twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Վատ հեքիաթասացը ուշադրություն է տենչում Շլացուցիչ հիմարություն

06 Հունիսի 2023 14:09

«Նրա հիմարությունը այնքան շլացուցիչ էր, որ բոլոր հիմքերը կային հուսալու, որ մի քանի տասնամյակից հետո նա կընդունվի Թերեզիայի ռազմական ակադեմիա կամ ռազմական նախարարություն»: Սա հատված է Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածներ» վեպից։ Հասկանալի է, որ ինչպես Շեքսպիրի ժամանակ չկար «Դրուգ» ծխախոտը, այնպես էլ Հաշեկի ժամանակ հայտնի չէր Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի անունը։

Այնուամենայնիվ, այս պաշտոնաթող հայ դիվանագետը պարբերաբար որոնում է կասկածելի առիթներ իր «ճաճանչափայլ» անձի մասին հիշեցնելու համար։ Համեմատաբար վերջերս իր կարողությունները պատշաճ կերպով կիրառել չգտած այս սապոնի պղպջակը լրջորեն քննարկում էր՝ Ղարաբաղում Մոսկվայի բանագնաց ռուս օլիգարխ Ռուբեն Վարդանյանի առաջարկը։

Այո, այդ նույնը, ով ընդգրկված է ուկրաինական «Խաղաղարար» բազայում և Ուկրաինայում անջատողականությանը և ահաբեկչությանը աջակցելու համար ենթարկվել է Կիևի պատժամիջոցներին։ Հիշվում է, որ Ռուբեն Կառլենովիչի իսկապես զավեշտական «կարիերայի թռիչքի» մի կարճ պահին նրա մոտ առաջացավ՝ Օսկանյանին ղարաբաղյան անջատողականների «արտգործնախարար» դարձնելու միտքը։ Եվ ի՞նչ եք կարծում։ Վարդան Մինասովիչն այս առաջարկը անվայել չհամարեց։

Նա այդ ժամանակ սկսեց ակտիվորեն մեկնաբանել նույնիսկ Ադրբեջանի գոյություն չունեցող արձագանքը։ Մի խոսքով, Վարդանը սկսեց հիմար հիմար դուրս տալ։ Բնականաբար, Բաքվում ոչ ոք չսկսեց որևէ կերպ արձագանքել Օսկանյանի վերաբերյալ Վարդանյանի ծրագրերին։ Առավել ևս, որ դրանք չիրականացան։ Փոախարենը ՀՀ ԱԳՆ պաշտոնաթող ղեկավարի իրական գինը բոլորը իմացան։ Նա, ըստ էության, պատրաստ էր դառնալ ինչ ուզես և ով ուզես։

Բայց, ցավոք, ինքնասիրահարված «հայկական դիվանագիտության հսկան» այլեւս առաջարկներ չստացավ։ Բոլորովին և ընդհանրապես: Նույնիսկ անջատողական Արայիկ Հարությունյանը Օսկանյանին չի հրավիրում ինչ-որ բան ղեկավարել, նույնիսկ սննդի կրպակը։ Եվ այդ ժամանակ Վարդան Մինասովիչը որոշեց խորամանկ քայլ անել՝ ինքն իրեն առաջարկեց։ Որպես ո՞վ: Որպես կախարդ: Միայն այսպես, և ուրիշ ոչ մի կերպ։

«Եթե այսօր իշխանությունները ի վիճակի չեն խոսել ղարաբաղյան հարցում այլընտրանքի մասին, ապա պետք է իրենց մեջ արիություն գտնեն և բանակցությունները վստահեն ուրիշներին, քանի որ դրված է ազգային փրկության հարցը», - հայտարարել է նա անցած երեքշաբթի հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Ուրիշներ» ասելով, ինչպես արագ պարզվեց՝ Օսկանյանը նկատի ուներ իրեն: Եվ որպեսզի այս առաջարկը որևէ մեկին գոնե խելագարի զառանցանք չթվա, նա հրապարակավ խոստում է տվել։ Իբրև, երկու-երեք ամսվա ընթացքում կարելի է կտրուկ փոխել իրավիճակը բանակցային գործընթացում։

Ինչ-որ տեղ ես նման բանի մասին արդեն... Օ՜հ, այո: Հիշեք Դյումայի «Երեք հրացանակիրները». «Իմ մի խոսքը փրկեց Ֆրանսիան։ Գալանտերիայի վճառողը և կարդինալը՝ ուժ են», - բացականչել է նա, ում Ռիշելյեն հատկացրել է սեփական կնոջ լրտեսի դերը: Եվ տես հիմա Օսկանյանը, ըստ էության, վստահեցնում է, որ իր մի խոսքը կփրկի, եթե ոչ Ֆրանսիան, ապա Հայաստանը։

Ծիծաղելի՞ է։Գնալով ավելի շատ: Հայտնի անեկդոտից դասական «անորսալի Ջոն» սկսել է մատները ծալել։ «Բայց այստեղ կան մի քանի նախապայմաններ. առաջինը, այդ լիազորությունները պետք է լինեն հարյուր տոկոսով։ Երկրորդը, Փաշինյանը պետք է երեք ամիս լռի, պարզապես ոչ մի տեղ ոչինչ չասի։ Փաշինյանի ելույթն էր, որ մեր գլխին պատերազմ բերեց, իսկ արդեն պատերազմից հետո նրա ելույթները միայն խորացրին իրավիճակը։ Այսօր նրա ելույթները բարդացնում են նաև նրա վիճակը, և օրեցոր դժվարացնում են իրավիճակի փոխելը»,- հայտարարել է Օսկանյանը։

Կարելի էր, իհարկե, նրանից հարցնել՝ արդյո՞ք Վարդան-ջանը չի ուզում բնակարանի բանալին, որտեղ օղաբլիթի ծակի հետ միասին փողեր են դրված: Բայց առանց այս հարցի էլ նրա ելույթն այնքան անհեթեթ է, որ մնում է միայն ապշել, թե ինչպես է ժամանակին նման զավեշտական կերպարը եղել է ՀՀ ԱԳՆ ղեկավար։ Դե էլ ինչպե՞ս անվանել այս ամենը, եթե Օսկանյանը լիազորություն է պահանջում նրանից, ում առաջարկում է, եկեք իրերն իրենց անուններով կոչենք՝ ձայն չհանել։

Թե՞ նա կարծում է, որ այդ լիազորությունները իրեն ոչ թե Փաշինյանը, այլ այդ նույն Ռուբեն Վարդանյանը, կամ վատագույն դեպքում՝ Քիմ Քարդաշյանը կշնորհի։ Իսկ որքա՞ն հրաշալի է ոչ ոք հանդիսացող կերպարի՝ ՀՀ գործող վարչապետին Ղարաբաղի հարցով բարձրաձայնելու հնարավորությունից զրկելու կոչը։ Սա մի տեսակ հակասահմանադրական է։

Ոչ, ընդհանուր առմամբ, կարելի է համաձայնվել նրա հետ, որ Նիկոլ Վովաևիչը՝ Ցիցերոնը չէ։ Հնարավոր են համարում, որ նա կարող է Գոգոլին չտարբերել Հեգելից։ Բայց ո՞վ է այդ Վարդան Օսկանյանը, որպեսզի կոչ անի իր երկրի վարչապետին չզբաղվել իր անմիջական պարտականություններով։ Ճիշտ է, Օսկանյանը՝ հեքիաթասաց է։ Միայն ամենավատ պատճե: Նա պարզապես ուշադրություն է տենչում: Ամեն գնով։ Եվ հետևաբար, փորձելով գոնե մի պահ իր վրա բևեռել որևէ մեկի հայացքը, նա հնչեցնում է այն, ինչը Հաշեկի վեպում կոչվում է շլացուցիչ հիմարություն։

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 308

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Յաշար Սարըն՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ապահովման մասին

147
05 Դեկտեմբերի 2025 18:24
2

Բրյուսելը՝ Մոնթե Մելքոնյանի ստվերի տակ ԵՄ-ն աջակցո՞ւմ է ահաբեկիչների հերոսականացմանը

145
06 Դեկտեմբերի 2025 15:53
3

«Մեծ վերադարձ». Հորովլու գյուղ է վերադառնում 18 ընտանիք

138
05 Դեկտեմբերի 2025 15:55
4

Էջմիածինը՝ ցարական Ռուսաստանի քաղաքական խաղում «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

114
05 Դեկտեմբերի 2025 17:38
5

«Բաքուն Բրյուսելից սպասում է գործողություններ, այլ ոչ թե գեղեցիկ խոսքեր» Փորձագետները՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԵՄ-ի նոր նախաձեռնության մասին

108
06 Դեկտեմբերի 2025 10:58
6

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ ընթերցվել են տուժողների ցուցմունքները

94
06 Դեկտեմբերի 2025 08:50
7

Թոմ Բարաք. Թուրքիա-Ադրբեջան էներգետիկ միջանցքը հեռանկարներ է բացում տարածաշրջանի համար

86
06 Դեկտեմբերի 2025 10:29
8

Հայկական ոճով ժողովրդավարություն և «գառների լռությունը» Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

78
06 Դեկտեմբերի 2025 08:18
9

«Հայ հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելուն» Արեգ Քոչինյանը՝ Caliber.Az կայքում

77
06 Դեկտեմբերի 2025 14:20
10

Մերձավոր Արևելք. ծվատված Գազա և Տեխնոլոգիաների ծոց Կիրիլ Սեմյոնովը՝ Caliber.Az կայքում

64
05 Դեկտեմբերի 2025 10:37
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading