twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Սարի չափ կեղծիք և հակասություններ Երեւանը հե՞տ է քաշվում խաղաղությունից

25 Հունվարի 2024 15:23

Երեւանից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առնչությամբ լավատեսություն չառաջացնող լուրեր են եկել։ Լրագրողների հետ հանդիպմանը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մի շարք հայտարարություններ է արել, որոնց թվում կա, օրինակ, նաև այսպիսինը. «Ադրբեջանը ուզում է, որ այդ երթուղում (Զանգեզուրի միջանցք-խմբ.) չգործեն անձնագրային և մաքսային ռեժիմներ, ինչը մեզ համար անընդունելի է։ Մենք պատրաստ ենք գնալ որոշակի պարզեցումների, բայց միջանցքային տրամաբանությունը չենք ընդունի»։

Այս հայտարարությամբ Երևանը հերթական անգամ փորձում է հրաժարվել նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունից, որում սևով սպիտակի վրա նշված է քաղաքացիների, տրանսպորտի ու բեռների ազատ տեղաշարժը՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև։ Միրզոյանը կրկին անգամ արտահայտվել է անվտանգության ապահովման համար նոր դաշնակիցներ գտնելու անհրաժեշտության մասին, ինչը, առանց խաղաղություն ստորագրելու ձգտման առկայության, փաստորեն վկայում է Հայաստանի ղեկավարության ռազմատենչ, և, հնարավոր է, ռևանշիստական ծրագրերի մասին։ Եվ վերջապես, տարակուսանք է առաջացնում՝ առաջին հայացքից կառուցողական թվող ականապատ դաշտերի քարտեզների մասին հայտարարությունը: Որից բխում է, որ Հայաստանը մոտ ժամանակում կարող է Ադրբեջանին փոխանցել ականների վերաբերյալ նոր տվյալներ։ Սակայն, մանրամասները ստիպում են մատը կծել ։ «Աշխատանքներ են տարվում՝ Ղարաբաղում հնարավոր ականապատ տարածքների մասին նոր տեղեկություններ ստանալու ուղղությամբ»,- հայտարարել է Միրզոյանը՝ հավելելով, որ հայկական կողմը «փորձում է հարցումների ճանապարհով նոր քարտեզներ ստեղծել»։

Ես ականապատման և ականազերծման հարցերով մասնագետ չեմ, և ընդունում եմ, որ դա սովորական պրակտիկա է՝ հարցումների ճանապարհով ականապատ դաշտերի քարտեզներ ստեղծել։ Բայց հարց է ծագում՝ ինչպիսի՞ն կլինի նման քարտեզների ճշգրտությունը, եթե նախորդների (որոնք, կարծես թե, օրիգինալ էին) ճշգրտությունը կազմել է ընդամենը 25%։ Պատկերացնում եմ մոտավորապես այսպիսի խոսակցություն. «Էդիկ, արա դու որտե՞ղ ես թաղել ականը։ - Հիշու՞մ ես, Ժորիկ քեռին որտեղ ընկավ, երբ թունավորվել էր մածունով։ Այ այդ տեղից երկու հարյուր մետր դեպի ձախ»։ Եվ սա, կասկածում եմ, այն էլ այն իդեալական դեպքում, երբ հարցվողը որոշի անկեղծորեն հիշել, թե որտեղ է թաղել ականը։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ հարցվածների մեծամասնությունը միտումնավոր կեղծ կոորդինատներ կտան, հաշվի առնելով ադրբեջանցիների նկատմամբ հայերի «ակնածալից» վերաբերմունքը։

Թեև ինչ-որ բան ինձ հուշում է, որ քարտեզները (եթե դրանք տրվեն) այնուամենայնիվ կլինեն օրիգինալ, իսկ նշանակում է, քիչ թե շատ ճշգրիտ, իսկ հարցման մեթոդի մասին նշումը հանդիսանում է ընդամենը հնարք, որպեսզի քողարկել իր իսկ կեղծիքը՝ չէ որ Երևանը երկար ժամանակ պնդում էր, որ հանձնել է իր մոտ եղած բոլոր քարտեզները։

Իրավիճակը սրվում է նրանով, որ մինչև 2020 թվականի նոյեմբերի 8-ը տեղադրված հին ականներին ավելացել են նորերը։ Այդ ամսաթվից սկսած և մինչև 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղից հայ զինվորականների դուրսբերումը՝ 480 կմ շփման գծի երկայնքով տեղադրվել էր 548 պահակակետ։ Այդ տարածքներում տեղադրվել է ավելի քան 500 հազար ական։ Միաժամանակ Հայաստանը, սպառազինություն գնելով Հնդկաստանից, Ֆրանսիայից և Ռուսաստանից, դրա մի մասը տեղադրել էր Ղարաբաղում։

Ինչպես նաև Երևանում երկար ժամանակ պնդում էին, որ «մենք Ղարաբաղում ռազմական կազմավորումներ չունենք», բայց 2023 թվականի սեպտեմբերի հակաահաբեկչական գործողությունից հետո, իրենք անջատողականները հայտարարեցին, որ հայկական զինված կազմավորումները կլքեն Ղարաբաղը։ Եվս մեկ կեղծիք։

Մենք մեր նյութերում արդեն բազմիցս նշել ենք այն մասին, որ Երևանը, չնայած Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող հայտարարություններին, միջազգային կազմակերպություններին, դատարաններին ուղղված դիմումներում, իր իրավաբանական գրագրության մեջ ադրբեջանական տարածքները նշում է որպես «Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներ», օգտագործում է «արցախի հանրապետություն» անվանումը։ Եվրոպական դատարան ուղարկված հայցերում նշվում են այնպիսի հայկականացված տեղանուններ, ինչպիսիք են «արցախի հանրապետության քաշաթաղի և շահումյանի շրջաններ»։ Այս ամենից բացի, Հայաստանի ԱԳՆ-ի պաշտոնական առցանց կայքում մինչև հիմա կան հղումներ «լղհ նախագահի», «լղհ կառավարության» և «լղհ նախարարության» վրա։

Հերթական անգամ հասկանալի է դարձել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Երևանի իրական նպատակը կայացել է նրանում, որպեսզի ժամանակ շահել և ամրապնդել մարտական դիրքերը Ղարաբաղում, կառուցել ամրություններ ու պահակակետեր, շարունակել ականապատումը՝ բարձրացնել անջատողական վարչակարգի դիմադրողականությունը։ Վերջնական նպատակն է եղել նախապատրաստվել այսպես կոչված «անջատում հանուն փրկության» սցենարի, ինչպես Կոսովոյի դեպքում։ Այսինքն, փորձելով խաղաղության մասին խոսակցություններով թմրացնել Բաքվի զգոնությունը, հայերը միաժամանակ խաբել են նաև համաշխարհային հանրությանը։ Նրանք փորձում էին ժամանակ շահել։ Այդ նույնն էլ, նրանք, ըստ երևույթին, անում են և հիամա։

Բաքուն երբեք չի խաբվել Հայաստանի ծրագրերի հաշվով։ Ավելի ճիշտ, նա միշտ իր մտքում է պահում այն սցենարները, որոնց դեպքում Երևանը տափակ ստում է, և միշտ ունի այդ սցենարների պատասխանը։ 44-օրյա պատերազմում հաղթանակից հետո երեք տարիների ընթացքում Բաքվի բոլոր գործողությունները խոսում են այն մասին, որ մենք երբեք ամբողջությամբ չենք վստահել Երևանին և միշտ ապավինել ենք միայն սեփական ուժերին ու դիվանագիտությանը։ Հատկապես այդ բնույթով էր տեղադրվել «Լաչին» սահմանային անցակետը և ջախջախվել խամաճիկ ռեժիմը Ղարաբաղում։ Իր մանևրներով Երևանը միայն հասնում է իր վստահության վարկանիշի նվազելուն և երկիրը վստահորեն տանում է դեպի մեկուսացման։

Կարծես վախենալով նրանից, որ նրանց խաղը երկիրը կհասցնի փլուզման՝ վերջին շրջանում Հայաստանի ղեկավարությունը գերադասում է ամբողջությամբ չայրել կամուրջները։ Ահա հիմա էլ Հայաստանի գլխավոր դիվանագետը նշել է, որ ուղիղ կապ է հաստատվել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի միջև։ «Այն կա երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների և «տեղում» աշխատող մի շարք գերատեսչությունների միջև։ Խաղաղ պայմանագրի շուրջ առաջարկների փոխանակումը կամ այդ թեմայով առարկայական քննարկումները անցկացվում են ԱԳՆ-ի մակարդակով»,- ասել է Հայաստանի նախարարը։

Ինչ արած, կապրենք, կտեսնենք, թե այդ ալիքները իրականում որքանով են կարևոր հայերի համար։

Caliber.Az
Դիտումներ: 367

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ռուսաստանը հարվածում է ադրբեջանական նավթին և գազին Ուկրաինայում, Ադրբեջանը պատրաստում է պատասխան Caliber.Az-ի բացառիկ տվյալները

143
11 Օգոստոսի 2025 08:47
2

Թրամփը՝ Ալիևին. Դուք մեծ առաջնորդ եք

128
09 Օգոստոսի 2025 11:21
3

Նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ում. Ուղիղ հեռարձակում ԼՈՒՍԱՆԿԱՐ / ՏԵՍԱՆՅՈՒԹ

117
09 Օգոստոսի 2025 10:22
4

Իլհամ Ալիևի վաշինգտոնյան հաղթանակը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

117
09 Օգոստոսի 2025 10:38
5

Ալիևը և Թրամփը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՏԵՍԱՆՅՈՒԹ

114
09 Օգոստոսի 2025 09:19
6

Հայաստանի սահմանադրական պարտավորությունները. խաղաղության պատրաստակամության փորձություն Կրկին Ալիևի՝ Վաշինգտոնում տված հարցազրույցի մասին

113
11 Օգոստոսի 2025 11:57
7

Ալիևն ու Փաշինյանը կարող են Թրամփին առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի

112
09 Օգոստոսի 2025 09:34
8

Քողարկված քաղաքական մանիպուլյացիաներ Վերդյանը և Սադադդինովը՝ Caliber.Az-ի եթերում

105
11 Օգոստոսի 2025 17:44
9

Ինքնիշխանության նկատմամբ հարգանք, սահմանների անձեռնմխելիության և քաղաքական անկախություն Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի մանրամասները/ԼՈՒՍԱՆԿԱՐ

80
11 Օգոստոսի 2025 17:57
10

«Մեծ վերադարձ». 19 ընտանիք տեղափոխվում է Խանյուրդու

77
11 Օգոստոսի 2025 16:45
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading