twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ռուսներին Հայաստանից և Ղարաբաղից հայերը վտարել են այնպես, ինչպես ադրբեջանցիներին» Անաստասիա Լավրինան՝ Caliber.Az կայքում

24 Փետրվարի 2023 16:35

«Ղարաբաղի ռուսական համայնքի» թեմայի շրջանառումը՝ ընդամենը տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ շահագռգռված որոշ ուժերի քաղաքական խաղն է, այդպես է համարում՝ Ադրբեջանի ռուսական համայնքի (ՌՀՀ) նախագահի առաջին տեղակալ, քաղաքագետ Անաստասիա Լավրինան։

Ա. Լավրինան դրանում բացարձակ վստահություն է հայտնել Caliber.Az-ի հետ զրույցում։

Քաղաքագետը հիշեցրել է, որ ադրբեջանական տարածքների հայկական օկուպացիայի տարիներին ոչնչացվել են մշակույթի և պատմության բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում նաև պաշտամունքային շինություններ՝ հարյուրավոր մզկիթներ և տասնյակ եկեղեցիներ։

«Ես արդեն ունեմ երկու ֆիլմ ավերված տաճարների մասին՝ Խոջավենդի շրջանում և Ադրբեջանի Թերթերի շրջանի Թալըշ գյուղում։ Երկու շինություններն էլ գտնվում են չափազանց անմխիթար վիճակում։ Հայ զինվորականները չէին ամաչում թալանել տաճարները, պատերի վրա դրոշմել իրենց անունները, իսկ շինությունների շուրջ և ներսում ականներ տեղադրել։ Շատ կրոնական սրբավայրերը, ալբանական տաճարները վերակառուցվել են հայկականի անվան տակ։ Այդ մասին միայն ես չեմ ասում, այս մասին ասում են պատմաբանները, հոգեւորականները, այդ մասին վկայում են պատմական փաստերը»,- նշել է Ա. Լավրինան։

Որպես իր խոսքերի հաստատում, քաղաքագետը պատմել է Ադրբեջանի ռուսական համայնքի ներկայացուցիչների Շուշա մեկնելու մասին։

«Բոլորովին վերջերս մենք ռուսական համայնքի պատվիրակության կազմում այցելեցինք Շուշա քաղաք։ Շատերի համար սա առաջին այց էր երկրի մշակութային մայրաքաղաք, և բոլորը պարզապես ցնցված էին հայկական օկուպացիայի տարիներին հասցված ավերածությունների մասշտաբներից։ Բոլորի շուրթերին եղել է մի հարց. «Ինչպե՞ս կարելի է՝ ամեն ինչ քանդել ու թալանել, ականներ տեղադրել այնտեղ, որտեղ ապրում ես»:

Այսպես, օկուպացիայի բոլոր տարիներին ինչով է զբաղվել այսպես կոչված «Ղարաբաղի ռուսական համայնքը», եթե, իհարկե, ինչպես վստահեցնում են հայերը՝ կա արդյոք նման բան։ Ստացվում է, որ այդ համայնքի ներկայացուցիչներին չի հետաքրքրել, որ քանդում, կամ վերակառուցում են իրենց ուղղափառ տաճարները։ Մինչդեռ եկեղեցիները այս տասնամյակների ընթացքում ոչ միայն չեն վերականգնվել, այլեւ դրանք հաճախ օգտագործվել են որպես թիրախ, դրանց մոտ կառուցվել են զորամասեր։ Խելքից վեր է»,- վրդովվում է մեր զրուցակիցը։

Ինչպես նշում է Ա. Լավրինան, այսպես կոչված «Ղարաբաղի ռուսական համայնքի» գոյության մասին հայերը սկսեցին ակտիվորեն խոսել Երկրորդ ղարաբաղյան պատերազմի սկզբին` փորձելով հայ-ադրբեջանական հակամարտությունը ներկայացնել որպես միջկրոնական։ Մինչ այդ Հայաստանի իշխանություններից ոչ մեկին բոլորովին չի հետաքրքրել Ղարաբաղում ռուսների ճակատագիրը, իսկ նման ազգային համայնքի մասին ոչ ոք երբեք չի լսել։

«Բայց աշխարհում դեռ այդ ժամանակ գիտեին և հիմա գիտեն Ադրբեջանում մուլտիկուլտուրալիզմի և հանդուրժողականության բարձր մակարդակի մասին, և դրա համար էլ ոչ ոք լուրջ չի ընդունել այս թեմայով հայկական կողմի կեղծարարությունը։

Ադրբեջանում, իսկ Ղարաբաղը՝ այս երկրի աշխարհով մեկ ճանաչված մասն է, կա միայն մեկ պաշտոնապես գրանցված ռուսական համայնք, որն այս տարի նշում է իր 30-ամյակը։ Համայնքը արդեն վաղուց է ակտիվ գործունեություն անցկացնում, և Ադրբեջանի մեր էթնիկ ռուս քաղաքացիները միշտ հանդես են եկել խաղաղության և արդարության օգտին»,- ասել է Լավրինան:

Միևնույն ժամանակ քաղաքագետը հիշեցրել է, որ Հայաստանը ամբողջ աշխարհում հայտնի է որպես մոնոէթնիկ երկիր, իսկ ХХ դարի վերջին այնտեղից պարզապես վտարեցին այլազգի՝ ոչ հայ ազգության մարդկանց, այդ թվում նաև ռուսներին։

«Անցյալ հարուրամյակի 80-ականների վերին հերթական զանգվածային արտաքսումների ժամանակ բազմաթիվ էթնիկ ռուսներ բռնի ուժով վտարվեցին Հայաստանից։ Էթնիկ ռուսները ստիպված եղան լքել իրենց տները նաև Ադրբեջանի այն շրջաններում, որոնք օկուպացված էին Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակահատվածում։ Հետեւաբար, Ղարաբաղում ռուսական համայնքի թեման՝ ընդամենը որոշ ուժերի քաղաքական խաղն է, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ»,- համոզված է Հայաստանի ռուսական համայնքի նախագահի տեղակալը։

Եզրափակելով Ա.Լավրինան ափսոսանքով նշել է, որ Ադրբեջանի քաղաքացիները դեռ պետք է արժանանան տեսնել՝ կողոպտված, պղծված սրբավայրերը, գերեզմանոցները, մշակութային հուշարձանները։

«Աստիճանաբար մաքրելով իր հողերը ականներից՝ Ադրբեջանը բացահայտում է հայկական վանդալիզմի նոր փաստեր։ Կցանկանայի հավատալ, որ աշխարհը վերջապես՝ իրերը իրենց անուններով կոչելու որոշում կընդունի և Հայաստանին պատասխանատվության կկանչի կատարած հանցագործությունների համար»,- կարծում է Ա. Լավրինան։

Caliber.Az
Դիտումներ: 346

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

141
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

119
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

91
20 Դեկտեմբերի 2024 16:29
4

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

90
20 Դեկտեմբերի 2024 14:17
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

86
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

75
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

66
20 Դեկտեմբերի 2024 10:09
8

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

65
21 Դեկտեմբերի 2024 12:32
9

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

63
21 Դեկտեմբերի 2024 12:29
10

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

63
21 Դեկտեմբերի 2024 13:32
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading