«Խաղաղությունը» ըստ Միրզոյանի Փորձագետները՝ Caliber.Az-կայքում
«Հայաստանը հաստատում է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս կարճ ժամկետում սկսել Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրման ամսաթիվը և վայրը որոշելու խորհրդակցությունները»։ Այդ մասին արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը հայտարարել է հունիսի 5-ին՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ «2024 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին» տարեկան զեկույցի քննարկումները ժամանակ։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմը նույնպես հայտնել է իր դիրքորոշումը. «Կան որոշակի նախապայմաններ։ Թեմաներից մեկը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, որը մեզ համար ընդունելի է։ Իրոք, երբ ստորագրված փաստաթուղթը հայտնվի՝ հակամարտությունը կավարտվի։ Տրամաբանորեն, այս հակամարտության հետ կապված որևէ կառույցի անհրաժեշտություն» չի լինի:
Նախարարը նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և խաղաղ պայմանագրի ստորագրման գործընթացները պետք է ընթանան զուգահեռաբար. «Երկու փաստաթուղթ կարող են ստորագրվել միաժամանակ»։
Եվ ահա այստեղ անհնար է հարց չտալ՝ ո՞ւմ վրա են հաշվարկված Երևանի նման «խաղաղապահ» հայտարարությունները, որը հիանալի տեղյակ է խաղաղ պայմանագրի ստորագրման հարցում Բաքվի դիրքորոշման վերաբերյալ։ Իսկ դա, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից, կայանում է նաև Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտության մեջ, որը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Սրանից է մեծ հաշվով կախված խաղաղ պայմանագրի ճակատագիրը, իսկ Երևանի հնչեղ, բայց ոչ մի բանով չամրագրված հայտարարությունների տակ Ադրբեջանը չի ստորագրի։
Հետևաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը աջակցելու Հայաստանի խոստումն էլ ունի չափազանց մշուշոտ հեռանկար։ Սակայն Երևանը շարունակում է կոչ անել փաստաթղթի ստորագրմանը՝ ամեն կերպ փորձելով ՀՀ հիմնական օրենքի փոփոխության հարցը դուրս բերել խաղաղ գործընթացի շրջանակներից։
Երևանի այս պոպուլիստական խաղը մեկնաբանելու խնդրանքով Caliber.Az-ի թղթակիցը դիմել է արտասահմանյան փորձագետներին։
Այսպես, «A+Analytics» հետազոտական կենտրոնի ղեկավար, ղազախ քաղաքագետ Ֆարհադ Կասենովը համարում է, որ խաղաղ պայմանագրի ստորագրումը՝ կարևորագույն քայլ է, որը կարող է օգուտ բերել երկու կողմերին։
«Դա օգտակար կլինի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ինքնին Հայաստանի համար։ Երկիրը կկարողանա վերջապես հրաժարվել արտաքին քաղաքականության հարցերի շահարկումից և կենտրոնանալ ներքին զարգացման վրա, ինչը, անշուշտ, կծառայի որպես խթան տնտեսական աճի համար։ Մենք արդեն տեսել ենք նման բան. հենց որ Հայաստանը սկսել է ավելի շատ ուշադրություն դարձնել ներքին հարցերին, այլ ոչ թե պատերազմի պատրաստվելուն՝ տնտեսությունը նկատելիորեն բարելավվել է, ի հայտ են եկել դրական տեղաշարժեր։ Չէ որ Հայաստանի ՀՆԱ-ն դեռևս այնքան մեծ չէ, և պատշաճ ներքին քաղաքականության դեպքում լիովին հնարավոր է դրա կրկնապատկելը։ Դա դժվար է, բայց հասանելի է», - նշել է նա։
Նրա կարծիքով, դրա համար հարկավոր է հրաժարվել ռազմական հռետորաբանությունից, ռևանշիզմի ձգտումներից և տարածքային պահանջներից։ Միայն կենտրոնանալով սեփական զարգացման վրա՝ Հայաստանը կարող է հասնել իրական առաջընթացի։
Նա նշել է նաև, որ արտաքին դիտորդների համար ոչ լիովին է հասկանալի, թե ինչու է գործընթացը ձգձգվում։
«Օրինակ, մենք՝ Ղազախստանում, չենք հասկանում, թե ինչու է խաղաղ պայմանագրի ուղղությամբ շարժումն այդքան դանդաղ ընթանում։ Չէ որ դա երկու երկրների շահերից է բխում։ Հնարավոր է՝ ամեն ինչ կապված է Հայաստանի քաղաքական իրողությունների հետ, նրանում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ ժողովրդավարական պոպուլիզմի ալիքի վրա և այժմ ստիպված է անընդհատ հաշվի առնել հասարակության տրամադրությունները։ Հայաստանում հասարակական կարծիքը հսկայական դեր է խաղում, հենց սա էր, որ մի ժամանակ երկրի ղեկավարությանը դրդեց սրել հակամարտությունը։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո Փաշինյանի վարկանիշը կտրուկ ընկավ, և ոչ ոք չէր ուզում իր վրա վերցնել որպես ազգային պարտություն ընկալվող արդյունքի համար պատասխանատվությունը։ Հիմա նա ստիպված է մանևրել. մի կողմից կա՝ հասարակական ճնշում, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու օբյեկտիվ անհրաժեշտություն։ Նրա զգուշավոր հայտարարությունները հենց հավասարակշռություն գտնելու փորձ են», - ենթադրում է Ֆ. Կասենովը։
Փորձագետը նաև հնարավոր է համարում, որ հայկական կողմը հույս ունի բանակցային գործընթացում հասնել ավելի բարենպաստ պայմանների, այդ պատճառով էլ երկխոսությունը ձգձգվում է։
«Բանակցությունները շարունակվում են արդեն շուրջ ջհինգ տարի, բայց, ինչպես տեսնում ենք՝ գործընթացը մոտենում է ավարտին: Այս իրավիճակում կարևոր է պահպանել սառնարյունություն և շարունակել դիվանագիտական ջանքերը՝ հատկապես դրանք կարող են հանգեցնել կայունացման: Սակայն կա մի դժվարություն, դա կայանում է նրանում, որ գործընթացի տրամաբանությունը տեղ-տեղ խախտվում է: Օրինակ, Ադրբեջանը նախ պահանջում է Հայաստանի սահմանադրության փոփոխություններ: Երևանում այդ մասին հիանալի գիտեն, բայց շարունակում է կոչ անել խաղաղ պայմանագրի ստորագրմանը՝ խոստանալով աջակցել Մինսկի խմբի լուծարմանը: Սա նման է ձիուն սայլի ետևը դնելուն», - ասել է Կասենովը։
Բելառուս քաղաքագետ Սերգեյ Տոմիցի կարծիքով՝ Երևանի աբսուրդությունը ակնհայտ է և լիովին հասկանալի պատճառներով առաջացնում է Բաքվի զգուշավորությունը:
«Փաշինյանը և նրա կաբինետի ներկայացուցիչները շարունակում են հակասական հայտարարություններ անել, ինչը Երևանի բոլոր հայտարարություններին տալիս է չափազանց տարօրինակ երանգ։ Մենք ամեն ինչ լսել ենք Հայաստանի հիմնական օրենքի առնչությամբ. Փաշինյանը մերթ ընդունել է տարածքային պահանջների խնդիրը Հայաստանի սահմանադրության մեջ, մերթ սկսել է դրանք հերքել՝ հղում անելով երկրի Սահմանադրական դատարանի որոշմանը։
Վերջին անգամ վարչապետն հայտարարել է, որ անձամբ կնախաձեռնի սահմանադրության փոփոխություններ, եթե Սահմանադրական դատարանը չհաստատի Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիրը։ Եվ նրա ո՞ր հայտարարությանը պետք է ավելի շատ վստահել։
Մինսկի խմբի լուծարման և այլ խոստումների մասին ցանկացած արտահայտություն այս ֆոնին նույնպես ծիծաղելի է թվում։ Բաքուն ներկա փուլում հակված է կասկածել Երևանի դիրքորոշման թափանցիկության մեջ, և ոչ առանց պատճառի», - հայտարարել է Ս. Տոմիցը։