twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Սարգսյանը երազում է նորից կառավարել Հայաստանը Իսկ ու՞ր մնացին փոցխն ու ճակատը

28 Նոյեմբերի 2023 18:52

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս լրագրողների հետ զրույցում քննադատության է ենթարկել Փաշինյանի կառավարությանը՝ հնչեցնելով սադրիչ հայտարարություններ, այդ թվում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ։ Մասնավորապես, նա խոստովանել է, որ անհրաժեշտ է համարում խաղաղ պայմանագրի ստորագրումը, սակայն այն պայմանով, որ փաստաթուղթը զիջումներ չի ենթադրում։ Իհարկե, Սարգսյանը պահը բաց չի թողել, որպեսզի Հայաստանի ղեկավարությանը նախատել նրանում, որ «նա ամեն անգամ զիջումների է գնում Ադրբեջանին»։

«Մենք օտարերկրյա լրատվամիջոցներից տեղեկատվություն ենք ստանում «արտահոսքերի» շնորհիվ, և Հայաստանի կառավարողները ամեն անգամ զիջումների են գնում։ Նման փաստաթուղթը չի կարելի անվանել խաղաղ պայմանագիր, դա ավելի շուտ խաղաղությանը պարտադրելու պայմանագիր է, սա այդ նույն կապիտուլյացիան է»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ից հետո (10.11.2020թ.-Խմբ.) Նիկոլ Փաշինյանը ընդմիշտ դարձավ կապիտուլյանտ, իսկ նման փաստաթուղթ ստորագրելուց հետո, կդառնա կրկնակի կապիտուլյանտ։

Ներկայիս վարչապետի հասցեին նման բնույթի հայտարարությունները Սարգսյանի կողմից առաջին անգամ չեն հնչում. էլ ավելի կոշտ ձևակերպումով այն մասին, որ Փաշինյանը «ճակատին դավաճանի խարանով վախկոտ առաջնորդ է» նա հանդես է եկել բառացիորեն անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը պարտություն կրեց Ղարաբաղում 2020 թվականի 44-օրյա պատերազմում։ Մինչ այդ ժամանակը, ինչպես հայտնի է, Սարգսյանը գրեթե անհետացել էր Հայաստանի քաղաքական դաշտից և հրաժարվում էր շփվել տեղական լրատվամիջոցների հետ։ Սակայն Երևանի կապիտուլյացիան տապալեց Փաշինյանի վարկանիշը, և հենց այդ ժամանակ էլ Սարգսյանն ակտիվացավ, սկսելով հանդես գալ ռեւանշիստական հայտարարություններով։ Ուրեմն, 2021 թվականի փետրվարին պատասխանելով լրագրողների հարցերին, նա փրփուրը բերանում հավաստիացնում էր, որ «Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»։ Ավելի ուշ, նույն թվականի հունիսին, «BBC»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նա ողջ ուժով փորձեց միջազգային հանրությանը համոզել, որ, իբր, 2018 թվականին՝ նախագահական երկու ժամկետներից հետո, մնացել էր իշխանության գլխին, որպեսզի լուծեր ղարաբաղյան հակամարտությունը և սկսեր հաշտեցման գործընթացը։ Հիշեցնենք, որ 2018 թվականին Սարգսյանը նախագահականից տեղափոխվեց վարչապետի բազկաթոռ, որը և սահմանադրական փոփոխությունների շնորհիվ հենց նրա համար էր հարմարեցված։ Ըստ էության, Սարգսյանը խաբեց իր ժողովրդին՝ չէ որ իրականացնելով սահմանադրական բարեփոխումներ, նա բազմիցս հայտարարում էր այն մասին, որ մտադիր չէ իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտից հետո մնալ իշխանության ղեկին։ Չդիմացավ, չկարողացավ բաժանվել իշխանությունից, ինչի համար էլ Փաշինյանի կողմից հեռացվեց «թավշյա հեղափոխությամբ»։

Իսկ ահա, զգալով Հայաստանի ներսում անկայունության հերթական ալիքը՝ Սարգսյանը ձայն է հանում, որպեսզի հասարակությանն ու աշխարհին հիշեցնի իր մասին։ Նա երազում է նորից բարձրանա Հայաստանում քաղաքական օլիմպոսի գագաթը, թեև, եթե սթափ նայենք, ապա վերականգնման շանսերը նրա մոտ չնչին են։ Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ հայ հասարակության մեջ կա հստակ պատկերացում այն մասին, որ ղարաբաղյան կլանի վերադարձը նշանակում է բոլոր այն բազմաթիվ արատների վերադարձ, որոնք բնորոշ էին Քոչարյանի և Սարգսյանի կառավարման ժամանակ։ Հայաստանում դժվար թե պատրաստ են նման բանի։ Մինչդեռ, հայտնի է, որ հենց Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում են կտրուկ աճել՝ կոռուպցիայի, բնակչության փախուստի, պետական պարտքի ու գործազրկության ցուցանիշները։ Այսպես, օրինակ, Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում Հայաստանը լքել էր ավելի քան 300 հազար մարդ (բնակչության 10%-ը), պետական պարտքը հասել էր գրեթե 11 միլիարդ դոլարի, աղքատության մակարդակը հասել էր 30 տոկոսի։ Եվ այս ամենը տեղի էր ունենում անձամբ Սերժ Սարգսյանի ու նրա բազմաթիվ հարազատների սրընթաց հարստացման ֆոնին։ Մասնավորապես, Հայաստանում դեռ հիշում են Սաշիկ Սարգսյանի մասին, ով տուրք էր պարտադրել երկրի ողջ բիզնեսին։ Առավել ևս, Սերժ Սարգսյանի եղբոր անունը հայտնվել էր նաև՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման գործերի հետ կապված։ Լրատվամիջոցների տեղեկություններով, Սաշիկը կապված էր Հայաստանի հեղինակավոր Արմեն Ղազարյանի՝ Պզոյի հետ։ Պզոյի և նրա մարդկանց միջոցով Սաշիկը կապ էր հաստատել հայկական մաֆիայի միջազգային ներկայացուցիչների և ռուս «օրենքով գողերի» հետ, մասնակցել է Եվրոպայում և ԱՄՆ-ում նրանց հանցավոր գործերին։ Ավելորդ է ասել, որ Սերժ Սարգսյանի աջակցությունը, որը նա իր եղբորը ապահովել է Հայաստանում իր կառավարման ողջ ընթացքում, Սաշիկին օգնել է մնալ ազատության մեջ։

Այսինքն, Հայաստանում ղարաբաղյան կլանի իշխանության վերադարձը նշանակում է նաև վերադարձ նախկին կոռուպցիոն մոդելին, որը վերջնականապես կկործանի առանց այդ էլ հազիվ շունչ քաշող «քարերի երկրին»։ Եվ դա հասկանում է հայ հասարակությունը, որը հազիվ թե երկրորդ շանս տա Քոչարյանին կամ Սարգսյանին։ Իսկ եթե այնուամենայնիվ տա, ապա փոցխից կցավի ոչ թե մեր, այլ նրաց ճակատը։

Caliber.Az
Դիտումներ: 702

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ճանապարհների վրա մնացած շոգեքարշ Հնդկաստանի քաղաքականության փլուզումը Հարավային Կովկասում

132
11 Նոյեմբերի 2025 15:09
2

Անկարան սպասում է Բաքվի համաձայնությանը՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ Երևանի հետ երկխոսություն սկսելու համար

128
10 Նոյեմբերի 2025 11:58
3

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Հայաստանը 2020-2023 թվականներին որևէ անկեղծ քայլ չի ձեռնարկել

127
10 Նոյեմբերի 2025 11:54
4

Էրդողան. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կընթանա Ադրբեջանի հետ համակարգված

117
10 Նոյեմբերի 2025 10:27
5

Անթալիայի ֆորումը կարող է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպման համար

113
10 Նոյեմբերի 2025 11:50
6

ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի հավատում Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը Հարցման արդյունքները

107
12 Նոյեմբերի 2025 13:51
7

Բաքվի շքերթը նշանավորում է Հարավային Կովկասի պատմության նոր գլուխը Euronews-ի հոդված / ՏԵՍԱՆՅՈՒԹ

98
11 Նոյեմբերի 2025 14:33
8

Ֆրանսիայի և Հայաստանի միջև քառորդ միլիարդ եվրոյի արժողությամբ ռազմական պայմանագրեր Նոր սերնդի ինքնագնաց հրետանային հրանոթներ և հակատանկային համակարգեր

79
12 Նոյեմբերի 2025 18:40
9

Ադրբեջանի հաղթանակը փոխեց ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը. Sabah

63
10 Նոյեմբերի 2025 12:15
10

Դոնեցկի վրա ռուսական հարվածի հետևանքով ադրբեջանցի է զոհվել Նա իր կյանքը վտանգել է՝ մարդկանց փրկելու համար

61
10 Նոյեմբերի 2025 12:56
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading