Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ տրանսպորտային միջանցքները վերահսկելու համար: Ուստի, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիան բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի միջնաժամկետ հեռանկարում մտնի այս տարածաշրջան։

Caliber.Az
Դիտումներ: 241

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

2026 թվականի ընտրությունները Հայաստանում կլինեն Փաշինյանի կուրսի փորձություն Հովհաննիսյանը և Վերդյանը՝ Caliber.Az-ի եթերում

214
25 Օգոստոսի 2025 18:07
2

Էրդողան. Զանգեզուրի միջանցքը խաղաղության նախագիծ է ամբողջ տարածաշրջանի համար

194
26 Օգոստոսի 2025 10:26
3

Վարդանյանի բուբլիկները «Հին աշխարհի հիստերիկները»

175
25 Օգոստոսի 2025 18:10
4

Ադրբեջանում նշվում է Լաչին քաղաքի օրը

138
26 Օգոստոսի 2025 13:36
5

Այսօր Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրն է

133
26 Օգոստոսի 2025 09:09
6

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին աջակցության համար

116
25 Օգոստոսի 2025 09:42
7

Յալչին Ռաֆիևը՝ Սաուդյան Արաբիայում կայացած ԻՀԿ-ի արտահերթ նիստում

116
25 Օգոստոսի 2025 19:44
8

Ալիևը շնորհակալություն է հայտնում Թրամփին Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու համար

111
26 Օգոստոսի 2025 09:57
9

Ալիևը կարգադրություն է ստորագրել պետական ֆինանսների կառավարման վերաբերյալ

110
25 Օգոստոսի 2025 14:56
10

«Ադրբեջանական երկաթուղիները»՝ Հորադիզ-Աղբենդ գծի շինարարական աշխատանքների ընթացքի մասին

109
25 Օգոստոսի 2025 16:57
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading