twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Սա Երևանի հուսահատության ժեստ է» Ուկրաինացի քաղաքագետները քննադատել են Փաշինյանին

17 Մայիսի 2023 19:36

Մաիսի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխող խմբակցության նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել, որտեղ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Կուսակցական համախոհների առջև նրա ելույթը ամբողջ փառքով բացահայտում է Երևանի խաղը քաղաքական դաշտում։ Զեկուցելով՝ Հաղթանակի օրը նշելու համար Մոսկվա կատարած իր այցի մասին՝ վարչապետը, մասնավորապես, ընդգծել է, « որ չի ուզում նույնիսկ պատկերացնել, թե ինչ կարող է պատահել Հայաստանի հետ, եթե Ռուսաստանը անհաջողություն կրի և պարտվի Ուկրաինայում»։ Ինչպես փոխանցում է հայկական «Հրապարակ» օրաթերթը՝ Փաշինյանն իր կուսակիցներին հայտարարել է, որ նման դեպքում «Հայաստանին սպասվում է հարյուր տարվա վաղեմության դեպքերի կրկնություն և անկախության կորուստ»։ Հետաքրքիր է, իսկ Փաշինյանի այս արարմունքի մասին ի՞նչ են մտածում բուն Ուկրաինայում։

Ահա թե այդ առնչությամբ ինչ է նշել՝ ուկրաինացի միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Պետրո Օլեշչուկը՝ Caliber.az-ի հետ զրույցում։

Փաշինյանի հայտարարությանը Կիևի պաշտոնական արձագանքը, քաղաքագետի կարծիքով, առայժմ չի եղել, քանի որ դրա մասին հայտնի է միայն հայկական մամուլից՝ պաշտոնական մակարդակով այն չի հնչեցվել։

«Միևնույն ժամանակ բոլորը հասկանում են, որ Հայաստանը պաշտոնապես հանդիսանում է Ռուսաստանի դաշնակից, ինչի ապացույցն է նրա ղեկավարի այցը Մոսկվա՝ զորահանդեսին։ Այնտեղ Փաշինյանը դարձել է այն սակավաթիվ պետությունների ղեկավարներից մեկը, ով համաձայնվել է լինել Պուտինի կողքին, ով արդեն գտնվում է կասկածյալի կարգավիճակում՝ ուկրաինական հողի վրա ցեղասպանության իրագործման փաստի մեջ»,- ընդգծել է Պ. Օլեշչուկը։

Նա համարում է, որ այսպիսով, Փաշինյանի հայտարարությունների իմաստը պարզ է՝ այն բնութագրում է Հայաստանի ներկայիս քաղաքականությունը։

«Եվ սա խոսում է այն մասին, թե ինչպիսի ամենախոր փակուղու մեջ են հայտնվել այն երկրները, որոնք փորձել են շահավետ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ՝ պատմությունը նրանց համար ավարտվում է քննադատական և բացասականորեն: Մասնավորապես, Հայաստանը ինքն է իրեն դարձրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների պատանդ։ Ողջ աշխարհը ցանկանում է Մոսկվային պարտությունը, իսկ Երևանը ստիպված է ցանկանալ նրա հաղթանակը։ Նման ստորաքարշությունը ինքնին ասում է իր մասին։ Եվ ինձ թվում է, որ սա մի իրավիճակ է, որից Հայաստանի համար դժվար կլինի գտնել ինչ որ արժանի ելք»,- ընդգծել է քաղաքագետը։

Իսկ ընդհանուր առմամբ, նրա խոսքով, այսօր կարելի է նկատել, թե ինչպես է Կրեմլը կորցնում իր կշիռը հետխորհրդային տարածքում, ինչը նկատելի է թեկուզ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդերեյ Երմակի՝ Ադրբեջանի և Ուզբեկստանի պարբերականներում հրապարակված հոդվածին ՌԴ ԱԳՆ-ի զայրացած արձագանքից։

«Այդ հոդվածում մատնացույց են արվել միանգամայն ակնհայտ բաներ, որ Ռուսաստանը հետխորհրդային տարածքում շարունակում է իրեն պահել որպես գաղութարար և ԱՊՀ երկրների հետ հարաբերություններում իրականացնում է այնպիսի քաղաքականություն, կարծես այդ երկրները առաջվա պես հանդիսանում են ռուսական գաղութային կայսրության մաս։ Հասկանալի է, որ դա առաջացրել է Մոսկվայի բուռն արձագանքը, և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան նույնիսկ փորձել է հերքել նման պնդումները՝ վստահեցնելով, որ Մոսկվան բոլոր հարևան երկրներին համարում է որպես լիարժեք գործընկերներ։ Սակայն բոլորը գիտեն, որ դա ամենևին էլ այդպես չէ»,- ընդգծում է ուկրաինացի փորձագետը։

Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունը, վստահ է նա, կհանգեցնի Ռուսաստանի գաղութարար քաղաքականության փլուզմանը, և մերձավոր երկրները, որոնք դա չեն գիտակցում, նույնպես կարող են ծածկվել «մեծ պայթյունի ալիքով»։

«Փաշինյանի նման հայտարարությունը առնվազն կեղծավոր է և անհեռատես, քանի որ Երևանին վաղը կարող է պետք լինել՝ կրկին դիմել Արևմուտքին։ Իսկ երկրի ղեկավարի նման պահվածքը, երբ նա փորձում է ստանալ Եվրոպայի ու ԱՄՆ-ի քաղաքական գործիչների աջակցությունը և միաժամանակ հակադրվում հենց այս արևմտյան քաղաքականությանը, ավելի քան հակասական է։ Երկու աթոռների վրա նստելու ձգտումը կարող է ավարտվել նրանով, որ Հայաստանը ընդհանրապես կհայտնվի առանց իր և իր ապագայի համար ընդունելի տարբերակների»,- ասել է Պ. Օլեշչուկը։

Ինչպես Caliber.Az-ին հետ զրույցում նշել է ուկրաինացի ռազմական փորձագետ, Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ նշանակության առաջին բրիգադի մամուլի սպա Տարաս Բերեզովեցը, նույնիսկ մայիսի 9-ին՝ Փաշինյանի Մոսկվա ժամանելը շատ ասեկոսներ է առաջացրել, քանի որ ի սկզբանե Հաղթանակի օրվա տոնակատարությանը Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը պլանավորված չէր։ Այս հաշվով Ուկրաինաի ԱԳՆ-ն արտահայտել է իր վերաբերմունքը, այդ առնչությամբ Մոսկվայում նշված բոլոր երկրների նման քայլը անվանելով «ոչ բարեկամական»։

«Փաշինյանը, ըստ էության, այժմ անկյուն է քաշվել և կարծում է, որ առայժմ ողջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում պատերազմի վրա, ապա ոչ ոք նրա քաղաքական խաղերի ժամանակը չի ունենա։ Իսկ Ադրբեջանին և Թուրքիային հենց ժամանակն է, որ մինչև վերջ հասցնեն խաղաղության պայմանագիրը։ Հասկանալի է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում խաղում է իր կեղտոտ խաղը՝ տիրապետելով Ղարաբաղում խաղաղապահների ուժերի, բայց ոչինչ չի ձեռնարկում իրավիճակը կարգավորելու համար։ Ահա և Փաշինյանը բացահայտ նետվում է Արևմուտք կողմը, բայց հետո քայլ է անում հակառակ ուղղությամբ։ Սա հուսահատության քայլ է, ներքին անկայուն իրավիճակ, որտեղ երկրի վարչապետը գտնվում է հայ ազգայնականների ճնշման տակ։ Իմ կարծիքով, նա կշարունակի այդպես գործել՝ անընդհատ մանեւրելով ու հուսալով, որ չի կորցնի և նրանց, և մյուսների աջակցությունը։ Սակայն նման բնույթի նաև մնացած բոլոր գործողությունները միայն կհանգեցնեն Ուկրաինայի հետ հարաբերությունների բարդացմանը։ Ընդ որում Արևմուտքը նույնպես հետևում է իրավիճակին, և այնպես չպատահի, որ գործը հասնի այն պատժամիջոցներին, որոնք կարող են կիրառվել Հայաստանի նկատմամբ։ Ինչպես, ըստ էության, նաև Վրաստանի նկատմամբ, որը բացել է առանց վիզայի հաղորդակցություն Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Տ. Բերեզովեցը:

Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ուկրաինական կենտրոնի տնօրեն Իգոր Սեմիվոլոսը Caliber.az-ի հետ զրույցում նշել է, որ իրադարձությունների զարգացման տարբեր տարբերակները կանխատեսելու և իր գործողությունները նախօրոք պլանավորելու քաղաքական գործչի կարողությունը մնում է, որպես ամենապահանջվածներից մեկը։

«Ուկրաինայի գլխավոր շտաբում, օրինակ, ռազմական գործողություններ պլանավորելու ժամանակ ելնում են ամենապահպանողական սցենարից, իսկ հետո առաջարկվում են այլ հնարավորություններ։ Այսինքն, երբ քաղաքական գործիչը ասում է, որ չի կարող պատկերացնել, որ Ռուսաստանը կարող է պարտվել պատերազմում, նա զուրկ է կամ ֆանտազիայից, կամ ռազմավարական մտածողությունից, կամ չի կարողանում առերեսվել ճշմարտության հետ և նախընտրում է գլուխը թաքցնել ավազի մեջ»,- նշել է ուկրաինացի քաղաքագետը։ .

Եվ Փաշինյանի քեյսի համար, նրա խոսքով, նման «ջայլամային» պահվածքը գործնականում նորմա է։

«Վերջիվերջո ես լավ եմ հիշում Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում նրա զրույցը՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որտեղ Առաջին ղարաբաղյան պատերազմում հաղթանակի հաշվառմամբ՝ Ադրբեջանի տարածքների օկուպացված մասում հայերի իրավունքի մասին նրա ռեպլիկան, մեղմ ասած՝ թեթևամիտ էր։ Փաշինյանի խնդիրը՝ նշանակալից չափով ինքնին Հայաստանի խնդիրն է, որը խրվել է ժամանակի ու տարածության մեջ և արել է պարտվողական խաղադրույք…»,- համարում է Ի. Սեմիվոլոսը։

Caliber.Az
Դիտումներ: 248

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

242
07 Մայիսի 2025 18:22
2

Հայաստանի ռազմականացումը «ազգ-բանակ» սցենարով Ազատազէնի-ի գործունեության վերլուծություն

210
06 Մայիսի 2025 22:36
3

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

208
07 Մայիսի 2025 13:06
4

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

167
08 Մայիսի 2025 17:49
5

Դատարանում ուսումնասիրվել է Խոջավենդի շրջանի օկուպացիայի ևս մեկ տեսագրություն ԼՈՒՍԱՆԿԱՐ

156
06 Մայիսի 2025 09:43
6

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

139
08 Մայիսի 2025 08:59
7

Երբ հյուսիսային հարևանը մոռանում է հարգանքի մասին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

139
06 Մայիսի 2025 09:22
8

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

139
08 Մայիսի 2025 18:42
9

Փափուկ փռել՝ կոշտ քնել. Կոպիրկինը Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով Երևանին պատին են դեմ տվել

75
06 Մայիսի 2025 17:38
10

Տուժած Հասանովը պատմել է Աղդամում արկի պայթյունից ստացած վնասվածքի մասին

71
06 Մայիսի 2025 22:30
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading