twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Վաղը հաղթանակ եղավ Մեզ ուրիշինը պետք չէ, բայց մերն էլ ոչ մեկին չենք տա

08 Նոյեմբերի 2022 09:22

Հաղթանակ... Անձամբ ինձ համար այս բառը ձայնի քաղցրությամբ ու ընկալմամբ երկրորդ տեղում է «մայրիկ» բառից հետո։ Եվ դրանում «մեղավոր է» 2020 թվականի նոյեմբերի 8-ը, երբ մենք՝ Ադրբեջանի բնակիչներիս, պաշտոնապես տեղեկացվեցինք, որ այն, ինչին մենք սպասել ենք գրեթե երեսուն տարի, վերջապես իրականացվեց՝ ՇՈՒՇԱՆ նորից դարձավ ՄԵՐԸ։ Մեր տղաները պատմություն կերտեցին և «Հաղթանակ» բառին տվեցին նոր, շատ կարևոր ու մեր լսողության և սրտի համար ջերմ հնչողություն։

Նրանք, ովքեր չեն անցել դրա միջով, նրանք, ովքեր չեն սպասել 28 տարի, չեն կարող մեզ հասկանալ, չեն կարող զգացմունքով ըմբռնել։ Բայց չէ որ մեզանից քանիսը չհասան այդ օրվան, որքան ղարաբաղցիներ, շուշացիներ դա չտեսան՝ այս աշխարհից հեռանալով առանց ՀԱՂԹԱՆԱԿԻ զգացողության, որքան հերոսներ զոհվեցին՝ այն հայթհայթելով մեզ համար...

Դա դժվար է եղել՝ գրեթե երեսուն տարի ուրախանալ միայն տեղային հաջողություններով, ինչպես օրինակ՝ «ադրբեջանցի մարզիկը հաղթել է հային», կամ էլ «Ադրբեջանը տնտեսական զարգացման տեմպերով առաջ է անցնում Հայաստանից»։

Անտանելի էր Ղարաբաղի գեղեցկությունները տեսնել միայն Յութուբում, կամ հայկական կայքերում։ Նվաստացուցիչ էր՝ հայերի հետ շփվել պարտվածի կարգավիճակով, չնայած բազմաթիվ, բայց, դարձյալ, նրանց նկատմամբ ընդամենը տեղային հաղթանակների։ Բայց, իզուր չեն ասում՝ ոչ ոք չի կարող իրեն համարել իրոք պարտված, քանի դեռ չի կորցրել քաջությունը։ Եվ մենք՝ հողը, ապաստանը, առողջությունը, իսկ ոմանք նույնիսկ հավատը կորցրածներս սերնդից սերունդ այդ երեսուն տարիների ընթացքում չենք կորցրել միայն մի բան՝ արիությունը։ Եվ նույնիսկ երբ պետության նախագահ Իլհամ Ալիևը տարեցտարի ասում էր, որ մենք անպայման վերադարձնելու ենք Ղարաբաղը, մեղքս ինչ թաքցնեմ, կային այնպիսիները, ովքեր դրան այլևս չէին հավատում։ Բայց հատկապես նա՝ նախագահ Ալիևը, ինչպես պարզվեց, իրոք գիտեր, թե ինչ և երբ պետք է անել։ Եվ նա գնում էր դեպի այն, նա մեզ տանում էր դեպի այն: Եվ նա դա արեց։ Նա դա արեց նրա շնորհիվ, որ ի տարբերություն ոմանց, նա չկորցրեց հավատը։ Ադրբեջանի նախագահը այնպես արեց, որ մենք կարող ենք այցելել Շուշա, Հադրութ, Լաչին, Ֆիզուլի, Աղդամ, Զանգելան, Գուբադլը և Ջաբրայիլ՝ այսինքն այն վայրերը, որոնք նույնիսկ չէինք կարող պատկերացնել մեր ամենալավատեսական երևակայություններու՜մ։ Եվ որ հիմա նույնիսկ ամենամոլեռանդ հոռետեսները հավատում են, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կվերադառնանք Խանքենդի և Խոջալու, Աղդերե և Ասկերան: Եվ դա իրականացվել է շնորհիվ մեր անվերապահ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ պսակված 44-օրյա պատերազմի մասնակիցների արիությամբ։ Հաղթանակ, որն արդեն երկու տարի փորձում են ստվեր գցել արտասահմանում հաստատված, գոնե ինչ որ կերպ ինքնագործել փորձող մանկուրթները և երեք տասնամյակ դրամաշնորհներով սնվող քաղաքական դիակները։

Բայց ոչ նրանք, ոչ մեր մյուս թշնամիները ի վիճակի չեն ոչ թե միայն մեզ հաղթել, այլեւ նույնիսկ վիրավորել իրենց գարշահոտ «խայթերով»։ Չէ՞ որ նախ՝ հաղթողների վերքերը չեն ցավում, իսկ երկրորդը՝ դրանք ավելի արագ էլ ապաքինվում են։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմը մենք շահել ենք՝ առանց որևէ կասկածի։ Եվ ոչ հարևաններին, ոչ էլ որևէ մեկին չհաջողվեց մեզ խանգարել, որ փորձենք անել այն, ինչից մեզ հետ էին քաշում և ինչը մեզ թույլ չէին տալիս այս գրեթե երեք տասնյակ տարի՝ վերադարձնել այդ նույն հարեւանների օգնությամբ մեզանից խլվածը։

Ինչպես ասում է մեր նախագահը՝ մեզ ուրիշինը պետք չէ։ Բայց մերն էլ ոչ մեկին չե՛նք տա։ Իսկ նրանք, ովքեր կասկածում են դրանում, կարող են ևս մեկ անգամ զգալ «Երկաթե բռունցքի» ուժը։ Այն բռունցքի, որը միավորեց մեզ, չէ որ որտեղ միասնություն է՝ այնտեղ էլ հաղթանակ է։ Բռունցք, որի հախմար մենք այժմ կարող ենք հանգիստ քնել, չէ որ հաղթողներն ավելի քաղցր են քնում, քան հաղթվածները: Բայց թշնամուն այս զգացումը արդեն երկու տարի է, ինչ անհայտ է՝ վստահ եմ, որ 2020 թվականի նոյեմբերի 8-ից նրանք այլեւս չեն կարող քնել առաջվա պես...

Caliber.Az
Դիտումներ: 340

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Այլախոհությունից մինչև «էթնիկական սպառնալիք» Ռուսաստանի ներսում ադրբեջանցիներին թշնամիներ են դարձնում

281
22 Օգոստոսի 2025 12:47
2

Վերջին մարտը հանուն խաղաղության Փաշինյանը մարտահրավեր է նետում Հայաստանի Սահմանադրական դատարանին

171
22 Օգոստոսի 2025 18:11
3

Աղդերեյում ականի պայթյունի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է

160
22 Օգոստոսի 2025 10:47
4

Ուրալօղլու. Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ մանրամասն քննարկումներ են ընթանում

153
22 Օգոստոսի 2025 09:14
5

Թուրքմենբաշի քաղաքում տեղի է ունեցել Ալիևի և Բերդիմուհամեդովի դեմառդեմ հանդիպումը

75
22 Օգոստոսի 2025 17:00
6

Թուրքմենբաշիում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում Ալիևի և Բերդիմուհամեդովի միջև

70
22 Օգոստոսի 2025 11:22
7

Ալիևը ժամանել է Թուրքմենստան

69
22 Օգոստոսի 2025 09:50
8

Պահեստազորի զինապարտների հետ հերթական հավաք–պարապմունք՝ Առանձին համազորային բանակում

67
22 Օգոստոսի 2025 16:27
9

Վերլուծվել է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ներկայիս վիճակը

66
22 Օգոստոսի 2025 12:21
10

Ադրբեջանի առևտրաշրջանառությունը իր խոշորագույն գործընկերոջ հետ գերազանցել է յոթ միլիարդ դոլարը

66
22 Օգոստոսի 2025 11:02
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading